
«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԵՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԳԼԽԱՔԱՆԱԿ»
Այսպես է բնութագրում նորաստեղծ կոալիցիան Բագրատ Ասատրյանը
«Այսպիսի զարհուրելի բան մեզանում երբեւէ չի եղել, նույնիսկ խոսքեր չեմ գտնում բնութագրելու համար, հասարակությունը դեռեւս ամբողջությամբ չի գնահատել ողբերգության, այս սարսափելի հանցագործության մասշտաբները»,- մարտի 1-ին տեղի ունեցածի եւ դրան հաջորդող իրադարձությունների վերաբերյալ «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց ԵՊՀ դասախոս, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Ըստ նրա, նախագահական ընտրությունները Հայաստանի պատմության մեջ «ամենախայտառակն էին», դրանք կազմակերպեցին եւ իրականացրին ոստիկանությունը, թաղի խուժանը, վարչական ռեսուրսը: Այս ամենից հետո արդարության պահանջ ներկայացրած մարդկանց նկատմամբ իշխանության դրսեւորած վարքագիծը պարոն Ասատրյանը բացատրում է մի բանով. «Թվում է, որ ուզում են լեգիտիմության տեսք տալ ընտրություններ կոչվող միջոցառմանը, սակայն իրական նպատակը Հայաստանում ավտորիտար կարգը հավերժ սահմանելն է»: Զուգահեռներ անցկացնելով 2004-ի ապրիլի 12-13-ի դեպքերի հետ՝ նա ասում է. «Այն ժամանակ Քոչարյանը կասկածելի ընտրություններից հետո ընդամենն ուզում էր վերահաստատել նախագահ լինելու իր ցանկությունը. հասարակության մի ստվար հատված ըմբոստացավ այդ փաստի դեմ, սակայն իշխանությունների կազմակերպած ծեծկռտուքը առժամանակ հանդարտեցրեց ժողովրդին: Հիմա մարդիկ հասկանում են, որ հարցը անձերի այս կամ այն ցանկության մեջ չէ: Եթե Սերժ Սարգսյանը ուզեր, ասենք, մի քանի տարով նախագահ դառնալ՝ ժողովուրդն ի վերջո գուցե նաեւ համակերպվեր: Սակայն այսօր իրավիճակն այլ է՝ իրենք ուզում են Հայաստանում մի հավերժական համակարգ ներդնել, որում ժողովրդի կամքը ոչինչ է, կարեւորը իրենց ցանկությունն է: Բարգավաճող այս խանությունում ՀՀ քաղաքացիներն ամեն առավոտ պետք է փառք տան Աստծուն, որ այսպիսի ղեկավարներ է իրենց պարգեւել, օրվա ընթացքում պետք է քայլեն այն վայրերով, որտեղով անցել են այս «մեծամեծները», համբուրեն նրանց ոտքերի հետքը եւ երեկոյան նորից շնորհակալություն հայտնեն Աստծուն»: Մեր զրուցակցի համոզմամբ, ինչքան էլ գործող իշխանությունը «ջանա»՝ ժողովրդի մեջ ըմբոստությունը չի կարող սպանել. «Մարդիկ լավ գիտեն՝ թե ինչ են ուզում: Ուզում են ապրել մի երկրում, որտեղ իշխողն օրենքն է, ոչ թե թաղի խուժանն ու ոստիկանը: Ընտրությունների օրը ես Ավան թաղամասում ականատես եմ եղել բազմաթիվ ընտրախախտումների, մարդ էր առեւանգվել, ես անձամբ զանգահարել եմ ոստիկանապետին, որը առժամանակ հետո պատասխանեց, որ «հերթապահը փորձառու չէր եւ ահազանգը ճիշտ չի գրանցվել», ու ոչ մի գործողություն այդպես էլ չձեռնարկեց: Տասնյակ էդպիսի բաներ եղան, բազմաթիվ կեղծիքներ ու լցոնումներ, հանրապետության առանձին տարածքներում խորհրդային վատագույն ավանդույթներով արձանագրվեց մոտ 100%-ոց արդյունք: Պարզվեց, որ ամենամեղավորը Սամվել Գեւորգյանը, Երջանիկ Աբգարյանն ու Կարապետ Ռուբինյանը, Գրիգոր Ոսկերչյանը կամ Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձինք ու ներկայացուցիչներն են եղել՝ խախտելով օրենքներն ու «խանգարելով» հանձնաժողովների աշխատանքներին: Ու ոչ մի իրավապահ չհիշեց, որ Աբովյանում Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչներին տասից ավելի տեղամասերից հանել ու ծեծել են»:
Թե ի՞նչ ավարտ կունենա այս պայքարը՝ «Հասարակության մի հատված կա, որը երբեք չի համակերպվի այս իրավիճակի հետ. նրանց կամ պետք է գնդակահարեն, կամ արտաքսեն... այնքան ժամանակ՝ մինչեւ արդարությունը գերիշխող կդառնա, մինչեւ իշխանավորը, պետական պաշտոնյան հասկանան, որ իրենց պարտքը օրինականությունն ապահովելն է եւ ոչ թե այս կամ այն թեկնածուի օգտին հանդես գալը, մինչեւ ոստիկանը կհասկանա, որ իմ՝ քաղաքացուս իրավունքները պաշտպանելու համար է ինքը ստեղծված, ոչ թե մեկ-երկու ղեկավարի, մինչեւ ոստիկանությունը կհասկանա, որ իր պարտականությունը հանցագործին բռնելն է, ոչ թե բանտից բաց թողնելը, որ գա ու ընտրություն կեղծի»: Որ մարդկանց ըմբոստությունը 20-օրյա արտակարգ դրության պայմաններում չնվազեց, ըստ Բագրատ Ասատրյանի՝ ցույց տվեց ամսի 21-ի սգո երթը եւ դրան հաջորդող օրերի «զբոսանքները»՝ Ազատության հրապարակից մինչեւ Ֆրանսիական դեսպանատուն: Հետաքրքրվեցինք՝ այս ակցիաները տեղի են ունենում առա՞նց առաջին նախագահի թիմի կողմից ինչ-որ կերպ կանոնակարգվելու: «Մինչեւ փետրվարի 19-ը, այո, հրապարակում Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմն էր: Այսօր այդ թիմը արդարության համար պայքարող մարդկանց համախումբ է, որտեղ չկա առաջնորդ, չկան կազմակերպիչներ: Հետագայում այս շարժումը հավանաբար ինչ-որ կազմակերպական ձեւեր կստանա, բայց այսօր դրա մասին խոսելը դեռեւս վաղ է: Ես, իհարկե, տեսնում եմ ԱԱԾ եւ ոստիկանության այն ծառայողների սարսափը, որ ամեն կերպ ուզում են կազմակերպիչներին գտնել, բայց այդպիսիք այսօր իրականում չկան: Ամսի 21-ին ոչ ոք ոչինչ չէր կազմակերպել»,- պատասխանում է մեր զրուցակիցը:
Կոալիցիայի կազմին պարոն Ասատրյանը հումորով է վերաբերվում. «ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն շատ հեռու են քաղաքական ուժ լինելուց, սա միայն իշխանությունների պատվերը կատարողների գլխաքանակ է, Դաշնակցության անլրջության մասին էլ չեմ խոսում...»: «ՕԵԿ-ը մոռացաք» մեր դիտարկմանն էլ արձագանքեց. «Կներեք, նա բան պիտի լինի, որ չմոռանամ... ի՞նչ է տալիս մեր երկրին Բաղդասարյան Արթուրը, բացի նրանից, որ արտասահմանցի մի փորձագետ իր զեկույցում մի տող կլրացնի, թե ձեւավորվել է կոալիցիա՝ նաեւ ընդդիմադիր ուժերի մասնակցությամբ: Մեր հասարակությանն ինչ-որ բան տվե՞ց նա: Ոչ»: Այդ դեպքում ինչո՞ւ էր Տեր-Պետրոսյանի թիմը նախընտրական շրջանում բանակցում ՕԵԿ-ի հետ. «Նախընտրական փուլում հասարակության որոշ շրջանակներում տվյալ անձի հետ կապված որոշակի սպասումներ էին ձեւավորվել, սակայն նա նախընտրեց մնալ իշխանությունների գործիքը»,- նշեց Բագրատ Ասատրյանը:
- ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քննարկում
sa.ka@mail,ru գրել է:
նէլի լեվոնը հանցագործե,հայության ամենա մեծ թշնամին,ուղակի ժողովուրդի 20%ը անվողնաշարե վոր գնաց ետ տականքի հետեվից,կամել դրանքել հայերչեն կամ խի քիչ յաներ կանվոր հայչեն,կարճ միշտել արցախիցեն ընտրվելու նախագահ,ինձհամար տարբերություն չկա եթե հայե թող դառնա նախագահ.կորչեն հհշակաները հայաստանը առանե հհշյի.ՖԻԴԱ
ARSEN գրել է:- sa.ka@mail,ru
