
«ՁԵՐ ԵՐԿՐԻ ՔԱՈՍՆ ԷԼ ԿԱՆՑՆԻ»
Ասում է գերմանացի դիրիժոր Յոնաս Ալբերը՝ զուգահեռ անցկացնելով Հայաստանի ներկայի եւ իր երկրի անցյալի միջեւ
Երեւանում է սիմֆոնիկ եւ օպերային ոլորտում ճանաչված անուն, գերմանացի դիրիժոր Յոնաս Ալբերը: Ֆիլհարմոնիկ նվագախումբը նրա ղեկավարությամբ «Ա. Խաչատրյան» համերգասրահում մարտի 1-ին կհնչեցնի Ռախմանինովի եւ Էլգարի ստեղծագործությունները: Ընդ որում, վերջինիս Ջութակի եւ նվագախմբի կոնցերտը Հայաստանում կկատարվի առաջին անգամ՝ կանադահայ ճանաչված ջութակահարուհի Քեթրին Մանուկյանի մեկնաբանությամբ:
Տեղեկացնենք, որ արվեստագետը ժամանակին ղեկավարել է հանրահայտ կոլեկտիվներ, այդ թվում՝ Բավարիայի ռադիոյի, Լայպցիգի, Դրեզդենի, Բելգիայի սիմֆոնիկ նվագախմբերը: Վերջիններիս հետ իրականացրած միայն ձայնագրությունների ցանկն ընդգրկուն է՝ Շումանի, Մենդելսոնի, Սիբելիուսի, Սեն-Սանսի, Ռավելի ստեղծագործությունների ընտրանիից մինչեւ բեթհովենյան հայտնի սիմֆոնիաներն ու նախերգանքները: Որպես օպերային դիրիժոր՝ հանդես է եկել Վիեննայում, Բրյուսելում, Ֆրանկֆուրտում, Բեռլինում եւ այլուր, ղեկավարելով բազմաթիվ բեմադրություններ Մոցարտից մինչեւ Պուչինի եւ Ռիխարդ Շտրաուս:
Յոնաս Ալբերը երեկ «Առավոտի» հետ զրույցի սկզբում հայտնեց, որ ինքը երեւանյան այցից մեկ օր առաջ է ընդամենն իմացել հայաստանյան ընտրությունների պատճառներով առաջացած քաոսի մասին: «Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, դրա համար կան մասնագետներ, բայց հնարավորության դեպքում տեղեկացվում եմ աշխարհում կատարվող նաեւ քաղաքական անցուդարձից: Չէ՞ որ ցանկացած երկրում մշակույթը կղզիացած գոյություն ունենալ չի կարող եւ վերջինիս զարգացումը կամ նորմալ ընթացքը պայմանավորված է երկրի ներքաղաքական վիճակով»,- ասաց դիրիժորը: Շարունակելով խոսքը, նա հիշեց, որ Հայաստանը տասնամյակներ շարունակ ԽՍՀՄ-ի կազմում էր. «Եվ տաղանդավոր ռուս կոմպոզիտոր Ռախմանինովը, որ ծնվել ու մեծացել էր Ռուսաստանում, ստիպված էր լենինյան սկզբունքի, ուսմունքի, կարգերի պատճառով իր ստեղծագործական կյանքը շարունակել Ամերիկայում: Չնայած դրան՝ Ռախմանինովի բոլոր ստեղծագործությունները մինչեւ իր կյանքի ավարտը նվիրվեցին իր հայրենիքին՝ Ռուսաստանին: Գիտեմ, որ նույն խորհրդային կարգերի պատճառով հայաստանցի շատ տաղանդներ եւս այսօր ստեղծագործում են եվրոպաներում ու ամերիկաներում: Վստահ եմ՝ այսօրվա քաոսային վիճակն էլ կշտկվի... բարի ցանկությունս է, որ ձեր երկրում արվեստագետը լինի բավարարված»: Մենք էլ Յ. Ալբերին հիշեցրինք, որ ժամանակին, երբ Գերմանիան տրոհված էր երկու մասի, իր գործընկերներից շատերը զուտ ստեղծագործելու համար լքում էին Գերմանիայի դեմոկրատական մասը...: Չսպասելով հարցի ավարտին, մեր զրուցակիցը հաստատելով, որ իր երկրում եղել են նման ժամանակներ, հիշեցնելով 1989թ. բեռլինյան պատի քանդումը եւ երկու Գերմանիաների միացումը, ասաց. «Դրանից հետո իմ հայրենիքում այլ պատկեր է. անգամ հոլիվուդյան հայտնի դեմքեր են ԱՄՆ-ից գալիս ու առանձնատներ գնում Գերմանիայում: Օրինակ, իմ հարեւաններն են աշխարհահռչակ Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը, որոնց հետ բարեկամներ ենք դարձել: Այսօր Գերմանիայում գործում է շուրջ 80 սիմֆոնիկ նվագախումբ. այստեղից կարող եք դատել ամենագլխավորը՝ երկրիս ղեկավարների վերաբերմունքը դասական արվեստի հանդեպ... »:
- Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
ԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆ
16Անկախ բոլոր տեսակի քաղաքական կրքերից՝ գարունը եկավ ճիշտ ժամանակին:«ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՄԵԿ ՈՒՐԻՇԻ ԳԵՐԻՆ ՉԷ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 9ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ասում է, որ որպես ԱԺ նախագահ՝ ինքը 131 պատգամավորներից որեւէ մեկին չի միջնորդել օրինական զենք ստանալու համար: - Ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը ինչպե՞ս եք պատկերացնում, ...«ԽՈՍԵՔ ՕՐԵՆՔԻ ԼԵԶՎՈՎ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ 1Ոստիկանությանը կոչ արեց Նիկոլ Փաշինյանը «Առավոտը» երեկ արդեն տեղեկացրել է, որ փետրվարի 27-ի ուշ երեկոյան Ազատության հրապարակում անցկացվող բողոքի ակցիայի անվտանգությունը ապահովող անձինք բռնել ...ՀՌԱԿ-Ը ՉԻ ԽԱՌՆՎՈՒՄ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆՌամկավարական մոտեցում ներկայիս իրավիճակին Ռամկավար-ազատական կուսակցության սփյուռքի տարբեր հատվածները ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ իրարամերժ դիրքորոշումներ որդեգրեցին: Դեռ նախագահական ընտրություններից ...2006-Ի ԶԵԿՈՒՅՑԸ՝ 2008-ԻՆ
