
«ՋԱ՛Զ ԱՍԵՆՔ, ՋԱ՛Զ ԼՍԵՆՔ»
Ըստ կոմպոզիտոր-ջազմեն Մարտին Վարդազարյանի, հանրահայտ ժողովրդական ասացվածքը իր երիտասարդ կոլեգաների շրջանում այսպես է հնչում:
«Առավոտը» տեղեկացրել էր, որ հայկական ջազի 70-ամյակի միջոցառումների իրականացման նպատակով ստեղծվել են «Հայկական ջազ-70» կազմակերպություն եւ կազմկոմիտե, որի նախագահն է ճանաչված ջազմեն Լեւոն Մալխասյանը: Տարվա ընթացքում ունկնդիրը կլինենք ինչպես հայաստանցի ջազմենների, այնպես էլ արտերկրից ժամանած հայտնի երաժիշտների արվեստին: Փառատոնի մեկնարկը կտրվի «Ա. Խաչատրյան» համերգասրահում, ապրիլի 4-ին: Այդ օրը համընկնում է կոմպոզիտոր, ջազի գիտակ Մարտին Վարդազարյանի 70-ամյա հոբելյանին: Բազմազբաղ երաժիշտը ժամանակ գտավ զրուցելու մեզ հետ:
Ջազը, որ ծնունդ է առել ԱՄՆ-ի սեւամորթների ժողովրդական երաժշտությունից, ի տարբերություն Արեւմուտքի, ուր անցյալ դարասկզբից ի վեր ճանաչում էր գտել, նախախորհրդային Ռուսաստանում այն դեռ իր առաջին վարանոտ քայլերն էր անում: Հայկական ջազի ծնունդը հաշվվում է 1938 թվականից, երբ կոմպոզիտոր Արտեմի Այվազյանը ԽՍՀՄ-ում առաջինը ստեղծեց Հայաստանի պետական ջազ նվագախումբ:
Փոքր էքսկուրս կատարելով, Մ. Վարդազարյանը տեղեկացրեց, որ Երեւանում առաջին ջազ խումբն էլ սկսել է գործել 1936թ., «Մոսկվա» կինոթատրոնում, իր հոր՝ կոմպոզիտոր Ցոլակ Վարդազարյանի ղեկավարությամբ. «Այդ տարիներին խմբի հետ համագործակցում էին մեր անվանի ստեղծագործողները՝ Գրիգոր Հախինյանը, Էդվարդ Բաղդասարյանը, Կոնստանտին Պետրոսյանը եւ այլք»: Իսկ հետո ջազ խմբեր հայտնվեցին «Նաիրի» կինոթատրոնում, Կոմունարների այգում ու էլի մեկ-երկու տեղ: «1954թ. ռադիոյում Կոնստանտին Օրբելյանը ստեղծեց էստրադային կվինտետ, որը հիմնադրի՝ պետական ջազ նվագախումբ տեղափոխվելուց հետո, ղեկավարեց Էդվարդ Բաղդասարյանը: 1966թ. ռադիոյում հիմնադրվեց Էստրադային նվագախումբը, որի ղեկավարումը վստահվեց ինձ: 1972-ից կոլեկտիվը վերաճեց էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի՝ Մելիք Մավիսակալյանի ղեկավարությամբ: Այն մինչ օրս ղեկավարում է Երվանդ Երզնկյանը: Հետո արդեն իր գործունեությունը սկսեց ռադիոյի ջազ սեքստետը՝ Ստեփան Շաքարյանի գլխավորությամբ: Ժամանակի ընթացքում երեւան եկան Դավիթ Ազարյանի, Արտաշես Քարթալյանի ջազ տրիոները, իսկ մինչ այդ հիանում էինք Լեւոն Մալխասյանի ջազ եռյակի արվեստով, որի կազմում էին Արմեն Թութունջյանը (Չիկո) եւ Արթուր Աբրահամյանը (1998թ. սկսած, Երեւանում, Լեւոն Մալխասյանի ջանքերով, պարբերաբար անցկացվում են ջազի միջազգային փառատոներ- Ս. Դ.): Թե Հայաստանում, թե արտերկրում այսօր էլ հիանալի ջազմեններ շատ ունենք՝ Արմեն Մարտիրոսյան, Վահագն Հայրապետյան, Արմեն Հյուսնունց... Հայկական ջազի մասին կարելի է հատորներ գրել: Այսօր երիտասարդ ջազմենների համար էլ մեծ դպրոց է անվանի թմբկահար Ռոբերտ Յոլչյանի արվեստը, որի ձայնագրությունները պահպանվում են ռադիոյի ոսկե ֆոնդում»,- տեղեկացրեց Մ. Վարդազարյանը:
Մեր զրուցակիցը հիշեց, որ խորհրդային տարիներին ջազմենները կատակում էին խոսելով արգելված «բուրժուական» այդ ուղղության մասին՝ այսօր նվագում ես ջազ, վաղն էլ կծախես հայրենիքդ: «Իսկ այսօր իմ երիտասարդ կոլեգա Վահագն Հայրապետյանը փոխելով «ջան ասենք, ջազ լսենք» արտահայտությունը, սիրում է կրկնել՝ ջազ ասենք, ջան լսենք»,- տեղեկացրեց Մ. Վարդազարյանը:
«Առավոտի» հարցին, թե ինչպե՞ս կբացատրի սեւամորթներից «ծնունդ առած» երաժշտության նկատմամբ աշխարհի հետաքրքրությունը, կոմպոզիտորն ասաց. «Բարություն, հարմոնիկ համեմվածություն, ռիթմիկ սրություն, լավատեսություն, մտածելակերպ, յուրօրինակ աշխարհընկալում...Ահա թե ինչու ջազը դարձավ համամարդկային»:
- Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԸ
Այս ցուցարարին, որի գլխին առավոտյան «խուզարկության» հետեւանքով նման վերք էր բացվել՝ «Առավոտի» թղթակից Նաիրա Մամիկոնյանը լուսանկարել էր մարտի 1-ին: Նա այդ օրը զրուցել էր կատարվածի ...«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԵՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԳԼԽԱՔԱՆԱԿ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 2Այսպես է բնութագրում նորաստեղծ կոալիցիան Բագրատ Ասատրյանը «Այսպիսի զարհուրելի բան մեզանում երբեւէ չի եղել, նույնիսկ խոսքեր չեմ գտնում բնութագրելու համար, հասարակությունը դեռեւս ամբողջությամբ չի ...ՈՐՈՆՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԱպագա վարչապետի ընտրությունը հեշտ չի լինելու Անցած շաբաթվա վերջում մի հրապարակում էինք տպագրել, որում փորձել էինք ընթերցողին ներկայացնել այն ակնկալիքները, որ նոր կառավարությունից ունեն քաղաքական ուժերը ...ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՑԵՐ
Դրանցից մեկն է՝ ինչո՞ւ էր ոստիկանությունը մարտի 1-ին խուզարկության գնացել մթով եւ այդքան պատրաստ էր ուժ գործադրելու: «ԱրմենիաՆաուի» խմբագիր Ջոն Հյուզն իր «Արյունոտ շաբաթ. օր, որ պառակտեց ...«ԼՂՀ ՃԱՆԱՉՈՒՄՆ ԱՆՀԱՄԱՉԱՓ ՊԱՏԱՍԽԱՆ Է»
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան կարծում է, որ «Մինսկի խմբի առաջարկները քննադատող մարդիկ տեղյակ չեն դրանց բովանդակությանը»: Ըստ «Մեդիամաքսի», ամերիկացի դիվանագետն ...ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ԴԱՐՁՅԱԼ ՏԱՐԱՆ ՊԱՆԹԵՈՆ
Մ. Ե.Կոմիտասի անվան այգու Պանթեոնը երեկ դարձյալ մարդաշատ էր: Երեկ լրացավ ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան մեկ տարին: Պանթեոն էին եկել Անդրանիկ Մարգարյանի հարազատները, նաեւ երկրի ղեկավարները՝ ...ԵՎ ԷԼԻ՝ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՉի անցնում եւ ոչ մի օր, որ նոր տեղեկություններ չլինեն ընդդիմադիրների ձերբակալությունների եւ այլ հետապնդումների մասին: Արամ Սարգսյանը՝ մեղադրյալ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի ...ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ԵՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ
Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆՆրանք գնացել էին լուսաբանելու Վանատուր գյուղում երեկվա բողոքի ցույցը, որն արել էին Սասուն Միքայելյանի կողմնակիցները: Երեկ ոստիկանները ցրել են վանատուրցիների խաղաղ ցույցն ի պաշտպանություն ԱԺ պատգամավոր ...«ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ» ՎՆԱՍՆԵՐԸ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆՈրոշ լրատվամիջոցներ 20 օրվա ընթացքում մի քանի միլիոնի պարտք են կուտակել Հայաստանում մարտի 1-ին, նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ արտակարգ դրություն հայտարարելուց հետո, ի թիվս շատ այլ արգելքների, սահմանափակվեց ...