նէլի լեվոնը հանցագործե,հայության ամենա մեծ թշնամին,ուղակի ժողովուրդի 20%ը անվողնաշարե վոր գնաց ետ տականքի հետեվից,կամել դրանքել հայերչեն կամ խի քիչ յաներ կանվոր հայչեն,կարճ միշտել արցախիցեն ընտրվելու նախագահ,ինձհամար տարբերություն չկա եթե հայե թող դառնա նախագահ.կորչեն հհշակաները հայաստանը առանե հհշյի.ՖԻԴԱ
ес карам асем ду турк ес кез у ко нманерин ликвидацнелу енк мармнапнс анвогншар мерт ку кандипенк- sa.ka@mail,ru
ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԸ
Այս ցուցարարին, որի գլխին առավոտյան «խուզարկության» հետեւանքով նման վերք էր բացվել՝ «Առավոտի» թղթակից Նաիրա Մամիկոնյանը լուսանկարել էր մարտի 1-ին: Նա այդ օրը զրուցել էր կատարվածի ...«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԵՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԳԼԽԱՔԱՆԱԿ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 2Այսպես է բնութագրում նորաստեղծ կոալիցիան Բագրատ Ասատրյանը «Այսպիսի զարհուրելի բան մեզանում երբեւէ չի եղել, նույնիսկ խոսքեր չեմ գտնում բնութագրելու համար, հասարակությունը դեռեւս ամբողջությամբ չի ...ՈՐՈՆՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԱպագա վարչապետի ընտրությունը հեշտ չի լինելու Անցած շաբաթվա վերջում մի հրապարակում էինք տպագրել, որում փորձել էինք ընթերցողին ներկայացնել այն ակնկալիքները, որ նոր կառավարությունից ունեն քաղաքական ուժերը ...ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՑԵՐ
Դրանցից մեկն է՝ ինչո՞ւ էր ոստիկանությունը մարտի 1-ին խուզարկության գնացել մթով եւ այդքան պատրաստ էր ուժ գործադրելու: «ԱրմենիաՆաուի» խմբագիր Ջոն Հյուզն իր «Արյունոտ շաբաթ. օր, որ պառակտեց ...«ԼՂՀ ՃԱՆԱՉՈՒՄՆ ԱՆՀԱՄԱՉԱՓ ՊԱՏԱՍԽԱՆ Է»
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան կարծում է, որ «Մինսկի խմբի առաջարկները քննադատող մարդիկ տեղյակ չեն դրանց բովանդակությանը»: Ըստ «Մեդիամաքսի», ամերիկացի դիվանագետն ...ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ԴԱՐՁՅԱԼ ՏԱՐԱՆ ՊԱՆԹԵՈՆ
Մ. Ե.Կոմիտասի անվան այգու Պանթեոնը երեկ դարձյալ մարդաշատ էր: Երեկ լրացավ ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան մեկ տարին: Պանթեոն էին եկել Անդրանիկ Մարգարյանի հարազատները, նաեւ երկրի ղեկավարները՝ ...ԵՎ ԷԼԻ՝ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՉի անցնում եւ ոչ մի օր, որ նոր տեղեկություններ չլինեն ընդդիմադիրների ձերբակալությունների եւ այլ հետապնդումների մասին: Արամ Սարգսյանը՝ մեղադրյալ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի ...ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ԵՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ
Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆՆրանք գնացել էին լուսաբանելու Վանատուր գյուղում երեկվա բողոքի ցույցը, որն արել էին Սասուն Միքայելյանի կողմնակիցները: Երեկ ոստիկանները ցրել են վանատուրցիների խաղաղ ցույցն ի պաշտպանություն ԱԺ պատգամավոր ...«ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ» ՎՆԱՍՆԵՐԸ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆՈրոշ լրատվամիջոցներ 20 օրվա ընթացքում մի քանի միլիոնի պարտք են կուտակել Հայաստանում մարտի 1-ին, նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ արտակարգ դրություն հայտարարելուց հետո, ի թիվս շատ այլ արգելքների, սահմանափակվեց ...