
«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻՆ» «ԵՐԵՒԱՆ ՋՐԻ» ՋՈՒՐՆ Է ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
Արգավանդ, Գեղանիստ եւ Ղուկասավան գյուղերում ջուր է մատակարարում «Երեւան ջուր» ընկերությունը, սակայն ջրի վարձը գանձում է «Հայջրմուղկոյուղին»:
«Երեւան-Մասիս 2 մայր ջրատարներից օրական 450-500 լիտր/վայրկյան ջուր է պակասում: Այդ ջուրը հիմնականում օգտագործում են այդ ճանապարհի վրա գտնվող գյուղերի բնակիչները: Ընդ որում, այս տարածքները ջրով ապահովելը մեր ընկերության պարտականությունների մեջ չի մտնում, դրանով պետք է զբաղվի «Հայջրմուղկոյուղին»: Նշեմ, որ այդ ջրի համար մենք մոտ 150 միլիոն դրամ էլ վճարում ենք որպես էլեկտրաէներգիայի վարձ: Հատկանշական է նաեւ այն, որ «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը այդ տարածքի բնակիչներից, որոնք, այսպես ասած, «Երեւան ջրից» ջուր են գողանում, օգտագործած ջրի համար գումարներ է գանձում՝ մեկ խմ-ի դիմաց 140 դրամ»,- «Առավոտի» հետ զրույցում Երեւան քաղաքի վատ ջրամատակարարումն այսպես բացատրեց «Երեւան ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Սերժ Պոպոֆֆը: Նկատենք, որ «Երեւան ջուր» ընկերությունը 1 խմ ջրի դիմաց գանձում է 172,8 դրամ: Սերժ Պոպոֆֆի խոսքերով՝ այս ջրատարներով իրենց ընկերությունը ջուր է մատակարարում Մալաթիա-Սեբաստիային ու հարակից թաղամասերին: Ս. Պոպոֆֆը համոզված է, որ եթե ընկերությունը կարողանա ջրի կորստի այսքան քանակությունը գոնե կիսով չափ նվազեցնել, ապա մայրաքաղաքի 500 հազար բնակիչ 2-3 ժամով ավելի ջուր կունենա, քանի որ այդ ջրատարի օգնությամբ այլ թաղամասերին էլ կկարողանան ավելի շատ ջուր տրամադրել:
Ըստ ընկերության գլխավոր տնօրենի, իրենց մասնագետները բազմիցս այցելել են Մասիսին հարակից մի քանի համայնքներ՝ բնակիչների հետ բացատրական աշխատանքներ տանելու: Ընկերության պատասխանատուները բնակիչներին տեղեկացրել են, որ ջրատարից տներ գնացող անօրինական ջրախողովակներն ապամոնտաժելու են, սակայն Արգավանդ, Գեղանիստ, Ղուկասավան գյուղերում բնակիչները ընդդիմացել են, անգամ որոշ «լավ տղաներ» սպառնացել են ընկերության աշխատակիցների հետ հաշվեհարդար տեսնել, եթե իրենց ջուրը կտրեն: Մեր հարցին, թե Ս. Պոպոֆֆը կարո՞ղ է կոնկրետ անուններ նշել, թե ովքեր են այդ «լավ տղաները», նա ասաց, որ ինքը տեղյակ չէ. «Միգուցե հենց նույն գյուղերի բնակիչներն էին»: Այս գյուղերում ընկերությունը հայտնաբերել է 24 ապօրինի ստորգետնյա ջրագիծ: Հարցին, թե չե՞ն պատրաստվում ջուր գողացողներին պատասխանատվության ենթարկել, Ս. Պոպոֆֆը պատասխանեց. «Մենք այս խնդրի առնչությամբ դիմել ենք տարբեր մարմինների, այդ թվում՝ Ջրային տնտեսության պետական կոմիտե, Ծրագրերի իրականացման գրասենյակ, ինչպես նաեւ փորձել ենք համաձայնության գալ «Հայջրմուղկոյուղու» հետ, սակայն բոլորն էլ իմ նամակներին պատասխանել են, որ կիսում են իմ անհանգստությունը, սակայն այդ հարցը դրանից չի լուծվում: Կարծում եմ, «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը ցանկություն էլ չունի այս հարցը կարգավորել, քանի որ նրանց համար չափազանց ձեռնտու է այս իրավիճակը, ձեռնտու բիզնես են անում: Մենք մոտ ժամանակներս նորից ենք այցելելու գյուղական համայնքներ եւ եւս մեկ անգամ փորձելու ենք խաղաղ լուծել այս հարցը, սակայն ամեն դեպքում որոշել ենք