
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳԵՏՏՈ ՄԻ՛’ ԴԱՐՁՐԵՔ»
Կոչ է անում ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանը
- Պարոն Սահակյան, ի՞նչն է պատճառը, որ տեւական ընդմիջումից հետո ինքնակամ որոշեցիք խախտել լռությունը եւ հարցազրույց տալու խնդրանքով դիմեցիք «Առավոտին»:
- Ինձ հետ, ինչպես եւ քաղաքականությամբ հրապարակայնորեն չզբաղվող հարյուր հազարավոր մարդկանց հետ կատարվեց այն, ինչ հայտնի թեւավոր խոսքում է ասված. «Երբ դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունն է զբաղվում քեզանով»: Բեսլանի դպրոցում զոհված մի աղջնակի մայր խոստովանել էր՝ «Ես աղջկաս հետ ապրում էի մեկուսի կյանքով, աշխատում էի, ոչնչի չէի խառնվում եւ կարծում էի, որ այդպես կլինի միշտ: Բայց մի օր տեղի ունեցավ մեծ դժբախտություն, եւ ես կորցրի ինձ համար ամենաթանկագին էակին՝ աղջկաս: Թվում էր, թե դրանից հետո ապրելն ինձ համար պետք է դառնար անիմաստ, սակայն ես հասկացա, որ պարտավոր եմ ընդվզել, որպեսզի կանխեմ Բեսլանի կրկնությունը»: Այս ընտրությունները, մարտի 1-ը եւ շարունակվող ընթացքը հայերիս համար մի Բեսլան է եւ լռելը հանցակցության է համազոր:
- Որո՞նք են Ձեր մտահոգությունները:
- Ընտրությունները կեղծվել են, իշխանությունը բռնազավթվել եւ պետական մեքենային անվերահսկելիորեն տիրապետող վարչախումբը պատերազմ է հայտարարել ժողովրդին: Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ իր քաղաքական թիմն ըստ էության հայտարարված են օրենքից դուրս: Նրանք հետապնդվում են որպես չարամիտ խռովարարներ, եւ այդ հիմքով հարյուրից ավելի մարդ նետվել է զնդանը, հազարից ավելին՝ ձերբակալվել, հարցաքննվել, բռնությունների ենթարկվել, ահաբեկվել, եւ այս ամենը շարունակվում է ու վերջը չի երեւում: Արտաքին ճնշման տակ վերացվել է արտակարգ դրությունը, սակայն դա առերես քայլ է, իրականում Հայաստանն ապրում է արտակարգ դրության պայմաններում: Մարդիկ ոչ միայն զրկված են իշխանություն ձեւավորելու, այլեւ սեփական կարծիքն արտահայտելու, տեղաշարժվելու, խոսքի, անձնական կյանքի անձեռնմխելիության ազատություններից:
- Բայց իշխանությունը ժողովրդին կոչ է անում միասնության եւ ինքն էլ օրինակ ծառայելով՝ համաձայնություն է կնքել խորհրդարանական չորս առաջատար ուժերի միջեւ:
- Ընտանիքում, ընկերների միջեւ կամ բանակում միասնությունը ես հասկանում ու գնահատում եմ: Առանց միասնության ընտանիք չկա, ընկերությունը վերածվում է թշնամության, բանակն էլ՝ խուժանի: Բայց անգամ մի կուսակցության ներսում միասնությունն անընդունելի է: Այնտեղ պետք է տիրի մրցակցության, գաղափարների ու ծրագրերի բախման ոգին, գոյության իրավունք պետք է ունենան ներկուսակցական խմբակցությունները, միասնական են բոլշեւիկյան, տոտալիտար տիպի կուսակցությունները: Իսկ երբ խոսում ենք հասարակության մասին, ապա միասնական հասարակությունը դա հնազանդ, լուռ, իր ճակատագրի հետ հաշտված մարդկանց կոնգլոմերատ է: Դարեր շարունակ շատ իշխողներ են ցանկացել ունենալ հպատակների այդպիսի մի զանգված, բայց միշտ էլ չարաչար պատժվել են, որովհետեւ միակերպությունը կամ համահարթեցումը դեմ է մարդկային բնությանը: Մարդիկ տարբեր են ի ծնե՝ իրենց ֆիզիկական ու մտավոր կարողություններով, քաղաքական ու տնտեսական ձիրքով եւ պատմականորեն ու անհրաժեշտաբար, պետությունը, իշխանությունը ծագել են հենց այդ տարբերությունները, ներհակությունները ներդաշնակելու համար: Քոչարյան-Սարգսյան զույգը կարծում եմ՝ դա հասկանում է, բայց չի կարողանում հաշտվել այդ անխուսափելիության հետ:
- Եթե հասկանում են՝ ինչի՞ վրա են հույս դնում, չհաշտվելով ու դեմ գնալով հասարակական կյանքի օրինաչափություններին:
- Կարծում եմ, նրանք ելնում են ադրբեջանական, իսլամական, թշնամի միջավայրում գոյատեւող ԼՂԻՄ-ի փակ հասարակության մեջ ձեռք բերած իրենց փորձից: ԼՂԻՄ-ում հասարակական միասնությունը նախ եւ առաջ ու գլխավորապես 70 տարի ընկալվել է որպես հայ ազգային միասնություն՝ միասնական ջանքեր՝ հանուն ազգային ինքնության պահպանման ու պայքար՝ ընդդեմ ասիմիլյացիայի, միասնական ջանքեր՝ հանուն հայոց լեզվի, հայկական մշակույթի ու հայ եկեղեցու պահպանման եւ պայքար՝ ընդդեմ լեզվական ուծացման, անհայրենիք կոսմոպոլիտիզմի, մարտնչող աթեիզմի: 1988 թվականի փետրվարին սկսված ազատագրական պայքարի ընթացքում ազգային միասնության վրա հենված ղարաբաղցիների աշխարհայացքը նրանց շատ օգնեց: Նրանք ունեին մեկ թշնամի՝ ադրբեջանցին, եւ այդ թշնամու դեմ համախմբվելու ջանքեր չգործադրեցին. իրենք համախումբ էին: Իսկ փոքրաթիվ միկոյանների, ավիսների կամ կեւորկովների հարցը հեշտ լուծվեց: Հայաստանի հասարակությունն այլ է: Մենք այստեղ մեր ազգային, լեզվական կամ մշակութային պատկանելության հիմքերով ոչ պետական մակարդակում եւ ոչ էլ կենցաղային՝ հալածանքների չենք ենթարկվել: Ռուսիֆիկացիայի երեւույթները բավականաչափ մակերեսային էին եւ չէին վնասել մեր արմատները: Ինչ վերաբերում է մարտնչող անաստվածությանը, ապա Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին իրավունքներում վերահաստատված հայոց եկեղեցին՝ իր Էջմիածին կենտրոնով, լուրջ հակակշիռ էր դարձել: Հայկական ԽՍՀ-ն ԼՂԻՄ չէր, եւ Հայաստանի Հանրապետությունը ԼՂՀ չէ. սա պետք է նրանք ընդունեն եւ ելնեն այս իրողությունից: Մեր հասարակությունը բաց հասարակություն է, պայքարել ու նվաճել է բազմակարծության, տնտեսական մրցակցության իրավունքը: Նրան գետտո դարձնելու ջանքերը դատապարտված են:
- Շարունակելի ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քննարկում
hajk գրել է:
Վերջ տվեք Ստալինա-սեռյական Դոդացմանը .Հ Հ ոստիկանիկներ.ափսոս ա ազգը ,նայեք ձեզ ինչ օրնա գցե ,շունը ձեր հետ սեղան չի նստի նենց վարքաբեկված եք;Լֆիկին նշանակեք ՆՆԳ-ի նախարար.կսազի ,Դոդին գլխավոր դատախազ, մեկա ինչ մասնագետ. ինչ օրենք մեկա ծեծելով ա ձեր մոտ .դուք ծեծեք դոդը ծծծ անի ձեզ ,,ու տենց ;;
ՆՈՐԻՑ ԲԱՆՏԵՐԸ ԼՑՎԵԼ ԵՆ ԼՈՒՅՍՈՎ
1Երեկ Հյուսիսային պողոտա հասնելուն պես՝ բանաստեղծ, լրագրող, հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանի ձեռքերը մտան ոստիկանները եւ նրան էլ բերման ենթարկեցին: Ներկա այլ լրագրողները գոռում էին, որ ճանաչում են իրեն, ...«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳԵՏՏՈ ՄԻ՛’ ԴԱՐՁՐԵՔ»
Շարունակելի ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1Կոչ է անում ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանը - Պարոն Սահակյան, ի՞նչն է պատճառը, որ տեւական ընդմիջումից հետո ինքնակամ որոշեցիք խախտել լռությունը եւ հարցազրույց տալու խնդրանքով դիմեցիք «Առավոտին»: ...ԲԵՐՄՈՒԴՅԱՆ ՊՈՂՈՏԱ
