
«ԵՐԵԽԱՅԻ ԵՆ ԴՈՒԲԻՆԿԱՅՈՎ ԽՓԵԼ»
Վկայել են մարտի 1-ի առավոտյան կատարվածի ականատեսներից
Կլինեի՞ն մարտի 1-ի գիշերվա իրադարձությունները, եթե այդ օրվա առավոտյան ոստիկանական զորքերը խուզարկության պատրվակով չհարձակվեին խաղաղ ցուցարարների վրա եւ ուժ չկիրառեին: Պատմությունը չի ընդունում «եթե» պարունակող հարցադրումներ: Սակայն այն զրույցները, որոնք մարտի 1-ին Ֆրանսիայի դեսպանատուն եկածների հետ ունեցել էր «Առավոտի» աշխատակից Նաիրա Մամիկոնյանը՝ վկայում են, որ ցուցարարներն անասելի վրդովված էին կատարվածից, եւ այդ վրդովմունքն էր նրանց գործողությունների շարժառիթը:
Այսպես, մի տղամարդ, ըստ պահպանված ձայնագրության, մեր թղթակցին ասել էր. «Եկել եմ Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ մեր ազատությունների համար բողոքելու, պահանջելու մեր իրավունքները... Իմ ընկերներն այնտեղ են եղել գիշերը եւ պատմում են, որ մի ծեծ ու ջարդ էր, մի խայտառակ, մղձավանջային վիճակ»: Ներկաները մանրամասներ էին պատմում առավոտյան կատարվածի մասին: Մի տղամարդ ասաց. «Ես դուրսն էի այդ ժամին: Եկա, տեսա, որ «ցեպ» տված կանգնած են ու ոչ մեկի չեն թողնում ո՛չ ներս մտնել, ո՛չ դուրս գալ: Ներսում առնվազն մի 5-6 հազար մարդ կար»: Մի կին հավելեց. «Հավաքվածներից բավական մարդկանց մեքենաների մեջ գցեցին, տարան»: Իսկ մի տղամարդ հավելեց. «Առավոտյան փողոցում քայլող մարդկանց թեւերից էլ բռնում էին, տանում ոստիկանություն»:
Գլուխը պատռած վիրավորն էլ, որի լուսանկարը հրապարակել ենք երեկ՝ պատմում էր. «Ժամը 6-ին խաղաղ ցուցարարների վրա զինված, կնիկ-երեխա տապալեն գետնին ու էթա՞ն... Գլուխս տրաքած ա»:
Եվս մի ականատեսի վկայություն. «Հաղթանակ գյուղից Վարդուհի Սուքիասյանն եմ: Ինքս 4-րդ գյուղից եմ, միշտ նստել եմ այնտեղ, այսօր 6.20-ի ժամանակահատվածում մի քանի պրովոկատորներ՝ քաղաքացիական հագուստներով, մտան ժողովրդի մեջ եւ սկսեցին քաշքշել: «Կոլցո» կազմեցին ու դրանից հետո համատարած ջարդեցին: Սկզբում բանակը մոտեցավ. նրանց մի քիչ հետ հրելուց հետո մեզ մոտեցավ հատուկ ջոկատը: Իսկ 1,5 ժամ առաջ Ֆրանսիայի դեսպանատան առաջ կնոջը գետնին գցած՝ 3 հոգով, դուբինկայով ծեծեցին: Թող հիմա աշխարհից չպահանջեն ցեղասպանություն ճանաչել՝ թող նախ մեր զորքից պահանջեն: Մինչեւ վերջ պայքարելու եմ»:
Ավելի ուշ, երբ դատախազությունը հրապարակեց սպանված երեխայի մասին պնդում արած կնոջ՝ Մարտունի քաղաքի բնակիչ Լաուրա Մելքոնյանի լուսանկարը՝ Նաիրա Մամիկոնյանը ճանաչեց իր եւս մի զրուցակցին: Այդ կինը թղթակցի հարցադրմանը՝ պատմեք, թե ինչու եք եկել այսօր՝ պատասխանել էր. «Եկել եմ, որովհետեւ առավոտով ո՞վ է հարձակվում խաղաղ, քնած ժողովրդի վրա: Թող էդ հարցին պատասխանեն»: Հաջորդած վիրավորանքները չենք հրապարակում, բայց դրանց իմաստը հետեւյալն է, որ միայն օտարը կարող էր այդպես վարվել մեզ հետ:
Մկրտիչ Արմենակյանը, որը «Հայլուր» ծրագրով կատարվածի բոլորովին այլ պատկեր էր ներկայացրել՝ հարցազրույց էր տվել նաեւ «Առավոտի» թղթակցին եւ ասել. «Մոտ 6.20 էր՝ առանց զգուշացնելու չորս կողմից վրա տվեցին: Մենք մոտ 10 րոպե դիմադրեցինք: Սկզբում ոստիկանության զորքերն էին: Հետո նրանց միացավ Ղարաբաղի սպեցնազը: Նրանց վահանների վրա գրված էր, որ Ղարաբաղինն են: Եվ առանց խնայելու՝ կանանց, երեխաներին գցում էին ավտոների դեմն ու ծեծում: Նույնիսկ երեխայի են դուբինկայով խփել: Չգիտեմ, մենք այստեղ չենք ուզում ապրել: Կա՛մ մեր նախագահը կլինի Լեւոն Տեր-Պետրոսյանը, կա՛մ էլ մենք այս երկրից շատ հեռու կգնանք»:
Ի դեպ, մեր թղթակցի ձայնագ րիչն արձանագրել է նաեւ ավելի ուշ արված մի վկայություն, ըստ որի՝ իրավապահները կատարվածի համար մեղադրել են մեկին, որն այդ օրն ընդհանրապես այդտեղ չի եղել. «Մարտի 1-ին, առավոտյան 8.30-ին, «Գազել» մեքենայով 12 հոգի ընկերներով գալիս էին Երեւան՝ Մարտունիից: 9-ից 20 պակասի սահմաններում կանգնեցրել են մեքենան եւ բոլոր ուղեւորներին տարել ուղիղ ոստիկանություն: Հետո պահել են մինչեւ մարտի 2-ը, ժամը 1-ը, որից հետո բաց են թողել: Հետո Վարդենիկում Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի պետի՝ Վեմիր Մխիթարյանի վրա քրեական գործ են հարուցել, թե ինքն ամսի 1-ին գտնվել է այստեղ՝ Երեւանում, եւ հանցանք գործել՝ հեղափոխություն է ուզել անել եւ այլն: Բայց իրենք կրակն են ընկել իրենց արածի ձեռքը, քանի որ 12 հոգի վկա են, այդ թվում եւ՝ ոստիկանությունում գրանցված է, որ այդ մարդը գտնվել է այնտեղ: Ես չգիտեմ՝ էդ մարդը կարող է Թուլա՞դ լինել՝ կեսն ընտեղ, կեսը գար այստեղ»:
- Պատրաստեց Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
ԼԻՑԵՆԶԻԱ՝ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ՞ ՀԱՄԱՐ
1Օրենքի պաշտպանների համար թերեւս հարկ է դասընթացներ կազմակերպել՝ պարզաբանելով մեր օրենսդրությունը: Նման դասընթացների անհրաժեշտությունը պարզ դարձավ նաեւ երեկ, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին մամուլի խոսնակ ...«ՈՐՈՎՀԵՏԵՎ»
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ 1Գերազանցապես այսպես էին պատասխանում ոստիկանները երեկ Հյուսիսային պողոտայում զբոսնող քաղաքացիներին, թե ինչու են իրենց բերման ենթարկում: Հյուսիսային պողոտայում ժողովրդական զբոսանքների շրջանակներում մարտի ...«ԵՐԵԽԱՅԻ ԵՆ ԴՈՒԲԻՆԿԱՅՈՎ ԽՓԵԼ»
Պատրաստեց Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸՎկայել են մարտի 1-ի առավոտյան կատարվածի ականատեսներից Կլինեի՞ն մարտի 1-ի գիշերվա իրադարձությունները, եթե այդ օրվա առավոտյան ոստիկանական զորքերը խուզարկության պատրվակով չհարձակվեին խաղաղ ցուցարարների ...«ՄԵՆՔ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆՔ՝ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Հարցերը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ 11ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի բացառիկ հարցազրույցը «Առավոտ» օրաթերթին - Ողջ նախընտրական շրջանում Դուք ընդդիմադիր քարոզարշավ իրականացրիք, գործող իշխանություններին լիուլի քննադատեցիք, եւ ...«ՈՉ ԲԱՆԱԿՆ Է ԿՐԱԿԵԼ, ՈՉ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ, ՈՉ ԷԼ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1Սամվել Շահինյանը նույնպես առաջարկում է ԱԺ արտահերթ ընտրություններ Լուրեր են շրջանառվում, որ հակասություններ են առաջացել ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի եւ «Ազգային պետություն» կուսակցության ...«ՋԱՀԵԼՆԵՐԻ ԿՌԻՇՆԵՐԸ ԹՌԵԼ ԵՆ»
