
«ՋԱՀԵԼՆԵՐԻ ԿՌԻՇՆԵՐԸ ԹՌԵԼ ԵՆ»
Մարտի կեսերից սկսված քամիները մեծ վնաս են հասցրել Հայաստանի մի շարք մարզերի
Օրերս հանրապետությունում մոլեգնած ուժեղ քամիներից Լոռու եւ Գեղարքունիքի մարզերը մեծ վնասներ են կրել: Քամին քշել-տարել է տների, անասնագոմերի տանիքները, ջարդուփշուր արել ապակիները՝ մարդկանց հասցնելով նյութական վնասներ: Գեղարքունիքի մարզի Անտառամեջ գյուղում մոտ 24 տուն է վնասվել: Այդ գյուղի գյուղապետ Բորիս Բալյանի ներկայացմամբ՝ «Հիմնականում վնասվել են տանիքները, 2-3 հատ էլ էլեկտրական հենասյուներ են պոկվել, բայց դրանք արդեն վերականգնվել են: Դպրոցի տանիքի շիֆերներն էլ է քամին քշել: Դե, մեր գյուղը նախկինում թուրքի գյուղ է եղել, հիմա հայերով վերաբնակեցված է ու տները հին են, գյուղացիներից շատերն էլ չեն հասցրել վերանորոգել: Դա էլ է դեր խաղացել, որ տները քամիներին չեն դիմացել»: Նույն մարզի Վահանի գյուղապետ Վանուշ Ապրեսյանի խոսքերով էլ՝ քամիներից տուժել է մոտ 63 տնտեսություն: Այս գյուղում նույնպես տների տանիքները, պատուհաններն ու անասնագոմերն են վնասվել. «Մենք դեռ վերջնական հաշվարկ չենք կատարել, թե գյուղացիները որքան վնասներ են կրել: Դե, ստուգում ենք, ընդհանուր ցուցակներից կրճատումներ ենք անում կամ ավելացնում: Այս պահին էլ մեր գյուղում ուժեղ քամի է»: Դպրաբակ գյուղի գյուղապետ Հովհաննես Նազլուխանյանի տվյալներով էլ՝ իրենց գյուղում մոտ 35 տուն է վնաս կրել. «1000 հատ շիֆեր, 200 քմ ապակի է կոտրվել: Դպրոցի շենքը, «ԱրմենՏելի» հենասյունն էլ է վնասվել, բայց արդեն վերականգնվել է: Անընդհատ գյուղացիները գալիս- տեղեկացնում են վնասների մասին, մեր կազմած հանձնաժողովի անդամներն էլ գնում են տեղում ստուգում: Մի քանի օրից վերջնական արձանագրություն կկազմենք ու վնասների մասին կներկայացնենք մարզպետարան»:
Աստղաձորի գյուղապետ Բալաբեկ Մինասյանն էլ մեզ հետ զրույցում նկատեց, որ նման երեւույթներն իրենց համար արդեն սովորական են դարձել, քանի որ բարձրլեռնային գոտում են բնակվում: «Մեր գյուղում հիմնականում ձեղնահարկերն են տուժել, 5-6 հոսանքասյուներ, որոնք շտապ վերականգնվել են: Այս տարի ավելի քիչ վնաս է եղել: Տուժել են հիմնականում այն տները, որոնց տանիքները չեն վերանորոգվել կամ էլ վերանորոգելիս շիֆերին ամրագոտի չեն խփել, որ խփեին՝ սենց բան չէր լինի: Օրինակ, 1957 թվի տուն կա, նորմալ սարքած է տանիքը ու էս քամիները ոչինչ էլ չեն արել: Դե, էսօրվա ջահելները ո՞նց են, սառոչկա են հագնում առանց մայկայի, դուրս են գալիս ու մրսում: Նույնն էլ էդ տուն սարքողները, տուն են սարքում՝ տանիքն առանց ամրագոտու»,- ասաց գյուղապետը: Տուժածներին կօգնե՞ն մեր հարցին Բ. Մինասյանն ասաց. «Ոչ միայն օգնելու ենք, այլեւ ստիպելու ենք, որ ամրագոտիներն անպայման փակցնեն»:
«Առավոտի» հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետի օգնական Խոսրով Խլղաթյանը վստահեցրեց, որ նախորդ գիշեր էլ Ծովաքար եւ Վարդենիկ գյուղերում դպրոցների տանիքներն են վնասվել. «Փրկարար ծառայությունը հանձնաժողով է կազմել եւ տեղում ստուգումներ են անցկացնում: Վերջնական տվյալները, թե ինչ ծավալի վնասներ են եղել՝ պարզ կլինի մինչեւ ապրիլի 7-ը»: Վերը նշված գյուղերից բացի, Գեղարքունիքի մարզում տուժել են նաեւ Ճամբարակ եւ Մարտունի քաղաքները, Մադինա, Նորավանք, Գետիկ եւ մի շարք այլ գյուղեր:
Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Նորիկ Բաբայանն էլ նշեց, որ երեկվա դրությամբ մոտ 20 համայնք տուժել է, սակայն այդ թվերը պարբերաբար փոփոխվում են, քանի որ կան շատ սահմանամերձ գյուղեր, որտեղից մարդիկ մի քանի օրվա ընթացքում են հասնում կենտրոն, որպեսզի տեղյակ պահեն, թե իրենք ինչ վնասներ են կրել. «Հանձնաժողովն էլ դեռ պետք է գնա տեղում ստուգի, այնպես որ, վերջնական տվյալներ չեմ կարող ասել»: Պարոն Բաբայանի ներկայացմամբ՝ տուժած գյուղերից են Հաղպատը, Լեռնանցքը, Կաթնաղբյուրը, Ձորագյուղը, Ջիլիզան: Քամու վնասներից անմասն չեն մնացել նաեւ Վանաձոր, Ալավերդի եւ Ստեփանավան քաղաքները: Այստեղ էլ տուժել են բազմաբնակարան շենքերի տանիքներն ու ապակիները, նաեւ մի քանի դպրոց:
«Մեր գյուղում 150 տուն վնաս է կրել, բայց թեթեւ վնասներ են. տանիքի շիֆերներն են պոկվել: Մոտ 4 էլեկտրասյուն է վնասվել, բայց արդեն վերականգնվել է: Հեռախոսագծերի հենասյուներն էլ շատ փտած էին ու այս վերջին քամիներից վնասվել են: Առայժմ դրանք չեն վերականգնվել, բայց գյուղում հեռախոսային կապ կա: Ընդհանուր առմամբ, մեզ մոտ վնասների ծավալը մեծ չէ»,- «Առավոտին» վստահեցրեց Լոռու մարզի Ագարակ գյուղի գյուղապետ Ռուբեն Բարխուդարյանը:
Իսկ Լեռնանցքի գյուղապետ Լեմիկ Աբգարյանի խոսքերով էլ՝ մոտ 18 տնտեսություն է տուժել եւ դպրոցի տանիքը. «Ամենաշատը տուժել է մեկ ընտանիք, որի՝ տանիքից բացի, նաեւ ավտոմեքենան է վնասվել: Ընդհանուր առմամբ վնասները թեթեւ են: Նախորդ գիշեր էլ ուժեղ քամի էր ու նույն տեղում, բայց այս անգամ ոչ մի վնաս չի եղել: Ներկա պահին ամեն ինչ նորմալ է»:
- ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
ԼԻՑԵՆԶԻԱ՝ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ՞ ՀԱՄԱՐ
1Օրենքի պաշտպանների համար թերեւս հարկ է դասընթացներ կազմակերպել՝ պարզաբանելով մեր օրենսդրությունը: Նման դասընթացների անհրաժեշտությունը պարզ դարձավ նաեւ երեկ, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին մամուլի խոսնակ ...«ՈՐՈՎՀԵՏԵՎ»
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ 1Գերազանցապես այսպես էին պատասխանում ոստիկանները երեկ Հյուսիսային պողոտայում զբոսնող քաղաքացիներին, թե ինչու են իրենց բերման ենթարկում: Հյուսիսային պողոտայում ժողովրդական զբոսանքների շրջանակներում մարտի ...«ԵՐԵԽԱՅԻ ԵՆ ԴՈՒԲԻՆԿԱՅՈՎ ԽՓԵԼ»
Պատրաստեց Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸՎկայել են մարտի 1-ի առավոտյան կատարվածի ականատեսներից Կլինեի՞ն մարտի 1-ի գիշերվա իրադարձությունները, եթե այդ օրվա առավոտյան ոստիկանական զորքերը խուզարկության պատրվակով չհարձակվեին խաղաղ ցուցարարների ...«ՄԵՆՔ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆՔ՝ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Հարցերը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ 11ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի բացառիկ հարցազրույցը «Առավոտ» օրաթերթին - Ողջ նախընտրական շրջանում Դուք ընդդիմադիր քարոզարշավ իրականացրիք, գործող իշխանություններին լիուլի քննադատեցիք, եւ ...