«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻՆ» «ԵՐԵՒԱՆ ՋՐԻ» ՋՈՒՐՆ Է ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆԱրգավանդ, Գեղանիստ եւ Ղուկասավան գյուղերում ջուր է մատակարարում «Երեւան ջուր» ընկերությունը, սակայն ջրի վարձը գանձում է «Հայջրմուղկոյուղին»: «Երեւան-Մասիս 2 մայր ջրատարներից ...«ԱՍՊԱՐԵԶԻ» ԳԼԽԻՆ ԳՈՐԾ ԵՆ ՍԱՐՔԵԼ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԳյումրիի ժուռնալիստների ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանին մեղադրում են ոստիկանության «օրինական պահանջը չկատարելու» համար: Մարտի 2-ին Գյումրիի թատերական հրապարակին կից Սայաթ- Նովայի փողոցի ...ՔԱՂԱՔԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ԻՐԱՎԱԿԱՆ ՎՃԻՌ
Ն. ՎԱՆՅԱՆԼոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը այսօր կայացրեց վճիռ, ըստ որի՝ ՀՀ նախագահական ընտրություններում թիվ 30/22 ընտրատեղամասում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Սոֆյա Քալանթարյանը մեղավոր ճանաչվեց: ...«ՋԱ՛Զ ԱՍԵՆՔ, ՋԱ՛Զ ԼՍԵՆՔ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԸստ կոմպոզիտոր-ջազմեն Մարտին Վարդազարյանի, հանրահայտ ժողովրդական ասացվածքը իր երիտասարդ կոլեգաների շրջանում այսպես է հնչում: «Առավոտը» տեղեկացրել էր, որ հայկական ջազի 70-ամյակի միջոցառումների ...ՀԵՔԻԱԹՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԲՈՒԺԵԼ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԿամ վնասել երեխաների առողջությանը «Լինում է, չի լինում՝ մի մարդ է լինում: Նա աշխարհի ամենահարուստ էակն էր ու չգիտեր՝ ինչպես ծախսել իր փողերը: Որոշում է գնել աշխարհի բոլոր սրճարաններն ու ռեստորանները: ...ԺՈՂՈՎՈ՞ՒՐԴ, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱՑԻ
ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆԵԱՆThat is the question! Հայաստանում ապրող ո՞վ չգիտի, որ բոլոր տեսակի ընտրություններում ձեռքում իշխանություն ունեցողները դրանք կեղծում են: Կեղծում, քանի որ նրանց հետաքրքրող միակ բանը, ինչ գնով ուզում է ...«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ» ՎԱՐԿԱԾԸ
ԱՐՏԱՇԵՍ ԹԱՆԳՅԱՆ ՏնտեսագետՀայաստանը կգնա «դասակա՞ն» ճանապարհով Եթե Հայաստանում ամեն ինչ զարգանար դասական սցենարով, ապա հաջորդ վարչապետը պետք է լիներ Հանրապետական կուսակցության հայտնի դեմքերից մեկը: Այս դեպքում տրամաբանությունը ...ՆՈՐԱՅՐ ԲԱԽՏԱՄՅԱՆ. «ՊԵԿԻՆՈՒՄ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆՍ ՊԵՏՔ Է ՕԳՆԻ ԻՆՁ»
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆՀրաձիգ Նորայր Բախտամյանը ոչ միայն օգոստոսին Պեկինում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած հայաստանցի առաջին մարզիկն է, այլեւ օլիմպիական մեդալի մեր ամենահավանական թեկնածուներից մեկը: - ...ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ
Կբացահայտեն Այվազյանին Ապրիլի 24-ից ԵՊՀ-ում մեկնարկել է գրող, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր Աղասի Այվազյանի ծննդյան 83-ամյակին նվիրված «Այվազյանական ընթերցումներ-2008» խորագրով ...ՊԱՏԵՐԱԶՄ ԿՀԱՅՏԱՐԱՐԻ
