
ՍԵ
Ըստ մասնագետների, դեռ պարզ չէ, թե երբ ենք այդ հարցով «տառաճանաչ» դառնալու
Որոշ մասնագետների ծառայությունները խորհրդային ժամանակներում ոչ միայն պահանջված չէին, այլեւ նրանց դիմողները շրջապատում կարող էին ենթարկվել ծաղրի: Օրինակ, մինչեւ 1988թ. երկրաշարժը, հոգեբանի կարիք ունեցող մարդուն դիտում էին իբրեւ խելագարի: Իսկ, ա՛յ, սեքսոլոգների ու սեքսապաթոլոգների այցելուների աճ սկսվել է նկատվել վերջին տարիներին միայն: Ինչպես «Առավոտին» հայտնեց հանրապետության գլխավոր սեքսապաթոլոգ Արամ Հակոբյանը՝ «սեքսուալ կուլտուրա ունենալու համար նախեւառաջ հայերիս անհրաժեշտ են տարրական գիտելիքներ»: Ի վերջո, սեքսը զուտ բնազդ չէ, այն լուրջ գիտություն է: Այս թեման եթե մեզանում լուսաբանվում է, ապա՝ շատ զգույշ, ինչ-որ տեղ էլ անհասկանալի ու տարերայնորեն: Մենտալիտետից ելնելով, հայկական ընտանիքներում սեքսի թեման դեռեւս չի դառնում պատշաճ քննարկման առարկա, իսկ հասարակության ընդհանուր կուլտուրայի բաղադրիչ մաս հանդիսացող սեռական կուլտուրային վերաբերող շատ հարցեր «մութ» են մնում:
Մի քանի տարի է, ինչ ռուսաստանյան հեռուստատեսությամբ հեռարձակվում է «Սեքսի այբուբենը» հաղորդաշարը: Թողարկումներում առանց գռեհկացվելու ներկայացվում են ոլորտի խնդիրներն ու լուծման հնարավոր ուղիները: Հայաստանյան «Նոր ալիքը» մեզ առաջարկում է սեքսուալ ուղղվածության «Կատվի դրախտ» հաղորդաշարը, որի մասին «Առավոտի» հետ զրուցած մասնագետները հայտնեցին, որ իրենք այդպես էլ ոչինչ չեն հասկանում, թե ինչ նպատակի է իրականում այն ծառայում: «Կատվի դրախտի» երիտասարդ վարողը այցելում է ստրիփ-ակումբներ ու պարուհիների ֆոնի վրա այստեղից-այնտեղից «թխած» անգիր արած նախադասություններ արտասանում:
Սեքսապաթոլոգ Գեղամ Վարդանյանը մեզ հետ զրույցում փաստեց, որ փոքրուց, երեխաների մեջ սեռական հարցերի հետ կապված՝ ծնողների մեծ մասը կաշկանդվածություն է մտցնում, նույնիսկ ամոթանք տալիս: Ըստ մեր զրուցակցի, մինչդեռ երեխան սեռական դաստիարակությունը պետք է ստանա ծնված օրից՝ նախ ընտանիքում, ապա՝ նախադպրոցական հիմնարկում, դպրոցում եւ այլն:
Ինչ վերաբերում է հայկական մենտալիտետին, այսօր, օրինակ, դժվար գտնվի մի տղամարդ, որ բարձրաձայնի, թե ինքը ժամանակ առ ժամանակ սեռապես հանգստանալու նպատակով դիմում է «մաստուրբացիայի»: Մինչդեռ անցյալ տարի ամերիկյան մասնագետները հետազոտությունների արդյունքում պարզել են, որ ինքնաբավարարման այդ մեթոդին դիմում է տղամարդկանց 90, իսկ կանանց՝ 60 տոկոսը: Գերմանացի գիտնականներն էլ հետաքրքիր հայտնագործություն են կատարել. նրանց պնդմամբ, կանոնավոր սեռական շփումները ոչ միայն խթանում են ուղեղի նորմալ աշխատանքը, այլեւ զարգացնում ինտելեկտը: Ինչքան էլ որ մեր օրերում քիչ է խոսվում սեքսի մասին կամ այն լուսաբանվում է թեթեւակի, «Առավոտի» շրջայցերը երեւանյան մի քանի ինտերնետ ակումբներ՝ հիմք են տալիս ասելու, որ ցերեկային ժամերին նման տեղերում լինում են նաեւ դպրոցահասակ երեխաները եւ, ինչպես հավաստիացրին ակումբների աշխատակիցները, նրանք հիմնականում այցելում են էրոտիկ բնույթի կայքեր: Մի հանգամանք եւս՝ Երեւանում 1994 եւ 1998թթ. բացված սեքս-խանութները կարճատեւ կյանք ունեցան: Պատճառն էլ շատ պարզ է՝ գնորդներ համարյա չունեին: Նույն ճակատագրին արժանացավ նաեւ 2005թ. բացված եւ ընդամենը մեկուկես տարի գործունեություն ծավալած «Սեքս եւ կյանք» սրահը: Հիշեցնենք, որ վերջինիս տնօրենը «Առավոտին» տված հարցազրույցում (29.10.2005թ.) ասել էր. «Թեպետ սրահում արդեն շարժ կա, բայց առայժմ այն ծառայում է որպես թանգարան»: Իսկ թե վերջապես երբ Հայաստանում էլ կսկսվի սեքսի այբուբենի ուսումնասիրությունը, «Առավոտի» հետ զրուցած մասնագետները դժվարացան պատասխանել:
- Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
ՀԱՆԳԱՎ` ԼՈ
Այսօր լրանում է նշանավոր քաղաքական եւ պետական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան մեկ տարին: ԿարդացեքԶԲՈՍԱՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ 1Իրավապահներին նյարդայնացնում էին Ազատության հրապարակում պարողները, իսկ այժմ էլ՝ Հյուսիսային պողոտայում երգողները: «Միակ հենքը սվիններն են» Մարտի 22-ի, 23-ի, 24-ի երեկոյան Հյուսիսային պողոտայի ...ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՎիկտոր Դալլաքյանն առաջարկում է նաեւ մեկ տարի հետո անցկացնել ԱԺ արտահերթ ընտրություններ: ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը երեկ մեզ տեղեկացրեց, որ ԱԺ նախագահին է հանձնել որոշման նախագիծ, որով առաջարկվում ...ՀԱՆԳԱՎ՝ ԼՈ
