
ԳԼՈՒԽ ԳՈՎԵԼՈՒ ՏԵՂ ՉՈՒՆԵՆՔ
Միջազգային կրթական ստուգատեսներում Հայաստանի դպրոցականները չեն փայլում
1950-ականներից աշխարհի շատ երկրներում իրականացվում են աշակերտների գիտելիքների գնահատման ստուգատեսներ, որոնց նպատակը ոչ միայն աշակերտների առաջադիմության մակարդակը բացահայտնելն է, այլեւ տվյալ երկրների կրթական համակարգերի վիճակը եւ հետագա զարգացման միտումները պարզելը: Մաթեմատիկայի եւ բնագիտական առարկաների գծով ամենահեղինակավոր ստուգատեսներից մեկն աշխարհում «TIMSS»-ն է (Trends in International Mathematics and Science Study), որն անցկացվում է 4 տարին մեկ անգամ՝ 4-րդ եւ 8-րդ դասարանցիների համար:
«TIMSS-2003»-ին առաջին անգամ շուրջ 50 երկրների թվում մասնակցել է Հայաստանը: «TIMSS-2007»-ին էլ ենք մասնակցել: Վերջինիս արդյունքները դեռ ամփոփված չեն եւ պարզ կլինեն միայն այս տարվա վերջին: «TIMSS»-ի ազգային համակարգող, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, ԳԹԿ փոխտնօրեն Արսեն Բաղդասարյանը որոշ հետաքրքրական մանրամասներ ներկայացրեց «Առավոտին»: Նա հայտնեց, որ վերոնշյալ հետազոտությունը մեր երկրում իրականացվում է մոտ 150 դպրոցներում (դա ՀՀ դպրոցների 10%-ն է): Երրորդ անգամ Հայաստանը հետազոտությանը կմասնակցի 2011-ին՝ դարձյալ 4 տարի անց: «Այդ քառամյա ցիկլը նման է ֆուտբոլի աշխարհի առաջնության: Հետազոտության ավարտին, բոլոր արդյունքները վերլուծելուց հետո, վերջնական մի աղյուսակ է կազմվում, որտեղ միջինացված ցուցանիշներով տեղերի բաշխում է կատարվում: Սովորաբար, առաջին տեղերում ասիական երկրներն են լինում՝ Կորեա, Սինգապուր, Թայվան..»,- ասաց մեր զրուցակիցը: Խնդրեցինք նշել, թե որ տեղում էր Հայաստանը 2003-ի տվյալներով: «Տեղ, որպես այդպիսին, մեծ հաշվով չկա: Նշեմ միայն, որ 2003-ին 8-րդ դասարանի մաթեմատիկայից մենք եղել ենք միջազգային միջինից մի փոքր բարձր: 4-րդ դասարանի մաթեմատիկայից, բնագիտական առարկաներից, ինչպես նաեւ 8-րդի բնագիտականից՝ միջինից էլ ցածր էինք: Փաստեմ, որ մեզանից ավելի հետ էին բազմաթիվ բարեկեցիկ երկրներ, օրինակ՝ արաբական երկրները, որտեղ յուրաքանչյուր նորածին արդեն իսկ միլիոնատեր է...»,- պատասխանեց Ա. Բաղդասարյանը:
Հետաքրքրվեցինք, օրինակ, 2003-ից հետո ի՞նչ հետեւություններ արվեցին Հայաստանի համար: «Վերլուծությունները՝ հատորներով են, դրանք պիտի մանրամասն, տարիներով ուսումնասիրվեն, դրանցով ամբողջ համակարգը պիտի զբաղվի՝ սկսած հանրակրթական դպրոցներից»,- նշեց մեր զրուցակիցը: Մեր հաջորդ հարցին՝ ինչպե՞ս է Հայաստանը հայտնվել «TIMSS»-ի ստուգատեսում, պրն Բաղդասարյանը պատասխանեց, որ աշխարհում գիտելիքի ստուգման հիմնական ճանապարհներից մեկը թեստն է, իսկ Հայաստանը «թեստային համակարգի հետ շփվող, թեստային ստուգմանն ընտելացած, կրթական բարեփոխումների փուլում գտնվող երկրների ցուցակում է»:
Պարզվում է, Հայաստանի առաջին մասնակցության ժամանակ նույնիսկ ուսուցիչներին ու տնօրեններին է հարկ եղել բացատրել, թե ինչ է իրենից ներկայացնում «TIMSS»-ի ստուգատեսը: «Թեեւ ծրագրային նյութը թեթեւ էր, առաջադրանքների բնույթը, ձեւակերպումները բացարձակ անծանոթ էին: Որոշ երեխաներ ալարել են կարդալ անսովոր առաջադրանքները ու վերադարձրել են դատարկ հարցաթերթիկները»,- տեղեկացրեց ԳԹԿ փոխտնօրենը: Բանն այն է, որ տարիներ շարունակ ՀՀ դպրոցական ու բուհական քննությունների