
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԴԺԳՈՀԵՑԻՆ «ՀԱՅԼՈՒՐԻՑ»
Եվ ստեղծված վիճակի համար մեղադրեցին բոլորին
Երեկ «Անի» հյուրանոցում կայացավ Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի (ՀԵԱԽ) ընդհանուր ժողովը: Հիշեցնենք, որ ՀԵԱԽ-ը երիտասարդական հ/կ-ների, կուսակցությունների երիտասարդական միավորումների, ուսանողական ինքնակառավարման մարմինների հավաքական կառույց է: Միջոցառման ներկաներն անդրադառնալով հետընտրական զարգացումներին եւ ՀՀ-ի ներքաղաքական իրավիճակին, ընդունեցին հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված է. «Մեր երիտասարդ երկրի ներքաղաքական կյանքի աննախադեպ այս իրավիճակում եւ ճակատագրական այս հանգրվանում անթույլատրելի ենք համարում ցանկացած ոտնձգություն, որը կխաթարի արդեն ձեւավորվող, բաց փխրուն քաղաքացիական համերաշխության մթնոլորտը, ստահոդ, սադրիչ, ապակայունացնող եւ հերյուրանք պարունակող զազրախոսությունները, ինչպես նաեւ պետական բյուջեից ֆինանսավորվող ԶԼՄ-ների միակողմանի դիրքորոշմամբ տեղեկատվությունը, ազգային եւ պետական շահի ստորադասումը անձնական, ներխմբային կամ կուսակցական շահին, միջազգային ատյաններում մեր երկիրը վարկաբեկելուն միտված փորձերը եւ ազգային բարոյական ոգին ջլատող երեւույթները...»:
ՀԵԱԽ նախագահ Արամ Սուքիասյանի խոսքերով, այսօր Հայաստանում ստեղծված է բարդ ներքաղաքական իրավիճակ, իսկ օդում բազմաթիվ հարցեր կան կախված, որոնք պատասխան են աղերսում. «Այս փակուղային իրավիճակում, այնուամենայնիվ, գոյություն ունեն բազմաթիվ հարցեր, որոնք կարելի էր այսօր էլ լուծել: Արդեն բարոյական խրատներով հասարակությանը դեպի խաղաղություն ուղղորդելը՝ բարդ է: Մարդիկ ամենից շատ ակնկալում են կոնկրետ գործնական քայլեր, ապացույցներ: Ըստ էության, դեռեւս պարզ չէ, թե այդ ինչ էր, որ տեղի ունեցավ հասարակության մեջ: Արդյոք սա դիտարկելով որպես հետեւանք՝ մենք կարողանո՞ւմ ենք բաց խոսել պատճառների մասին»: Ա. Սուքիասյանի ձեւակերպմամբ՝ մարտի 1-ի կատարվածի պատճառները նախագահի որոշ թեկնածուների անհաջող քարոզչությունն էր, միմյանց վարկաբեկումները եւ որոշ TV-ներով հնչեցված ու հասարակության մեջ ատելություն սերմանած հայտարարությունները՝ ուղղված Ազատության հրապարակում հավաքվածներին. «Չեմ կարող չփաստել նաեւ, որ ոչ պակաս ատելություն էր սերմանում «Հայլուր» լրատվականը: Կարծում եմ, որ մենք պետք է շատ անհանգիստ լինենք այն պատճառով, որ պետական լրատվությունը անաչառ չէ իր գնահատականներում: Եվ արդյո՞ք սա առավել չհրահրեց մարդկանց: Հատկապես գրգռեցին այն մարդկանց արտահայտությունները, որոնք միտինգավորներին որակում էին «բոմժեր», մոլորվածներ: Որքանո՞վ էին թույլատրելի այդ գնահատականները: Արդյո՞ք հենց սրանով չպայմանավորվեցին հետագա զարգացումները»: Ա. Սուքիասյանի խոսքերով, հասարակությունը նոր կառավարության կազմում ազնիվ մարդկանց տեսնելու խնդիր ունի: Ըստ նրա, այսօր շատ իշխանավորներ ալերգիա են առաջացնում հասարակության որոշակի զանգվածի մոտ: ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Վահե Սարգսյանի խոսքերով էլ, այժմ բացակայում է հասարակական եւ քաղաքական երկխոսության մթնոլորտը. «Մեր երկրի իշխանավորներն ու ընդդիմադիր ուժերը կա՛մ չուզեցին, կա՛մ չկարողացան, կա՛մ էլ քաջություն չունեցան ստեղծելու երկխոսության մթնոլորտ»:
Վ. Սարգսյանի փոխանցմամբ, երկխոսության մթնոլորտի ստեղծման գործում երիտասարդությունը եւս իր մեղքի բաժինն ունի. «Երիտասարդության լճացումը տարբեր հասարակական, քաղաքական, ինչպես նաեւ օլիգարխիկ ու զանազան ուժերի ներքո, երիտասարդության անջատ ու կցկտուր գործունեությունը քաղաքական ճգնաժամի խորացման օրերին է՛լ ավելի մեծացրեց անջրպետը միմյանց միջեւ, ինչը հղի է բազմաթիվ վտանգներով»:
«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի» նախագահ Լիլիթ Ասատրյանն էլ ասաց, որ չնայած հասարակության մի մասը մարտի 1-ի իրադարձությունների համար մեղադրում է իշխանություններին, մյուս մասն էլ ընդդիմությանը, սակայն մեղավոր են բոլորը. «Պետք չէ առանձնացնել իշխանություն եւ ընդդիմություն, կուսակցությունների երիտասարդական թեւեր, անհատներ... Բոլորս էլ ունենք մեղքի մեր բաժինը եւ ինքներս մեր ներդրումն ապահովելով պետք է կարողանանք վիճակը շտկել»:
- ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
ԼԻՑԵՆԶԻԱ՝ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ՞ ՀԱՄԱՐ
1Օրենքի պաշտպանների համար թերեւս հարկ է դասընթացներ կազմակերպել՝ պարզաբանելով մեր օրենսդրությունը: Նման դասընթացների անհրաժեշտությունը պարզ դարձավ նաեւ երեկ, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին մամուլի խոսնակ ...«ՈՐՈՎՀԵՏԵՎ»
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ 1Գերազանցապես այսպես էին պատասխանում ոստիկանները երեկ Հյուսիսային պողոտայում զբոսնող քաղաքացիներին, թե ինչու են իրենց բերման ենթարկում: Հյուսիսային պողոտայում ժողովրդական զբոսանքների շրջանակներում մարտի ...«ԵՐԵԽԱՅԻ ԵՆ ԴՈՒԲԻՆԿԱՅՈՎ ԽՓԵԼ»
Պատրաստեց Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸՎկայել են մարտի 1-ի առավոտյան կատարվածի ականատեսներից Կլինեի՞ն մարտի 1-ի գիշերվա իրադարձությունները, եթե այդ օրվա առավոտյան ոստիկանական զորքերը խուզարկության պատրվակով չհարձակվեին խաղաղ ցուցարարների ...«ՄԵՆՔ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆՔ՝ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Հարցերը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ 11ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի բացառիկ հարցազրույցը «Առավոտ» օրաթերթին - Ողջ նախընտրական շրջանում Դուք ընդդիմադիր քարոզարշավ իրականացրիք, գործող իշխանություններին լիուլի քննադատեցիք, եւ ...«ՈՉ ԲԱՆԱԿՆ Է ԿՐԱԿԵԼ, ՈՉ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ, ՈՉ ԷԼ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1Սամվել Շահինյանը նույնպես առաջարկում է ԱԺ արտահերթ ընտրություններ Լուրեր են շրջանառվում, որ հակասություններ են առաջացել ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի եւ «Ազգային պետություն» կուսակցության ...«ՋԱՀԵԼՆԵՐԻ ԿՌԻՇՆԵՐԸ ԹՌԵԼ ԵՆ»
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆՄարտի կեսերից սկսված քամիները մեծ վնաս են հասցրել Հայաստանի մի շարք մարզերի Օրերս հանրապետությունում մոլեգնած ուժեղ քամիներից Լոռու եւ Գեղարքունիքի մարզերը մեծ վնասներ են կրել: Քամին քշել-տարել է տների, ...ՈՐՊԵՍԶԻ ՄԱՐՏԻ 1-Ը ՉԿՐԿՆՎԻ
Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻՀարցազրույց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հետ - Պրն Հարությունյան, մարտի 1-ի դեպքերի հետ կապված, երբ իրար բախվեցին իրավապահներն ու ցուցարարները, պաշտպանի գրասենյակ քանի՞ քաղաքացի ...ՏԱՐՈՍԸ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻՆ, «Ա1+»-ԻՆ
Ն. ԱՐԵՎՇԱՏՅԱՆԱղոթում էր «ԳԱԼԱ»-ի փրկության համար Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի՝ անկախ հեռուստաընկերության հասցեին հնչեցրած քննադատությունից հետո ավելացավ լրատվական ալիքին օգնողների թիվը: «ԳԱԼԱ» ...ԳԼՈՒԽ ԳՈՎԵԼՈՒ ՏԵՂ ՉՈՒՆԵՆՔ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆՄիջազգային կրթական ստուգատեսներում Հայաստանի դպրոցականները չեն փայլում 1950-ականներից աշխարհի շատ երկրներում իրականացվում են աշակերտների գիտելիքների գնահատման ստուգատեսներ, որոնց նպատակը ոչ միայն աշակերտների ...ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԴԺԳՈՀԵՑԻՆ «ՀԱՅԼՈՒՐԻՑ»
