
ՏՈՒԺԵԼ ԵՆ ՖԻԶԻԿԱՊԵՍ ԵՎ ՀՈԳԵՊԵՍ
Բազմաթիվ խաղաղ ցուցարարներ, ոստիկաններ ու զինվորներ լուրջ վնասվածքներ են ստացել:
Մարտի 1-ի առավոտյան եւ երեկոյան Ազատության հրապարակում եւ Ֆրանսիական դեսպանատան մերձակայքում ոստիկանների, զինվորների եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների միջեւ տեղի ունեցած հայտնի իրադարձությունների հետեւանքով հարյուրավոր մարդիկ տեղափոխվել էին հիվանդանոց: Մարտի 1-ին, 2-ին եւ 3-ին «Առավոտն» այցելեց բուժհիմնարկներ, որտեղ տուժածներ կային: Բախման հետեւանքով տասնյակ վիրավորներ բուժօգնություն էին ստանում Նոր Նորքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Նշենք, որ տուժածների թվում կային մարդիկ, ովքեր որեւէ առնչություն չեն ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքների հետ եւ պատահաբար են ոստիկանների մահակներին արժանացել: Արթուր Միրումյանը հիվանդանոց էր տեղափոխվել գլխի վնասվածքով: Բժիշկների ախտորոշմամբ, նա ուղեղի ցնցում է ստացել: Արթուրին խնամում էր մայրը՝ Զեմֆիրա Ղազարյանը: Նրա պատմելով. «Առավոտյան ամուսինս դուրս էր եկել գնումների, երբ լսեցինք, որ դրսում վիճակը խառն է, ես ու տղաս գնացինք ամուսնուս փնտրելու: Ժամը 9-ին 15 պակաս գտնվում էինք Աբովյան փողոցում՝ «Միլանո» խանութի մոտ: Հանկարծ տեսանք, որ համազգեստով մոտ 50 ոստիկան զինված Հյուսիսային պողոտայից դեպի մեզ էր գալիս, հարձակվեցին նաեւ մեզ վրա ու սկսեցին ծեծել, ես գոռում եմ, ասում եմ` ինչ եք անում, սպասեք մենք ընդամենը անցորդ ենք, սակայն մեզ ոչ ոք չէր լսում: Տղաս տեսնելով, որ ինձ վրա են հարձակվել, եկավ ինձ պաշտպանելու: Ինձ խփեցին գցեցին մայթին ու տղայիս տարան: Այդ պահին Աբովյան փողոցով մարշրուտկա էր անցնում, այդ ոստիկանները դրան էլ կանգնեցրին, ուղեւորներին մեջից մեկ-մեկ հանում էին
ու ծեծում: Հավանաբար` հրապարակում հավաքվածներն էին»:
Արթուր Միրումյանի պատմելով էլ. «Ոստիկանությունից մի մայոր հարձակվեց մորս վրա, ես կանգնեցի, որ մորս պաշտպանեմ, ինձ գետնին տապալեցին ու մի քանի անգամ հարվածելուց հետո ձեռնաշղթաներ հագցրին ու տարան Կենտրոնի ոստիկանություն: Ճանապարհին արդեն վատ էի, սրտխառնոց զգացի: Ոստիկանության բաժանմունքում զգացի, որ ուշագնաց եմ լինում: Գլուխս արյունահոսում էր: Ինձ փսխումներով հիվանդանոց տեղափոխեցին»:
Արթուրի մոր խոսքերով. «Տղաս երբեւէ նման ոչ մի միջոցառման, միտինգի չի մասնակցել, ոչ մի կուսակցության անդամ չենք եղել»:
Մարտի 1-ին գլխի վնասվածք է ստացել նաեւ արցախյան պատերազմի մասնակից Քաջիկ Հարությունյանը: Նա, ի տարբերություն Արթուրի, նստացույցի մասնակից է եղել: Քաջիկի պատմելով. «Մենք մեր վրանի մոտ նստած էինք, մարդկանց կեսն էլ վրանների մեջ էին, ոստիկանները շրջապատել էին մեզ, այդ ժամանակ մենք արդեն հասկացանք, որ ինչ-որ բան այն չէ: Մեր վրանը գտնվում էր Ալեքսանդր Սպենդիարյանի արձանի մոտ: Մեկ էլ ոստիկանները միանգամից, առանց զգուշացնելու հարձակվեցին ու ջարդը սկսվեց: Մենք դիմադրություն ցույց չենք տվել, ընդամենը փախել ենք: Մեզ հետ նաեւ անչափահաս երեխաներ կային, նրանց բռնեցին ու ոստիկանության բաժանմունք տարան: Մեզ էլ քշեցին Ֆրանսիական դեսպանատան մոտ: Հարվածել են դեմքիս, երիկամներիս»: Հարվածների հետեւանքով Ք. Հարությունյանի աջ ձեռքը կոտրվել է, ձախն էլ՝ ամբողջությամբ սալջարդ էր եղել:
Այդուհանդերձ, «Առավոտի» հետ զրույցում Նոր Նորքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նեյրովիրաբուժական բաժանմունքի վարիչ Ռոբերտ Գաբոյանը վստահեցրեց, որ մարտի 1-ին իրենց հիվանդանոց տեղափոխված որեւէ հիվանդ առողջական լուրջ վնասներ չի կրել, նրա խոսքերով. «Այդ հիվանդներն ավելի շատ հոգեպես են տուժել»: Ռ. Գաբոյանը նաեւ ասաց, որ այն տուժածները, որոնք թունավորվել էին գազից, առաջին բուժօգնություն ստանալւց հետո լավ վիճակում են եղել եւ դուրս են գրվել:
Մարտի 3-ի դրությամբ դեռ գիտակցության չէր եկել նույն հիվանդանոցի վերկենդանացման բաժնում գտնվող ծանր վիրավոր` 28-ամյա Ռուբեն Թորոսյանը: Նա հիվանդանոց էր տեղափոխվել գանգուղեղի հրազենային վնասվածքով: Ռ. Գաբոյանի ներկայացմամբ, Ռուբենը նույնպես պատահական զոհ է, քանի որ վիրավորվել է իր պատշգամբում. «Նա բնակվում է Լեոյի փողոցում եւ հանկարծ ձայներ լսելով դուրս է եկել պատշգամբ ու վիրավորվել»:
ՀՀ ներքին զորքերում ծառայող Սերգեյ Սարգսյանը նույնպես այդ հիվանդանոցում էր բուժվում: Նա այստեղ է տեղափոխվել գլխի վնասվածքով: Սերգեյի պատմելով. «Ձկան խանութի հարեւանությամբ մեքենայի մոտ կանգնած էինք: Մեզ նահանջ հրամայեցին: Այդ պահին տեսա, որ մեր վրա կատաղած ամբոխ է գալիս: Նստեցի մեքենան, որպեսզի հեռանամ: Քարով խփեցին, ապակին կոտրվեց ու քարը կպավ գլխիս: Երկրորդ անգամ էլ սալահատակի քարով հարված ստացա գլխիս ու արդեն կիսաուշաթափ ոտքս դրել եմ գազին, որ մի կերպ հեռանամ այդտեղից: Եթե թողնեի մեքենան ու փախչեի, գուցե վնասվածքներ չստանայի, բայց քանի որ վարորդ էի եւ մեքենայի պատասխանատվությունն ինձ վրա էր դրված, մտածեցի մեքենան էլ փրկեմ: Բավարար ուժ ունեինք այդ մարդկանց կասեցնելու եւ դիմակայելու համար: Բայց նրանց վրա ուժ գործ դնելու հրաման չի եղել: Զինվորները շիտերով փակվել են, կանգնել նրանց ճանապարհին ու հարվածների տակ ընկել: Նրանք մեզ վրա հարձակվում էին, անվայել բառեր էին ասում, հայհոյում էին, ասում էին՝ դուք թուրք եք, ազգի դավաճան ու պիտի սատկեք, էս գիշեր չլուսացնեք: Ժողովրդի վրա կրակող չի եղել, կրակել են միայն օդում՝ նախազգուշացնելու համար: Մեր զորամասի 4 «վիլիսներից» միայն իմն եմ հետ տարել»:
Սերգեյի հոր՝ Մկրտիչ Սարգսյանի խոսքերով էլ. «Ոչ մեկին չեմ մեղադրում: Չհաջողվեց այնպես անել, որ բոլոր խավերն այսպես տարանջատված չլինեն: Փաստորեն, իրոք, կային մարդիկ, որոնք դժգոհ էին այս վիճակից: Ոմանք օգտագործեցին այս փաստը: Բայց, որ կար կայունություն ու կյանքի որակն էլ ինչ-որ չափով լավացել էր, դա փաստ էր: Կարծում եմ, իշխանությունները սրանից որոշ հետեւություններ կանեն»:
- ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ
Քննարկում
Սամվել գրել է:
Մեցարգո պարոն Ռոբեռտ Քոչարյան. Սրտիս ցավով իմացա ԱԼԲԱՆԻԱՈՒՄ , զինվորական հենակետերից մեկում 15.03.2008թ. տեղի ունեցած հզոր պայթյունի մասին, որի արդյունքում Ձեր շատ հայրենակիցներ են տուժել.խնդրում եմ ընդունել իմ խորին ցավակցությունները: Քանի որ պայթյունի արդյունքում շատ զոհեր են եղել, Կարծում եմ լավ առիթ է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ եռօրյա սուգ հյտարարել, դրանով դուք ՀԱՅ ժողովրդի աջակցությունը կհաղորդեք Ձեր ալբան եղբայրներին: բարեմաղթանքներով ՍԱՄՎԵԼ.
