
ԺԱՄԱՆԱԿՆ Է ՍԹԱՓՎԵԼՈՒ ԵՒ ՀԱՄԱԽՄԲՎԵԼՈՒ
Կարծում են ճանաչված մտավորականները
«Առավոտը» ճանաչված մտավորականներից հետաքրքրվեց՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու ի՞նչ ելքեր են տեսնում: Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյան. «Հասկանում եմ, որ արտակարգ դրության պայմաններում հարկ էր յուրաքանչյուրս զերծ մնար որակումներ տալուց, բայց, միեւնույն ժամանակ, չեմ կարող վրդովմունքս չարտահայտել Ազատության հրապարակում օրեր տեւած հանրահավաքի կազմակերպիչներին: Նրանք պետք է քաղաքական հեռատեսություն ունենային ու ժողովրդին չմղեին նման գործողությունների: Դատապարտում եմ կատարվածը, նաեւ գտնում, որ ելքը հասարակության հաշտեցումն է, որովհետեւ հնարավոր չէ երկար ժամանակ ապրել սեւի ու սպիտակի բաժանված: Մենք այն ժողովուրդն ենք, որ մշտապես համախմբված ենք եղել թե տխրության, թե ուրախության պահերին»:
Կոմիտասի անվան լարային քառյակի ղեկավար Էդուարդ Թադեւոսյան. «Անձամբ ես ծանր տարա կատարվածը, ինչն ունի խոր վերլուծելու անհրաժեշտություն: Կուզեի, որ սա դաս լինի յուրաքանչյուրիս: Դժգոհություններ եղել են եւ կլինեն: Ասածիս համար առիթներ շատ կան մեր իրականությունում: Օրինակ, ո՞վ է ասում, որ երեք եղբայրներ, ինչ գնով էլ ուզում է լինի, պետք է պատգամավոր լինեն: Կամ ո՞վ է ասում, որ մարզպետը պետք է աթոռներ ապահովի իր փեսայի, մի խոսքով, հարազատների համար... Վերջին օրերին շատ է խոսվում կայունության մասին, բայց մյուս կողմից էլ՝ ամենակայուն տեղը գերեզմանն է... Ի վերջո, պետք է սովորել ցանկացած հարց, այդ թվում եւ քաղաքական, լուծել քաղաքակիրթ եղանակով: Այսինքն, ինչ որ արվում է՝ պետք է արվի հանուն, այլ ոչ թե ընդդեմ: Կրկնում եմ՝ եղածից պետք է դասեր քաղել, ըմբռնումով մոտենալ եւ շարունակել ապրել քաղաքակիրթ ազգին հարիր»:
Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի ղեկավար Վահե Շահվերդյան. «Վստահ եմ՝ ողջ հայությունն է կատարվածի համար ցավ ապրում: Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակից դուրս գալուն, միակ ճանապարհը բոլոր ուժերի համագործակցությունն ու համախմբումն է: Հավատում եմ, որ դա մեզ շուտով կհաջողվի, եթե միայն կարողանանք մեզանից օտարել բամբասանքները, ինտրիգները, կեղծիքներ տարածելը եւ այլն: Ժամանակն է սթափվելու, միավորվելու: Խոսքս վերաբերում է եւ իշխանություններին, եւ ընդդիմադիրներին: Մի կարեւոր պահ եւս. պետք չէ հապճեպ եզրահանգումներ անել, դատավճիռներ կայացնել: Ամեն ինչ նորմալ կլինի այն դեպքում, երբ ամեն մեկս լիարժեք զբաղվենք մեր գործով, ինչը կնպաստի կայունացման ու խաղաղ կյանքին»:
Գրողների միության նախագահ Լեւոն Անանյան. «Այն, ինչ կատարվեց, շատերն էին կանխատեսում եւ դա եկավ վերջին 5-6 ամիսների նախընտրական ընթացքից, հատկապես այն պահից, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը դուրս եկավ քաղաքական հրապարակ... Ապրում ենք մի երկրում, որտեղ իշխանությունը, ժողովուրդն ու ընդդիմությունը կարծես ապրում են անջատ-անջատ: Դեպքերից հետո է միշտ խոսվում միասնականության մասին: Շատ կուզեի, որ իրոք միավորվենք: Մենք պետք է մեր հավաքականությանը ապավինենք ու մեր երկրի վարկանիշին: Իմ խորին համոզմամբ, Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է դառնա կառուցողական ընդդիմություն՝ պարզ պատճառով. նրան մեր ժողովրդից այդքան քվե են տվել: Հավատացած եմ նաեւ, որ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի գործունեության շնորհիվ շատ շուտով մեր երկիրը կմտնի իր բնականոն հունի մեջ»:
Ազգային օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյան. «Ցավում եմ կատարված դեպքերի եւ մեր ժողովրդի բեւեռացման համար, ինչն անթույլատրելի է: Բազմաթիվ օրինակներ կան, որ հայերս հենց ծանր պահերին եղել ենք միասնական: Պետք է մի մոդել գտնվի, որ ժողովուրդը կրկին միավորվի, թե չէ ինչպե՞ս կարելի է պատկերացնել, որ, օրինակ, հայկական օջախում հայր եւ որդի թշնամաբար տրամադրված լինեն միմյանց հանդեպ: Ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը, իմ խորին համոզմամբ, մեր միասնությունն է»:
- Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
ՁԵՌՆԱՐԿԵԼՈՒ Է ԽԻՍՏ ՄԻՋՈՑՆԵՐ
29Երեկ, հանդիպելով լրագրողների հետ, ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարկ է համարել զգուշացնել, որ իրավապահ մարմինները կանխելու են արտակարգ դրության ավարտից հետո չարտոնված հանրահավաքներ եւ ցույցեր անցկացնելու ...ԿԱՆԽԵԼՈՒ ԵՆ ՉԱՐՏՈՆՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԸ
Պատրաստեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ 3ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ իրավապահ մարմինները կանխելու են չարտոնված հանրահավաքները եւ երթերը: Քանի որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ մեր թերթին չէր հրավիրել ...«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ՝ ԱՄԵՆ ԻՆՉ ԿԳՆԱ ՆՈՐՄԱԼ ՀՈՒՆՈՎ»
Մ. ԵՍԱՅԱՆ (Հարցազրույցն արվել է մարտի 13-ին:) 6ՀՀԿ մամուլի պատասխանատու, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը կարեւոր է համարում, որ ԶԼՄ-ների գործունեությունը արգելող որոշ սահմանափակումներ հանվեցին: - Մոտ երկու շաբաթ հանրապետությունում չեն տպագրվում ...ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ 4Մի հրապարակման մեջ անհնար է ներկայացնել այն բոլոր հետապնդումները, որոնք ընդդիմադիրների նկատմամբ ծավալվել են վերջին 20 օրերին: Արտակարգ դրության վերացումից առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԵՏՆ ԱՐՀԱՄԱՐՀՎԵՑ
Պատրաստեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ 1Մարտի 1-ին հաջորդած օրերին միջազգային հանրությունը մեկը մյուսից կոշտ հայտարարություններ էր անում Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այսօր արդեն կարելի է արձանագրել, որ այդ հայտարարություններն ...ԱԿԱՆԱՏԵՍՆԵՐԻ ԽՈՍՔԵՐՈՎ
Խոշտանգումների մասին մոնիտորինգ իրականացնող Դավիթ Հակոբյանը անձնական օրինակով կհամեմի իր զեկույցը: «Եկել էր մարդու իրավունքների պաշտպանը՝ ով ինձ ժամանակին դաս է տվել եւ որի գրասենյակում էլ մի ծրագրով ...ՊԵՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՓՈՐՁ ՉԻ ԵՂԵԼ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻնչո՞վ էր զբաղված ՀՀ ԱԳՆ-ն 20 տարի «Անմարդկային վերաբերմունք ժողովրդի այն մի հատվածի նկատմամբ, որոնց «մեղքն» էր՝ ընդամենը տեղյակ լինել ընտրությունների ճշմարիտ արդյունքներին: Դա դարձնել ...ՏՈՒԺԵԼ ԵՆ ՖԻԶԻԿԱՊԵՍ ԵՎ ՀՈԳԵՊԵՍ
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԲազմաթիվ խաղաղ ցուցարարներ, ոստիկաններ ու զինվորներ լուրջ վնասվածքներ են ստացել Քաջիկ Հարությունյանն այս վիճակին է ընկել նստացույցին մասնակցելու համար: Ոստիկաններն Արթուրին ծեծել են՝ առանց իմանալու, ...ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅԼ ԱՂԲՅՈՒՐՆԵ՞Ր ՈՒՆԻ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻշխանություններին ՀԶՄ-ի փողերն այնքան էլ պետք չեն Որքան էլ ՀՀ իշխանությունները փորձում են կոծկել մարտի 1-ին եւ 2-ին մայրաքաղաքում տեղի ունեցած դեպքերի մասին միջազգային կառույցների կոշտ հայտարարությունները՝ ...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԱՐՑԱՔՆՆՎԻ
Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ 1Չի բացառում ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ, «մարտի 1-ի» գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը: - Պրն Հարությունյան, ի՞նչ ընթացքում է մարտի ...ՀՆԱՐԱՎՈՐ ԷՐ ԽՈՒՍԱՓԵԼ ԲԱԽՈՒՄԻՑ
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մարտի 1-ի ժամը 11-ի ասուլիսը հասցրին լուսաբանել այդ ժամանակ դեռ գործող որոշ ԶԼՄ-ներ: Սակայն Հայաստանի ընթերցողին հայտնի չդարձան այն պարզաբանումները, որոնք ...ԱՄԵՆԱՍՈՒՐ ՀԱՐՑԸ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ
2Մարտի 11-ին Լեւոն Տեր-Պետրոսյանն ասուլիս հրավիրեց իր առանձնատանը: Կրճատումներով ներկայացնում ենք նաեւ այս ասուլիսը: - Սպասում էի ՍԴ որոշմանը՝ 3 օր սպասեցի, մինչեւ գրավոր ստացա որոշումը: Մինչեւ այդ որոշումը ...«ԲԻՐՏ ՄԵԹՈԴՈՎ ԱՐԳԵԼԵՑԻՆ ԹԵՐԹԵՐԸ»
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ 1Արտակարգ դրությունն ու գրաքննությունը Մարտի 1-ից 20 օրով արտակարգ դրություն հայտարարելուց հետո Հայաստանը հայտնվեց տեղեկատվական շրջափակման մեջ: Իշխանությունները, բնականաբար, պիտի իրենց համար անցանկալի ...ԺԱՄԱՆԱԿՆ Է ՍԹԱՓՎԵԼՈՒ ԵՒ ՀԱՄԱԽՄԲՎԵԼՈՒ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԿարծում են ճանաչված մտավորականները «Առավոտը» ճանաչված մտավորականներից հետաքրքրվեց՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու ի՞նչ ելքեր են տեսնում: Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյան. ...Ի՞ՆՉ ԷՐ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԼԵՈ-ՊԱՐՈՆՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՆ
ԼԵՆԱ ՆԱԶԱՐՅԱՆ www.hetq.amԱյդ օրն ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի կինը՝ Գրիզելդան, եւ դուստրը՝ Գայանեն, ականատես ու մասնակից են եղել այն բոլոր իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում: «Մարտի ...ԳԵՆԵՐԱԼ-ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԱՆՊԱՏԺԵԼԻ ՈՐԴԻՆ
ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ www.hetq.am 25Մարտի 13-ին Էջմիածնում դաժան ծեծի ու խոշտանգումների ենթարկվելուց հետո սպանվեց 23-ամյա Սեպուհ Կարապետյանը: Նրա «մեղքն» այն էր, որ «հանդգնել» էր պաշտպանել թաղի աղջկան՝ նրան անհանգստացնողից: ...«ԳԱՅԼԻՑ ԳԱՅԼԱՄՈՐԸ ՉԵՆ ԲՈՂՈՔՈՒՄ»
ԼԱՐԻՍԱ ՓԱՐԵՄՈՒԶՅԱՆ www.hetq.amՄարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու մասին նախագահ Քոչարյանի հրամանագրից հետո Լոռու մարզում սկսվեցին նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների հետապնդումները: Մարզի իրավապահ մարմինները ...«ԱՄԵՆ ՄԻ ՑՆՑՈՒՄ ՆՎԱԶԵՑՆՈՒՄ Է ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՆ ԼԱՎ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
Զրուցեց ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԸՍպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանի հետ այս հարցազրույցը կայացել է մարտի 13-ին, երբ արտակարգ դրության պայմանների մեղմացումից հետո էլ «Առավոտը» չտպագրվեց: - Պարոն ...ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Պատրաստեց Ք. ՀԱԿՈԲՅԱՆԸԱրոնյանն առաջատարների մեջ է Աշխարհի 12 ուժեղագույն գրոսմայստերները, նրանց թվում նաեւ Լեւոն Արոնյանը, այս օրերին Ֆրանսիայի Նիս քաղաքում պայքարում են կույր եւ արագ շախմատի «Amber» անվանումը ...ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՍՕՐ
Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» աջակցությամբ իրականացնում է ծրագիր՝ «Հայաստանի եւ Թուրքիայի վերլուծաբանների ...
