
Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐ ԲԼԵՖԻ ՀԱՄԱՐ
Բաց նամակ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին, ՀՀ վարչապետ Ս. Սարգսյանին, ԿԳ նախարար Լ. Մկրտչյանին, ԳԱԱ նախագահ Ռ. Մարտիրոսյանին եւ ՀՀ գիտպետկոմի նախագահ Ս. Հարությունյանին:
Հանրապետության գիտության համակարգի խնդիրների ու կարիքների մասին 2006-ից սկսած՝ շատ է գրվել եւ խոսվել: Թվում էր, որ ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումները պետք է հանգեցնեին եթե ոչ արմատական բարեփոխումների, ապա գոնե պետք է զգաստացնեին գիտության ոլորտի «կոմբինատորներին»՝ զսպելու իրենց ախորժակը եւ թեկուզ ժամանակավորապես հրաժարվելու միայն իրենց մտքի թռիչքին արժանի նախաձեռնություններից: Բայց արի ու տես, որ քանի դեռ իշխանությունները խիզախություն չեն ունեցել կամ, ավելի շուտ, չեն ցանկացել իրերը կոչել իրենց անունով, ապա պետբյուջեից գիտությանը հատկացվող առանց այն էլ սուղ միջոցները ոչ միայն շորթվում են հայկական գիտության «կոմբինատորների» կողմից, այլեւ վերջիններս անպատժելի ցինիզմով իրենց տգիտության մակարդակի խաբեբայությունը ներկայացնում են որպես գիտակազմակերպչական մեծ ձեռքբերում՝ թերեւս հաջորդ խաբեբայության նպատակով:
Մեր գիտական այրերը, հիմնվելով եվրոպական ուսումնասիրությունների վրա, համառորեն համոզում են հարկատուներին, որ նրանք պարտավոր են գիտությանը հատկացնել առնվազն ՀՆԱ–ի 1%–ը, եթե ակնկալիք ունեն հայրենի գիտությունից ստանալ որեւէ դրական ազդեցություն երկրի տնտեսական զարգացման վրա: Դա իսկապես այդպես է, բայց՝ Եվրոպայում եւ ոչ թե Հայաստանում: Հայաստանի դեպքում, թերեւս, 50%–ն էլ չի բավարարի:
Խոսքը վերաբերում է, օրինակ, թեկուզ այն գրավոր արձանագրությանը, որը 2007 թ. հրատարակվել է ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունում եւ կոչվում է «Հայաստանի բնական հումքից նոր հատկություններով օժտված նյութերի ստացում»: Ծրագրի համակարգողը ՀՀ ԳԱԱ քիմիական եւ երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս–քարտուղար, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ա. Շահինյանն է: Արձանագրությունն ըստ պատշաճի ստացել է համապատասխան բիբլիոմետրիկ բնութագրիչներ, ինչից կարելի է եզրակացնել, որ այն որպես գրադարաններում պահպանվող գրավոր աղբյուր, դեռեւս մի քանի հարյուրամյակ համայն աշխարհին ցույց կտա մեր տգիտությունն ու այն ցինիզմը, որով մսխել ենք ինչպես գիտությանը տրամադրված ֆինանսական սուղ միջոցները, այնպես էլ հայ գիտնականի վարկն ու մասնագիտական տարրական արժանապատվությունը: Այս մեծագույն բլեֆի եւ ֆինանսական սուղ միջոցների յուրացման փաստի ապացուցման նպատակով (ընդամենը մի քանի օրինակի վրա) խնդրում ենք ՀՀ ԳԱԱ իսկական եւ կիսատ անդամներին, ինչպես նաեւ աշխարհում մեծ համբավ ունեցող հայկական քիմիական գիտությունների «հեղինակություններ» հանդիսացողներին՝ հուշել, թե. կոնդեսացված–բութանոլիդային եւ օքսիրանային օղակներ պարունակող համակարգերի սինթեզը եւ ստացված միացությունների որոշ քիմիական փոխարկումները, ֆունկցիոնալ տեղակալված քինոլինի բազայի վրա O-, N-, S-պարունակող տարբեր համակցված հետրոցիկլերի սինթեզ, պոտենցիալ հակաբակտերիալ հատկություններով օժտված միացությունների սինթեզ ու ուսումնասիրություններ եւ նման այլ աշխատանքներում ի՞նչն է Հայաստանի բնական հումքից վերցրած՝ թթվածի՞նը, ջրածի՞նը, ազո՞տը կամ գուցե հիշատակված քիմիական կառույցների օղակնե՞րը, որոնք «հագցվել» են հայկական գիտության վզին: Կամ ի՞նչ նուրբ առնչություններ ունեն Հայաստանի բնական հումքի հետ տարբեր բնույթի պոլիմերային նանոկոմպոզիտների միջֆազային տիրույթի կառուցվածքը, պլազմային մեթոդով լեգիրացված նանոկառուցվածքային պոլիմերանման եւ ալմաստանման ածխածնային թաղանթների սինթեզումը ապակիների մակերեւույթին, հարթ կոճով մեթոդի կիրառումը՝ նանոֆիզիկական հետազոտություն իրականացնող սարքեր ստեղծելու նպատակով եւ այլն...
