
«ԱՄԵՆ ՄԻ ՑՆՑՈՒՄ ՆՎԱԶԵՑՆՈՒՄ Է ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՆ ԼԱՎ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանի հետ այս հարցազրույցը կայացել է մարտի 13-ին, երբ արտակարգ դրության պայմանների մեղմացումից հետո էլ «Առավոտը» չտպագրվեց:
- Պարոն Գրիգորյան, ասում են՝ սպորտը քաղաքականությանը չի խառնվում: Այդուհանդերձ, մարզաշխարհն ինչպե՞ս է գնահատում նախագահական ընտրությունների արդյունքը եւ դրան հաջորդած իրադրությունը երկրում:
- Այո, սպորտը քաղաքական գործընթացներին չի խառնվում: Մարզաշխարհի առջեւ այլ կոնկրետ խնդիրներ կան դրված, որոնք առանց կայունության հնարավոր չէ իրականացնել: Յուրաքանչյուր ցնցում բացասական ազդեցություն է ունենում ոլորտի վրա, որի հետեւանքները, որպես կանոն, հնարավոր չէ վերացնել:
- Ձեր կարծիքով, մարզաշխարհը նախագահի ո՞ր թեկնածուին է իր ձայնը տվել:
- Մարզաշխարհի յուրաքանչյուր ներկայացուցիչ նախ եւ առաջ այս երկրի քաղաքացի է եւ ընտրության մեջ միանգամայն ազատ: Բոլորի անունից խոսել չեմ կարող, բայց կարծում եմ, որ ճնշող մեծամասնությունը քվեարկել է կայունության օգտին: Այն կայունության, որի ժամանակ ոլորտն արժանացել է պետական լուրջ վերաբերմունքի եւ ֆիզկուլտուրան ու սպորտն սկսել են վերելք ապրել մեր երկրում:
- Ձեր միտքը կմանրամասնե՞ք:
- Վերջին 10-11 տարում ամբողջ հանրապետությունում աննախադեպ թափով մարզական շինարարություն է ծավալվել: Հիմնանորոգվում են իրենց դարն ապրած մարզակառույցներն ու մարզադպրոցները, կառուցվում նոր մարզաբազաներ, իրականացվում է դրանք անհրաժեշտ գույքով հագեցնելու լուրջ ծրագիր: Արդյունքում՝ մարզադպրոցներ հաճախող երեխաների թիվը բազմապատկվել է, ստվարացել ազգաբնակչության այն հատվածը, որն արդեն գերադասում է ազատ ժամանակը տրամադրել առողջության պահպանմանն ու ամրապնդմանը եւ ակտիվ հանգստին: Երկրի համար սրանից ավելի կարեւոր բան ես չեմ պատկերացնում:
Ինչ վերաբերում է մեծ սպորտին, մեր ազգային հավաքականները եւ անհատ մարզիկները հիմա Հայաստանում շուրջտարի մարզվելու հնարավորություն ունեն: Հիշենք, թե ինչ վիճակ էր մինչեւ 97-98 թվականները: Չկային անգամ մարզումային ամենատարրական պայմաններ, մարզադահլիճներն ավերակների էին վերածված: Ջեռուցում չլինելու պատճառով մեր առաջատար մարզիկները տարվա մեջ մոտ վեց ամիս չէին մարզվում, իսկ դրսում հավաքներ կազմակերպելու միջոցներ չկային: Այդ պայմաններում հնարավոր չէր միջազգային ասպարեզներում հաղթանակներ տանել: Իսկ հատ ու կենտ մեդալներ նվաճած մեր մարզիկները մեծարվելու փոխարեն, պարզապես արհամարհված էին: Հենց այդ ժամանակ էր, որ շատերը գնացին Հայաստանից: Իսկ հիմա լրիվ հակառակն է: Ունենք միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող մարզակառույցներ, որոնցից օգտվելու համար արդեն այլ երկրների հավաքականներն են սկսում հերթագրվել: Ու դրանց թիվը գնալով աճում է: Տարեցտարի ավելանում է աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, միջազգային մրցումներում հայաստանցի մարզիկների նվաճած մեդալների քանակը: Դրանք հիմա արդեն եռանիշ թվերով են հաշվվում: Սրանք փաստեր են, որոնք հերքել հնարավոր չէ:
Խորապես ցավում եմ, որ մարտի 1-ին եւ 2-ին Երեւանում տեղի ունեցան անցանկալի իրադարձություններ ու հնարավոր չեղավ խուսափել մարդկային ութ զոհից եւ հարյուրավոր վիրավորներից: Ուզում եմ հավատալ, որ կարճ ժամանակում երկրում վերստին կայունություն կտիրի, կյանքը կմտնի հունի մեջ: Իսկ ինչ պիտի հիմա ասեմ, թող ժամանակավրեպ չթվա: Ընդհակառակը, դա հենց այսօրվա օրապահանջ խնդիր է: Օգոստոսին Պեկինում մեկնարկում են ամառային օլիմպիական խաղերը: Չորս ամսից էլ պակաս ժամանակ է մնացել: Պետությունը, Ազգային օլիմպիական կոմիտեն չորս տարի ամենօրյա նախապատրաստական աշխատանք են կատարել, հսկայական միջոցներ ծախսել դրանց պատշաճ ձեւով մասնակցելու համար: Չորս տարի մեր առաջատար մարզիկները քրտնաջան մարզվել են: Արդեն 13 օլիմպիական ուղեգիր ունենք: Վարկանիշային մրցաշարերը դեռ շարունակվում են, որոնցում եւս 8-10 ուղեգիր նվաճելու խնդիր կա դրված, ինչը միանգամայն իրագործելի է:
Մեր ժողովուրդը սպորտ սիրում է, հպարտանում նվաճած մեդալներով (հիշենք, թեկուզ, Բաքվում նվաճած երկու -ուղեգրերը եւ մեկ բրոնզե մեդալը), ընկճվում ձախողումներից: Իսկ մեր մարզիկները, ինչպես իրենք են բազմիցս հայտարարել, Պեկին մեկնելու են շատ լուրջ՝ մեդալներ նվաճելու եւ ժողովրդին վերջապես ուրախացնելու մտադրություններով: Բայց դրա համար, կրկնում եմ, կայունություն է հարկավոր: Հիմա անցած երկար ճանապարհի վերջին եւ ամենապատասխանատու հատվածն է մնացել ու ամեն մի ցնցում անդառնալի կորուստներ կպատճառի: Անելիքներ դեռ շատ կան: Սկսած Չինաստան մեկնելու իրավունք նվաճած հավաքականների ու մարզիկների համար հատուկ ուսումնամարզական հավաքների ու մարզումների կազմակերպումից, վերջացրած դեռ ուղեգրերի հավակնողներին կայանալիք մրցումներին նախապատրաստելն ու պատշաճ մասնակցություն ապահովելը: Իսկ անգամ ամենաբարձրակարգ մարզիկը, եթե նա հոգեպես հանգիստ չեղավ, չկարողացավ ամբողջությամբ կենտրոնանալ իր նպատակների վրա, հավատացեք, հաջողություն չի ունենա (հետեւաբար, չորս տարվա տքնաջան աշխատանքը ջուրը կընկնի) այնպիսի մրցումներում, ինչպիսին վարկանիշային մրցաշարերն են, առավել եւս՝ օլիմպիական խաղերը:
Ամռանը շատերն արտակարգ դրության մասին մոռացած էլ կլինեն, բայց ամբողջ ժողովուրդն օգոստոսին հետեւելու է Պեկինում մեր մարզիկների մրցելույթներին ու մեդալ է պահանջելու: Բոլորս ենք երազում, որպեսզի օլիմպիական խաղերում մեր եռագույնը բարձրացվի: Դրա համար անհրաժեշտ է, որ այս մի քանի ամսին երկիրը խաղաղ լինի ու մենք մեր գործն ավարտին հասցնելու հնարավորություն ունենանք:
- Զրուցեց ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԸ
ՁԵՌՆԱՐԿԵԼՈՒ Է ԽԻՍՏ ՄԻՋՈՑՆԵՐ
29Երեկ, հանդիպելով լրագրողների հետ, ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարկ է համարել զգուշացնել, որ իրավապահ մարմինները կանխելու են արտակարգ դրության ավարտից հետո չարտոնված հանրահավաքներ եւ ցույցեր անցկացնելու ...ԿԱՆԽԵԼՈՒ ԵՆ ՉԱՐՏՈՆՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԸ
Պատրաստեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ 3ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ իրավապահ մարմինները կանխելու են չարտոնված հանրահավաքները եւ երթերը: Քանի որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ մեր թերթին չէր հրավիրել ...«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ՝ ԱՄԵՆ ԻՆՉ ԿԳՆԱ ՆՈՐՄԱԼ ՀՈՒՆՈՎ»
Մ. ԵՍԱՅԱՆ (Հարցազրույցն արվել է մարտի 13-ին:) 6ՀՀԿ մամուլի պատասխանատու, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը կարեւոր է համարում, որ ԶԼՄ-ների գործունեությունը արգելող որոշ սահմանափակումներ հանվեցին: - Մոտ երկու շաբաթ հանրապետությունում չեն տպագրվում ...ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ 4Մի հրապարակման մեջ անհնար է ներկայացնել այն բոլոր հետապնդումները, որոնք ընդդիմադիրների նկատմամբ ծավալվել են վերջին 20 օրերին: Արտակարգ դրության վերացումից առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԵՏՆ ԱՐՀԱՄԱՐՀՎԵՑ
Պատրաստեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ 1Մարտի 1-ին հաջորդած օրերին միջազգային հանրությունը մեկը մյուսից կոշտ հայտարարություններ էր անում Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այսօր արդեն կարելի է արձանագրել, որ այդ հայտարարություններն ...ԱԿԱՆԱՏԵՍՆԵՐԻ ԽՈՍՔԵՐՈՎ
Խոշտանգումների մասին մոնիտորինգ իրականացնող Դավիթ Հակոբյանը անձնական օրինակով կհամեմի իր զեկույցը: «Եկել էր մարդու իրավունքների պաշտպանը՝ ով ինձ ժամանակին դաս է տվել եւ որի գրասենյակում էլ մի ծրագրով ...ՊԵՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՓՈՐՁ ՉԻ ԵՂԵԼ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻնչո՞վ էր զբաղված ՀՀ ԱԳՆ-ն 20 տարի «Անմարդկային վերաբերմունք ժողովրդի այն մի հատվածի նկատմամբ, որոնց «մեղքն» էր՝ ընդամենը տեղյակ լինել ընտրությունների ճշմարիտ արդյունքներին: Դա դարձնել ...ՏՈՒԺԵԼ ԵՆ ՖԻԶԻԿԱՊԵՍ ԵՎ ՀՈԳԵՊԵՍ
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԲազմաթիվ խաղաղ ցուցարարներ, ոստիկաններ ու զինվորներ լուրջ վնասվածքներ են ստացել Քաջիկ Հարությունյանն այս վիճակին է ընկել նստացույցին մասնակցելու համար: Ոստիկաններն Արթուրին ծեծել են՝ առանց իմանալու, ...ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅԼ ԱՂԲՅՈՒՐՆԵ՞Ր ՈՒՆԻ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻշխանություններին ՀԶՄ-ի փողերն այնքան էլ պետք չեն Որքան էլ ՀՀ իշխանությունները փորձում են կոծկել մարտի 1-ին եւ 2-ին մայրաքաղաքում տեղի ունեցած դեպքերի մասին միջազգային կառույցների կոշտ հայտարարությունները՝ ...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԱՐՑԱՔՆՆՎԻ
Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ 1Չի բացառում ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ, «մարտի 1-ի» գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը: - Պրն Հարությունյան, ի՞նչ ընթացքում է մարտի ...ՀՆԱՐԱՎՈՐ ԷՐ ԽՈՒՍԱՓԵԼ ԲԱԽՈՒՄԻՑ
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մարտի 1-ի ժամը 11-ի ասուլիսը հասցրին լուսաբանել այդ ժամանակ դեռ գործող որոշ ԶԼՄ-ներ: Սակայն Հայաստանի ընթերցողին հայտնի չդարձան այն պարզաբանումները, որոնք ...ԱՄԵՆԱՍՈՒՐ ՀԱՐՑԸ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ
2Մարտի 11-ին Լեւոն Տեր-Պետրոսյանն ասուլիս հրավիրեց իր առանձնատանը: Կրճատումներով ներկայացնում ենք նաեւ այս ասուլիսը: - Սպասում էի ՍԴ որոշմանը՝ 3 օր սպասեցի, մինչեւ գրավոր ստացա որոշումը: Մինչեւ այդ որոշումը ...«ԲԻՐՏ ՄԵԹՈԴՈՎ ԱՐԳԵԼԵՑԻՆ ԹԵՐԹԵՐԸ»
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ 1Արտակարգ դրությունն ու գրաքննությունը Մարտի 1-ից 20 օրով արտակարգ դրություն հայտարարելուց հետո Հայաստանը հայտնվեց տեղեկատվական շրջափակման մեջ: Իշխանությունները, բնականաբար, պիտի իրենց համար անցանկալի ...ԺԱՄԱՆԱԿՆ Է ՍԹԱՓՎԵԼՈՒ ԵՒ ՀԱՄԱԽՄԲՎԵԼՈՒ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԿարծում են ճանաչված մտավորականները «Առավոտը» ճանաչված մտավորականներից հետաքրքրվեց՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու ի՞նչ ելքեր են տեսնում: Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյան. ...Ի՞ՆՉ ԷՐ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԼԵՈ-ՊԱՐՈՆՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՆ
ԼԵՆԱ ՆԱԶԱՐՅԱՆ www.hetq.amԱյդ օրն ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի կինը՝ Գրիզելդան, եւ դուստրը՝ Գայանեն, ականատես ու մասնակից են եղել այն բոլոր իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում: «Մարտի ...ԳԵՆԵՐԱԼ-ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԱՆՊԱՏԺԵԼԻ ՈՐԴԻՆ
ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ www.hetq.am 25Մարտի 13-ին Էջմիածնում դաժան ծեծի ու խոշտանգումների ենթարկվելուց հետո սպանվեց 23-ամյա Սեպուհ Կարապետյանը: Նրա «մեղքն» այն էր, որ «հանդգնել» էր պաշտպանել թաղի աղջկան՝ նրան անհանգստացնողից: ...«ԳԱՅԼԻՑ ԳԱՅԼԱՄՈՐԸ ՉԵՆ ԲՈՂՈՔՈՒՄ»
ԼԱՐԻՍԱ ՓԱՐԵՄՈՒԶՅԱՆ www.hetq.amՄարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու մասին նախագահ Քոչարյանի հրամանագրից հետո Լոռու մարզում սկսվեցին նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների հետապնդումները: Մարզի իրավապահ մարմինները ...«ԱՄԵՆ ՄԻ ՑՆՑՈՒՄ ՆՎԱԶԵՑՆՈՒՄ Է ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՆ ԼԱՎ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
Զրուցեց ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԸՍպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանի հետ այս հարցազրույցը կայացել է մարտի 13-ին, երբ արտակարգ դրության պայմանների մեղմացումից հետո էլ «Առավոտը» չտպագրվեց: - Պարոն ...ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Պատրաստեց Ք. ՀԱԿՈԲՅԱՆԸԱրոնյանն առաջատարների մեջ է Աշխարհի 12 ուժեղագույն գրոսմայստերները, նրանց թվում նաեւ Լեւոն Արոնյանը, այս օրերին Ֆրանսիայի Նիս քաղաքում պայքարում են կույր եւ արագ շախմատի «Amber» անվանումը ...ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՍՕՐ
Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» աջակցությամբ իրականացնում է ծրագիր՝ «Հայաստանի եւ Թուրքիայի վերլուծաբանների ...
