
ԵՎ ԷԼԻ՝ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Չի անցնում եւ ոչ մի օր, որ նոր տեղեկություններ չլինեն ընդդիմադիրների ձերբակալությունների եւ այլ հետապնդումների մասին:
Արամ Սարգսյանը՝ մեղադրյալ
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանին երեկ առավոտյան հրավիրելով հարցաքննության Հատուկ քննչական ծառայություն՝ մեղադրանք են առաջադրել «Քրեական օրենսգրքի» 225 հոդվածի 3-րդ մասով, 225 պրիմ հոդվածի 1-ին մասով եւ 300 հոդվածի 1-ին մասով: Նշենք, որ 225 հոդվածը վերաբերում է զանգվածային անկարգություններ կազմակերպելուն, «որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով», իսկ 3-րդ մասը հավելում է՝ «զուգորդվել են սպանությամբ»: Սահմանված պատժաչափն է 6-12 տարի ժամկետով ազատազրկում:
225 պրիմ հոդվածն ավելի մեղմ է՝ «Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելը եւ անցկացնելը՝ պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 300-ապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով»:
Արամ Սարգսյանին առաջադրված 3-րդ մեղադրանքը դարձյալ խիստ պատժաչափ է նախատեսում. «Պետական իշխանությունը յուրացնելը՝ ՀՀ Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն կամ դա բռնությամբ պահելուն, ինչպես նաեւ ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն» ուղղված գործողությունները պատժվում են ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով:
Արամ Սարգսյանը հրաժարվել է որպես մեղադրյալ ցուցմունք տալուց, ինչպես նաեւ հրաժարվել է փաստաբանից: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
Մատենադարանի փոխտնօրենը՝ ձերբակալված
Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանի տանը մարտի 24-ի երեկոյան դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել, եւ տարել են նրա համակարգիչը: Իսկ ժամը 21:15-ից մինչեւ ուշ գիշեր նրան որպես վկա հարցաքննել են Հատուկ քննչական ծառայությունում: «Մինչեւ գիշերվա ժամը 2-ը մեզ հավաստիացնում էին, թե անգամ փաստաբանի խնդիր չկա, եւ հասկացնում էին, թե շուտով կազատեն: Բայց ժամը 3-ին տեղեկացանք, որ Բանուչյանին արդեն տեղափոխել են Էրեբունու ժամանակավոր պահման մեկուսարան»,- ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի իրավական աջակցության ծառայության համակարգող Արմեն Խաչատրյանը: Մատենադարանի փոխտնօրենին ձերբակալել են զանգվածային անկարգություններ կազմակերպելու, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելու եւ անցկացնելու կասկածանքով: Հիշեցնենք, որ Արշակ Բանուչյանն այն մտավորականներից է, որոնք Ազատության հրապարակում հայտարարեցին Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին:
Այլ ձերբակալություններ
Երեկվա հետապնդումների «ամփոփաթերթիկից» այլ տեղեկություններ, որոնք մեզ փոխանցեց Արմեն Խաչատրյանը. առավոտյան ժամը 8-ին 5 ավտոմեքենայով եկել ու ձերբակալել են Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Մալաթիա-Սեբաստիա շտաբի ակտիվիստ Լավրենտի Խաչատրյանին: «Ըստ հարազատների պնդման՝ նա ականատես է եղել քաղաքապետարանի մոտ մարտի 1-ին ոստիկանական «Վիլիսի» վրաերթին»,- ասաց մեր զրուցակիցը:
Կեսօրից հետո Արտաշատի հիվանդանոցից բերման է ենթարկվել Էդվարդ Ասատրյանը, որը Եղեգնաձորում Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի պետն էր եւ մարտի 1-ին ենթարկվել էր խոշտանգումների՝ կոտրել էին նրա ուսը:
