
«ԲԻՐՏ ՄԵԹՈԴՈՎ ԱՐԳԵԼԵՑԻՆ ԹԵՐԹԵՐԸ»
Արտակարգ դրությունն ու գրաքննությունը
Մարտի 1-ից 20 օրով արտակարգ դրություն հայտարարելուց հետո Հայաստանը հայտնվեց տեղեկատվական շրջափակման մեջ: Իշխանությունները, բնականաբար, պիտի իրենց համար անցանկալի լրատվամիջոցների գործունեությունը կասեցնելու պայմաններ ստեղծեին: Նկատի ունենալով, որ պաշտոնական տեղեկատվությունը միակողմանի է եւ այսպես թե այնպես եթեր է սփռվում բոլոր հեռուստաալիքներով, որոշ թերթեր հրաժարվեցին լույս տեսնել:
Նախագահի մարտի 13-ի հրամանագրով էլ «մեղմացվեց» ԶԼՄ-ների գործունեությանը վերաբերող կետը, սակայն, միեւնույն է, թերթերը ենթարկվում էին ԱԱԾ աշխատակիցների գրաքննությանը: Օրինակ, եթե «Առավոտի» մարտի 4-ի համարը չթույլատրեցին սպիտակ էջերով տպագրել՝ պատճառաբանելով, որ դա իրավիճակը ապակայունացնող նշանակություն կարող է ունենալ եւ ավելորդ լարվածություն առաջացնել, ապա մարտի 14-ի համարում ստահոդ համարեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի ասուլիսի լուսաբանումը, հիվանդանոցից ռեպորտաժը՝ մարտի 1-ի դեպքերից տուժածների մասին եւ այլն:
«Չորրորդ իշխանություն» թերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյանն «Առավոտին» ասաց, որ իրենց արգելված երկու համարներում էլ բացառապես պաշտոնական տեղեկատվություն է եղել, Կոնդոլիզա Ռայսի, Մեթյու Բրայզայի, Վարդան Օսկանյանի հայտարարությունները, Մարկեսի «Նահապետի աշունը»: «Սեփական տեղեկատվություն չենք տվել, որ համարվեր սուտ: Չեմ կարծում, թե մեր երգիծական նյութերը կամ Մարկեսը սուտ տեղեկություն կամ բռնության կոչ էին... Ըստ երեւույթին, Լեւոն Տեր-Պետրոսյանի ասուլիսն են համարել սուտ տեղեկատվություն: Չնայած, ես հասկանում եմ, որ հրահանգված էր ընդհանրապես չտպագրել «Չորրորդ իշխանություն»,- տեղեկացրեց «ՉԻ»-ի խմբագիրը:
Նույն իրավիճակում է հայտնվել նաեւ «Տարեգիր» եւ «Հայք» թերթերի գլխավոր խմբագիր Վասակ Դարբինյանը: Տպարանում նրան ասել էին, որ կեսգիշերին ԱԱԾ աշխատակիցները թերթը կնայեն ու կտեղեկացնեն՝ այն կտպագրվի՞, թե՞ ոչ: «Տարեգիրը» մարտի 3-ին ժամը 23-ին տարել եմ տպարան, ինձ ասացին, որ ԱԱԾ աշխատակիցները ժամը 24-ից հետո են գալու: Ես չսպասեցի, բայց ասացի, որ եթե խնդիր կլինի, անհրաժեշտության դեպքում կներկայանամ տպարան: Բնականաբար, այդպես էլ չզանգահարեցին: Մինչեւ ժամը 3-ը մի քանի անգամ զանգեցի, ասացին՝ դեռ պարզ չի... Հաջորդ օրը թերթը լույս չտեսավ, իսկ տպարանից որեւէ պատճառաբանություն չկարողացան բերել: Գուցե իրենց դուր չէր եկել այն տեղեկատվությո՞ւնը, որ ՌԴ ԿԸՀ-ի տվյալներով նախագահ է ընտրվել Մեդվեդեւը... Կամ ԱԱԾ աշխատակիցներին դուր չէր եկել Քոչարյանի հրամանագիրը արտակարգ դրություն հայտարարելու, պաշտոնական տեղեկատվությունը Տիգրան Կարապետյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ՍԴ դիմելու մասին...: Թերթում լուսանկարչական ռեպորտաժներ կային, այնպիսի կադրեր, որոնք անդադար բոլոր ալիքներով ցուցադրվում էին: Ինչո՞ւ դա կարելի էր ցուցադրել TV-ներին, իսկ թերթերում տպագրել՝ ոչ: Ենթադրում եմ, որ նաեւ արգելված էր Չարենցի «Մահվան տեսիլը» կամ Միքայել Նալբանդյանի «Ազատությունը»: Մի հոդված էլ կար խարիզմատիկ առաջնորդի մասին, օրինակներն էլ բերված էին պատմությունից: Այնպես որ, ստիպված եմ ենթադրություն անել, որ, օրինակ, Եղիշե Չարենցը խարխլում է մեր պետականության հիմքերը: Երեւի նաեւ աստղագուշակում կամ սպորտի էջում ինչ-որ բան չէին հավանել... Կարճ ասած, ուղղակի հրահանգ էր տրվել չտպագրել որոշ թերթեր, հստակ անուններով ցանկ է եղել»,- հայտնեց Վ. Դարբինյանը: Խոսելով կրած վնասների մասին էլ՝ հավելեց. «Ինձ ոչ այնքան ֆինանսական, այլ բարոյական վնասն է անհանգստացնում, բիրտ մեթոդով, ԿԳԲ-ի ինչ-որ աշխատակցի քմահաճույքով, առանց հիմնավոր պատճառաբանության թերթերը արգելելը»:
- ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Քննարկում
kari գրել է:
Լավ են արել,բա թողեն ձեր ստերով երկիրը խառնեք այ դավաճան դեբիլներ:
ՁԵՌՆԱՐԿԵԼՈՒ Է ԽԻՍՏ ՄԻՋՈՑՆԵՐ
29Երեկ, հանդիպելով լրագրողների հետ, ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարկ է համարել զգուշացնել, որ իրավապահ մարմինները կանխելու են արտակարգ դրության ավարտից հետո չարտոնված հանրահավաքներ եւ ցույցեր անցկացնելու ...ԿԱՆԽԵԼՈՒ ԵՆ ՉԱՐՏՈՆՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԸ
Պատրաստեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ 3ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ իրավապահ մարմինները կանխելու են չարտոնված հանրահավաքները եւ երթերը: Քանի որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ մեր թերթին չէր հրավիրել ...«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ՝ ԱՄԵՆ ԻՆՉ ԿԳՆԱ ՆՈՐՄԱԼ ՀՈՒՆՈՎ»
Մ. ԵՍԱՅԱՆ (Հարցազրույցն արվել է մարտի 13-ին:) 6ՀՀԿ մամուլի պատասխանատու, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը կարեւոր է համարում, որ ԶԼՄ-ների գործունեությունը արգելող որոշ սահմանափակումներ հանվեցին: - Մոտ երկու շաբաթ հանրապետությունում չեն տպագրվում ...ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ 4Մի հրապարակման մեջ անհնար է ներկայացնել այն բոլոր հետապնդումները, որոնք ընդդիմադիրների նկատմամբ ծավալվել են վերջին 20 օրերին: Արտակարգ դրության վերացումից առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԵՏՆ ԱՐՀԱՄԱՐՀՎԵՑ
Պատրաստեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ 1Մարտի 1-ին հաջորդած օրերին միջազգային հանրությունը մեկը մյուսից կոշտ հայտարարություններ էր անում Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այսօր արդեն կարելի է արձանագրել, որ այդ հայտարարություններն ...ԱԿԱՆԱՏԵՍՆԵՐԻ ԽՈՍՔԵՐՈՎ
Խոշտանգումների մասին մոնիտորինգ իրականացնող Դավիթ Հակոբյանը անձնական օրինակով կհամեմի իր զեկույցը: «Եկել էր մարդու իրավունքների պաշտպանը՝ ով ինձ ժամանակին դաս է տվել եւ որի գրասենյակում էլ մի ծրագրով ...ՊԵՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՓՈՐՁ ՉԻ ԵՂԵԼ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻնչո՞վ էր զբաղված ՀՀ ԱԳՆ-ն 20 տարի «Անմարդկային վերաբերմունք ժողովրդի այն մի հատվածի նկատմամբ, որոնց «մեղքն» էր՝ ընդամենը տեղյակ լինել ընտրությունների ճշմարիտ արդյունքներին: Դա դարձնել ...ՏՈՒԺԵԼ ԵՆ ՖԻԶԻԿԱՊԵՍ ԵՎ ՀՈԳԵՊԵՍ
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԲազմաթիվ խաղաղ ցուցարարներ, ոստիկաններ ու զինվորներ լուրջ վնասվածքներ են ստացել Քաջիկ Հարությունյանն այս վիճակին է ընկել նստացույցին մասնակցելու համար: Ոստիկաններն Արթուրին ծեծել են՝ առանց իմանալու, ...ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅԼ ԱՂԲՅՈՒՐՆԵ՞Ր ՈՒՆԻ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻշխանություններին ՀԶՄ-ի փողերն այնքան էլ պետք չեն Որքան էլ ՀՀ իշխանությունները փորձում են կոծկել մարտի 1-ին եւ 2-ին մայրաքաղաքում տեղի ունեցած դեպքերի մասին միջազգային կառույցների կոշտ հայտարարությունները՝ ...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԱՐՑԱՔՆՆՎԻ
Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ 1Չի բացառում ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ, «մարտի 1-ի» գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը: - Պրն Հարությունյան, ի՞նչ ընթացքում է մարտի ...ՀՆԱՐԱՎՈՐ ԷՐ ԽՈՒՍԱՓԵԼ ԲԱԽՈՒՄԻՑ
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մարտի 1-ի ժամը 11-ի ասուլիսը հասցրին լուսաբանել այդ ժամանակ դեռ գործող որոշ ԶԼՄ-ներ: Սակայն Հայաստանի ընթերցողին հայտնի չդարձան այն պարզաբանումները, որոնք ...ԱՄԵՆԱՍՈՒՐ ՀԱՐՑԸ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ
2Մարտի 11-ին Լեւոն Տեր-Պետրոսյանն ասուլիս հրավիրեց իր առանձնատանը: Կրճատումներով ներկայացնում ենք նաեւ այս ասուլիսը: - Սպասում էի ՍԴ որոշմանը՝ 3 օր սպասեցի, մինչեւ գրավոր ստացա որոշումը: Մինչեւ այդ որոշումը ...«ԲԻՐՏ ՄԵԹՈԴՈՎ ԱՐԳԵԼԵՑԻՆ ԹԵՐԹԵՐԸ»
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ 1Արտակարգ դրությունն ու գրաքննությունը Մարտի 1-ից 20 օրով արտակարգ դրություն հայտարարելուց հետո Հայաստանը հայտնվեց տեղեկատվական շրջափակման մեջ: Իշխանությունները, բնականաբար, պիտի իրենց համար անցանկալի ...ԺԱՄԱՆԱԿՆ Է ՍԹԱՓՎԵԼՈՒ ԵՒ ՀԱՄԱԽՄԲՎԵԼՈՒ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԿարծում են ճանաչված մտավորականները «Առավոտը» ճանաչված մտավորականներից հետաքրքրվեց՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու ի՞նչ ելքեր են տեսնում: Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյան. ...Ի՞ՆՉ ԷՐ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԼԵՈ-ՊԱՐՈՆՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՆ
ԼԵՆԱ ՆԱԶԱՐՅԱՆ www.hetq.amԱյդ օրն ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի կինը՝ Գրիզելդան, եւ դուստրը՝ Գայանեն, ականատես ու մասնակից են եղել այն բոլոր իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում: «Մարտի ...ԳԵՆԵՐԱԼ-ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԱՆՊԱՏԺԵԼԻ ՈՐԴԻՆ
ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ www.hetq.am 25Մարտի 13-ին Էջմիածնում դաժան ծեծի ու խոշտանգումների ենթարկվելուց հետո սպանվեց 23-ամյա Սեպուհ Կարապետյանը: Նրա «մեղքն» այն էր, որ «հանդգնել» էր պաշտպանել թաղի աղջկան՝ նրան անհանգստացնողից: ...«ԳԱՅԼԻՑ ԳԱՅԼԱՄՈՐԸ ՉԵՆ ԲՈՂՈՔՈՒՄ»
ԼԱՐԻՍԱ ՓԱՐԵՄՈՒԶՅԱՆ www.hetq.amՄարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու մասին նախագահ Քոչարյանի հրամանագրից հետո Լոռու մարզում սկսվեցին նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների հետապնդումները: Մարզի իրավապահ մարմինները ...«ԱՄԵՆ ՄԻ ՑՆՑՈՒՄ ՆՎԱԶԵՑՆՈՒՄ Է ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՆ ԼԱՎ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
Զրուցեց ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԸՍպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանի հետ այս հարցազրույցը կայացել է մարտի 13-ին, երբ արտակարգ դրության պայմանների մեղմացումից հետո էլ «Առավոտը» չտպագրվեց: - Պարոն ...ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Պատրաստեց Ք. ՀԱԿՈԲՅԱՆԸԱրոնյանն առաջատարների մեջ է Աշխարհի 12 ուժեղագույն գրոսմայստերները, նրանց թվում նաեւ Լեւոն Արոնյանը, այս օրերին Ֆրանսիայի Նիս քաղաքում պայքարում են կույր եւ արագ շախմատի «Amber» անվանումը ...ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՍՕՐ
Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» աջակցությամբ իրականացնում է ծրագիր՝ «Հայաստանի եւ Թուրքիայի վերլուծաբանների ...