ԳԵՆԵՐԱԼ-ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԱՆՊԱՏԺԵԼԻ ՈՐԴԻՆ
ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ www.hetq.am
ՁԵՌՆԱՐԿԵԼՈՒ Է ԽԻՍՏ ՄԻՋՈՑՆԵՐ

ԿԱՆԽԵԼՈՒ ԵՆ ՉԱՐՏՈՆՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԸ
Պատրաստեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ
ԱԿԱՆԱՏԵՍՆԵՐԻ ԽՈՍՔԵՐՈՎ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԱՐՑԱՔՆՆՎԻ
Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ
ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅԼ ԱՂԲՅՈՒՐՆԵ՞Ր ՈՒՆԻ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ՞ՆՉ ԷՐ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԼԵՈ-ՊԱՐՈՆՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՆ
ԼԵՆԱ ՆԱԶԱՐՅԱՆ www.hetq.amՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԵՏՆ ԱՐՀԱՄԱՐՀՎԵՑ
Պատրաստեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ՝ ԱՄԵՆ ԻՆՉ ԿԳՆԱ ՆՈՐՄԱԼ ՀՈՒՆՈՎ»
Մ. ԵՍԱՅԱՆ (Հարցազրույցն արվել է մարտի 13-ին:)
- 0 Վաղնջական ժամանակներում մեր նախնիները Նոր տարին կամ տարեգլուխը դիմավորել են հենց այս օրը՝ ցնծալի տոնախմբություններով փառաբանելով բնության զարթոնքը, հողագործի աշխատանքը:
- 1615 Լեհաստանի Սիգիզմունդ Երրորդ թագավորի հրովարտակով հայերին թույլատրվեց հաստատվել և գործունեություն ծավալել Դուբրովիցա բնակավայրում: Հայկական այս գաղթավայրը հիմնահատակ ավերվեց 1672 թվականին, թուրքերի հարձակման ժամանակ:
- 1747 Հոլանդացիները Ինդոնեզիայի հայերին շնորհեցին եվրոպացիներին հավասար ազատ քաղաքացու իրավունք:
- 1758 Ծնվեց հայագետ, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանը: (Վախճ. 1833թ.-ին):
- 1763 Վախճանվեց հայոց կաթողիկոս, 18-րդ դարի ազատագրական շարժման գործիչ Հակոբ Հինգերորդ Շամախեցին: Ծննդյան թիվն անհայտ է:
- 1828 Նիկոլայ I-ի հրամանագիրը Հայկական մարզ կազմակերպելու մասին: Մարզի վարչության պետ է նշանակվում գեներալ-մայոր Ա. Ճավճավաձեն:
- 1879 Ծնվեց պրոլետարական գրականության ներկայացուցիչ, դրամատուրգ Անուշավան Վարդանյանը: Եղել է հեղինակային իրավունքների պաշտպանության վարչության պետ:
- 1888 Մոսկվայում ծնվեց խորհրդային անվանի գրող Մարիետա Շահինյանը:
- 1942 Երևանում մահացավ բանաստեղծ Վահան Միրաքյանը: (Ծնվ. 1866թ.-ին):
- 1981 Գործարկվեց Արփա-Սևան ջրատարը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