Առավոտյան ժամը 8-ին 3 հոգու բերման են ենթարկել Արարատից՝ Արթուր Երեմյանին, Կարապետ Հակոբյանին եւ Ոսկետափում՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի ղեկավար Վարուժանին: Նրանց տարել են նախ՝ ոստիկանություն, հետո՝ 6-րդ վարչություն, հետո՝ հատուկ քննչական ծառայություն: Նաեւ տարել են նարկոդիսպանսեր՝ ստուգման: Ըստ Արմեն Խաչատրյանի, սա համընդհանուր երեւույթ է. «Մարդկանց, որոնք մասնակցել են հանրահավաքների, ինչ-որ կերպ աջակցել Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբներին՝ փորձում են որակել որպես թմրամոլներ: Մենք գիտենք, որ Եղվարդի եւ Մասիսի ոստիկանությունն է սկսել կիրառել այս պրակտիկան: Մասիսի մեր գործընկերներից մեկը, որին տարել էին դիսպանսեր՝ մեզ ասաց, թե ինքը կյանքում ո՛չ ծխել է, ո՛չ էլ խմել է սիրում, եւ իր համար շատ վիրավորական էր սա: Նա անգամ դեմ չէր լինի, որ իրեն 225 հոդվածով կալանավորեն, բայց հանկարծ իրեն թմրամիջոցների համար չմեղադրեն»:
Օլիգարխը նաեւ ոստիկա՞ն է
Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի իրավական աջակցության ծառայության համակարգողը մի ուշագրավ տեղեկություն էլ հայտնեց. «Մալաթիա-Սեբաստիա համայնքի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի պետի տեղակալ Բագրատ Անդրեասյանին մի անգամ առանց ծանուցագրի հարցաքննության էին հրավիրել, գնացել էր: Իսկ հետո, քանի որ շարունակում էին առանց ծանուցագրի կանչել հարցաքննությունների՝ հրաժարվել էր ներկայանալ: Դրանից հետո՝ մարտի 22-ին, Անդրեասյանի տուն են եկել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի թիկնապահները եւ հրավիրել զրույցի՝ նույն բառապաշարով: Արդեն կարծես մեր օլիգարխներն են սկսում ոստիկանական գործառույթներ կատարել: Բնականաբար, Բագրատ Անդրեասյանը հրաժարվել է նաեւ այդ զրույցից: Եվ մենք մտավախություն ունենք, որ գործը կարող է հասնել արդեն հաշվեհարդարի: Եվ Բագրատ Անդրեասյանին խորհուրդ ենք տվել որեւէ կերպ չարձագանքել Սամվել Ալեքսանյանի հրավերներին: Եվ մեր բոլոր կողմնակիցներին ենք կոչ անում՝ չարձագանքել որեւէ հրավերի, բացի օրինական՝ ոստիկանությունից, ԱԱԾ-ից ու դատախազությունից ստացված ծանուցագրերից»: Նշենք, որ Սամվել Ալեքսանյանն «Առավոտին» պնդեց, որ իր կողմից հրավեր չի եղել:
Հ. Գ. Ուշ երեկոյան Արմեն Խաչատրյանը մեզ հայտնեց, որ հարկայինն ու ԱԱԾ-ն այցելել են Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակից, ՀՀՇ անդամ Վոլոդյա Հովհաննիսյանին պատկանող «Այգ» խանութը՝ ստուգումների:
- ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԸ
Այս ցուցարարին, որի գլխին առավոտյան «խուզարկության» հետեւանքով նման վերք էր բացվել՝ «Առավոտի» թղթակից Նաիրա Մամիկոնյանը լուսանկարել էր մարտի 1-ին: Նա այդ օրը զրուցել էր կատարվածի ...«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԵՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԳԼԽԱՔԱՆԱԿ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 2Այսպես է բնութագրում նորաստեղծ կոալիցիան Բագրատ Ասատրյանը «Այսպիսի զարհուրելի բան մեզանում երբեւէ չի եղել, նույնիսկ խոսքեր չեմ գտնում բնութագրելու համար, հասարակությունը դեռեւս ամբողջությամբ չի ...ՈՐՈՆՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԱպագա վարչապետի ընտրությունը հեշտ չի լինելու Անցած շաբաթվա վերջում մի հրապարակում էինք տպագրել, որում փորձել էինք ընթերցողին ներկայացնել այն ակնկալիքները, որ նոր կառավարությունից ունեն քաղաքական ուժերը ...ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՑԵՐ
Դրանցից մեկն է՝ ինչո՞ւ էր ոստիկանությունը մարտի 1-ին խուզարկության գնացել մթով եւ այդքան պատրաստ էր ուժ գործադրելու: «ԱրմենիաՆաուի» խմբագիր Ջոն Հյուզն իր «Արյունոտ շաբաթ. օր, որ պառակտեց ...«ԼՂՀ ՃԱՆԱՉՈՒՄՆ ԱՆՀԱՄԱՉԱՓ ՊԱՏԱՍԽԱՆ Է»
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան կարծում է, որ «Մինսկի խմբի առաջարկները քննադատող մարդիկ տեղյակ չեն դրանց բովանդակությանը»: Ըստ «Մեդիամաքսի», ամերիկացի դիվանագետն ...ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ԴԱՐՁՅԱԼ ՏԱՐԱՆ ՊԱՆԹԵՈՆ
