
ԶԲՈՍԱՆ
Իրավապահներին նյարդայնացնում էին Ազատության հրապարակում պարողները, իսկ այժմ էլ՝ Հյուսիսային պողոտայում երգողները:
«Միակ հենքը սվիններն են»
Մարտի 22-ի, 23-ի, 24-ի երեկոյան Հյուսիսային պողոտայի Ազատության հրապարակին հարակից հատվածում կարելի էր ականատես լինել միեւնույն տեսարանին: Հավաքվում էին մի քանի խմբեր՝ կանայք, երիտասարդներ, Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակից քաղաքական գործիչներ եւ այլք: Երբեմն հնչում էին «Լեւոն-Լեւոն» բացականչություններ: Երիտասարդներն էլ երբեմն երգում էին՝ մասնավորապես հենց այս պողոտայում նկարահանված «Ես սիրում եմ իմ երկիրը» երգը: Սակայն թերեւս սա երգ է անպատասխան սիրո մասին, քանի որ, որպես կանոն, այս ամենից հետո Ազատության հրապարակում եւ դրա մատույցներում մշտապես ներկա ոստիկանության զորքերի որեւէ ներկայացուցիչ բարձրախոսով հայտարարում էր. «Իրավունք չունե՛ք այս հանրահավաքն այստեղ անցկացնելու: Ձեզ տրվում է 10 րոպե ժամանակ: Խնդրում ենք ազատել հրապարակը: Հակառակ դեպքում ձեր նկատմամբ կկիրառվեն օրենքով սահմանված միջոցներ»: Դրանից հետո էլեկտրաշոկերով ու «դուբինկաներով» սպառազեն ոստիկանները վահաններով՝ առանց ուժ գործադրելու, հավաքվածներին իջեցնում էին ներքեւ: Հետո նույնը կրկնվում էր Աբովյան պողոտայում, Հանրապետության հրապարակում:
«Ազգային զարթոնք» հասարակական կազմակերպությունների միությունը մարտի 23-ին հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշված է. «Իշխանություններն իրականում չեն հանել արտակարգ դրությունը եւ շարունակում են կապանքի տակ պահել մեր ազատության խորհրդանիշը՝ Ազատության հրապարակը: Որպես մեր երկրում ազատության եւ ժողովրդավարության վերականգնման առաջին քայլ՝ մենք պետք է վերականգնենք մեր սիրված հրապարակը ազատորեն այցելելու եւ այնտեղ զբոսնելու մեր իրավունքը: Մենք միանում ենք ժողովրդի որոշմանը՝ ամեն օր, ժամը 18.00-ից սկսած, ժողովրդական զբոսանք անցկացնել Ազատության հրապարակում, որտեղ հնարավոր կլինի հանդիպել նաեւ ժողովրդականություն վայելող քաղաքական գործիչների, որոնց առջեւ փակված են վարչախմբին սպասարկող հեռուստատեսությունների դռները: Թո՛ղ վարչախումբը նորից ոստիկաններով փակի մեր հրապարակը, մենք կգանք մյուս օրը: Սակայն մենք ամբողջ աշխարհին կապացուցենք, որ այս իշխանությունների միակ հենքը սվիններն են: Մենք ավելի համառ կլինենք մեր խաղաղ ճնշման իրականացման մեջ, քան ռեպրեսիվ մեքենան՝ իր անպտուղ զորաշարժերով եւ բռնի գործողություններով»:
Շարքայինների հետապնդումներ
Ամեն անգամ ոստիկանությունը բերման է ենթարկում նման «ժողովրդական զբոսանքի» մասնակիցների եւ հետո, մեծ մասամբ, ազատ արձակում: Ասենք, երեկ նրանք ձեռքերը ոլորելով տարել են երկու երիտասարդների, որոնցից մեկն ուղղակի նստած էր Հյուսիսային պողոտայի նստարաններից մեկի վրա: Ականատեսների վկայությամբ, երիտասարդը գոռացել էր, թե ինքը հոգեւորական է, սակայն ոստիկաններն անտեսել էին այդ պնդումը՝ նշելով, թե նա կարգը խախտել է:
Մարտի 21-ի սգո ակցիային մասնակցելու համար բերման ենթարկվածների մեծամասնությանն արդեն իսկ վարչական տույժի են ենթարկել ու ազատ արձակել: «Բաց չեն թողել միայն Աբովյանի բնակիչ Արմանին, որի ազգանունը դեռ չգիտենք, նաեւ ճշտված չէ, թե ինչում է մեղադրվում,- «Առավոտին» ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի իրավական աջակցության ծառայության համակարգող Արմեն Խաչատրյանը:- Մեր տեղեկություններով՝ Կենտրոնի ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանը նրա կողքով անցնելիս երկա՜ր նայել է դեմքին, ինչ-որ բան հիշել ու ասել՝ սրան տարեք բաժին»:
Արմեն Խաչատրյանն այլ բերման ենթարկվածների անուններ էլ նշեց՝ Եղեգնաձորից Զաքար Մաթեւոսյան, որին առանց ծանուցագրի բերման են ենթարկել ոստիկանություն, իսկ այնտեղից մեքենայով տեղափոխել Երեւան՝ հարցաքննվելու դատախազությունում. «Մասիսից Դավիթ Աղայանին բերման են ենթարկել նույն կերպ. նախ ոստիկանություն, հետո տեղափոխել հատուկ քննչական ծառայություն: Նույն պատմությունն է Եղվարդից Անդրանիկ Մանուկյանի դեպքում, որը 2-րդ կարգի հաշմանդամ է: Մարտի 22-ին ձերբակալել են Արարատից Ռազմիկ Թեւանյանին, որը Վազգեն Սարգսյանի զինակիցը եւ ընկերն էր: Առաջադրվել է մեղադրանք
- ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Քննարկում
harut գրել է:
Եթե հանցանք ունի, ոչ մի ընկերություն չի փրկի: Գռզոն փախավ, քիչ ընկեր ունե՞ր: Ճղեց ինչպես նապաստակ:
ՀԱՆԳԱՎ` ԼՈ
Այսօր լրանում է նշանավոր քաղաքական եւ պետական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան մեկ տարին: ԿարդացեքԶԲՈՍԱՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ 1Իրավապահներին նյարդայնացնում էին Ազատության հրապարակում պարողները, իսկ այժմ էլ՝ Հյուսիսային պողոտայում երգողները: «Միակ հենքը սվիններն են» Մարտի 22-ի, 23-ի, 24-ի երեկոյան Հյուսիսային պողոտայի ...ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՎիկտոր Դալլաքյանն առաջարկում է նաեւ մեկ տարի հետո անցկացնել ԱԺ արտահերթ ընտրություններ: ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը երեկ մեզ տեղեկացրեց, որ ԱԺ նախագահին է հանձնել որոշման նախագիծ, որով առաջարկվում ...ՀԱՆԳԱՎ՝ ԼՈ
ՊԵՏՐՈՍ ԴԵՄԻՐՃՅԱՆԱնդրանիկ Մարգարյանի՝ ազգային ու պետական նվիրյալ գործչի կյանքի եւ գործի բուն գնահատականը, անկասկած, կտան պատմությունն ու ժամանակը: Բայց այսօր արդեն պարզ է, որ նախախնամությունը որոշակի դեր էր վերապահել ...ԵԹԵ «ԼԱԴԱ»՝ Ո
Ս. ՄԱՐԳԱՐՅԱՆ RՀետխորհրդային շատ երկրների պես ռուսաստանյան ամենահայտնի ավտոհսկաներից մեկի՝ «ԱվտոՎազ»-ի կողմից արտադրվող ավտոմեքենաների տեսականին շարունակում է իր ուրույն տեղը պահպանել նաեւ հայաստանյան շուկայում: ...«ՊԻՑՑԱ ԴԻ ՌՈՄԱՅԻ» ԳԱՆՁԱՊԱՀԸ՝ ԿԱՆԱՆՑ ԳԱՂՈՒԹՈՒՄ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ 2Սուքիասյանների հետ գործ ունեցողներին կալանավորում են Հարկային պետական ծառայության քննչական բաժնի աշխատակիցները մարտի 21-ին ձերբակալել են Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Պիցցա դի Ռոմայի» ...ԶՐՈ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1Դիվանագետ Լեւոն Սարգսյանը համոզված է՝ Սերժ Սարգսյանն ընտրվել է ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների արդյունքում: Կիրակի օրը, Սուրբ Զատկի տոնի առիթով, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի պետք է այցելեր ՀՀ առաջին ...ԴԱՍԱԽՈՍԸ՝ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԱԹՈՌԻՆ
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆԴատավճիռը կհրապարակվի այսօր Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, երեկ շարունակվեց Վանաձորի մանկավարժական ինստիտուտի նախկին դասախոս, փետրվարի 19-ին կայացած ...ՍԵ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԸստ մասնագետների, դեռ պարզ չէ, թե երբ ենք այդ հարցով «տառաճանաչ» դառնալու Որոշ մասնագետների ծառայությունները խորհրդային ժամանակներում ոչ միայն պահանջված չէին, այլեւ նրանց դիմողները շրջապատում ...ԱՍՈՒԼԻՍԻ ՀԻՆԳ ԱՌԻԹ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԵրեկ ՀՀ մշակույթի նախարարությունում հրավիրված ասուլիսին փոխնախարար Գագիկ Գյուրջյանը խոսեց առաջիկայում կայանալիք միջոցառումների մասին: Գ. Գյուրջյանը հայտնեց, որ այսօր Հայաստանի պատմության թանգարանում ...ՀԱՅԿԱԿԱՆ ԾԻՐԱՆԸ ՑԱՆԿԱՑԱԾ ԴՈՊԻՆԳԻՑ Ո
Ապրիլի 11-24-ը Իտալիայի Լիգնանո Սաբբիադորո քաղաքում մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցելու նախապատրաստվող Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականների առջեւ լուրջ ...ՀԱՂԹԵՑ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻՆ
ԳԵՆԵՐԱԼ-ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԱՆՊԱՏԺԵԼԻ ՈՐԴԻՆ
ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ www.hetq.am
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԴԱՌՆԱ՞ ՌԵ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՁԵՌՆԱՐԿԵԼՈՒ Է ԽԻՍՏ ՄԻՋՈՑՆԵՐ

ԸՆԴՀԱՐՈ
ԿԱՆԽԵԼՈՒ ԵՆ ՉԱՐՏՈՆՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԸ
Պատրաստեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ
ԶԲՈՍԱՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԶՐՈ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱԿԱՆԱՏԵՍՆԵՐԻ ԽՈՍՔԵՐՈՎ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԱՐՑԱՔՆՆՎԻ
Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ
ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
- 1877 Թիֆլիսում ծնվեց քաղաքական, պետական գործիչ Սարգիս (Սերգո) Խանոյանը: 1937 թվականին դարձել է ստալինյան բռնությունների զոհ:
- 1912 Վրաստանի Վարխունո գյուղում ծնվեց բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ Մարտին Քարամյանը: Լուրջ ավանդ ունի հայ-վրացական գրական կապերի սերտացման
- 1929 ՀԽՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսարիատը հաստատում է քրդական այբուբենը:
- 1998 Ամերիկացի հայազգի բժիշկ Ջեկ Գևորգյանը ԱՄՆ-ում պաշտոնապես առաջին անգամ իրականացրեց բժշկի օգնությամբ անբուժելի հիվանդի ինքնասպանություն՝ մահացու քանակի դեղամիջոցներ ներարկելով: Ամերիկյան դատարանի որոշմամբ Գևորգյանի այդ յուրօրինակ «մարդասիրությունը» դատապարտվեց երկարաժամկետ ազատազրկմամբ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