«ՈՉ ԲԱՆԱԿՆ Է ԿՐԱԿԵԼ, ՈՉ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ, ՈՉ ԷԼ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1Սամվել Շահինյանը նույնպես առաջարկում է ԱԺ արտահերթ ընտրություններ Լուրեր են շրջանառվում, որ հակասություններ են առաջացել ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի եւ «Ազգային պետություն» կուսակցության ...«ՋԱՀԵԼՆԵՐԻ ԿՌԻՇՆԵՐԸ ԹՌԵԼ ԵՆ»
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆՄարտի կեսերից սկսված քամիները մեծ վնաս են հասցրել Հայաստանի մի շարք մարզերի Օրերս հանրապետությունում մոլեգնած ուժեղ քամիներից Լոռու եւ Գեղարքունիքի մարզերը մեծ վնասներ են կրել: Քամին քշել-տարել է տների, ...ՈՐՊԵՍԶԻ ՄԱՐՏԻ 1-Ը ՉԿՐԿՆՎԻ
Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻՀարցազրույց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հետ - Պրն Հարությունյան, մարտի 1-ի դեպքերի հետ կապված, երբ իրար բախվեցին իրավապահներն ու ցուցարարները, պաշտպանի գրասենյակ քանի՞ քաղաքացի ...ՏԱՐՈՍԸ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻՆ, «Ա1+»-ԻՆ
Ն. ԱՐԵՎՇԱՏՅԱՆԱղոթում էր «ԳԱԼԱ»-ի փրկության համար Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի՝ անկախ հեռուստաընկերության հասցեին հնչեցրած քննադատությունից հետո ավելացավ լրատվական ալիքին օգնողների թիվը: «ԳԱԼԱ» ...ԳԼՈՒԽ ԳՈՎԵԼՈՒ ՏԵՂ ՉՈՒՆԵՆՔ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆՄիջազգային կրթական ստուգատեսներում Հայաստանի դպրոցականները չեն փայլում 1950-ականներից աշխարհի շատ երկրներում իրականացվում են աշակերտների գիտելիքների գնահատման ստուգատեսներ, որոնց նպատակը ոչ միայն աշակերտների ...ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԴԺԳՈՀԵՑԻՆ «ՀԱՅԼՈՒՐԻՑ»
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԵվ ստեղծված վիճակի համար մեղադրեցին բոլորին Երեկ «Անի» հյուրանոցում կայացավ Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի (ՀԵԱԽ) ընդհանուր ժողովը: Հիշեցնենք, որ ՀԵԱԽ-ը երիտասարդական հ/կ-ների, ...ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Երկուսն էլ հաղթանակ են խոստանում Շաբաթ օրը IBF-ի վարկածով միջին (72,574 կգ) քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, որը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած բոլոր 25 մենամարտերում էլ հաղթել է (20-ը՝ ...ՏՈ՞Ն Է, ԱՐԴՅՈՔ, ՄԱՐՏԻ 27-Ը
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ՞նչ է տալիս Թատրոնի միջազգային օրը Այսօր Թատրոնի միջազգային օրն է: Այն նշվում է 1964 թվականից: Նախաձեռնության համահեղինակներից էր Ռուսաստանի թատերական ընկերության նախագահ, կարկառուն կոմունիստ ու ռեժիսոր ...ՑՈՒՅՑ ԵՎ ԽՈՒՃԱՊ՝ «ԲՐՅՈՒՍՈՎՈՒՄ»