ԳԵՆԵՐԱԼ-ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԱՆՊԱՏԺԵԼԻ ՈՐԴԻՆ
ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ www.hetq.am
ՁԵՌՆԱՐԿԵԼՈՒ Է ԽԻՍՏ ՄԻՋՈՑՆԵՐ

ԿԱՆԽԵԼՈՒ ԵՆ ՉԱՐՏՈՆՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԸ
Պատրաստեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ
ԱԿԱՆԱՏԵՍՆԵՐԻ ԽՈՍՔԵՐՈՎ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԱՐՑԱՔՆՆՎԻ
Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ
ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅԼ ԱՂԲՅՈՒՐՆԵ՞Ր ՈՒՆԻ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ՞ՆՉ ԷՐ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԼԵՈ-ՊԱՐՈՆՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՆ
ԼԵՆԱ ՆԱԶԱՐՅԱՆ www.hetq.amՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԵՏՆ ԱՐՀԱՄԱՐՀՎԵՑ
Պատրաստեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ՝ ԱՄԵՆ ԻՆՉ ԿԳՆԱ ՆՈՐՄԱԼ ՀՈՒՆՈՎ»
Մ. ԵՍԱՅԱՆ (Հարցազրույցն արվել է մարտի 13-ին:)
- 0 Վաղնջական ժամանակներում մեր նախնիները Նոր տարին կամ տարեգլուխը դիմավորել են հենց այս օրը՝ ցնծալի տոնախմբություններով փառաբանելով բնության զարթոնքը, հողագործի աշխատանքը:
- 1615 Լեհաստանի Սիգիզմունդ Երրորդ թագավորի հրովարտակով հայերին թույլատրվեց հաստատվել և գործունեություն ծավալել Դուբրովիցա բնակավայրում: Հայկական այս գաղթավայրը հիմնահատակ ավերվեց 1672 թվականին, թուրքերի հարձակման ժամանակ:
- 1747 Հոլանդացիները Ինդոնեզիայի հայերին շնորհեցին եվրոպացիներին հավասար ազատ քաղաքացու իրավունք:
- 1758 Ծնվեց հայագետ, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանը: (Վախճ. 1833թ.-ին):
- 1763 Վախճանվեց հայոց կաթողիկոս, 18-րդ դարի ազատագրական շարժման գործիչ Հակոբ Հինգերորդ Շամախեցին: Ծննդյան թիվն անհայտ է:
- 1828 Նիկոլայ I-ի հրամանագիրը Հայկական մարզ կազմակերպելու մասին: Մարզի վարչության պետ է նշանակվում գեներալ-մայոր Ա. Ճավճավաձեն:
- 1879 Ծնվեց պրոլետարական գրականության ներկայացուցիչ, դրամատուրգ Անուշավան Վարդանյանը: Եղել է հեղինակային իրավունքների պաշտպանության վարչության պետ:
- 1888 Մոսկվայում ծնվեց խորհրդային անվանի գրող Մարիետա Շահինյանը:
- 1942 Երևանում մահացավ բանաստեղծ Վահան Միրաքյանը: (Ծնվ. 1866թ.-ին):
- 1981 Գործարկվեց Արփա-Սևան ջրատարը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

