
ԱԿԱՆԱՏԵՍՆԵՐԻ ԽՈՍՔԵՐՈՎ
Խոշտանգումների մասին մոնիտորինգ իրականացնող Դավիթ Հակոբյանը անձնական օրինակով կհամեմի իր զեկույցը:
«Եկել էր մարդու իրավունքների պաշտպանը՝ ով ինձ ժամանակին դաս է տվել եւ որի գրասենյակում էլ մի ծրագրով աշխատում եմ` որպես Միավորված ազգերի կազմակերպության փորձագետ: Աշխատում եմ ՄԱԿ-ի գրասենյակում եւ զուտ հետաքրքրության համար եկա, որ տեսնեմ... Մոտեցա Արմեն Հարությունյանին, որպես իմ նախկին դասախոսի՝ ասացի՝ էս ի՞նչ է կատարվում, էդ պահին ինձ քաշեցին, գցեցին ու սկսեցին դուբինկաներով հարվածել: Հետաքրքիր է, ինքս իրականացնում եմ մոնիտորինգ՝ խոշտանգումների գծով ու ինքս ենթարկվեցի խոշտանգման: Ի դեպ, ցույցերի եմ մասնակցել Փարիզում, ուսանողական ցույց էր, երբ որ էնտեղ սովորել եմ. ֆրանսիացին մեզ էս օրը չի գցել, ինչ որ իմ հայ ժողովրդի զինվորը... հասան ու 20-30 հոգով խփում էին դուբինկաներով»,- մարտի մեկին, ժամը 11-30- 12.00-ի սահմաններում, ՀՀ-ում ֆրանսիական դեսպանատանը հարող տարածքում «Առավոտի» հետ զրույցում իր գլխին եկածի մասին պատմեց Դավիթ Հակոբյանը: Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում վաղ առավոտյան տեղի ունեցած իրադարձություններից հետո ցուցարարները հավաքվել էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ: Նրանց հսկում էին ոստիկանները, ներքին զորքերի զինծառայողները եւ հատուկ նշանակության ջոկատը: «Հսկիչների» թիվն անընդհատ ավելանում էր եւ նրանք զինված էին, ժամը 13.00-ի սահմաններում զրահամեքենա ու ջրցան մեքենաներ էլ բերվեցին: Ցուցարարները վանկարկում էին՝ «Լեւ-ոն, Լեւ-ոն», «մի-ա-ցում», «Ար-թուր, դա-վա ճան», «Սեր-ժիկ, հեռա-ցիր»:
Ժամը 11.00-ի սահմաններում ահազանգեր ստացվեցին, որ հատուկ նշանակության ջոկատի զինվորները եւ ոստիկանները ծեծի են ենթարկում ցուցարարներին: Երբ ես տեղ հասա, այսպես կոչված, միջադեպն արդեն ավարտվել էր, բայց տուժածները եւ ականատեսները մեզ հետ զրույցում պատմում էին կատարվածի մասին: Ծեծի արդյունքում Դավիթ Հակոբյանն ամբողջովին արնաթաթախ էր, կեղտոտ եւ պատառոտված հագուստով: «Առավոտի» հարցին՝ ի՞նչն էր պատճառը, որ զինվորները հարձակվել եւ ծեծել են իրեն, նա պատասխանեց. «Ոչինչ: Մոտեցա օմբուդսմենին՝ զուտ զրուցելու, որպես իմ դասախոսի եւ ասեմ, որ պարոն Հարությունյան, թող մարդկանց չհարվածեն ու...»: Մինչ այդ, դեսպանատան հարեւանությամբ գտնվող «Գլաձոր» համալսարանի բակում համալսարանի բժշկուհի Վալենտինա Օխիկյանը (բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ) «Առավոտի» հետ զրույցում պատմեց հետեւյալը. «12-ին տաս պակաս զանգը տվեց, երեխաները ելան դուրս՝ նայելու: Էստեղ կանգնած էին, հանգիստ՝ ուսանողները ոչինչ չէին անում, կլինեին մի 50 հոգի՝ դուբինկաներով, մասկաներով, հարձակվեցին ուսանողների վրա՝ ծեծեցին, խփեցին... գլխապտույտներով, ուշագնացությամբ երեխաներին ես էլ օգնություն ցուցաբերեցի: Հիմա մի մասը վերեւում է՝ սառույց ենք դրել, մի մասն էլ կաբինետում է»: Այնուհետեւ բժշկուհին ինձ ուղեկցեց համալսարանի երրորդ հարկի լսարաններից մեկը, որտեղ նստարաններին մի կերպ՝ ինչքան որ հնարավոր էր փայտե նստարանին պառկեցնել, պառկեցրել էին ծեծի ենթարկված ուսանողներին: Իրենք՝ տուժածները, սարսափած տեսք ունեին եւ վախվորած ձայներով ասում էին, որ հիմա չեն կարող կամ չեն ուզում խոսել:
Գերագույն խորհրդի նախկին պատգամավորներ Մկրտիչ (Սոս) Գիմիշյանը եւ Արմեն Կիրակոսյանն էլ, ովքեր հանրահավաքների ակտիվ մասնակիցներ էին, «Առավոտի» հետ զրույցում պատմեցին, որ առավոտյան 9.00-ի սահմաններում Թումանյան-Մաշտոցի պողոտա խաչմերուկում ոստիկանները եւ զինվորները համատարած խուզարկում էին հավաքված կամ անցորդ մարդկանց. «Բռնություններ էին կիրառում, դուբինկաներով քշում էին: Ինձ եւ Կիրակոսյան Արմենին էլ խուզարկեցին, զենք էին ման գալիս. զենք չկար՝ թողին գնացին»: Իսկ «Սուրբ Աստվածածին» բժշկական կենտրոնի աշխատակից, բժշկուհի Անահիտ Հակոբյանը, ով վաղ առավոտյան եղել էր Ազատության հրապարակում, պատմեց. «Ես առավոտյան 8-8.30-ի սահմաններում եմ եղել օպերայում, արդեն էդ ծեծված ժողովրդին... արյունը գետնին թափված... Թումանյան փողոցում էր հավաքված բազմությունը՝ հարձակվեցին գազանաբար, վերջին հայհոյանքներով, ծեծով-ջարդով՝ տանելով ժողովրդին մինչեւ պրոսպեկտի շուկա: Մարդը արյունաքամ էր լինում՝ ես չէի հասցնում, որ էդ վերքերի վրա գոնե ձեռքերս դնեի, մինչեւ պրոսպեկտի շուկա քարշ տվեցին: Ժողովուրդը տներից խնդրում էր՝ անաստվածներ, մի սպանեք, մեր ժողովուրդն ա... բացարձակ հայեցի մոտեցում չկար: Եթե ապրեմ Հայաստանում՝ տասը տարի ինձ պետք ա, որ էդ դեմքերը մոռանամ՝ «օմոնի» զինվորների ու էդ ծեծված տղաների: Գիտեք, ստեղ հարցը մեկը կամ մյուսը չի. ամբողջ մի ազգի արժանապատվություն ոտնահարվեց, բռնաբարվեց: Խի՞, կես միլիոն ժողովրդի կյանքի ու ճակատագրի, որոշման հետ խաղ ե՞ն անում»: Ի դեպ, նա այն երեք կամավոր բժշկուհիներից մեկն էր, ովքեր իրենց վրա էին վերցրել Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած ցուցարարների խնամքը եւ հսկողությունը:
ՁԵՌՆԱՐԿԵԼՈՒ Է ԽԻՍՏ ՄԻՋՈՑՆԵՐ
29Երեկ, հանդիպելով լրագրողների հետ, ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարկ է համարել զգուշացնել, որ իրավապահ մարմինները կանխելու են արտակարգ դրության ավարտից հետո չարտոնված հանրահավաքներ եւ ցույցեր անցկացնելու ...ԿԱՆԽԵԼՈՒ ԵՆ ՉԱՐՏՈՆՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԸ
Պատրաստեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ 3ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ իրավապահ մարմինները կանխելու են չարտոնված հանրահավաքները եւ երթերը: Քանի որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ մեր թերթին չէր հրավիրել ...«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ՝ ԱՄԵՆ ԻՆՉ ԿԳՆԱ ՆՈՐՄԱԼ ՀՈՒՆՈՎ»
Մ. ԵՍԱՅԱՆ (Հարցազրույցն արվել է մարտի 13-ին:) 6ՀՀԿ մամուլի պատասխանատու, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը կարեւոր է համարում, որ ԶԼՄ-ների գործունեությունը արգելող որոշ սահմանափակումներ հանվեցին: - Մոտ երկու շաբաթ հանրապետությունում չեն տպագրվում ...ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ 4Մի հրապարակման մեջ անհնար է ներկայացնել այն բոլոր հետապնդումները, որոնք ընդդիմադիրների նկատմամբ ծավալվել են վերջին 20 օրերին: Արտակարգ դրության վերացումից առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԵՏՆ ԱՐՀԱՄԱՐՀՎԵՑ
Պատրաստեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ 1Մարտի 1-ին հաջորդած օրերին միջազգային հանրությունը մեկը մյուսից կոշտ հայտարարություններ էր անում Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այսօր արդեն կարելի է արձանագրել, որ այդ հայտարարություններն ...ԱԿԱՆԱՏԵՍՆԵՐԻ ԽՈՍՔԵՐՈՎ
Խոշտանգումների մասին մոնիտորինգ իրականացնող Դավիթ Հակոբյանը անձնական օրինակով կհամեմի իր զեկույցը: «Եկել էր մարդու իրավունքների պաշտպանը՝ ով ինձ ժամանակին դաս է տվել եւ որի գրասենյակում էլ մի ծրագրով ...ՊԵՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՓՈՐՁ ՉԻ ԵՂԵԼ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻնչո՞վ էր զբաղված ՀՀ ԱԳՆ-ն 20 տարի «Անմարդկային վերաբերմունք ժողովրդի այն մի հատվածի նկատմամբ, որոնց «մեղքն» էր՝ ընդամենը տեղյակ լինել ընտրությունների ճշմարիտ արդյունքներին: Դա դարձնել ...ՏՈՒԺԵԼ ԵՆ ՖԻԶԻԿԱՊԵՍ ԵՎ ՀՈԳԵՊԵՍ
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԲազմաթիվ խաղաղ ցուցարարներ, ոստիկաններ ու զինվորներ լուրջ վնասվածքներ են ստացել Քաջիկ Հարությունյանն այս վիճակին է ընկել նստացույցին մասնակցելու համար: Ոստիկաններն Արթուրին ծեծել են՝ առանց իմանալու, ...ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅԼ ԱՂԲՅՈՒՐՆԵ՞Ր ՈՒՆԻ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻշխանություններին ՀԶՄ-ի փողերն այնքան էլ պետք չեն Որքան էլ ՀՀ իշխանությունները փորձում են կոծկել մարտի 1-ին եւ 2-ին մայրաքաղաքում տեղի ունեցած դեպքերի մասին միջազգային կառույցների կոշտ հայտարարությունները՝ ...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԱՐՑԱՔՆՆՎԻ
Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ 1Չի բացառում ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ, «մարտի 1-ի» գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը: - Պրն Հարությունյան, ի՞նչ ընթացքում է մարտի ...ՀՆԱՐԱՎՈՐ ԷՐ ԽՈՒՍԱՓԵԼ ԲԱԽՈՒՄԻՑ
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մարտի 1-ի ժամը 11-ի ասուլիսը հասցրին լուսաբանել այդ ժամանակ դեռ գործող որոշ ԶԼՄ-ներ: Սակայն Հայաստանի ընթերցողին հայտնի չդարձան այն պարզաբանումները, որոնք ...ԱՄԵՆԱՍՈՒՐ ՀԱՐՑԸ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ
2Մարտի 11-ին Լեւոն Տեր-Պետրոսյանն ասուլիս հրավիրեց իր առանձնատանը: Կրճատումներով ներկայացնում ենք նաեւ այս ասուլիսը: - Սպասում էի ՍԴ որոշմանը՝ 3 օր սպասեցի, մինչեւ գրավոր ստացա որոշումը: Մինչեւ այդ որոշումը ...«ԲԻՐՏ ՄԵԹՈԴՈՎ ԱՐԳԵԼԵՑԻՆ ԹԵՐԹԵՐԸ»
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ 1Արտակարգ դրությունն ու գրաքննությունը Մարտի 1-ից 20 օրով արտակարգ դրություն հայտարարելուց հետո Հայաստանը հայտնվեց տեղեկատվական շրջափակման մեջ: Իշխանությունները, բնականաբար, պիտի իրենց համար անցանկալի ...ԺԱՄԱՆԱԿՆ Է ՍԹԱՓՎԵԼՈՒ ԵՒ ՀԱՄԱԽՄԲՎԵԼՈՒ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԿարծում են ճանաչված մտավորականները «Առավոտը» ճանաչված մտավորականներից հետաքրքրվեց՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու ի՞նչ ելքեր են տեսնում: Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյան. ...Ի՞ՆՉ ԷՐ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԼԵՈ-ՊԱՐՈՆՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՆ
ԼԵՆԱ ՆԱԶԱՐՅԱՆ www.hetq.amԱյդ օրն ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի կինը՝ Գրիզելդան, եւ դուստրը՝ Գայանեն, ականատես ու մասնակից են եղել այն բոլոր իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում: «Մարտի ...ԳԵՆԵՐԱԼ-ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԱՆՊԱՏԺԵԼԻ ՈՐԴԻՆ
ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ www.hetq.am 25Մարտի 13-ին Էջմիածնում դաժան ծեծի ու խոշտանգումների ենթարկվելուց հետո սպանվեց 23-ամյա Սեպուհ Կարապետյանը: Նրա «մեղքն» այն էր, որ «հանդգնել» էր պաշտպանել թաղի աղջկան՝ նրան անհանգստացնողից: ...«ԳԱՅԼԻՑ ԳԱՅԼԱՄՈՐԸ ՉԵՆ ԲՈՂՈՔՈՒՄ»
ԼԱՐԻՍԱ ՓԱՐԵՄՈՒԶՅԱՆ www.hetq.amՄարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու մասին նախագահ Քոչարյանի հրամանագրից հետո Լոռու մարզում սկսվեցին նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների հետապնդումները: Մարզի իրավապահ մարմինները ...«ԱՄԵՆ ՄԻ ՑՆՑՈՒՄ ՆՎԱԶԵՑՆՈՒՄ Է ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՆ ԼԱՎ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
Զրուցեց ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԸՍպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանի հետ այս հարցազրույցը կայացել է մարտի 13-ին, երբ արտակարգ դրության պայմանների մեղմացումից հետո էլ «Առավոտը» չտպագրվեց: - Պարոն ...ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Պատրաստեց Ք. ՀԱԿՈԲՅԱՆԸԱրոնյանն առաջատարների մեջ է Աշխարհի 12 ուժեղագույն գրոսմայստերները, նրանց թվում նաեւ Լեւոն Արոնյանը, այս օրերին Ֆրանսիայի Նիս քաղաքում պայքարում են կույր եւ արագ շախմատի «Amber» անվանումը ...ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՍՕՐ
Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» աջակցությամբ իրականացնում է ծրագիր՝ «Հայաստանի եւ Թուրքիայի վերլուծաբանների ...