Նշենք, որ այս բացահայտ բլեֆն առանց մեծ ջանքերի թույլ է տալիս եզրակացնել, որ նմանատիպ «կերակրատաշտակների» խրախուսման քաղաքականությամբ Հայաստանի գիտության վարկը հասարակության մեջ անընդհատ կընկնի՝ բոլորը չէ, որ հիմար են, էլ չենք խոսում միջազգային գիտական հանրության մասին: Կարելի է, ավելի շուտ՝ անհրաժեշտ է նշված գրքույկը գիտական անկախ փորձաքննության ենթարկել, քանի որ այս բլեֆի վրա ծախսվել է ...ավելի քան 100 միլիոն դրամ:
Առաջարկություն եւ խնդրանք հանրապետության իշխանություններին՝ պարզել, թե ո՞վ կամ ո՞ր կառույցն է ֆինանսավորել, այսինքն՝ քամուն տվել պետության սուղ միջոցները, եւ ի՞նչ պատճառներով՝ սեփական տգիտությունի՞ց, թե՞ անձնական շահերից ելնելով: Առաջարկում եմ վերանայել գիտության բնագավառում նմանատիպ կերակրատաշտակներ ստեղծող քաղաքականությունն ընդհանրապես, մանավանդ որ այն ծաղկում է ապրում մեր հանրապետությունում հատկապես վերջին մի քանի տարիներին:
Եվ, վերջապես, հարկ է հրապարակել, թե այս բլեֆի համար հատկացված մոտ 100 միլիոն դրամից ով՝ ինչքան է ստացել եւ ինչի վրա են ծախսվել այդ միջոցները: Համոզված եմ, որ արտահայտված կարծիքը կկիսեն բազմաթիվ այլ գիտաշխատողներ, որոնք դեռեւս ունեն «Հայաստանի բնական հումքից», բայց ոչ «նոր հատկություններով» մասնագիտական արժանապատվության թեկուզ եւ մեկ մոլեկուլ:
- ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՀՀ ԳԱԱ ՄԿՈՒԿ-ի ավագ գիտաշխատող, ֆիզմաթ. գիտ. թեկնածու
ՀԱՑԱԴՈՒԼ՝ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ
4
Կոտայքի մարզի Մաքրավան գյուղի բնակիչ, երկրորդ կարգի հաշմանդամ, «Ալաշկերտ» գնդի հրամանատար Գեւորգ Գեւորգյանը երեկ միացավ Վանատուր թաղամասի բնակիչ, ազատամարտիկ Արշալույս Բոզինյանի հացադուլին՝ ...«ՈՐՏԵՂ ԲԱՐԳԱՎԱՃԸ՝ ԱՅՆՏԵՂ ԷԼ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 7Արա Սահակյանի մտորումները նորաստեղծ կոալիցիայի մասին - Երեկվա հարցազրույցը Դուք ամփոփեցիք Հայաստանը գետտո չդարձնելու կոչով, բայց մի՞թե ստեղծված քառանդամ կոալիցիան այդպիսի նպատակ է հռչակել: - Նախ, վատ ...ԹԱՓՎԱԾ ԱՐՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԲՈԼՈՐՍ ԵՆՔ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 6Այդ կարծիքին է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը - Դաշնակցության նախընտրական կարգախոսներից է. «Ոչ՝ առնետավազքի վրա հիմնված ներկա եւ նախկին իշխանություններին», սակայն այսօր դուք դարձյալ ...ՎՐԱԵՐԹ ՉԻ ԵՂԵԼ
Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ 1
Համոզվել է «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը
«Ժառանգություն» խմբակցությունը մարտի 18-ին նամակ էր հղել գլխավոր դատախազին՝ կցելով DVD սկավառակ, որում պատկերված էր մարտի ...ԸՍՏ ՓԵՆԻՆԳՏՈՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՑ ԱՌԱՋ ԷԼ ՎԱՏ ԷՐ
Սեփ. լր. 1ԱՄՆ-ը մտահոգված է վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններով: Այս մասին լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ երեկ հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը: ...HUMAN RIGHTS WATCH-Ի ԿԱՐԾԻՔՈՎ
1ՀՀ կառավարությունը պետք է վերացնի հավաքների ազատության նոր սահմանափակումները եւ դադարեցնի բողոքի խաղաղ ցույցերին մասնակցող ընդդիմության կողմնակիցներին բերման ենթարկելը: Այդ մասին այսօր հայտարարել է Human ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՐ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ 2
Այսպես է գնահատում իրենց աշխատանքից ազատելը ԱԳՆ նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը
Փետրվարի 24-ին արտգործնախարարության 6 պաշտոնյաներ՝ մամուլի եւ տեղեկատվության վարչության պետ Վլադիմիր Կարապետյանը, միջազգային ...ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ «ՔԱՄՈՒՄ» ԵՆ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ
Հայաստանում տոնական օրերին ծաղիկները, էժանացնելու փոխարեն, արհեստականորեն թանկացնում են ու գերշահույթներ ստանում:
Կանանց միամսյակին, հատկապես՝ մարտի 8-ին եւ ապրիլի 7-ին, ծաղիկների գները Հայաստանում կտրուկ ...ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՒԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1Չնայած խոչընդոտներին՝ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությանը հաջողվեց քննարկել ՄԱԿ-ի ընդունած բանաձեւը: Երեկ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական ...ԶԲՈՍՆԵԼՈՒ ԻՐԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Համբուրվելը իրավակա՞ն, թե՞ քաղաքական կատեգորիա է
Մարտի 18-ին ՀՀ Ազգային ժողովը փոփոխություններ կատարեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ գործող օրենքում: Այն ...ԹԵԵՒ ԵԿՄ-ՈՒՄ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԵՌՈՒԶԵՌ ԷՐ...
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 5«Երկրապահ» կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանը, նախագահական ընտրություններում իշխանություններին չհնազանդվելու եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու պատճառով, հայրենի ...Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐ ԲԼԵՖԻ ՀԱՄԱՐ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՀՀ ԳԱԱ ՄԿՈՒԿ-ի ավագ գիտաշխատող, ֆիզմաթ. գիտ. թեկնածուԲաց նամակ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին, ՀՀ վարչապետ Ս. Սարգսյանին, ԿԳ նախարար Լ. Մկրտչյանին, ԳԱԱ նախագահ Ռ. Մարտիրոսյանին եւ ՀՀ գիտպետկոմի նախագահ Ս. Հարությունյանին: Հանրապետության գիտության համակարգի խնդիրների ...«ԲԻՇԱՐՅԱՆՆ ԷԼ ԴՈՇԻՑԴ ԿԱԽ»
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԱյս տողը գրելով Կարապետիչը ՕԵԿ փոխնախագահին նկատի է ունեցել ընդամենը որպես շքանշան «Փաստարկ» ակումբի երեկվա հյուրը ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանն էր, թեման` ընտրություններից հետո ստեղծված ...ԵՐԲ ԴԵՌ ԼՈՒՍԱԴԵՄԻՆ ՄԵՐ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐ ՈՒՆԵՆՔ ՄՂԵԼՈՒ
ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆ 3
Այս խոսքը գրելու պատճառը Սասուն Միքայելյանն է
Մենք Հեթում Ա անունով մի թագավոր ենք ունեցել, տասներեքերորդ դարում՝ 1254 թվականին գնացել է Մոնղոլիա՝ Բաթու խանի հետ մահմեդականության դեմ դաշինք ստեղծելու ...ՎԻԿ ԴԱՐՉԻՆՅԱՆ. «ԱՅՍ ՏԱՐԻ ԿՄԻԱՎՈՐԵՄ ԲՈԼՈՐ ԳՈՏԻՆԵՐԸ»
Զրուցեց ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԸՊրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, IBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ (Վիկ) Դարչինյանը մի քանի օր է, ինչ Հայաստանում է: Նա եկել է՝ նախապատրաստվելու ամռանը IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն, ռուսաստանցի Դմիտրի ...ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐ
ԼՅՈՒԴՎԻԳ ԽԱՉԱՏՐՅԱՆԵվրախորհրդի հանդեպ ստանձնած պարտավորություններին համապատասխան Պարտադրված եւ ընտրակաշառքներով քվեարկությունների վերաբերյալ լրատվամիջոցներում, տարբեր կազմակերպությունների կողմից, եղել են բազմաթիվ հայտարարություններ: ...«ՇՈՊԵՆԸ ՀԱՐԱԶԱՏ Է ՀՈԳԵՎԻՃԱԿԻՍ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ«Ա. Խաչատրյան» համերգասրահում մարտի 7-ին նախատեսված համերգը՝ նվիրված Կանանց միջազգային օրվան, որը հետաձգվել էր արտակարգ դրության պատճառով, կայացավ երեկ: Դեռեւս փետրվարի կեսերից այս համերգի ...ՏԵՐՅԱՆՑԻՆԵՐԻՆ ԷԼ ԿՎՏԱՐԵՆ