Ա. Ի.2008 թվականի փետրվարի 28-ի երեկոյան նիստում ԱԺ-ում ներկա սակավաթիվ պատգամավորներին ներկայացվեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2006թ. տարեկան զեկույցը՝ «2006-ի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ...«ԱՄԵՆ ՄԱՐԴ ՉԻ ԿԱՐԱ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԴԱՌՆԱ»
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ 1Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքի մասնակիցները հավաստիացնում են, որ նրան սատարելու համար գործատուներն իրենցից շատերին աշխատանքից ազատել են, գործատուներն էլ վստահեցնում են՝ «մարդս մարդ լինի, լեւոնականն ...«ՄԱՐԻԱՆՆԱՅԻՆ» Է՞Լ ԿԽԵՂՃԱՑՆԵՆ
Գ. ՍԱՀԱԿՅԱՆ 1Ըստ լուրերի, հարկայինը պատրաստվում է «հյուր գնալ» «Մարիաննա» ընկերություն՝ պատժելու հանրահավաքի մասնակիցներին բաժանած կաթնամթերքի համար: Բացի այն, որ հանրապետության առաջին նախագահ ...ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ԵԼՔԵՐ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԼարվածությունը մեղմացնելու համար ՀՅԴ բյուրոյի անդամը պատրաստ է զոհաբերել Ալեքսան Հարությունյանի եւ Գրիգոր Ամալյանի պաշտոնները: Երեկ ընդունվեց ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի՝ փետրվարի 25-ին ներկայացրած ...«ԴԱ ՆՄԱՆ Է ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԻ»
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆՀամագործակցելու մասին Սերժ Սարգսյանի առաջարկի վերաբերյալ այսպես արտահայտվեց ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը: «Հայելի» ակումբի երեկվա հյուրը 2008թ. նախագահական ընտրություններում իր թեկնածությունն ...«ՁԵՐ ԵՐԿՐԻ ՔԱՈՍՆ ԷԼ ԿԱՆՑՆԻ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԱսում է գերմանացի դիրիժոր Յոնաս Ալբերը՝ զուգահեռ անցկացնելով Հայաստանի ներկայի եւ իր երկրի անցյալի միջեւ Երեւանում է սիմֆոնիկ եւ օպերային ոլորտում ճանաչված անուն, գերմանացի դիրիժոր Յոնաս Ալբերը: Ֆիլհարմոնիկ ...ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵղեռնագործության 20-ամյակի առիթով Ծիծեռնակաբերդում կազմակերպվել էր հանրահավաք Երեկ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ տեղի ունեցավ սումգայիթյան զոհերի հիշատակի 20-ամյակին նվիրված ավանդական սգո հանրահավաք: ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ 10 ՕՐ ԺԱՄԱՆԱԿ ՏՎԵՑ
«Ա1+» 4Որոշելու համար՝ արդյոք այն ժողովրդավարության կողմնակի՞ց է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին չի գոհացնում միջազգային դիտորդական առաքելությունների պահվածքը: «Այդ պահվածքը ֆորմալիստական պահվածք ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՉԷԻՆ
1Երեկ մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է: «Մենք՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ ներքոստորագրյալ կազմակերպություններս, ...«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
28.02.2008 թ.ՀՀ նախագահի 2008 թ. ընտրությունների արդյունքում առաջացած հակասությունը մտել է դիմակայության փուլ: Ցավոք, ներկա ընդդիմությունը, ցուցաբերելով քաղաքական անհեռատեսություն, ընդունելով իշխանությունների խաղի ...
«ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆԸ ՃՆՇՈՒՄ ՉԻ ԳՈՐԾԱԴՐԵԼՈՒ ՈՐԵՒԷ ԵՐԿՐԻ ՎՐԱ»
«ՄԵՆՔ ԹՈՒՐՔԵՐԻՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԵՆՔ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է ՄԻ ԵՐՐՈՐԴ ՈՒԺ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԶԵԿՈՒՅՑ ԵՄ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ՝ ԳՅՈՒԼԻ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԻԿԸ» ԴԵՐԻ ՄԵՋ ԷՐ

«ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՄԵԿ ՈՒՐԻՇԻ ԳԵՐԻՆ ՉԷ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆ

«ԿՐԱԿԸ ՎԵՐՑՐԵՑ ԻՐ ՎՐԱ՝ ՓՐԿԵԼՈՎ ԵՐԿԻՐԸ»
Հարցերը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ
AC«ԵՍ ԱՐԴԵՆ ՆԱԽԿԻՆ ԴԱՏԱԽԱԶ ԵՄ»

«ԽՈՍԵՔ ՕՐԵՆՔԻ ԼԵԶՎՈՎ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
«ԻՐԵՆՑ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՂՔԻ՞Ն ԵՆ»

ՊԱՐԵԼՈՎ ՊԱՏՌՈՒՄ ԷԻՆ

ԲՈՂՈՔՆԵՐ «ԱՎՏԱՐԻՏԵՏՆԵՐԻ» ԴԵՄ
Սեփ. լր.«ՄԱՐԻԱՆՆԱՅԻՆ» Է՞Լ ԿԽԵՂՃԱՑՆԵՆ
Գ. ՍԱՀԱԿՅԱՆ
- 1880 Նոր Նախիջևանում ծնվեց նկարիչ Մարտիրոս Սարյանը: (Վախճ. 1972թ.-ին):
- 1904 Սկսվեց Սասունի հերոսական ինքնապաշտպանությունը: (Տևեց մինչև մայիսի կեսերը):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