Երեկ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը՝ պատասխանելով «Առավոտի» հարցին, թե մարտի 1-ի դեպքերի հետ կապված որքա՞ն քաղաքացիներ են դիմել ՀՀ փաստաբանների պալատ՝ ասաց. - Հարցին չեմ ...ՀՈՒՅՍԸ ՄԵՐՁԱՄԱ՞ՐՏՆ Է
Ք. Հ.Մարտի 29-ին Գերմանիայի Կիլ քաղաքում IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը գոտու պաշտպանության մենամարտ է անցկացնելու ամերիկացի Էլվին Այալայի հետ: Մարզաձեւի գիտակներն այդ ...ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԲԱՐԵՓՈԽԵԼ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԵրեկ հրավիրված ասուլիսին ԿԳՆ նախնական եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանն անդրադարձավ ոլորտի խնդիրներին: Ըստ նրա, այժմ Հայաստանում գործում է միջին մասնագիտական պետական 80 եւ ...ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹՆ ԷԼ ԹԱՆԿԱՑԱՎ
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԱյս օրերին շուկայում ազոտական պարարտանյութերի գնի կտրուկ աճ է նկատվում: Եթե աշնանը մեկ պարկ պարարտանյութը գյուղացիները ձեռք էին բերում 4700-5500 դրամով, հիմա այն արժե 6300-7000 դրամ: Այդ առնչությամբ «Առավոտի» ...ՀԻՄԱ Ո՞Վ Է «ԱՌՆՎԱԶՆ ՈՉ ԱԶՆԻՎ»
Երեկվա համարում հրապարակել ենք ՕԵԿ մամուլի ծառայության պատասխանն «Առավոտի» մարտի 22-ի համարում հրապարակված «Արտակարգ սուտ» վերնագրված հետեւյալ լուրին. «Մարտի 4-ին ՀՀԿ, ԲՀԿ ...ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՍՕՐ
1Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» աջակցությամբ իրականացնում է ծրագիր՝ «Հայաստանի եւ Թուրքիայի վերլուծաբանների ...
ԳԵՆԵՐԱԼ-ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԱՆՊԱՏԺԵԼԻ ՈՐԴԻՆ
ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ www.hetq.am
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԴԱՌՆԱ՞ ՌԵ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՁԵՌՆԱՐԿԵԼՈՒ Է ԽԻՍՏ ՄԻՋՈՑՆԵՐ

ԸՆԴՀԱՐՈ
ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԸ
«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԵՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԳԼԽԱՔԱՆԱԿ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԿԱՆԽԵԼՈՒ ԵՆ ՉԱՐՏՈՆՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԸ
Պատրաստեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ
ԱԿԱՆԱՏԵՍՆԵՐԻ ԽՈՍՔԵՐՈՎ
ԶԲՈՍԱՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԱՐՑԱՔՆՆՎԻ
Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ
- 1636 Կըզըլբաշները վերագրավում են Երևանի բերդը:
- 1878 Վանում ծնվեց երգիչ և մանկավարժ Տիգրան Նալբանդյանը: Եղել է Մակար Եկմալյանի աշակերտն ու երգչախմբի մեներգիչը: Նրան աշակերտել են Արթուր Այդինյանը, Հովհաննես Բադալյանը և այլ հայտնի երգիչներ:
- 1928 Թիֆլիսում ծնվեց հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ, պրոֆեսոր Ռոմանոս Սարգսյանը: (Վախճանվել է 1981 թվականին):
- 1940 Շահագործման է հանձնվում Երևանի Ս. Մ. Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը:
- 1958 Մահացավ բանաստեղծ Ազատ Վշտունին: (Ծնվ. 1894 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