P.S. Հայեր բոլոր աշխարհի, խնդրում եմ միացեք իմ ցավակցություններին և ցավակցական հաղորդագրություններ ուղարկեք ԱԼԲԱՆ ժողովրդի մեծագույն զավակ Ռոբերտ Քոչարյանին
MANVEL գրել է:- Սամվել
Մեցարգո պարոն Ռոբեռտ Քոչարյան. Սրտիս ցավով իմացա ԱԼԲԱՆԻԱՈՒՄ , զինվորական հենակետերից մեկում 15.03.2008թ. տեղի ունեցած հզոր պայթյունի մասին, որի արդյունքում Ձեր շատ հայրենակիցներ են տուժել.խնդրում եմ ընդունել իմ խորին ցավակցությունները: Քանի որ պայթյունի արդյունքում շատ զոհեր են եղել, Կարծում եմ լավ առիթ է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ եռօրյա սուգ հյտարարել, դրանով դուք ՀԱՅ ժողովրդի աջակցությունը կհաղորդեք Ձեր ալբան եղբայրներին: բարեմաղթանքներով ՍԱՄՎԵԼ.P.S. Հայեր բոլոր աշխարհի, խնդրում եմ միացեք իմ ցավակցություններին և ցավակցական հաղորդագրություններ ուղարկեք ԱԼԲԱՆ ժողովրդի մեծագույն զավակ Ռոբերտ Քոչարյանին
- Սամվել
ԸՆԴՄԻՋՈՒՄԻՑ ՀԵՏՈ
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ 1Ինչպես հայտնի է, ՀՀ նախագահի մարտի 1-ի՝ «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» 4-րդ կետի 4-րդ ենթակետը սահմանում էր, որ «զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԵՏՆ ԱՐՀԱՄԱՐՀՎՈՒՄ Է
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ 4Մարտի 1-ին հաջորդած օրերին միջազգային հանրությունը մեկը մյուսից կոշտ հայտարարություններ էր անում Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Սակայն այդ հայտարարությունները չէին հաղորդվում այն լրատվամիջոցներով, ...ՏՈՒԺԵԼ ԵՆ ՖԻԶԻԿԱՊԵՍ ԵՎ ՀՈԳԵՊԵՍ
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ 2Բազմաթիվ խաղաղ ցուցարարներ, ոստիկաններ ու զինվորներ լուրջ վնասվածքներ են ստացել: Մարտի 1-ի առավոտյան եւ երեկոյան Ազատության հրապարակում եւ Ֆրանսիական դեսպանատան մերձակայքում ոստիկանների, զինվորների եւ ...«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ԱՄԵՆ ԻՆՉ ԿԳՆԱ ՆՈՐՄԱԼ ՀՈՒՆՈՎ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ 6ՀՀԿ մամուլի պատասխանատու, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը կարեւոր է համարում, որ ԶԼՄ-ների գործունեությունը արգելող սահմանափակումներ հանվեցին - Մոտ երկու շաբաթ հանրապետությունում չեն տպագրվում բազմաթիվ ...ԿՀԱՆԴԻՊԵ՞Ն ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
7Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Սերժ Սարգսյանին է նամակով դիմել «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը՝ առաջարկելով իր միջնորդությամբ «Ժառանգության» գրասենյակում հանդիպում ունենալ եւ ստեղծված ...ՀՀ-Ն ԿԶՐԿՎԻ՞ 236 ՄԼՆ ԴՈԼԱՐԻՑ՝ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
2ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը 2009-ի բյուջեի նախագծի շուրջ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների ենթահանձնաժողովում մարտի 12-ին կայացած լսումների ժամանակ պատասխանելով կոնգրեսականների հարցերին՝ ...ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՍԽԱԼ ՀԱՍՑԵՈՎ ԷՐ ԵԿԵԼ
25Մարտի 11-ի երեկոյան հրավիրած ասուլիսում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը բացատրել է, թե ինչու մարտի 1-ին չի ընդունել Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Ըստ նրա՝, Գարեգին Երկրորդը «մինչեւ իմ դարպասն ...