ԵԿԵԼ ԷՐ ԱՍԵԼՈՒ, ՈՐ ԻՆՔԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՔԱՂՑԱ՞Ծ ԵՆ ՄՆԱՑԵԼ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
ԳԾԱՏԵՐԵՐԻՆ ԿՊԱՏԺԵ՞Ն
Գ. ԲԱԼԱՍԱՆՅԱՆԿՈՆԳՐԵՍԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԶԲԱՂՎԻ ԼՂՀ-ՈՎ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
ԳԵՆԵՐԱԼ-ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԱՆՊԱՏԺԵԼԻ ՈՐԴԻՆ
ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ www.hetq.am
ՁԵՌՆԱՐԿԵԼՈՒ Է ԽԻՍՏ ՄԻՋՈՑՆԵՐ

ԿԱՆԽԵԼՈՒ ԵՆ ՉԱՐՏՈՆՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԸ
Պատրաստեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ
ԱԿԱՆԱՏԵՍՆԵՐԻ ԽՈՍՔԵՐՈՎ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԱՐՑԱՔՆՆՎԻ
Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ
ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅԼ ԱՂԲՅՈՒՐՆԵ՞Ր ՈՒՆԻ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ՞ՆՉ ԷՐ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԼԵՈ-ՊԱՐՈՆՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՆ
ԼԵՆԱ ՆԱԶԱՐՅԱՆ www.hetq.amՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԵՏՆ ԱՐՀԱՄԱՐՀՎԵՑ
Պատրաստեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
ՊԵՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՓՈՐՁ ՉԻ ԵՂԵԼ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
- 0 Վաղնջական ժամանակներում մեր նախնիները Նոր տարին կամ տարեգլուխը դիմավորել են հենց այս օրը՝ ցնծալի տոնախմբություններով փառաբանելով բնության զարթոնքը, հողագործի աշխատանքը:
- 1615 Լեհաստանի Սիգիզմունդ Երրորդ թագավորի հրովարտակով հայերին թույլատրվեց հաստատվել և գործունեություն ծավալել Դուբրովիցա բնակավայրում: Հայկական այս գաղթավայրը հիմնահատակ ավերվեց 1672 թվականին, թուրքերի հարձակման ժամանակ:
- 1747 Հոլանդացիները Ինդոնեզիայի հայերին շնորհեցին եվրոպացիներին հավասար ազատ քաղաքացու իրավունք:
- 1758 Ծնվեց հայագետ, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանը: (Վախճ. 1833թ.-ին):
- 1763 Վախճանվեց հայոց կաթողիկոս, 18-րդ դարի ազատագրական շարժման գործիչ Հակոբ Հինգերորդ Շամախեցին: Ծննդյան թիվն անհայտ է:
- 1828 Նիկոլայ I-ի հրամանագիրը Հայկական մարզ կազմակերպելու մասին: Մարզի վարչության պետ է նշանակվում գեներալ-մայոր Ա. Ճավճավաձեն:
- 1879 Ծնվեց պրոլետարական գրականության ներկայացուցիչ, դրամատուրգ Անուշավան Վարդանյանը: Եղել է հեղինակային իրավունքների պաշտպանության վարչության պետ:
- 1888 Մոսկվայում ծնվեց խորհրդային անվանի գրող Մարիետա Շահինյանը:
- 1942 Երևանում մահացավ բանաստեղծ Վահան Միրաքյանը: (Ծնվ. 1866թ.-ին):
- 1981 Գործարկվեց Արփա-Սևան ջրատարը:
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

