
ՄԵ
Երեկ գիշեր անհայտ անձինք այրել են Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի մեքենան:
Իսկ Լեւոն Բարսեղյանը, ինչպես հայտնի է, «ԳԱԼԱ» հեռուստաընկերության ու խոսքի ազատության պաշտպանության շտաբի համակարգողն է, ով վերջին երեք օրերին նախաձեռնել էր հեռուստաընկերությունը Գյումրիի հարկային տեսչության ճանկերից փրկելու հեռուստամարաթոնը: Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը ցուցադրելուց հետո հարկային տեսչությանը հրահանգվեց 26 միլիոն դրամի պարտք «նկարել» հեռուստաընկերության համար՝ այսպիսով փակելով անկախ լրատվական ալիքի գործունեությունը: Սակայն Լեւոն Բարսեղյանը գյումրեցիների խորհրդով գտավ ելքը. մինչեւ Շիրակի մարզի վարչական դատարանում դատավոր էդուարդ Նահապետյանը կհրապարակեր վճիռը հօգուտ հարկային տեսչության՝ երեք օր առաջ վաղ առավոտից սկսվեց հեռուստամարաթոնը: Գյումրեցիները, սկսած ծեր թոշակառուներից, գործազուրկներից, ժամերով հերթ էին կանգնում լրատվական ալիքի շենքի դիմաց՝ իշխանությունների դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու նպատակով:
Նախորդ օրը կեսգիշերին հեռուստամարա թոնի հյուրն էր նաեւ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, ում հեռուստադիտողները հարցեր էին ուղղում՝ խնդրելով մեկնաբանել ժամեր առաջ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հնչեցրած խոսքերը «ԳԱԼԱ» հեռուստաընկերության դեմ: Տեղեկացնենք, որ նույն օրը Գյումրիի «Շանթ» հեռուստաընկերության հյուրն էր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով առիթը բաց չթողնելով՝ սկսեց վարկաբեկել «ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը՝ գյումրեցիներին կոչ անելով լումա չտալ «ԳԱԼԱ»-ին, քանի որ անկախ լրատվական ալիքը ունի «ՀՀՇ-ի պես եղբայրասպան ֆինանսավորողներ»: Վերջինս նաեւ նշեց, որ հեռուստաաշտարակը «ԳԱԼԱ»-ին չի տրամադրում, քանի որ իրենք համապատասխան «պարտնյորներ չեն»: Լեւոն Բարսեղյանն էլ «ԳԱԼԱ»-ի ուղիղ եթերով ստիպված եղավ մեկնաբանել քաղաքապետի «սրամտությունները»: Այս եթերից հետո, ինչպես երեկ հրավիրած մամուլի ասուլիսում ներկայացրեց Լեւոն Բարսեղյանը, ինքը վերադարձել է ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ու 35 րոպե աշխատելուց հետո ակումբի հերթապահները Լեւոն Բարսեղյանին տեղեկացրել են, որ երկու հոգի հրկիզել են դրսում կանգնած մեքենան, որի իրական տերը «Ասպարեզ» ակումբի նախագահ Նադեժդա Հակոբյանն էր: Վերջիններս հասցրել են հրդեհը հանգցնել, ու քսան րոպե հետո եկել են ոստիկանները, այնուհետ եւ՝ հրշեջները:
Լեւոն Բարսեղյանը ամենեւին չի բացառում, որ մեքենան հրկիզելու պատմությունը երեկվա հեռակա լեզվակռվի շարունակությունն է, հատկապես, որ քաղաքապետն արդեն իսկ հասցրել էր Սերժ Սարգսյանին նվիրված «հավատարմության» հանրահավաքին սպառնալ թե՛ «Ասպարեզին», թե՛ «ԳԱԼԱ»-ին: «Ինչպես հիշում եք, քաղաքապետ Ղուկասյան Վարդանը Գյումրիի թատերական հրապարակում փետրվարի 25-ին կայացած հանրահավաքի ժամանակ ասաց հետեւյալ նախադասությունը՝ մեր քաղաքում մնաց երկու քաղմաս, որից ժողովուրդը զզվում է, մեկը «ԳԱԼԱ» քաղմասն է, մյուսը «Ասպարեզ» քաղմասը, որոնք օրնիբուն, սազը առած, ՀՀՇ-ի փողերով գովում են Լեւոն Տեր-Պետրոսյանին, ժամանակն է, որ նրանք էլ մի քիչ զգաստանան: Մենք դիմել էինք գլխավոր դատախազին եւ Շիրակի մարզի դատախազին՝ մեր դիմումի մեջ գրել էինք, որ սա գնահատում ենք որպես սպառնալիք եւ ոչ ոք երաշխիք չունի ու չի կարող կանխավ ասել, թե այդ միտքը ինչպիսի արձագանք կգտնի ներկաներից մեկի գլխում: Ընդամենը երեք օր առաջ մենք քննիչից ստացել ենք որոշումը, որով քննիչը ուսումնասիրելով նյութերը՝ բացատրություն ստանալով Վարդան Ղուկասյանից, գտել է, որ հանցակազմ չկա եւ քրգործ չի հարուցել: Հատկանշական է պարոն Ղուկասյանի բացատրությունը, որը ինքը տվել է քննիչին. ասում է, թե ինքն այդ նախադասությամբ որեւէ մեկին վիրավորելու եւ զրպարտելու ցանկություն չի ունեցել, ինքը ընդամենը արտահայտել է իր կարծիքը, որը հենված է հազարավոր մարդկանց հետ զրույցների վրա, իսկ հազարավոր մարդկանց կարծիքների մեջբերումներ, հասկանալի է, այդ գործի նյութի մեջ չկա: Ես արդեն հայտարարել եմ, որ հասկանալի է պարոն Ղուկասյանի զզվանքը քաղմասի նկատմամբ, ըմբռնումով ենք մոտենում, բայց համարում ենք, որ, այնուամենայնիվ, իր խոսքի մեջ կա եւ վիրավորանք մեր հասցեին, եւ զրպարտություն, եւ սպառնալիք, որի իրագործումը, չգիտեմ ում կողմից, եղել է երեկ գիշեր այստեղ»,- ասաց Լեւոն Բարսեղյանը՝ մեքենա այրողին կոչ անելով տղամարդկություն ունենալ ու փչացնել իր մեքենան, ոչ թե իր անձի հետ կապ չունեցող մարդկանց մեքենաները: «Էնքան տղամարդ չեղան, որ մի լուսամուտ չկարողացան մինչեւ վերջ այրել, մի մեքենա չկարողացան այրել»,- ասաց Լեւոն Բարսեղյանը՝ ակնարկելով հունվարին «Ասպարեզ» ակումբը կեսգիշերին հրդեհելու փորձերը: Ըստ «Ասպարեզ» ակումբի նախագահի հաշվարկների՝ վնասի չափը կազմում է ինը հարյուր հազար դրամ: Ինչպես մեզ տեղեկացրեց քննիչ Ս. Սարգսյանը՝ դեպքի առթիվ արդեն իսկ հարուցվել է քրեական գործ՝ ուրիշի գույքը դիտավորությամբ փչացնելու, վնասելու հատկանիշներով:
- ՆՈ
ԸՆԴՀԱՐՈ
Երեկ Մյասնիկյանի արձանի մոտ ցույցից հետո՝ հավաքվածները փորձեցին Մաշտոցի պողոտայով բարձրանալ դեպի Ազատության հրապարակ: Սակայն Մարգարյանի անվան հիվանդանոցի մոտ ոստիկանները բարձրախոսով զգուշացրին. «Ձեր ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԴԱՌՆԱ՞ ՌԵ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 1Այս օրերի քննարկվող հիմնական հարցերից է, թե ով կնշանակվի երկրի վարչապետ՝ ապրիլի 9-ից հետո, սակայն որոշ հարցերի պատասխանները պարզ կլինեն Սերժ Սարգսյանի մոսկովյան այցից հետո: Երեկ ստորագրվեց քառակողմ կոալիցիոն ...ԻԲՐ ՎԵՐԱՑՐԵ՞Լ ԵՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈ
Լուսանկարչական ռեպորտաժը՝ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ ԵՎ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ 1Տարակուսեց արձակագիր Բաղիշ Հովսեփյանը՝ տեսնելով ոստիկանության զորքի կուտակումը երեկ Ազատության հրապարակում Արտակարգ դրության վերացումից հետո էլ՝ երեկ այս տեսքն ուներ Ազատության հրապարակը: Ոստիկանական ...ՈՉ ԹԵ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ, ԱՅԼ՝ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ«Այսօր մենք այլեւս գործ չունենք ուղղակի քաղաքական շարժման հետ: Սա անգամ ոչ թե համաժողովրդական շարժում է, այլ ամբողջ ժողովրդի եւ հասարակության պայքարը հանցագործ, հակաօրինական, հակասահմանադրական ռեժիմի, ...«ԱԶԳԱՅԻՆ» ԵՐԿԱԿԻՈՒԹՅՈՒՆ
ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆՀատկապես վերջին տասնամյակի ընթացքում միջազգային քաղաքականությունն ուղղակի խեղդվում է աշխարհի զանազան հատվածներում երկակի ստանդարտների կիրառման հետեւանքով առաջացող հսկայական անհարմարություններից: Գաղտնիք ...ԿՐԿԻՆ ԳՆԱՃ՝ ԸՆՏՐՈ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ 1Հայաստանի պաշտոնյաները թանկացումները կապում են միջազգային շուկայի գնաճի, չինացիների ու հնդիկների շատակերության հետ: Որպես կանոն, Հայաստանում նախագահական կամ պատգամավորական ընտրություններից հետո սպառողական ...ԺԱՄԿԵՏԱՆՑ ԹԵՅԸ ԱԿՑԻԱՅՈՎ ԵՆ ՎԱՃԱՌՈՒՄ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ«Alokozay-Tea»-ի ժամկետը կեղծում են եւ սպառողին վաճառում որպես թարմ թեյ Այս օրերին Երեւանի մի շարք խանութներում, ակցիայի անվան տակ, սպառողների վրա ժամկետանց թեյ են «սաղացնում»: ...ՄԵ
ՆՈԵրեկ գիշեր անհայտ անձինք այրել են Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի մեքենան: Իսկ Լեւոն Բարսեղյանը, ինչպես հայտնի է, «ԳԱԼԱ» հեռուստաընկերության ...ՈՎ՝ ՈՒՄ ԷՐ ԽՓԵԼ