Մ. Ե.Կոմիտասի անվան այգու Պանթեոնը երեկ դարձյալ մարդաշատ էր: Երեկ լրացավ ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան մեկ տարին: Պանթեոն էին եկել Անդրանիկ Մարգարյանի հարազատները, նաեւ երկրի ղեկավարները՝ ...ԵՎ ԷԼԻ՝ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՉի անցնում եւ ոչ մի օր, որ նոր տեղեկություններ չլինեն ընդդիմադիրների ձերբակալությունների եւ այլ հետապնդումների մասին: Արամ Սարգսյանը՝ մեղադրյալ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի ...ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ԵՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ
Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆՆրանք գնացել էին լուսաբանելու Վանատուր գյուղում երեկվա բողոքի ցույցը, որն արել էին Սասուն Միքայելյանի կողմնակիցները: Երեկ ոստիկանները ցրել են վանատուրցիների խաղաղ ցույցն ի պաշտպանություն ԱԺ պատգամավոր ...«ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ» ՎՆԱՍՆԵՐԸ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆՈրոշ լրատվամիջոցներ 20 օրվա ընթացքում մի քանի միլիոնի պարտք են կուտակել Հայաստանում մարտի 1-ին, նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ արտակարգ դրություն հայտարարելուց հետո, ի թիվս շատ այլ արգելքների, սահմանափակվեց ...«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻՆ» «ԵՐԵՒԱՆ ՋՐԻ» ՋՈՒՐՆ Է ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆԱրգավանդ, Գեղանիստ եւ Ղուկասավան գյուղերում ջուր է մատակարարում «Երեւան ջուր» ընկերությունը, սակայն ջրի վարձը գանձում է «Հայջրմուղկոյուղին»: «Երեւան-Մասիս 2 մայր ջրատարներից ...«ԱՍՊԱՐԵԶԻ» ԳԼԽԻՆ ԳՈՐԾ ԵՆ ՍԱՐՔԵԼ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԳյումրիի ժուռնալիստների ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանին մեղադրում են ոստիկանության «օրինական պահանջը չկատարելու» համար: Մարտի 2-ին Գյումրիի թատերական հրապարակին կից Սայաթ- Նովայի փողոցի ...ՔԱՂԱՔԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ԻՐԱՎԱԿԱՆ ՎՃԻՌ
Ն. ՎԱՆՅԱՆԼոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը այսօր կայացրեց վճիռ, ըստ որի՝ ՀՀ նախագահական ընտրություններում թիվ 30/22 ընտրատեղամասում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Սոֆյա Քալանթարյանը մեղավոր ճանաչվեց: ...«ՋԱ՛Զ ԱՍԵՆՔ, ՋԱ՛Զ ԼՍԵՆՔ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԸստ կոմպոզիտոր-ջազմեն Մարտին Վարդազարյանի, հանրահայտ ժողովրդական ասացվածքը իր երիտասարդ կոլեգաների շրջանում այսպես է հնչում: «Առավոտը» տեղեկացրել էր, որ հայկական ջազի 70-ամյակի միջոցառումների ...ՀԵՔԻԱԹՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԲՈՒԺԵԼ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԿամ վնասել երեխաների առողջությանը «Լինում է, չի լինում՝ մի մարդ է լինում: Նա աշխարհի ամենահարուստ էակն էր ու չգիտեր՝ ինչպես ծախսել իր փողերը: Որոշում է գնել աշխարհի բոլոր սրճարաններն ու ռեստորանները: ...ԺՈՂՈՎՈ՞ՒՐԴ, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱՑԻ
ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆԵԱՆThat is the question! Հայաստանում ապրող ո՞վ չգիտի, որ բոլոր տեսակի ընտրություններում ձեռքում իշխանություն ունեցողները դրանք կեղծում են: Կեղծում, քանի որ նրանց հետաքրքրող միակ բանը, ինչ գնով ուզում է ...«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ» ՎԱՐԿԱԾԸ
ԱՐՏԱՇԵՍ ԹԱՆԳՅԱՆ ՏնտեսագետՀայաստանը կգնա «դասակա՞ն» ճանապարհով Եթե Հայաստանում ամեն ինչ զարգանար դասական սցենարով, ապա հաջորդ վարչապետը պետք է լիներ Հանրապետական կուսակցության հայտնի դեմքերից մեկը: Այս դեպքում տրամաբանությունը ...ՆՈՐԱՅՐ ԲԱԽՏԱՄՅԱՆ. «ՊԵԿԻՆՈՒՄ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆՍ ՊԵՏՔ Է ՕԳՆԻ ԻՆՁ»