«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻՆ» «ԵՐԵՒԱՆ ՋՐԻ» ՋՈՒՐՆ Է ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆԱրգավանդ, Գեղանիստ եւ Ղուկասավան գյուղերում ջուր է մատակարարում «Երեւան ջուր» ընկերությունը, սակայն ջրի վարձը գանձում է «Հայջրմուղկոյուղին»: «Երեւան-Մասիս 2 մայր ջրատարներից ...«ԱՍՊԱՐԵԶԻ» ԳԼԽԻՆ ԳՈՐԾ ԵՆ ՍԱՐՔԵԼ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԳյումրիի ժուռնալիստների ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանին մեղադրում են ոստիկանության «օրինական պահանջը չկատարելու» համար: Մարտի 2-ին Գյումրիի թատերական հրապարակին կից Սայաթ- Նովայի փողոցի ...ՔԱՂԱՔԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ԻՐԱՎԱԿԱՆ ՎՃԻՌ
Ն. ՎԱՆՅԱՆԼոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը այսօր կայացրեց վճիռ, ըստ որի՝ ՀՀ նախագահական ընտրություններում թիվ 30/22 ընտրատեղամասում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Սոֆյա Քալանթարյանը մեղավոր ճանաչվեց: ...«ՋԱ՛Զ ԱՍԵՆՔ, ՋԱ՛Զ ԼՍԵՆՔ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԸստ կոմպոզիտոր-ջազմեն Մարտին Վարդազարյանի, հանրահայտ ժողովրդական ասացվածքը իր երիտասարդ կոլեգաների շրջանում այսպես է հնչում: «Առավոտը» տեղեկացրել էր, որ հայկական ջազի 70-ամյակի միջոցառումների ...ՀԵՔԻԱԹՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԲՈՒԺԵԼ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԿամ վնասել երեխաների առողջությանը «Լինում է, չի լինում՝ մի մարդ է լինում: Նա աշխարհի ամենահարուստ էակն էր ու չգիտեր՝ ինչպես ծախսել իր փողերը: Որոշում է գնել աշխարհի բոլոր սրճարաններն ու ռեստորանները: ...ԺՈՂՈՎՈ՞ՒՐԴ, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱՑԻ
ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆԵԱՆThat is the question! Հայաստանում ապրող ո՞վ չգիտի, որ բոլոր տեսակի ընտրություններում ձեռքում իշխանություն ունեցողները դրանք կեղծում են: Կեղծում, քանի որ նրանց հետաքրքրող միակ բանը, ինչ գնով ուզում է ...«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ» ՎԱՐԿԱԾԸ
ԱՐՏԱՇԵՍ ԹԱՆԳՅԱՆ ՏնտեսագետՀայաստանը կգնա «դասակա՞ն» ճանապարհով Եթե Հայաստանում ամեն ինչ զարգանար դասական սցենարով, ապա հաջորդ վարչապետը պետք է լիներ Հանրապետական կուսակցության հայտնի դեմքերից մեկը: Այս դեպքում տրամաբանությունը ...ՆՈՐԱՅՐ ԲԱԽՏԱՄՅԱՆ. «ՊԵԿԻՆՈՒՄ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆՍ ՊԵՏՔ Է ՕԳՆԻ ԻՆՁ»
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆՀրաձիգ Նորայր Բախտամյանը ոչ միայն օգոստոսին Պեկինում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած հայաստանցի առաջին մարզիկն է, այլեւ օլիմպիական մեդալի մեր ամենահավանական թեկնածուներից մեկը: - ...ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ
Կբացահայտեն Այվազյանին Ապրիլի 24-ից ԵՊՀ-ում մեկնարկել է գրող, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր Աղասի Այվազյանի ծննդյան 83-ամյակին նվիրված «Այվազյանական ընթերցումներ-2008» խորագրով ...ՊԱՏԵՐԱԶՄ ԿՀԱՅՏԱՐԱՐԻ
Երեկ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը՝ պատասխանելով «Առավոտի» հարցին, թե մարտի 1-ի դեպքերի հետ կապված որքա՞ն քաղաքացիներ են դիմել ՀՀ փաստաբանների պալատ՝ ասաց. - Հարցին չեմ ...ՀՈՒՅՍԸ ՄԵՐՁԱՄԱ՞ՐՏՆ Է