դիմել դատարան: Առաջին հերթին մենք ցանկանում ենք ջուր չկորցնել, ոչ թե պատասխանատվության ենթարկել, չէ որ այդ մատակարարման դիմաց ստացած գումարներով պետք է մենք պարտավորվենք կատարել մեր ներդրումները»: Իսկ այն հարցին էլ, թե ե՞րբ են վերջապես Երեւան քաղաքի բնակիչները շուրջօրյա ջրամատակարարում ունենալու, ընկերության գլխավոր տնօրենը պարզաբանեց, որ Երեւանը 95%-ով շուրջօրյա ջրամատակարարմամբ ապահովելու համար վերջնական ժամկետ սահմանված է 2016 թվականը:
- ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ
ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԸ
Այս ցուցարարին, որի գլխին առավոտյան «խուզարկության» հետեւանքով նման վերք էր բացվել՝ «Առավոտի» թղթակից Նաիրա Մամիկոնյանը լուսանկարել էր մարտի 1-ին: Նա այդ օրը զրուցել էր կատարվածի ...«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԵՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԳԼԽԱՔԱՆԱԿ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 2Այսպես է բնութագրում նորաստեղծ կոալիցիան Բագրատ Ասատրյանը «Այսպիսի զարհուրելի բան մեզանում երբեւէ չի եղել, նույնիսկ խոսքեր չեմ գտնում բնութագրելու համար, հասարակությունը դեռեւս ամբողջությամբ չի ...ՈՐՈՆՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԱպագա վարչապետի ընտրությունը հեշտ չի լինելու Անցած շաբաթվա վերջում մի հրապարակում էինք տպագրել, որում փորձել էինք ընթերցողին ներկայացնել այն ակնկալիքները, որ նոր կառավարությունից ունեն քաղաքական ուժերը ...ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՑԵՐ
Դրանցից մեկն է՝ ինչո՞ւ էր ոստիկանությունը մարտի 1-ին խուզարկության գնացել մթով եւ այդքան պատրաստ էր ուժ գործադրելու: «ԱրմենիաՆաուի» խմբագիր Ջոն Հյուզն իր «Արյունոտ շաբաթ. օր, որ պառակտեց ...«ԼՂՀ ՃԱՆԱՉՈՒՄՆ ԱՆՀԱՄԱՉԱՓ ՊԱՏԱՍԽԱՆ Է»
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան կարծում է, որ «Մինսկի խմբի առաջարկները քննադատող մարդիկ տեղյակ չեն դրանց բովանդակությանը»: Ըստ «Մեդիամաքսի», ամերիկացի դիվանագետն ...ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ԴԱՐՁՅԱԼ ՏԱՐԱՆ ՊԱՆԹԵՈՆ
Մ. Ե.Կոմիտասի անվան այգու Պանթեոնը երեկ դարձյալ մարդաշատ էր: Երեկ լրացավ ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան մեկ տարին: Պանթեոն էին եկել Անդրանիկ Մարգարյանի հարազատները, նաեւ երկրի ղեկավարները՝ ...ԵՎ ԷԼԻ՝ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՉի անցնում եւ ոչ մի օր, որ նոր տեղեկություններ չլինեն ընդդիմադիրների ձերբակալությունների եւ այլ հետապնդումների մասին: Արամ Սարգսյանը՝ մեղադրյալ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի ...ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ԵՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ
Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆՆրանք գնացել էին լուսաբանելու Վանատուր գյուղում երեկվա բողոքի ցույցը, որն արել էին Սասուն Միքայելյանի կողմնակիցները: Երեկ ոստիկանները ցրել են վանատուրցիների խաղաղ ցույցն ի պաշտպանություն ԱԺ պատգամավոր ...«ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ» ՎՆԱՍՆԵՐԸ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆՈրոշ լրատվամիջոցներ 20 օրվա ընթացքում մի քանի միլիոնի պարտք են կուտակել Հայաստանում մարտի 1-ին, նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ արտակարգ դրություն հայտարարելուց հետո, ի թիվս շատ այլ արգելքների, սահմանափակվեց ...