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆՄարտի կեսերից սկսված քամիները մեծ վնաս են հասցրել Հայաստանի մի շարք մարզերի Օրերս հանրապետությունում մոլեգնած ուժեղ քամիներից Լոռու եւ Գեղարքունիքի մարզերը մեծ վնասներ են կրել: Քամին քշել-տարել է տների, ...ՈՐՊԵՍԶԻ ՄԱՐՏԻ 1-Ը ՉԿՐԿՆՎԻ
Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻՀարցազրույց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հետ - Պրն Հարությունյան, մարտի 1-ի դեպքերի հետ կապված, երբ իրար բախվեցին իրավապահներն ու ցուցարարները, պաշտպանի գրասենյակ քանի՞ քաղաքացի ...ՏԱՐՈՍԸ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻՆ, «Ա1+»-ԻՆ
Ն. ԱՐԵՎՇԱՏՅԱՆԱղոթում էր «ԳԱԼԱ»-ի փրկության համար Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի՝ անկախ հեռուստաընկերության հասցեին հնչեցրած քննադատությունից հետո ավելացավ լրատվական ալիքին օգնողների թիվը: «ԳԱԼԱ» ...ԳԼՈՒԽ ԳՈՎԵԼՈՒ ՏԵՂ ՉՈՒՆԵՆՔ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆՄիջազգային կրթական ստուգատեսներում Հայաստանի դպրոցականները չեն փայլում 1950-ականներից աշխարհի շատ երկրներում իրականացվում են աշակերտների գիտելիքների գնահատման ստուգատեսներ, որոնց նպատակը ոչ միայն աշակերտների ...ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԴԺԳՈՀԵՑԻՆ «ՀԱՅԼՈՒՐԻՑ»
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԵվ ստեղծված վիճակի համար մեղադրեցին բոլորին Երեկ «Անի» հյուրանոցում կայացավ Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի (ՀԵԱԽ) ընդհանուր ժողովը: Հիշեցնենք, որ ՀԵԱԽ-ը երիտասարդական հ/կ-ների, ...ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Երկուսն էլ հաղթանակ են խոստանում Շաբաթ օրը IBF-ի վարկածով միջին (72,574 կգ) քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, որը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած բոլոր 25 մենամարտերում էլ հաղթել է (20-ը՝ ...ՏՈ՞Ն Է, ԱՐԴՅՈՔ, ՄԱՐՏԻ 27-Ը
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ՞նչ է տալիս Թատրոնի միջազգային օրը Այսօր Թատրոնի միջազգային օրն է: Այն նշվում է 1964 թվականից: Նախաձեռնության համահեղինակներից էր Ռուսաստանի թատերական ընկերության նախագահ, կարկառուն կոմունիստ ու ռեժիսոր ...ՑՈՒՅՑ ԵՎ ԽՈՒՃԱՊ՝ «ԲՐՅՈՒՍՈՎՈՒՄ»