ժամանակ, օրինակ՝ մաթեմատիկայից, հարցերը հիմնականում ձեւակերպվում են հետեւյալ շաբլոն արտահայտություններով՝ «լուծել հավասարումը», «պարզեցնել արտահայտությունը»: Նշենք, որ աշակերտները լրացնում են 2 տիպի գրքույկ-հարցաթերթիկ: Մեկը գիտելիքների գնահատման համար է, մյուսում կենցաղային եւ այլ բնույթի հարցեր են՝ ընտանիքի, դպրոցի, հայրենիքի մասին: Երկրորդ տիպի հարցաթերթիկներից լրացնում են նաեւ ուսուցիչներն ու դպրոցների տնօրենները: Ըստ պրն Բաղդասարյանի, նրանք էլ են ունեցել դատարկ հարցաթեթիկներ, ինչը, բնականաբար, դրական երեւույթ չի կարող համարվել: Օրինակ, 4-րդ դասարանի մի ուսուցչի հարցաթեթիկներում էլ եղել են մոտավորապես 31% անվավեր պատասխաններ: «Մենք մեր մասին հաճախ մեծ կարծիքի ենք, «TIMSS»-ի տվյալներն այլ բան են ասում: Ուրիշ է, երբ երեխան փորձում է լուծել առաջադրանքը ու սխալվում է, ուրիշ է, երբ ուղղակի խզբզում կամ, ասենք, ծաղիկներ է նկարում, առավել ցավալի է, երբ դատարկ տետր է վերադարձնում: Երեք դեպքում էլ զրո է նշանակվում, բայց յուրաքանչյուր դեպքի համար առանձին կոդ է օգտագործվում...»,- նշեց պրն Բաղդասարյանը:
ԳԹԿ-ի փոխտնօրենի համոզմամբ, միջազգային ստուգատեսներին ավելի հաջող կներկայանայինք, եթե ունենայիք ազգային ստուգատեսներ: Բոլոր երկրները, որոնք 5-6 անգամ են մասնակցում «TIMSS»-ին, իրենց ազգային հետազություններն են անցկացնում մարզ առ մարզ, անգամ քաղաք առ քաղաք, ինչը չենք կարող ասել Հայաստանի համար: Մեր դեպքում՝ պատճառը ֆինանսական է:
- ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
ԼԻՑԵՆԶԻԱ՝ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ՞ ՀԱՄԱՐ
1Օրենքի պաշտպանների համար թերեւս հարկ է դասընթացներ կազմակերպել՝ պարզաբանելով մեր օրենսդրությունը: Նման դասընթացների անհրաժեշտությունը պարզ դարձավ նաեւ երեկ, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին մամուլի խոսնակ ...«ՈՐՈՎՀԵՏԵՎ»
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ 1Գերազանցապես այսպես էին պատասխանում ոստիկանները երեկ Հյուսիսային պողոտայում զբոսնող քաղաքացիներին, թե ինչու են իրենց բերման ենթարկում: Հյուսիսային պողոտայում ժողովրդական զբոսանքների շրջանակներում մարտի ...«ԵՐԵԽԱՅԻ ԵՆ ԴՈՒԲԻՆԿԱՅՈՎ ԽՓԵԼ»
Պատրաստեց Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸՎկայել են մարտի 1-ի առավոտյան կատարվածի ականատեսներից Կլինեի՞ն մարտի 1-ի գիշերվա իրադարձությունները, եթե այդ օրվա առավոտյան ոստիկանական զորքերը խուզարկության պատրվակով չհարձակվեին խաղաղ ցուցարարների ...«ՄԵՆՔ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆՔ՝ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Հարցերը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ 11ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի բացառիկ հարցազրույցը «Առավոտ» օրաթերթին - Ողջ նախընտրական շրջանում Դուք ընդդիմադիր քարոզարշավ իրականացրիք, գործող իշխանություններին լիուլի քննադատեցիք, եւ ...«ՈՉ ԲԱՆԱԿՆ Է ԿՐԱԿԵԼ, ՈՉ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ, ՈՉ ԷԼ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1Սամվել Շահինյանը նույնպես առաջարկում է ԱԺ արտահերթ ընտրություններ Լուրեր են շրջանառվում, որ հակասություններ են առաջացել ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի եւ «Ազգային պետություն» կուսակցության ...«ՋԱՀԵԼՆԵՐԻ ԿՌԻՇՆԵՐԸ ԹՌԵԼ ԵՆ»
