
ՀԱՅԿԱԿԱՆ ԾԻՐԱՆԸ ՑԱՆԿԱՑԱԾ ԴՈՊԻՆԳԻՑ Ո
Ապրիլի 11-24-ը Իտալիայի Լիգնանո Սաբբիադորո քաղաքում մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցելու նախապատրաստվող Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականների առջեւ լուրջ խնդիրներ են դրված:
Դրանց մասին «Առավոտին» տված հարցազրույցում պատմեց մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը:
- Պարոն Խաչատրյան: Մրցաշրջան 2007-ում Հայաստանի ծանրորդներն աշխարհի ու Եվրոպայի տարբեր տարիքային խմբերի առաջնություններում ընդհանուր առմամբ նվաճել են 47 մեդալ: Այս տարի հաջողությունը զարգացնելու նպատակներ կա՞ն:
- Իհարկե՝ այո: Բայց ավելի կարեւորում ենք օլիմպիական խաղերը: Եթե Պեկինում կարողանանք Հայաստանի դրոշը բարձրացնել, առավել եւս՝ օրհներգը հնչեցնել, մեր առջեւ դրված խնդիրը կարելի կլինի լուծած համարել: Բայց դա չի նշանակում, որ մյուս մրցումներում մեդալներ նվաճելուն կարեւորություն չենք տալիս:
- Ապրիլի 11-ին Իտալիայում մեկնարկում է Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Մեր հանրապետությունն այնտեղ ովքե՞ր են ներկայացնելու:
- Տղաների եւ աղջիկների թիմերը Լիգնանո մեկնում են ամբողջական կազմերով: Աշոտ Մխիթարյանը մրցավայր տանելու է 69 կգ քաշայիններ Արայիկ Միրզոյանին եւ Տիգրան Գ. Մարտիրոսյանին, 77 կգ՝ Արա Խաչատրյանին, 85 կգ՝ Տիգրան Վ. Մարտիրոսյանին եւ Վահրամ Գեւորգյանին (նա նոր մարդ է մեծահասակների հավաքականում), 94 կգ՝ Էդգար Գեւորգյանին՝ Վահրամի ավագ եղբորը, 105 կգ՝ Արթուր Բաբայանին եւ +105 կգ՝ Արտակ Մկրտչյանին: Իսկ Արտաշես Ներսիսյանը թիմ ընդգրկել է Թեհմինե Կարապետյանին եւ Լիաննա Մանուկյանին (երկուսն էլ՝ 53 կգ քաշային կարգ), Աննա Գովելյանին եւ Հեղինե Եփրեմյանին (58 կգ), Մելինե Դալուզյանին՝ 63, Նազիկ Ավդալյանին՝ 69 եւ Հռիփսիմե Խուրշուդյանին՝ 75:
- Հավանաբար, տղաների եւ աղջիկների առջեւ տարբեր խնդիրնե՞ր են դրված:
- Այո: Տղաները օլիմպիական նոր ուղեգիր ձեռք բերելու խնդիր չունեն: Այս իմաստով նրանք անկաշկանդ են եւ պայքարելու են մեդալներ նվաճելու համար: Այ, աղջիկների գործն ավելի դժվար է: Գիտեք, որ մենք այստեղ առայժմ մեկ վարկանիշ ունենք: Իտալիան նրանց երկրորդի հնարավորություն է տալիս: Դրա համար պահանջվում է թիմային պայքարում գրավել առաջին տեղը կամ առնվազն հաղթել մեր հիմնական մրցակցին՝ Թուրքիային: Որքան էլ բարդ լինի, կարծում եմ, դա մեր աղջիկների ուժերի սահմանում է:
- Տղաների հավաքականում չթվարկեցիք Գեւորգ Դավթյանի եւ Ռուբեն Ալեքսանյանի անունները:
- Այդ երկու ծանրորդներն էլ անցած տարի գերազանց մրցելույթներ ունեցան: Մարզչական խորհրդի հետ նպատակահարմար ենք գտել, որպեսզի Գեւորգը օլիմպիական խաղերին նախապատրաստվի անհատական ծրագրով: Իսկ Ռուբենը դեռ պատանի է (18 տարին չի բոլորել): Եկեք նրան առայժմ հանգիստ թողնենք: Նա այս ամռանը կմասնակցի Կոլումբիայում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությանը, դրանից հետո հանդես կգա նույն տարիքային խմբի Եվրոպայի առաջնությունում: Ասեմ, որ Ռուբենը (2007-ին նա սահմանեց Եվրոպայի երիտասարդների 13 ռեկորդ) նպատակ է դրել այս տարի գրոհել աշխարհի ռեկորդները:
- Այսինքն, նա Պեկին չի՞ մեկնելու:
- Ոչ: Դա բացառվում է: Ռուբենի հարցում շտապել պետք չէ: Տղան թող իր բնական հունով աճի: Առջեւում նոր օլիմպիական խաղեր կան: Ի դեպ, հիմա մենք ծանր քաշային կարգերում ունենք հեռանկարային 3-4 ծանրորդներ: Եվ եթե նրանց հետ ճիշտ աշխատենք, բացառված չէ, որ ոչ հեռու ապագայում աշխարհի ամենաուժեղ մարդը հայաստանցի լինի:
- Իսկ աղջիկների մասի՞ն ինչ կասեք:
- Նրանցից շատերի, հատկապես Հռիփսիմե Խուրշուդյանի, Մելինե Դալուզյանի, Նազիկ Ավդալյանի հետ հիմա ամբողջ աշխարհն է հաշվի նստում: Երեքն էլ արժանի են օլիմպիական խաղերի մեկնելու: Բայց հանգամանքների բերումով այսօր ստիպված ենք պայքարել գոնե երկրորդի մասնակցության համար: Մի հաճելի լուր ասեմ, որ մարզասերները, հավանաբար, չգիտեն: Մրցաշրջան 2007-ի արդյունքներով, ծանրամարտի միջազգային ֆեդերացիան Հռիփսիմե Խուրշուդյանին ճանաչել է տարվա լավագույն մարզուհի եւ նրա նկարը տեղադրել հատուկ հրատարակված օրացույցի հունիս ամսվա էջում:
- Ասացիք, որ տղաները Իտալիայում պայքարելու են մեդալների համար: Արժե՞, արդյոք, հաշվի առնելով, որ շատ ժամանակ չանցած նրանցից ոմանք հանդես են գալու նաեւ օլիմպիական խաղերում:
- Եթե նկատի ունեք մարզավիճակի գագաթին գտնվելը, նման խնդիր չի լինի: Նախ, Լիգնանոյում բարձրացրած կիլոգրամների արդյունքով են մարզիչները վերջնականապես ընտրելու, թե ո՞վ պետք է մեկնի օլիմպիադա: Իսկ ինչ վերաբերում է օլիմպիական խաղերին, Եվրոպայի առաջնությունից հետո մինչեւ դրանց մեկնարկը (օգոստոս) երեք-երեքուկես ամիս մնում է: Դա լիովին բավարար է ուժերը վերականգնելուն եւ Չինաստանում կրկին լավագույն մարզավիճակ ունենալուն: Այդ նպատակով արդեն մայիսի սկզբներից, երբ մարզիչները որոշած կլինեն հավաքականների վերջնական կազմը, անցկացվելու են նախաօլիմպիական հատուկ ուսումնամարզական հավաքներ:
-
ՀԱՆԳԱՎ` ԼՈ
Այսօր լրանում է նշանավոր քաղաքական եւ պետական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան մեկ տարին: ԿարդացեքԶԲՈՍԱՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ 1Իրավապահներին նյարդայնացնում էին Ազատության հրապարակում պարողները, իսկ այժմ էլ՝ Հյուսիսային պողոտայում երգողները: «Միակ հենքը սվիններն են» Մարտի 22-ի, 23-ի, 24-ի երեկոյան Հյուսիսային պողոտայի ...ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՎիկտոր Դալլաքյանն առաջարկում է նաեւ մեկ տարի հետո անցկացնել ԱԺ արտահերթ ընտրություններ: ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը երեկ մեզ տեղեկացրեց, որ ԱԺ նախագահին է հանձնել որոշման նախագիծ, որով առաջարկվում ...ՀԱՆԳԱՎ՝ ԼՈ
ՊԵՏՐՈՍ ԴԵՄԻՐՃՅԱՆԱնդրանիկ Մարգարյանի՝ ազգային ու պետական նվիրյալ գործչի կյանքի եւ գործի բուն գնահատականը, անկասկած, կտան պատմությունն ու ժամանակը: Բայց այսօր արդեն պարզ է, որ նախախնամությունը որոշակի դեր էր վերապահել ...ԵԹԵ «ԼԱԴԱ»՝ Ո
Ս. ՄԱՐԳԱՐՅԱՆ RՀետխորհրդային շատ երկրների պես ռուսաստանյան ամենահայտնի ավտոհսկաներից մեկի՝ «ԱվտոՎազ»-ի կողմից արտադրվող ավտոմեքենաների տեսականին շարունակում է իր ուրույն տեղը պահպանել նաեւ հայաստանյան շուկայում: ...«ՊԻՑՑԱ ԴԻ ՌՈՄԱՅԻ» ԳԱՆՁԱՊԱՀԸ՝ ԿԱՆԱՆՑ ԳԱՂՈՒԹՈՒՄ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ 2Սուքիասյանների հետ գործ ունեցողներին կալանավորում են Հարկային պետական ծառայության քննչական բաժնի աշխատակիցները մարտի 21-ին ձերբակալել են Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Պիցցա դի Ռոմայի» ...ԶՐՈ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1Դիվանագետ Լեւոն Սարգսյանը համոզված է՝ Սերժ Սարգսյանն ընտրվել է ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների արդյունքում: Կիրակի օրը, Սուրբ Զատկի տոնի առիթով, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի պետք է այցելեր ՀՀ առաջին ...ԴԱՍԱԽՈՍԸ՝ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԱԹՈՌԻՆ
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆԴատավճիռը կհրապարակվի այսօր Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, երեկ շարունակվեց Վանաձորի մանկավարժական ինստիտուտի նախկին դասախոս, փետրվարի 19-ին կայացած ...ՍԵ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԸստ մասնագետների, դեռ պարզ չէ, թե երբ ենք այդ հարցով «տառաճանաչ» դառնալու Որոշ մասնագետների ծառայությունները խորհրդային ժամանակներում ոչ միայն պահանջված չէին, այլեւ նրանց դիմողները շրջապատում ...ԱՍՈՒԼԻՍԻ ՀԻՆԳ ԱՌԻԹ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԵրեկ ՀՀ մշակույթի նախարարությունում հրավիրված ասուլիսին փոխնախարար Գագիկ Գյուրջյանը խոսեց առաջիկայում կայանալիք միջոցառումների մասին: Գ. Գյուրջյանը հայտնեց, որ այսօր Հայաստանի պատմության թանգարանում ...ՀԱՅԿԱԿԱՆ ԾԻՐԱՆԸ ՑԱՆԿԱՑԱԾ ԴՈՊԻՆԳԻՑ Ո
Ապրիլի 11-24-ը Իտալիայի Լիգնանո Սաբբիադորո քաղաքում մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցելու նախապատրաստվող Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականների առջեւ լուրջ ...ՀԱՂԹԵՑ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻՆ
«ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՉԵՆ ՃԱՆԱՉՈՒՄ ՄԵՐ ՄԵԾԵՐԻՆ»
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«ԱՆԳՐԱԳԵՏ ԵՆ ԾԱԽՍՎՈՒՄ ՓՈՂԵՐԸ»
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԵՐԱԶՈՒՄ ԵՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԴԱՌՆԱԼ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆՀԱՅԵՐԸ՝ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԳՅՈՒԼԻ ԱՅՑԸ
Պատրաստեց ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ
ԳԵՆԵՐԱԼ-ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԱՆՊԱՏԺԵԼԻ ՈՐԴԻՆ
ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ www.hetq.am
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԴԱՌՆԱ՞ ՌԵ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՁԵՌՆԱՐԿԵԼՈՒ Է ԽԻՍՏ ՄԻՋՈՑՆԵՐ

ԸՆԴՀԱՐՈ
ԿԱՆԽԵԼՈՒ ԵՆ ՉԱՐՏՈՆՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԸ
Պատրաստեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ
ԶՐՈ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԶԲՈՍԱՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԱԿԱՆԱՏԵՍՆԵՐԻ ԽՈՍՔԵՐՈՎ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԱՐՑԱՔՆՆՎԻ
Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ
ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
- 1877 Թիֆլիսում ծնվեց քաղաքական, պետական գործիչ Սարգիս (Սերգո) Խանոյանը: 1937 թվականին դարձել է ստալինյան բռնությունների զոհ:
- 1912 Վրաստանի Վարխունո գյուղում ծնվեց բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ Մարտին Քարամյանը: Լուրջ ավանդ ունի հայ-վրացական գրական կապերի սերտացման
- 1929 ՀԽՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսարիատը հաստատում է քրդական այբուբենը:
- 1998 Ամերիկացի հայազգի բժիշկ Ջեկ Գևորգյանը ԱՄՆ-ում պաշտոնապես առաջին անգամ իրականացրեց բժշկի օգնությամբ անբուժելի հիվանդի ինքնասպանություն՝ մահացու քանակի դեղամիջոցներ ներարկելով: Ամերիկյան դատարանի որոշմամբ Գևորգյանի այդ յուրօրինակ «մարդասիրությունը» դատապարտվեց երկարաժամկետ ազատազրկմամբ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