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԵվ ստեղծված վիճակի համար մեղադրեցին բոլորին Երեկ «Անի» հյուրանոցում կայացավ Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի (ՀԵԱԽ) ընդհանուր ժողովը: Հիշեցնենք, որ ՀԵԱԽ-ը երիտասարդական հ/կ-ների, ...ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Երկուսն էլ հաղթանակ են խոստանում Շաբաթ օրը IBF-ի վարկածով միջին (72,574 կգ) քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, որը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած բոլոր 25 մենամարտերում էլ հաղթել է (20-ը՝ ...ՏՈ՞Ն Է, ԱՐԴՅՈՔ, ՄԱՐՏԻ 27-Ը
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ՞նչ է տալիս Թատրոնի միջազգային օրը Այսօր Թատրոնի միջազգային օրն է: Այն նշվում է 1964 թվականից: Նախաձեռնության համահեղինակներից էր Ռուսաստանի թատերական ընկերության նախագահ, կարկառուն կոմունիստ ու ռեժիսոր ...ՑՈՒՅՑ ԵՎ ԽՈՒՃԱՊ՝ «ԲՐՅՈՒՍՈՎՈՒՄ»
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԵրեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի մուտքի մոտ 2 օր է՝ ուսանողները ցույց են անում, ինչի առնչությամբ բուհի ոչ մի պաշտոնյա չկամեցավ որեւէ մեկնաբանություն տալ: Մեր այցելության պահին հավաքվածներն ...«ՎՀՈՒԿՆԵՐԻ Ո՞ՐՍ»՝ ԵՊՀ-ՈՒՄ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ«Առավոտի» տեղեկություններով, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի բազմամյա վարիչ Սամվել Կարաբեկյանը մարտի 1-ից հետո զրկվել է պաշտոնից՝ բուհի ՀՀԿ-ական ղեկավարության «նախասիրություններին» ...«ԳՈՀ ՈՒ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՂԵՔ»
Գ. Ս.Այս տարվա ընթացքում Հայաստան ներկրվող ցորենի մաքսային արժեքը չի փոխվել, ինչը նշանակում է, որ հացահատիկը ներկրվել է նույն գնով, ինչ նախկինում: Սակայն փետրվարի համեմատ՝ մարտին ալյուրը Հայաստանում թանկացել ...
ԳԵՆԵՐԱԼ-ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԱՆՊԱՏԺԵԼԻ ՈՐԴԻՆ
ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ www.hetq.am
ՁԵՌՆԱՐԿԵԼՈՒ Է ԽԻՍՏ ՄԻՋՈՑՆԵՐ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԴԱՌՆԱ՞ ՌԵ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԸՆԴՀԱՐՈ
ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԸ
«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԵՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԳԼԽԱՔԱՆԱԿ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԿԱՆԽԵԼՈՒ ԵՆ ՉԱՐՏՈՆՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԸ
Պատրաստեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ
ԶՐՈ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԶԲՈՍԱՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԱԿԱՆԱՏԵՍՆԵՐԻ ԽՈՍՔԵՐՈՎ
- 1768 Բուլղարիայի Ռուշչուկ քաղաքում ծնվեց հայ երգիծաբան, հասարակական գործիչ Գրիգոր Անուշյանը /Անուշը/: Գրիգոր Անուշը համարվում է հայ նոր գրականության անդրանիկ երգիծաբանը: (Վախճ. 1830 թվականին, Բուխարեստում:)
- 1891 Կ. Պոլսում մահացավ դերասան Պետրոս Մաղաքյանը:
- 1902 Վախճանվեց Քրիստափոր Կարա-Մուրզան: (Ծնվ. 1853թ.-ին):
- 1923 Մահացավ «Կիլիկիո ընկերություն» կազմակերպության հիմնադիրներից Արմեն Կարոն (Գարեգին Փաստրմաջյան): (Ծնվ. 1873 թ.):
- 1929 Մարսելում մահացավ Մինաս Շերազը՝ «Կիլիկյան ընկերություն» բարեգործական կազմակերպության հիմնադիրներից մեկը: (Ծնվ. 1852 թ.):
- 1929 Մարսելում վախճանվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Ծնվ. 1852թ.-ին):
- 1935 Երևանի օպերայի և բալետի թատրոնում առաջին անգամ ներկայացվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան: «Անուշի» առաջին բեմադրությունը կայացել է 1912 թվականին, Ալեքսանդրապոլում:
- 1946 ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը ՀԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհուրդը ՀԽՍՀ նախարարների խորհրդի և ՀԽՍՀ ժողովրդական կոմիսարիատները ՀԽՍՀ նախարարությունների վերակազմելու մասին:
- 1993 Արցախի զինվորները հաջողությամբ հակագրոհեցին Ադրբեջանի զինված ուժերի գարնանային հարձակմանը՝ ազատելով Քելբաջարը և Ֆիզուլին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