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԵրեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի մուտքի մոտ 2 օր է՝ ուսանողները ցույց են անում, ինչի առնչությամբ բուհի ոչ մի պաշտոնյա չկամեցավ որեւէ մեկնաբանություն տալ: Մեր այցելության պահին հավաքվածներն ...«ՎՀՈՒԿՆԵՐԻ Ո՞ՐՍ»՝ ԵՊՀ-ՈՒՄ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ«Առավոտի» տեղեկություններով, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի բազմամյա վարիչ Սամվել Կարաբեկյանը մարտի 1-ից հետո զրկվել է պաշտոնից՝ բուհի ՀՀԿ-ական ղեկավարության «նախասիրություններին» ...«ԳՈՀ ՈՒ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՂԵՔ»
Գ. Ս.Այս տարվա ընթացքում Հայաստան ներկրվող ցորենի մաքսային արժեքը չի փոխվել, ինչը նշանակում է, որ հացահատիկը ներկրվել է նույն գնով, ինչ նախկինում: Սակայն փետրվարի համեմատ՝ մարտին ալյուրը Հայաստանում թանկացել ...
ԳԵՆԵՐԱԼ-ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԱՆՊԱՏԺԵԼԻ ՈՐԴԻՆ
ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ www.hetq.am
ՁԵՌՆԱՐԿԵԼՈՒ Է ԽԻՍՏ ՄԻՋՈՑՆԵՐ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԴԱՌՆԱ՞ ՌԵ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԸՆԴՀԱՐՈ
ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԸ
«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԵՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԳԼԽԱՔԱՆԱԿ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԿԱՆԽԵԼՈՒ ԵՆ ՉԱՐՏՈՆՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԸ
Պատրաստեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ
ԶՐՈ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԶԲՈՍԱՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԱԿԱՆԱՏԵՍՆԵՐԻ ԽՈՍՔԵՐՈՎ
- 1768 Բուլղարիայի Ռուշչուկ քաղաքում ծնվեց հայ երգիծաբան, հասարակական գործիչ Գրիգոր Անուշյանը /Անուշը/: Գրիգոր Անուշը համարվում է հայ նոր գրականության անդրանիկ երգիծաբանը: (Վախճ. 1830 թվականին, Բուխարեստում:)
- 1891 Կ. Պոլսում մահացավ դերասան Պետրոս Մաղաքյանը:
- 1902 Վախճանվեց Քրիստափոր Կարա-Մուրզան: (Ծնվ. 1853թ.-ին):
- 1923 Մահացավ «Կիլիկիո ընկերություն» կազմակերպության հիմնադիրներից Արմեն Կարոն (Գարեգին Փաստրմաջյան): (Ծնվ. 1873 թ.):
- 1929 Մարսելում մահացավ Մինաս Շերազը՝ «Կիլիկյան ընկերություն» բարեգործական կազմակերպության հիմնադիրներից մեկը: (Ծնվ. 1852 թ.):
- 1929 Մարսելում վախճանվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Ծնվ. 1852թ.-ին):
- 1935 Երևանի օպերայի և բալետի թատրոնում առաջին անգամ ներկայացվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան: «Անուշի» առաջին բեմադրությունը կայացել է 1912 թվականին, Ալեքսանդրապոլում:
- 1946 ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը ՀԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհուրդը ՀԽՍՀ նախարարների խորհրդի և ՀԽՍՀ ժողովրդական կոմիսարիատները ՀԽՍՀ նախարարությունների վերակազմելու մասին:
- 1993 Արցախի զինվորները հաջողությամբ հակագրոհեցին Ադրբեջանի զինված ուժերի գարնանային հարձակմանը՝ ազատելով Քելբաջարը և Ֆիզուլին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