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆՄարտի կեսերից սկսված քամիները մեծ վնաս են հասցրել Հայաստանի մի շարք մարզերի Օրերս հանրապետությունում մոլեգնած ուժեղ քամիներից Լոռու եւ Գեղարքունիքի մարզերը մեծ վնասներ են կրել: Քամին քշել-տարել է տների, ...ՈՐՊԵՍԶԻ ՄԱՐՏԻ 1-Ը ՉԿՐԿՆՎԻ
Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻՀարցազրույց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հետ - Պրն Հարությունյան, մարտի 1-ի դեպքերի հետ կապված, երբ իրար բախվեցին իրավապահներն ու ցուցարարները, պաշտպանի գրասենյակ քանի՞ քաղաքացի ...ՏԱՐՈՍԸ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻՆ, «Ա1+»-ԻՆ
Ն. ԱՐԵՎՇԱՏՅԱՆԱղոթում էր «ԳԱԼԱ»-ի փրկության համար Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի՝ անկախ հեռուստաընկերության հասցեին հնչեցրած քննադատությունից հետո ավելացավ լրատվական ալիքին օգնողների թիվը: «ԳԱԼԱ» ...ԳԼՈՒԽ ԳՈՎԵԼՈՒ ՏԵՂ ՉՈՒՆԵՆՔ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆՄիջազգային կրթական ստուգատեսներում Հայաստանի դպրոցականները չեն փայլում 1950-ականներից աշխարհի շատ երկրներում իրականացվում են աշակերտների գիտելիքների գնահատման ստուգատեսներ, որոնց նպատակը ոչ միայն աշակերտների ...ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԴԺԳՈՀԵՑԻՆ «ՀԱՅԼՈՒՐԻՑ»
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԵվ ստեղծված վիճակի համար մեղադրեցին բոլորին Երեկ «Անի» հյուրանոցում կայացավ Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի (ՀԵԱԽ) ընդհանուր ժողովը: Հիշեցնենք, որ ՀԵԱԽ-ը երիտասարդական հ/կ-ների, ...ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Երկուսն էլ հաղթանակ են խոստանում Շաբաթ օրը IBF-ի վարկածով միջին (72,574 կգ) քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, որը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած բոլոր 25 մենամարտերում էլ հաղթել է (20-ը՝ ...ՏՈ՞Ն Է, ԱՐԴՅՈՔ, ՄԱՐՏԻ 27-Ը
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ՞նչ է տալիս Թատրոնի միջազգային օրը Այսօր Թատրոնի միջազգային օրն է: Այն նշվում է 1964 թվականից: Նախաձեռնության համահեղինակներից էր Ռուսաստանի թատերական ընկերության նախագահ, կարկառուն կոմունիստ ու ռեժիսոր ...ՑՈՒՅՑ ԵՎ ԽՈՒՃԱՊ՝ «ԲՐՅՈՒՍՈՎՈՒՄ»
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԵրեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի մուտքի մոտ 2 օր է՝ ուսանողները ցույց են անում, ինչի առնչությամբ բուհի ոչ մի պաշտոնյա չկամեցավ որեւէ մեկնաբանություն տալ: Մեր այցելության պահին հավաքվածներն ...«ՎՀՈՒԿՆԵՐԻ Ո՞ՐՍ»՝ ԵՊՀ-ՈՒՄ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ«Առավոտի» տեղեկություններով, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի բազմամյա վարիչ Սամվել Կարաբեկյանը մարտի 1-ից հետո զրկվել է պաշտոնից՝ բուհի ՀՀԿ-ական ղեկավարության «նախասիրություններին» ...«ԳՈՀ ՈՒ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՂԵՔ»
Գ. Ս.Այս տարվա ընթացքում Հայաստան ներկրվող ցորենի մաքսային արժեքը չի փոխվել, ինչը նշանակում է, որ հացահատիկը ներկրվել է նույն գնով, ինչ նախկինում: Սակայն փետրվարի համեմատ՝ մարտին ալյուրը Հայաստանում թանկացել ...