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԵրեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի մուտքի մոտ 2 օր է՝ ուսանողները ցույց են անում, ինչի առնչությամբ բուհի ոչ մի պաշտոնյա չկամեցավ որեւէ մեկնաբանություն տալ: Մեր այցելության պահին հավաքվածներն ...«ՎՀՈՒԿՆԵՐԻ Ո՞ՐՍ»՝ ԵՊՀ-ՈՒՄ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ«Առավոտի» տեղեկություններով, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի բազմամյա վարիչ Սամվել Կարաբեկյանը մարտի 1-ից հետո զրկվել է պաշտոնից՝ բուհի ՀՀԿ-ական ղեկավարության «նախասիրություններին» ...«ԳՈՀ ՈՒ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՂԵՔ»
Գ. Ս.Այս տարվա ընթացքում Հայաստան ներկրվող ցորենի մաքսային արժեքը չի փոխվել, ինչը նշանակում է, որ հացահատիկը ներկրվել է նույն գնով, ինչ նախկինում: Սակայն փետրվարի համեմատ՝ մարտին ալյուրը Հայաստանում թանկացել ...
ԳԵՆԵՐԱԼ-ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԱՆՊԱՏԺԵԼԻ ՈՐԴԻՆ
ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ www.hetq.am
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԴԱՌՆԱ՞ ՌԵ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՁԵՌՆԱՐԿԵԼՈՒ Է ԽԻՍՏ ՄԻՋՈՑՆԵՐ

ԸՆԴՀԱՐՈ
ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԸ
«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԵՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԳԼԽԱՔԱՆԱԿ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԿԱՆԽԵԼՈՒ ԵՆ ՉԱՐՏՈՆՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԸ
Պատրաստեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ
ԶՐՈ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԶԲՈՍԱՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԱԿԱՆԱՏԵՍՆԵՐԻ ԽՈՍՔԵՐՈՎ
- 1768 Բուլղարիայի Ռուշչուկ քաղաքում ծնվեց հայ երգիծաբան, հասարակական գործիչ Գրիգոր Անուշյանը /Անուշը/: Գրիգոր Անուշը համարվում է հայ նոր գրականության անդրանիկ երգիծաբանը: (Վախճ. 1830 թվականին, Բուխարեստում:)
- 1891 Կ. Պոլսում մահացավ դերասան Պետրոս Մաղաքյանը:
- 1902 Վախճանվեց Քրիստափոր Կարա-Մուրզան: (Ծնվ. 1853թ.-ին):
- 1923 Մահացավ «Կիլիկիո ընկերություն» կազմակերպության հիմնադիրներից Արմեն Կարոն (Գարեգին Փաստրմաջյան): (Ծնվ. 1873 թ.):
- 1929 Մարսելում մահացավ Մինաս Շերազը՝ «Կիլիկյան ընկերություն» բարեգործական կազմակերպության հիմնադիրներից մեկը: (Ծնվ. 1852 թ.):
- 1929 Մարսելում վախճանվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Ծնվ. 1852թ.-ին):
- 1935 Երևանի օպերայի և բալետի թատրոնում առաջին անգամ ներկայացվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան: «Անուշի» առաջին բեմադրությունը կայացել է 1912 թվականին, Ալեքսանդրապոլում:
- 1946 ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը ՀԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհուրդը ՀԽՍՀ նախարարների խորհրդի և ՀԽՍՀ ժողովրդական կոմիսարիատները ՀԽՍՀ նախարարությունների վերակազմելու մասին:
- 1993 Արցախի զինվորները հաջողությամբ հակագրոհեցին Ադրբեջանի զինված ուժերի գարնանային հարձակմանը՝ ազատելով Քելբաջարը և Ֆիզուլին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