Լուսանկարչական ռեպորտաժը՝ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻՀյուսիսային պողոտան երեկոները վերածվում է «բերմուդյան եռանկյունու», որտեղ հայտնվածներն անհետանում են մի քանի ժամով: Նախորդ օրը բերման ենթարկվածներից շատերը երեկ էլի եկել էին Հյուսիսային պողոտա: ...ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԸ ԶԱՅՐԱՑԱԾ ԷՐ
Պատրաստեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ 1Երեկ «Ուրբաթ» ակումբում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը հայտարարել է, որ ինքը դատախազություն նամակ է ուղարկել: Նամակը առնչվում էր մի հրապարակման, ըստ որի, ...«ԽՈՐՇԵԼԻՆ» ԿՆԱԽԱԳԱՀԻ ՉՈՐՐՈՐԴ ԺԱՄԿԵՏՈ՞Վ
Ալեքսանդր Լուկաշենկոն մտադիր է չորրորդ անգամ ընտրվել Բելառուսի նախագահ: Վկայակոչելով «Նովիե իզվեստիա» օրաթերթը, այս մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Նախօրեին Բելառուսի կենտրոնական ...ՊԱՏՎԻՐՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ
Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին մամուլի խոսնակ Լեւոն Զուրաբյանը երեկ փաստաբանի հետ այցելել է Կենտրոնի ոստիկանություն. «Այնտեղ հանդիպեցի Կենտրոն ոստիկանության հետաքննիչների բաժանմունքի պետ Սամվել Սարգսյանի ...«ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱՆՔ ԹԵ՛ ԼԱՎԻ, ԹԵ՛ ՎԱՏԻ ՀԱՄԱՐ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 1Կոալիցիոն գործընկերներին կոչ է անում ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը - Քառակողմ կոալիցիայի ստեղծմամբ արդյոք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեջ որոշակի խանդի դրսեւորումներ չկա՞ն, ...ԻՏԱԼԱՑԻՆԵՐԻ «ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ» ԱՐԿԱԾՆԵՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԱրտերկրի որսորդները մտադիր են Արարատյան դաշտավայրի թռչունների վերջը տալ: Իտալական «Արարատ Սաֆարի» ընկերությունը www.araratsafaris.com/ caccia_alle_anatre.html կայքի միջոցով ողջ աշխարհի որսորդներին ...ՉԿԱ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ
Հարցազրույցը՝ ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆԻՄարտի 1-ից Լոռիում ձերբակալվեցին ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ակտիվիստները: Շատերի նկատմամբ հարուցված են քրեական գործեր: Մարտի 1-ի առավոտյան ձերբակալվել են նստացույցի մասնակիցներ ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ ԶԵՆՔԻ ԱՆՎԱՆ ՏԱ՞Կ
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԴատարանի շտապողականությունը վկայում է, որ ամենեւին էլ հակված չեն արդար եւ բազմակողմանի դատաքննության: Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում քննվեց ՊՆ ռազմական ...«ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ԳՐՔԻՑ, ՔԱՆ՝ ՓՈՂՈՑԻՑ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ«Արգելված» թեմայի մասին այս կարծիքին է «Երեխաներին՝ սեքսի մասին» գիրքը կազմած Արմեն Մարտիրոսյանը «Սեքսի այբուբեն չունենք» հոդվածից հետո (25.03.2008թ.) «Առավոտը» ...ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ՝ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԱզգագրագետ Աղասի Թադեւոսյանը համատարած ատելությունը փարատելու կոչ արեց, բեմադրիչ Արմեն Մազմանյանը քննադատեց ՀՀՇ-ին: «Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին ազգագրագետ Աղասի Թադեւոսյանն ու բեմադրիչ ...«ԹՈՂ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱ ՆԱ, ՈՎ ՍՈՒՐ Է ԲԱՐՁՐԱՑՐԵԼ»