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆՀրաձիգ Նորայր Բախտամյանը ոչ միայն օգոստոսին Պեկինում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած հայաստանցի առաջին մարզիկն է, այլեւ օլիմպիական մեդալի մեր ամենահավանական թեկնածուներից մեկը: - ...ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ
Կբացահայտեն Այվազյանին Ապրիլի 24-ից ԵՊՀ-ում մեկնարկել է գրող, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր Աղասի Այվազյանի ծննդյան 83-ամյակին նվիրված «Այվազյանական ընթերցումներ-2008» խորագրով ...ՊԱՏԵՐԱԶՄ ԿՀԱՅՏԱՐԱՐԻ
Երեկ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը՝ պատասխանելով «Առավոտի» հարցին, թե մարտի 1-ի դեպքերի հետ կապված որքա՞ն քաղաքացիներ են դիմել ՀՀ փաստաբանների պալատ՝ ասաց. - Հարցին չեմ ...ՀՈՒՅՍԸ ՄԵՐՁԱՄԱ՞ՐՏՆ Է
Ք. Հ.Մարտի 29-ին Գերմանիայի Կիլ քաղաքում IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը գոտու պաշտպանության մենամարտ է անցկացնելու ամերիկացի Էլվին Այալայի հետ: Մարզաձեւի գիտակներն այդ ...ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԲԱՐԵՓՈԽԵԼ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԵրեկ հրավիրված ասուլիսին ԿԳՆ նախնական եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանն անդրադարձավ ոլորտի խնդիրներին: Ըստ նրա, այժմ Հայաստանում գործում է միջին մասնագիտական պետական 80 եւ ...ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹՆ ԷԼ ԹԱՆԿԱՑԱՎ
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԱյս օրերին շուկայում ազոտական պարարտանյութերի գնի կտրուկ աճ է նկատվում: Եթե աշնանը մեկ պարկ պարարտանյութը գյուղացիները ձեռք էին բերում 4700-5500 դրամով, հիմա այն արժե 6300-7000 դրամ: Այդ առնչությամբ «Առավոտի» ...ՀԻՄԱ Ո՞Վ Է «ԱՌՆՎԱԶՆ ՈՉ ԱԶՆԻՎ»
Երեկվա համարում հրապարակել ենք ՕԵԿ մամուլի ծառայության պատասխանն «Առավոտի» մարտի 22-ի համարում հրապարակված «Արտակարգ սուտ» վերնագրված հետեւյալ լուրին. «Մարտի 4-ին ՀՀԿ, ԲՀԿ ...ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՍՕՐ
1Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» աջակցությամբ իրականացնում է ծրագիր՝ «Հայաստանի եւ Թուրքիայի վերլուծաբանների ...
Ո՞Վ Է ԱՅՍ «ԽԵԼՈՔ» ԲԱՆԵՐՆ ԱՆՈՒՄ
Պատրաստեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
ԳԵՆԵՐԱԼ-ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԱՆՊԱՏԺԵԼԻ ՈՐԴԻՆ
ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ www.hetq.am
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԴԱՌՆԱ՞ ՌԵ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՁԵՌՆԱՐԿԵԼՈՒ Է ԽԻՍՏ ՄԻՋՈՑՆԵՐ

ԸՆԴՀԱՐՈ
ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԸ
«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԵՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԳԼԽԱՔԱՆԱԿ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԿԱՆԽԵԼՈՒ ԵՆ ՉԱՐՏՈՆՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԸ
Պատրաստեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ
ԶԲՈՍԱՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԶՐՈ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱԿԱՆԱՏԵՍՆԵՐԻ ԽՈՍՔԵՐՈՎ
- 1636 Կըզըլբաշները վերագրավում են Երևանի բերդը:
- 1878 Վանում ծնվեց երգիչ և մանկավարժ Տիգրան Նալբանդյանը: Եղել է Մակար Եկմալյանի աշակերտն ու երգչախմբի մեներգիչը: Նրան աշակերտել են Արթուր Այդինյանը, Հովհաննես Բադալյանը և այլ հայտնի երգիչներ:
- 1928 Թիֆլիսում ծնվեց հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ, պրոֆեսոր Ռոմանոս Սարգսյանը: (Վախճանվել է 1981 թվականին):
- 1940 Շահագործման է հանձնվում Երևանի Ս. Մ. Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը:
- 1958 Մահացավ բանաստեղծ Ազատ Վշտունին: (Ծնվ. 1894 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