ԹՈՒՐՔ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԵՐԿՅՈՒՂԵԼ ԵՆ ՀԱՅԵՐԻՑ
Գ. ՄԿՐՏՉՅԱՆԽԱՂ՝ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՍԽԱԼ ՀԱՍՑԵՈՎ ԷՐ ԵԿԵԼ

ԿՀԱՆԴԻՊԵ՞Ն ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԵՏՆ ԱՐՀԱՄԱՐՀՎՈՒՄ Է
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
ԸՆԴՄԻՋՈՒՄԻՑ ՀԵՏՈ
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ՏՈՒԺԵԼ ԵՆ ՖԻԶԻԿԱՊԵՍ ԵՎ ՀՈԳԵՊԵՍ
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ
ՀՀ-Ն ԿԶՐԿՎԻ՞ 236 ՄԼՆ ԴՈԼԱՐԻՑ՝ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ԱՄԵՆ ԻՆՉ ԿԳՆԱ ՆՈՐՄԱԼ ՀՈՒՆՈՎ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ
- 1261 Բյուզանդական Միքայել Պալեոլոգ ՝ կայսեր և իտալական Ջենովա քաղաքի առևտրականների միջև կնքվեց պայմանագիր, որում, ի թիվս այլոց, առաջին անգամ հիշատակվում են նաև Իզմիրի վաճառականության մեջ հաջողակ հայերը:
- 1797 Աղա-Մուհամադը գրավում է Շուշին և սպանվում է Շուշու բերդում:
- 1809 Անգլո-պարսկական նախնական պայմանագրի կնքումը, որով Անգլիան խոստանում էր օգնել Պարսկաստանին ռուս-պարսկական պատերազմում:
- 1817 Պոլսում ծնվեց դասական հայերենի գյուտի մասնակիցներից Քերովբե Ապենյանը՝ բանասեր, լեզվաբան, Մխիթարյան միաբանության անդամ, քահանա:
- 1823 Կարինում կնքվում է թուրք-պարսկական հաշտության պայմանագիրը, որով Բայազետ քաղաքը կրկին վերադարձվում է Թուրքիային:
- 1837 Անդրկովկաս է գալիս սենատոր Գանը՝ երկրամասն ուսումնասիրելու և ռեֆորմների նախագիծ կազմելու նպատակով:
- 1864 Ալեքսանդրապոլում ծնվեց մեծ ազգագրագետ, բանահավաք, հնագետ Երվանդ Լալայանը: Նա հիմնադրել է Հայոց ազգագրական ընկերությունը և նրա թանգարանը:
- 1876 Սեբաստիայում ծնվեց ամերիկյան բանվորական շարժման գործիչ Արամ Զարդարյանը: Նրա աճյունը ԱՄՆ-ից տեղափոխվել է Երևան և ամփոփվել քաղաքային պանթեոնում:
- 1897 Կարսում ծնվեց հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ և քննադատ Եղիշե Չարենցը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1907 Արարատի Դավալու գյուղում ծնվեց հանրապետության վաստակավոր ինժեներ Սարգիս Թևոսյանը: Մեծ է նրա ավանդը հանրապետության քիմիական արդյունաբերության զարգացման գործում: Թևոսյանի անունով է կոչվում Կիրովականի քիմիական տեխնիկումը:
- 1955 Մահացավ դոկտոր Արտաշես Աբեղյանը:
- 1959 Մահացավ մաթեմատիկոս, ինժեներ-մեխանիկ, գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Աշոտ Տեր-Մկրտչյանը:
- 1989 «Դիսքավերի» տիեզերանավով տիեզերք բարձրացավ առաջին հայը՝ բժշկական գիտությունների դոկտոր Ջեյմս Բալյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