Զրուցեց Գ. ՄԿՐՏՉՅԱՆԸԵրեկ, գնահատելով հետընտրական զարգացումները, ասաց Աշոտ Նավասարդյանի այրին՝ Հասմիկ Նավասարդյանը - Այսօր Հանրապետական կուսակցության հիմնադիր-նախագահ, ընդհատակյա Ազգային միացյալ կուսակցության անդամ, «Անկախության ...ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Ա. Հ.Արոնյանի հերթական բարձունքը Երեկ Ֆրանսիայի Նիս քաղաքում ընթացող «կույր» եւ արագ շախմատների ներկայացուցչական մրցաշարի վերջին օրն էր: Սակայն եզրափակիչ տուրում գրանցվելիք արդյունքները Հայաստանի ...ԱՆՆԱՄԱԿ ԾՐԱՐ
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆԲոլոր այս ժամանակներում ես փորձեցի խոսքս հասցեագրել ոչ թե ընդհանրապես, այլ անուն առ անուն, փորձեցի՝ չիմանալով անունները նրանց, բայց կարծում էի, թե գիտեմ ցեղս եւ իր անցած ճանապարհը, որի խորհուրդը ազգիս ...
ԳԵՆԵՐԱԼ-ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԱՆՊԱՏԺԵԼԻ ՈՐԴԻՆ
ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ www.hetq.am
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԴԱՌՆԱ՞ ՌԵ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՁԵՌՆԱՐԿԵԼՈՒ Է ԽԻՍՏ ՄԻՋՈՑՆԵՐ

ԸՆԴՀԱՐՈ
ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԸ
«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԵՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԳԼԽԱՔԱՆԱԿ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳԵՏՏՈ ՄԻ՛’ ԴԱՐՁՐԵՔ»
Շարունակելի ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԿԱՆԽԵԼՈՒ ԵՆ ՉԱՐՏՈՆՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԸ
Պատրաստեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ
ԶՐՈ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՆՈՐԻՑ ԲԱՆՏԵՐԸ ԼՑՎԵԼ ԵՆ ԼՈՒՅՍՈՎ

- 1799 Ծնվեց հունգարական հեղափոխության հայազգի գործիչ Էոնե Կիշը (Կիշյան):
- 1827 Կովկասի կառավարչապետ և Կովկասյան հատուկ կորպուսի ընդհանուր հրամանատար է նշանակվում գեներալ Իվան Ֆեոդորովիչ Պասկևիչը:
- 1830 Թիֆլիսում ծնվեց հայ երգահան, խմբավար, մանկավարժ, երաժշտական, հասարակական գործիչ Անտոն Մայիլյանը:
- 1907 Ծնվեց վիրաբույժ Իվան Գևորգյանը: Հայտնաբերել է ցավազրկման, արյան փոխներարկման և ներմուծման նոր ուղիներ:
- 1920 Դրամատիկական ինստիտուտը Երևանում ցուցադրեց իր առաջին ներկայացումը:
- 1923 Ծնվեց ԽՍՀՄ կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանը: Նրա ղեկավարած գնդի օդաչուները Հայրենական պատերազմում խորտակել են 50-ից ավելի ֆաշիստական նավ, խփել 13 ինքնաթիռ: Անձամբ ինքը՝ Նելսոն Ստեփանյանը, կատարել է շուրջ 240 մարտական թռիչք: Զոհվել է օդային մարտում, 1944 թվականին:
- 1928 Ծնվեց հանրապետության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Հարությունյանը: Նրա ամենախոշոր ճարտարապետական - պլաստիկական կոթողը Սարդարապատի հուշահամալիրն է:
- 1988 ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդը մերժեց Հայաստանի հետ վերամիավորվելու ԼՂԻՄ մարզխորհրդի պահանջը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