 
ՀԱԿ-Ի ՈՐՈՇ ՈՒԺԵՐԻ ՀԵՏ ՈՒՆԵՆՔ ԳԱ ՂԱՓԱՐԱԿԱՆ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ 
ԳԵՆԵՐԱԼ-ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԱՆՊԱՏԺԵԼԻ ՈՐԴԻՆ
ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ www.hetq.am
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԴԱՌՆԱ՞ ՌԵ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՁԵՌՆԱՐԿԵԼՈՒ Է ԽԻՍՏ ՄԻՋՈՑՆԵՐ

ԸՆԴՀԱՐՈ
ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԸ
«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԵՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԳԼԽԱՔԱՆԱԿ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԿԱՆԽԵԼՈՒ ԵՆ ՉԱՐՏՈՆՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԸ
Պատրաստեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ
ԶՐՈ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԶԲՈՍԱՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԱԿԱՆԱՏԵՍՆԵՐԻ ԽՈՍՔԵՐՈՎ
- 1768 Բուլղարիայի Ռուշչուկ քաղաքում ծնվեց հայ երգիծաբան, հասարակական գործիչ Գրիգոր Անուշյանը /Անուշը/: Գրիգոր Անուշը համարվում է հայ նոր գրականության անդրանիկ երգիծաբանը: (Վախճ. 1830 թվականին, Բուխարեստում:)
- 1891 Կ. Պոլսում մահացավ դերասան Պետրոս Մաղաքյանը:
- 1902 Վախճանվեց Քրիստափոր Կարա-Մուրզան: (Ծնվ. 1853թ.-ին):
- 1923 Մահացավ «Կիլիկիո ընկերություն» կազմակերպության հիմնադիրներից Արմեն Կարոն (Գարեգին Փաստրմաջյան): (Ծնվ. 1873 թ.):
- 1929 Մարսելում մահացավ Մինաս Շերազը՝ «Կիլիկյան ընկերություն» բարեգործական կազմակերպության հիմնադիրներից մեկը: (Ծնվ. 1852 թ.):
- 1929 Մարսելում վախճանվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Ծնվ. 1852թ.-ին):
- 1935 Երևանի օպերայի և բալետի թատրոնում առաջին անգամ ներկայացվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան: «Անուշի» առաջին բեմադրությունը կայացել է 1912 թվականին, Ալեքսանդրապոլում:
- 1946 ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը ՀԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհուրդը ՀԽՍՀ նախարարների խորհրդի և ՀԽՍՀ ժողովրդական կոմիսարիատները ՀԽՍՀ նախարարությունների վերակազմելու մասին:
- 1993 Արցախի զինվորները հաջողությամբ հակագրոհեցին Ադրբեջանի զինված ուժերի գարնանային հարձակմանը՝ ազատելով Քելբաջարը և Ֆիզուլին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

