
ԸՆԴՄԻՋՈՒՄԻՑ ՀԵՏՈ
Ինչպես հայտնի է, ՀՀ նախագահի մարտի 1-ի՝ «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» 4-րդ կետի 4-րդ ենթակետը սահմանում էր, որ «զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում»: Այդ պահանջն «Առավոտի» համար անընդունելի էր. միակողմանի տեղեկատվություն տալը հակասում է մեր թերթի սկզբունքներին ու, կարծում եմ, հակասում է նաեւ լրագրության էությանը: Եվ հենց այդ էր պատճառը, որ մենք հրաժարվեցինք նման պայմաններում թերթ հրատարակել: Եթե կան իրադարձություններ, որոնց վերաբերյալ գոյություն ունեն տարբեր, առավել եւս՝ հակադիր տեսակետներ, ապա լրագրողը պարտավոր է դրանք ներկայացնել հավասարաչափ՝ չստանձնելով դատավորի դերը, թե ով է ճիշտ, իսկ ով՝ սխալ: Բնականաբար, մեր մոտեցումը նույնը կլիներ, եթե մեզ պարտադրվեր, ասենք, մարտի 1-ի իրադարձությունների մասին ներկայացնել միայն Լ. Տեր-Պետրոսյանի եւ նրա կողմնակիցների վարկածը:
Երեկ ՀՀ նախագահի հրամանագրի հիշյալ կետը վերաշարադրվեց հետեւյալ կերպ. «արգելվում է զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ ակնհայտ սուտ կամ իրավիճակը ապակայունացնող տեղեկատվություն կամ առանց իրազեկման (ապօրինի) միջոցառումների մասնակցության կոչեր, ինչպես նաեւ նման տեղեկատվություն կամ կոչեր որեւէ այլ եղանակով եւ ձեւով հրապարակելը կամ տարածելը»: Զուտ տեսականորեն այդ պահանջների դեմ դժվար է առարկել, եւ «Առավոտն» աշխատում է մնալ դրանց շրջանակներում ոչ միայն արտակարգ դրության պայմաններում, այլեւ՝ առհասարակ: Ուրիշ հարց, որ ցանկացած բառ կամ նույնիսկ՝ տառ կարելի է որակել որպես իրավիճակը ապակայունացնող:
Իմ անձնական ընկալմամբ, իրադարձությունների միակողմանի լուսաբանումը, մեղմ ասած, չի նպաստում կրքերի հանդարտեցմանը եւ իրավիճակի կայունացմանը: Այն, ինչ հրապարակվել է կամ եթեր է գնացել մարտի 2-ից առայսօր, նույնիսկ մեծ վերապահումներով դժվար է անվանել պաշտոնական տեղեկատվություն: Անեծքները եւ հայհոյանքները առաջին նախագահի հասցեին կամ «ԼՏՊ-ն թուրք է, մասոն է» արտահայտությունները մի՞թե «պաշտոնական տեղեկատվություն» են...
Իհարկե, ասելու շատ բան կա՝ թե տեղեկատվության եւ թե տարբեր գնահատականներ հրապարակելու առումով: Բայց ամեն ինչ՝ իր հերթին:
- ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ԸՆԴՄԻՋՈՒՄԻՑ ՀԵՏՈ
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ 1Ինչպես հայտնի է, ՀՀ նախագահի մարտի 1-ի՝ «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» 4-րդ կետի 4-րդ ենթակետը սահմանում էր, որ «զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԵՏՆ ԱՐՀԱՄԱՐՀՎՈՒՄ Է
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ 4Մարտի 1-ին հաջորդած օրերին միջազգային հանրությունը մեկը մյուսից կոշտ հայտարարություններ էր անում Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Սակայն այդ հայտարարությունները չէին հաղորդվում այն լրատվամիջոցներով, ...ՏՈՒԺԵԼ ԵՆ ՖԻԶԻԿԱՊԵՍ ԵՎ ՀՈԳԵՊԵՍ
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ 2Բազմաթիվ խաղաղ ցուցարարներ, ոստիկաններ ու զինվորներ լուրջ վնասվածքներ են ստացել: Մարտի 1-ի առավոտյան եւ երեկոյան Ազատության հրապարակում եւ Ֆրանսիական դեսպանատան մերձակայքում ոստիկանների, զինվորների եւ ...«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ԱՄԵՆ ԻՆՉ ԿԳՆԱ ՆՈՐՄԱԼ ՀՈՒՆՈՎ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ 6ՀՀԿ մամուլի պատասխանատու, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը կարեւոր է համարում, որ ԶԼՄ-ների գործունեությունը արգելող սահմանափակումներ հանվեցին - Մոտ երկու շաբաթ հանրապետությունում չեն տպագրվում բազմաթիվ ...ԿՀԱՆԴԻՊԵ՞Ն ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
7Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Սերժ Սարգսյանին է նամակով դիմել «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը՝ առաջարկելով իր միջնորդությամբ «Ժառանգության» գրասենյակում հանդիպում ունենալ եւ ստեղծված ...ՀՀ-Ն ԿԶՐԿՎԻ՞ 236 ՄԼՆ ԴՈԼԱՐԻՑ՝ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
2ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը 2009-ի բյուջեի նախագծի շուրջ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների ենթահանձնաժողովում մարտի 12-ին կայացած լսումների ժամանակ պատասխանելով կոնգրեսականների հարցերին՝ ...ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՍԽԱԼ ՀԱՍՑԵՈՎ ԷՐ ԵԿԵԼ
25Մարտի 11-ի երեկոյան հրավիրած ասուլիսում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը բացատրել է, թե ինչու մարտի 1-ին չի ընդունել Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Ըստ նրա՝, Գարեգին Երկրորդը «մինչեւ իմ դարպասն ...
ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՍԽԱԼ ՀԱՍՑԵՈՎ ԷՐ ԵԿԵԼ

ԿՀԱՆԴԻՊԵ՞Ն ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԵՏՆ ԱՐՀԱՄԱՐՀՎՈՒՄ Է
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
ԸՆԴՄԻՋՈՒՄԻՑ ՀԵՏՈ
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ՏՈՒԺԵԼ ԵՆ ՖԻԶԻԿԱՊԵՍ ԵՎ ՀՈԳԵՊԵՍ
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ
ՀՀ-Ն ԿԶՐԿՎԻ՞ 236 ՄԼՆ ԴՈԼԱՐԻՑ՝ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ԱՄԵՆ ԻՆՉ ԿԳՆԱ ՆՈՐՄԱԼ ՀՈՒՆՈՎ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ
- 1261 Բյուզանդական Միքայել Պալեոլոգ ՝ կայսեր և իտալական Ջենովա քաղաքի առևտրականների միջև կնքվեց պայմանագիր, որում, ի թիվս այլոց, առաջին անգամ հիշատակվում են նաև Իզմիրի վաճառականության մեջ հաջողակ հայերը:
- 1797 Աղա-Մուհամադը գրավում է Շուշին և սպանվում է Շուշու բերդում:
- 1809 Անգլո-պարսկական նախնական պայմանագրի կնքումը, որով Անգլիան խոստանում էր օգնել Պարսկաստանին ռուս-պարսկական պատերազմում:
- 1817 Պոլսում ծնվեց դասական հայերենի գյուտի մասնակիցներից Քերովբե Ապենյանը՝ բանասեր, լեզվաբան, Մխիթարյան միաբանության անդամ, քահանա:
- 1823 Կարինում կնքվում է թուրք-պարսկական հաշտության պայմանագիրը, որով Բայազետ քաղաքը կրկին վերադարձվում է Թուրքիային:
- 1837 Անդրկովկաս է գալիս սենատոր Գանը՝ երկրամասն ուսումնասիրելու և ռեֆորմների նախագիծ կազմելու նպատակով:
- 1864 Ալեքսանդրապոլում ծնվեց մեծ ազգագրագետ, բանահավաք, հնագետ Երվանդ Լալայանը: Նա հիմնադրել է Հայոց ազգագրական ընկերությունը և նրա թանգարանը:
- 1876 Սեբաստիայում ծնվեց ամերիկյան բանվորական շարժման գործիչ Արամ Զարդարյանը: Նրա աճյունը ԱՄՆ-ից տեղափոխվել է Երևան և ամփոփվել քաղաքային պանթեոնում:
- 1897 Կարսում ծնվեց հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ և քննադատ Եղիշե Չարենցը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1907 Արարատի Դավալու գյուղում ծնվեց հանրապետության վաստակավոր ինժեներ Սարգիս Թևոսյանը: Մեծ է նրա ավանդը հանրապետության քիմիական արդյունաբերության զարգացման գործում: Թևոսյանի անունով է կոչվում Կիրովականի քիմիական տեխնիկումը:
- 1955 Մահացավ դոկտոր Արտաշես Աբեղյանը:
- 1959 Մահացավ մաթեմատիկոս, ինժեներ-մեխանիկ, գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Աշոտ Տեր-Մկրտչյանը:
- 1989 «Դիսքավերի» տիեզերանավով տիեզերք բարձրացավ առաջին հայը՝ բժշկական գիտությունների դոկտոր Ջեյմս Բալյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