Ն. Ա.Երկու շաբաթ շարունակ Հյուսիսային քրեական դատարանում դատում էին Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Անիի տարածքային նախընտրական շտաբի պետ Հարություն Ուռուտյանին: Վերջինս մեղադրվում էր ընտրությունների օրը Մարալիկում ...«ԱԿԱՄԱՅԻՑ ԹԵ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԵրեկ հայտարարեց Կարապետիչը ու բանաստեղծություն ձոնեց նախկին ընդդիմություն Արթուր Բաղդասարյանին: «Հայելի» ակումբի երեկվա հյուրը ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանն էր: Բանախոսն անդրադառնալով կոալիցիոն ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՆՈՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆԼոնդոնիԻ՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎԵԼ ԻՐԱԿԱՆՈ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հակադրություն իշխանական քարոզչության եւ մասնավորապես փոխքաղաքապետ Կամո Արեյանի հայտարարությունների, թե մարտի 1-ի դեպքերի առիթով լուրջ վնասներ է կրել Մոսկվայի տունը, Մյասնիկյանի արձանի բազալտե սալահատակն ...ՈՎ՝ ԻՆՉՊԵՍ Է ՆՇՈՒՄ ՏՈՆԸ
ԵՐԱՆՈՀայաստանում արդեն իսկ ակնհայտ է Սուրբ Զատիկի տոնը նշելու ծիսակատարությունը, արդյո՞ք տոնակատարությանը նույնկերպ են մասնակցում մեր սփյուռքահայ հայրենակիցները: Օրինակ, սիրիահայ Մովսես Խեչոն կարոտով է հիշում, ...
ԳԵՆԵՐԱԼ-ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԱՆՊԱՏԺԵԼԻ ՈՐԴԻՆ
ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ www.hetq.am
ՁԵՌՆԱՐԿԵԼՈՒ Է ԽԻՍՏ ՄԻՋՈՑՆԵՐ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԴԱՌՆԱ՞ ՌԵ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԸՆԴՀԱՐՈ
ԿԱՆԽԵԼՈՒ ԵՆ ՉԱՐՏՈՆՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԸ
Պատրաստեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ
ԱԿԱՆԱՏԵՍՆԵՐԻ ԽՈՍՔԵՐՈՎ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԱՐՑԱՔՆՆՎԻ
Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ
ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅԼ ԱՂԲՅՈՒՐՆԵ՞Ր ՈՒՆԻ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻԲՐ ՎԵՐԱՑՐԵ՞Լ ԵՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈ
Լուսանկարչական ռեպորտաժը՝ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ ԵՎ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ
- 1724 Գանձակում պայմանագիր է կնքվում հայ և ադրբեջանցի բնակչության միջև` ընդդեմ թուրքերի:
- 1873 Ծնվեց հայ գրականագետ, մանկավարժ Նիկոլայ Աղբալյանը: (Վախճ. 1947թ.-ին):
- 1894 Յոզղատում կախաղան բարձրացվեց հնչակյան գործիչ Ժիրայրը:
- 1903 Ծնվեց փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր գեղագետ Հրանտ Ապրեսյանը:
- 1922 Բացվում է ՀԽՍՀ պետական բանկը:
- 1932 Ծնվեց աշխարհահռչակ բռնցքամարտիկ, Եվրոպայի աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոն, միջազգային կարգի մրցավար Վլադիմիր Ենգիբարյանը:
- 1934 Ծնվեց ամերիկացի արևելագետ Ռոբերտ Թոմսոնը: Ասորերեն և հայերեն թարգմանությունների համար Քեմբրիջի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան: Թարգմանել է Ագաթանգեղոսի «Հայոց պատմություն»-ը:
- 1988 Խորհրդային Հայաստանի Գերագույն Խորհրդի նախագահությունը հակաօրենսդրական և հակասահմանադրական համարելով «Ղարաբաղ» կոմիտեի գործունեությունը, որոշում կայացրեց նրա գործունեության դադարեցման մասին:
- 1988 Խորհրդային միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն Արկադի Վոլսկուն նշանակեց Արցախի տարածքի լիազոր ներկայացուցիչ:
- 1992 Եվրոպայի համագործակցության և անվտանգության խորհրդի (ԵՀԱԽ) (այժմ՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն - (ԵՀԱԿ) Հելսինկիի լրացուցիչ ժողովը որոշեց, որ գործող նախագահն այցելի տարածաշրջան՝ Անդրկովկասում զինադադարի հաստատմանը և պահպանմանը նպաստելու համար:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