ՊԵՏՐՈՍ ԴԵՄԻՐՃՅԱՆԱնդրանիկ Մարգարյանի՝ ազգային ու պետական նվիրյալ գործչի կյանքի եւ գործի բուն գնահատականը, անկասկած, կտան պատմությունն ու ժամանակը: Բայց այսօր արդեն պարզ է, որ նախախնամությունը որոշակի դեր էր վերապահել ...ԵԹԵ «ԼԱԴԱ»՝ Ո
Ս. ՄԱՐԳԱՐՅԱՆ RՀետխորհրդային շատ երկրների պես ռուսաստանյան ամենահայտնի ավտոհսկաներից մեկի՝ «ԱվտոՎազ»-ի կողմից արտադրվող ավտոմեքենաների տեսականին շարունակում է իր ուրույն տեղը պահպանել նաեւ հայաստանյան շուկայում: ...«ՊԻՑՑԱ ԴԻ ՌՈՄԱՅԻ» ԳԱՆՁԱՊԱՀԸ՝ ԿԱՆԱՆՑ ԳԱՂՈՒԹՈՒՄ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ 2Սուքիասյանների հետ գործ ունեցողներին կալանավորում են Հարկային պետական ծառայության քննչական բաժնի աշխատակիցները մարտի 21-ին ձերբակալել են Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Պիցցա դի Ռոմայի» ...ԶՐՈ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1Դիվանագետ Լեւոն Սարգսյանը համոզված է՝ Սերժ Սարգսյանն ընտրվել է ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների արդյունքում: Կիրակի օրը, Սուրբ Զատկի տոնի առիթով, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի պետք է այցելեր ՀՀ առաջին ...ԴԱՍԱԽՈՍԸ՝ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԱԹՈՌԻՆ
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆԴատավճիռը կհրապարակվի այսօր Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, երեկ շարունակվեց Վանաձորի մանկավարժական ինստիտուտի նախկին դասախոս, փետրվարի 19-ին կայացած ...ՍԵ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԸստ մասնագետների, դեռ պարզ չէ, թե երբ ենք այդ հարցով «տառաճանաչ» դառնալու Որոշ մասնագետների ծառայությունները խորհրդային ժամանակներում ոչ միայն պահանջված չէին, այլեւ նրանց դիմողները շրջապատում ...ԱՍՈՒԼԻՍԻ ՀԻՆԳ ԱՌԻԹ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԵրեկ ՀՀ մշակույթի նախարարությունում հրավիրված ասուլիսին փոխնախարար Գագիկ Գյուրջյանը խոսեց առաջիկայում կայանալիք միջոցառումների մասին: Գ. Գյուրջյանը հայտնեց, որ այսօր Հայաստանի պատմության թանգարանում ...ՀԱՅԿԱԿԱՆ ԾԻՐԱՆԸ ՑԱՆԿԱՑԱԾ ԴՈՊԻՆԳԻՑ Ո
Ապրիլի 11-24-ը Իտալիայի Լիգնանո Սաբբիադորո քաղաքում մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցելու նախապատրաստվող Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականների առջեւ լուրջ ...ՀԱՂԹԵՑ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻՆ
ԳԵՆԵՐԱԼ-ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԱՆՊԱՏԺԵԼԻ ՈՐԴԻՆ
ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ www.hetq.am
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԴԱՌՆԱ՞ ՌԵ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՁԵՌՆԱՐԿԵԼՈՒ Է ԽԻՍՏ ՄԻՋՈՑՆԵՐ

ԸՆԴՀԱՐՈ
ԿԱՆԽԵԼՈՒ ԵՆ ՉԱՐՏՈՆՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԸ
Պատրաստեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ
ԶՐՈ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԶԲՈՍԱՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԱԿԱՆԱՏԵՍՆԵՐԻ ԽՈՍՔԵՐՈՎ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԱՐՑԱՔՆՆՎԻ
Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ
ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
- 1877 Թիֆլիսում ծնվեց քաղաքական, պետական գործիչ Սարգիս (Սերգո) Խանոյանը: 1937 թվականին դարձել է ստալինյան բռնությունների զոհ:
- 1912 Վրաստանի Վարխունո գյուղում ծնվեց բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ Մարտին Քարամյանը: Լուրջ ավանդ ունի հայ-վրացական գրական կապերի սերտացման
- 1929 ՀԽՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսարիատը հաստատում է քրդական այբուբենը:
- 1998 Ամերիկացի հայազգի բժիշկ Ջեկ Գևորգյանը ԱՄՆ-ում պաշտոնապես առաջին անգամ իրականացրեց բժշկի օգնությամբ անբուժելի հիվանդի ինքնասպանություն՝ մահացու քանակի դեղամիջոցներ ներարկելով: Ամերիկյան դատարանի որոշմամբ Գևորգյանի այդ յուրօրինակ «մարդասիրությունը» դատապարտվեց երկարաժամկետ ազատազրկմամբ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