«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻՆ» «ԵՐԵՒԱՆ ՋՐԻ» ՋՈՒՐՆ Է ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆԱրգավանդ, Գեղանիստ եւ Ղուկասավան գյուղերում ջուր է մատակարարում «Երեւան ջուր» ընկերությունը, սակայն ջրի վարձը գանձում է «Հայջրմուղկոյուղին»: «Երեւան-Մասիս 2 մայր ջրատարներից ...«ԱՍՊԱՐԵԶԻ» ԳԼԽԻՆ ԳՈՐԾ ԵՆ ՍԱՐՔԵԼ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԳյումրիի ժուռնալիստների ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանին մեղադրում են ոստիկանության «օրինական պահանջը չկատարելու» համար: Մարտի 2-ին Գյումրիի թատերական հրապարակին կից Սայաթ- Նովայի փողոցի ...ՔԱՂԱՔԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ԻՐԱՎԱԿԱՆ ՎՃԻՌ
Ն. ՎԱՆՅԱՆԼոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը այսօր կայացրեց վճիռ, ըստ որի՝ ՀՀ նախագահական ընտրություններում թիվ 30/22 ընտրատեղամասում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Սոֆյա Քալանթարյանը մեղավոր ճանաչվեց: ...«ՋԱ՛Զ ԱՍԵՆՔ, ՋԱ՛Զ ԼՍԵՆՔ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԸստ կոմպոզիտոր-ջազմեն Մարտին Վարդազարյանի, հանրահայտ ժողովրդական ասացվածքը իր երիտասարդ կոլեգաների շրջանում այսպես է հնչում: «Առավոտը» տեղեկացրել էր, որ հայկական ջազի 70-ամյակի միջոցառումների ...ՀԵՔԻԱԹՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԲՈՒԺԵԼ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԿամ վնասել երեխաների առողջությանը «Լինում է, չի լինում՝ մի մարդ է լինում: Նա աշխարհի ամենահարուստ էակն էր ու չգիտեր՝ ինչպես ծախսել իր փողերը: Որոշում է գնել աշխարհի բոլոր սրճարաններն ու ռեստորանները: ...ԺՈՂՈՎՈ՞ՒՐԴ, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱՑԻ
ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆԵԱՆThat is the question! Հայաստանում ապրող ո՞վ չգիտի, որ բոլոր տեսակի ընտրություններում ձեռքում իշխանություն ունեցողները դրանք կեղծում են: Կեղծում, քանի որ նրանց հետաքրքրող միակ բանը, ինչ գնով ուզում է ...«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ» ՎԱՐԿԱԾԸ
ԱՐՏԱՇԵՍ ԹԱՆԳՅԱՆ ՏնտեսագետՀայաստանը կգնա «դասակա՞ն» ճանապարհով Եթե Հայաստանում ամեն ինչ զարգանար դասական սցենարով, ապա հաջորդ վարչապետը պետք է լիներ Հանրապետական կուսակցության հայտնի դեմքերից մեկը: Այս դեպքում տրամաբանությունը ...ՆՈՐԱՅՐ ԲԱԽՏԱՄՅԱՆ. «ՊԵԿԻՆՈՒՄ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆՍ ՊԵՏՔ Է ՕԳՆԻ ԻՆՁ»
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆՀրաձիգ Նորայր Բախտամյանը ոչ միայն օգոստոսին Պեկինում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած հայաստանցի առաջին մարզիկն է, այլեւ օլիմպիական մեդալի մեր ամենահավանական թեկնածուներից մեկը: - ...ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ
Կբացահայտեն Այվազյանին Ապրիլի 24-ից ԵՊՀ-ում մեկնարկել է գրող, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր Աղասի Այվազյանի ծննդյան 83-ամյակին նվիրված «Այվազյանական ընթերցումներ-2008» խորագրով ...ՊԱՏԵՐԱԶՄ ԿՀԱՅՏԱՐԱՐԻ