ԳԵՆԵՐԱԼ-ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԱՆՊԱՏԺԵԼԻ ՈՐԴԻՆ
ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ www.hetq.am
ՁԵՌՆԱՐԿԵԼՈՒ Է ԽԻՍՏ ՄԻՋՈՑՆԵՐ

ԿԱՆԽԵԼՈՒ ԵՆ ՉԱՐՏՈՆՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԸ
Պատրաստեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ
ԱԿԱՆԱՏԵՍՆԵՐԻ ԽՈՍՔԵՐՈՎ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԱՐՑԱՔՆՆՎԻ
Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ
ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅԼ ԱՂԲՅՈՒՐՆԵ՞Ր ՈՒՆԻ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ՞ՆՉ ԷՐ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԼԵՈ-ՊԱՐՈՆՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՆ
ԼԵՆԱ ՆԱԶԱՐՅԱՆ www.hetq.amՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԵՏՆ ԱՐՀԱՄԱՐՀՎԵՑ
Պատրաստեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ՝ ԱՄԵՆ ԻՆՉ ԿԳՆԱ ՆՈՐՄԱԼ ՀՈՒՆՈՎ»
Մ. ԵՍԱՅԱՆ (Հարցազրույցն արվել է մարտի 13-ին:)
- 0 Վաղնջական ժամանակներում մեր նախնիները Նոր տարին կամ տարեգլուխը դիմավորել են հենց այս օրը՝ ցնծալի տոնախմբություններով փառաբանելով բնության զարթոնքը, հողագործի աշխատանքը:
- 1615 Լեհաստանի Սիգիզմունդ Երրորդ թագավորի հրովարտակով հայերին թույլատրվեց հաստատվել և գործունեություն ծավալել Դուբրովիցա բնակավայրում: Հայկական այս գաղթավայրը հիմնահատակ ավերվեց 1672 թվականին, թուրքերի հարձակման ժամանակ:
- 1747 Հոլանդացիները Ինդոնեզիայի հայերին շնորհեցին եվրոպացիներին հավասար ազատ քաղաքացու իրավունք:
- 1758 Ծնվեց հայագետ, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանը: (Վախճ. 1833թ.-ին):
- 1763 Վախճանվեց հայոց կաթողիկոս, 18-րդ դարի ազատագրական շարժման գործիչ Հակոբ Հինգերորդ Շամախեցին: Ծննդյան թիվն անհայտ է:
- 1828 Նիկոլայ I-ի հրամանագիրը Հայկական մարզ կազմակերպելու մասին: Մարզի վարչության պետ է նշանակվում գեներալ-մայոր Ա. Ճավճավաձեն:
- 1879 Ծնվեց պրոլետարական գրականության ներկայացուցիչ, դրամատուրգ Անուշավան Վարդանյանը: Եղել է հեղինակային իրավունքների պաշտպանության վարչության պետ:
- 1888 Մոսկվայում ծնվեց խորհրդային անվանի գրող Մարիետա Շահինյանը:
- 1942 Երևանում մահացավ բանաստեղծ Վահան Միրաքյանը: (Ծնվ. 1866թ.-ին):
- 1981 Գործարկվեց Արփա-Սևան ջրատարը:
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