Ն. Բ.Երեւանի քաղաքապետարանի ԾԻԳ-ը մինչեւ ապրիլի 1-ը Տերյան 127 եւ 131 շենքի բնակիչներին ժամանակ է տվել պայմանագրեր կնքել «Ռեգիոն Ինվեստ» ՍՊԸ-ի հետ, հակառակ դեպքում՝ իրենց բնակարաններից կվտարվեն: ...ՅՈԹ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՑ ԵՐԵՔԸ ՀԵՏԱՊՆԴՎՈՒՄ ԵՆ
Ա. Ի.«Արմավիրի մարզի ոստիկաններից մեկը, որը մարտի 1-ին եղել էր հանրահավաքում՝ ցուցմունք է տվել, որ հեռվից՝ 150 մետրից, երբ ինքը կասկայով էր՝ տեսել է նրան,- իրավագետ Հովակիմ Բաբայանն այսպես ներկայացրեց ...ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՍՕՐ
Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» աջակցությամբ իրականացնում է ծրագիր՝ «Հայաստանի եւ Թուրքիայի վերլուծաբանների ...
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԴԱՌՆԱ՞ ՌԵ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«ՈՐՏԵՂ ԲԱՐԳԱՎԱՃԸ՝ ԱՅՆՏԵՂ ԷԼ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԹԵԵՒ ԵԿՄ-ՈՒՄ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԵՌՈՒԶԵՌ ԷՐ...
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԸՆԴՀԱՐՈ
ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳԵՏՏՈ ՄԻ՛’ ԴԱՐՁՐԵՔ»
Շարունակելի ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԵՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԳԼԽԱՔԱՆԱԿ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԶՐՈ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՆՈՐԻՑ ԲԱՆՏԵՐԸ ԼՑՎԵԼ ԵՆ ԼՈՒՅՍՈՎ

ԶԲՈՍԱՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
- 554 Դվինում գումարված եկեղեցական ժողովը դատապարտում է քաղկեդոնական դավանանքը և վերջնականապես խզում իր կապերը բյուզանդական «տիեզերական» եկեղեցու հետ:
- 1001 Տրդատ ճարտարապետն ավարտեց Անիի մայր տաճարի կառուցումը:
- 1592 Ծնվեց հայ առաջին աշուղ-երգիչ Նահապետ Քուչակը:
- 1827 Թիֆլիսում կազմվում է հայկական առաջին կամավորական գումարտակը:
- 1899 Կ. Պոլսում ծնվեց հայ մեծ բարերար Գալուստ Կյուլպենկյանը: Մասնագիտությամբ ինժեներ-նավթագործ էր: Հիմնադրել է Թուրքիայի նավթային բարեգործական ընկերությունը: 1930 թվականին ընտրվել է հայկական բարեգործական ընկերության նախագահ: (Մահացել է 1955 թվականի հուլիսին, Լիսաբոնում:)
- 1912 Թիֆլիսում մահացավ հայ դասական դրամատուրգիայի հիմնադիր Գաբրիել Սունդուկյանը: (Ծնվ. 1825թ.-ին):
- 1914 Թիֆլիսում հիմնվեց հայոց պատմական և հնագիտական ընկերությունը:
- 1918 Ծնվեց հայազգի ամերիկյան ռադիոֆիզիկոս, ամերիկյան ֆիզիկական և մաթեմատիկական ընկերությունների, էլեկտրոնային տեխնիկայի ինժեներների ինստիտուտի անդամ, Հայաստանի ԳԱ արտասահմանյան անդամ Չարլզ Հրաչ Փափազը:
- 1921 Թիֆլիսում ստեղծվեց հայ արվեստի առաջին տունը: Հայարտունը կրում էր հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանի անունը: Նրա նախագահն էր մյուս հայ մեծ բանաստեղծը՝ Հովհաննես Թումանյանը:
- 1971 Վախճանվեց հայ բեմի անկրկնելի Զիմզիմովը, Յագոն և Քաջ Նազարը՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ավետ Ավետիսյանը (Ոսկանյան):
- 1992 Շուշիից և Ղայբալու, Ջանհասան, Քյոսալար գյուղերից Ստեփանակերտի վրա հարձակման անցած ադրբեջանական ուժերը կատաղի մարտերում ջախջախվեցին և ետ շպրտվեցին ելման կետերը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