Ք. Հ.Մարտի 29-ին Գերմանիայի Կիլ քաղաքում IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը գոտու պաշտպանության մենամարտ է անցկացնելու ամերիկացի Էլվին Այալայի հետ: Մարզաձեւի գիտակներն այդ ...ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԲԱՐԵՓՈԽԵԼ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԵրեկ հրավիրված ասուլիսին ԿԳՆ նախնական եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանն անդրադարձավ ոլորտի խնդիրներին: Ըստ նրա, այժմ Հայաստանում գործում է միջին մասնագիտական պետական 80 եւ ...ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹՆ ԷԼ ԹԱՆԿԱՑԱՎ
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԱյս օրերին շուկայում ազոտական պարարտանյութերի գնի կտրուկ աճ է նկատվում: Եթե աշնանը մեկ պարկ պարարտանյութը գյուղացիները ձեռք էին բերում 4700-5500 դրամով, հիմա այն արժե 6300-7000 դրամ: Այդ առնչությամբ «Առավոտի» ...ՀԻՄԱ Ո՞Վ Է «ԱՌՆՎԱԶՆ ՈՉ ԱԶՆԻՎ»
Երեկվա համարում հրապարակել ենք ՕԵԿ մամուլի ծառայության պատասխանն «Առավոտի» մարտի 22-ի համարում հրապարակված «Արտակարգ սուտ» վերնագրված հետեւյալ լուրին. «Մարտի 4-ին ՀՀԿ, ԲՀԿ ...ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՍՕՐ
1Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» աջակցությամբ իրականացնում է ծրագիր՝ «Հայաստանի եւ Թուրքիայի վերլուծաբանների ...
ՄՐՑԵՑԻՆ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԸ
Զրուցեց ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԸԵՐՐՈ՞ՐԴ, ԹԵ՞ ՉՈՐՐՈՐԴ ՈՒԺ
Վ. ՊՈՂՈՍՅԱՆ սիրող քաղաքագետ«ՀԱՇՎԱՐԿՆԵՐՈՒՄ ՄԻ ՓՈՔՐ ՍԽԱԼՎԵԼ ԵՆՔ»
Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ
ԳԵՆԵՐԱԼ-ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԱՆՊԱՏԺԵԼԻ ՈՐԴԻՆ
ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ www.hetq.am
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԴԱՌՆԱ՞ ՌԵ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՁԵՌՆԱՐԿԵԼՈՒ Է ԽԻՍՏ ՄԻՋՈՑՆԵՐ

ԸՆԴՀԱՐՈ
ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԸ
«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԵՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԳԼԽԱՔԱՆԱԿ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԿԱՆԽԵԼՈՒ ԵՆ ՉԱՐՏՈՆՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԸ
Պատրաստեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ
ԶԲՈՍԱՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԶՐՈ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱԿԱՆԱՏԵՍՆԵՐԻ ԽՈՍՔԵՐՈՎ
- 1636 Կըզըլբաշները վերագրավում են Երևանի բերդը:
- 1878 Վանում ծնվեց երգիչ և մանկավարժ Տիգրան Նալբանդյանը: Եղել է Մակար Եկմալյանի աշակերտն ու երգչախմբի մեներգիչը: Նրան աշակերտել են Արթուր Այդինյանը, Հովհաննես Բադալյանը և այլ հայտնի երգիչներ:
- 1928 Թիֆլիսում ծնվեց հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ, պրոֆեսոր Ռոմանոս Սարգսյանը: (Վախճանվել է 1981 թվականին):
- 1940 Շահագործման է հանձնվում Երևանի Ս. Մ. Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը:
- 1958 Մահացավ բանաստեղծ Ազատ Վշտունին: (Ծնվ. 1894 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