Երեկ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը՝ պատասխանելով «Առավոտի» հարցին, թե մարտի 1-ի դեպքերի հետ կապված որքա՞ն քաղաքացիներ են դիմել ՀՀ փաստաբանների պալատ՝ ասաց. - Հարցին չեմ ...ՀՈՒՅՍԸ ՄԵՐՁԱՄԱ՞ՐՏՆ Է
Ք. Հ.Մարտի 29-ին Գերմանիայի Կիլ քաղաքում IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը գոտու պաշտպանության մենամարտ է անցկացնելու ամերիկացի Էլվին Այալայի հետ: Մարզաձեւի գիտակներն այդ ...ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԲԱՐԵՓՈԽԵԼ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԵրեկ հրավիրված ասուլիսին ԿԳՆ նախնական եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանն անդրադարձավ ոլորտի խնդիրներին: Ըստ նրա, այժմ Հայաստանում գործում է միջին մասնագիտական պետական 80 եւ ...ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹՆ ԷԼ ԹԱՆԿԱՑԱՎ
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԱյս օրերին շուկայում ազոտական պարարտանյութերի գնի կտրուկ աճ է նկատվում: Եթե աշնանը մեկ պարկ պարարտանյութը գյուղացիները ձեռք էին բերում 4700-5500 դրամով, հիմա այն արժե 6300-7000 դրամ: Այդ առնչությամբ «Առավոտի» ...ՀԻՄԱ Ո՞Վ Է «ԱՌՆՎԱԶՆ ՈՉ ԱԶՆԻՎ»
Երեկվա համարում հրապարակել ենք ՕԵԿ մամուլի ծառայության պատասխանն «Առավոտի» մարտի 22-ի համարում հրապարակված «Արտակարգ սուտ» վերնագրված հետեւյալ լուրին. «Մարտի 4-ին ՀՀԿ, ԲՀԿ ...ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՍՕՐ
1Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» աջակցությամբ իրականացնում է ծրագիր՝ «Հայաստանի եւ Թուրքիայի վերլուծաբանների ...
ԱԿՏԻՎ ԵՎ ՊԱՍԻՎ ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐ՝ «ԲԱԶԵՈՒՄ»
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
ԳԵՆԵՐԱԼ-ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԱՆՊԱՏԺԵԼԻ ՈՐԴԻՆ
ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ www.hetq.am
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԴԱՌՆԱ՞ ՌԵ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՁԵՌՆԱՐԿԵԼՈՒ Է ԽԻՍՏ ՄԻՋՈՑՆԵՐ

ԸՆԴՀԱՐՈ
ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԸ
«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԵՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԳԼԽԱՔԱՆԱԿ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԿԱՆԽԵԼՈՒ ԵՆ ՉԱՐՏՈՆՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԸ
Պատրաստեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ
ԶԲՈՍԱՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԶՐՈ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱԿԱՆԱՏԵՍՆԵՐԻ ԽՈՍՔԵՐՈՎ
- 1636 Կըզըլբաշները վերագրավում են Երևանի բերդը:
- 1878 Վանում ծնվեց երգիչ և մանկավարժ Տիգրան Նալբանդյանը: Եղել է Մակար Եկմալյանի աշակերտն ու երգչախմբի մեներգիչը: Նրան աշակերտել են Արթուր Այդինյանը, Հովհաննես Բադալյանը և այլ հայտնի երգիչներ:
- 1928 Թիֆլիսում ծնվեց հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ, պրոֆեսոր Ռոմանոս Սարգսյանը: (Վախճանվել է 1981 թվականին):
- 1940 Շահագործման է հանձնվում Երևանի Ս. Մ. Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը:
- 1958 Մահացավ բանաստեղծ Ազատ Վշտունին: (Ծնվ. 1894 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

