
«ՄԱՐԻԱՆՆԱՅԻՆ» Է՞Լ ԿԽԵՂՃԱՑՆԵՆ
Ըստ լուրերի, հարկայինը պատրաստվում է «հյուր գնալ» «Մարիաննա» ընկերություն՝ պատժելու հանրահավաքի մասնակիցներին բաժանած կաթնամթերքի համար:
Բացի այն, որ հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող կուսակցությունների ներկայացուցիչներին ու հանրահավաքի մասնակիցներին ահաբեկում, հալածում ու ձերբակալում են, իշխանությունների «նշանակետում» են հայտնվել նաեւ բոլոր այն գործարարները, որոնք որեւէ կերպ աջակցում են միտինգավորներին: Հայտնի է, որ «վերեւներն» առանձնահատուկ ուշադրություն են դարձնում այն գործարարներին, որոնք արդեն հայտարարել են, որ սատարում են Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ավելին, նույնիսկ նրանք, որոնք թեկուզ նեղ ընկերական շրջապատում Սերժ Սարգսյանի հասցեին որեւէ թթու, կծու, աղի խոսք են ասում կամ Լեւոն Տեր-Պետրոսյանի այս կամ այն ելույթի մասին դրական են արտահայտվում, «ծիտիկն» այդ լուրը շատ օպերատիվ հասցնում է իշխանության համապատասխան մարմիններին, առաջին հերթին՝ Հարկային պետական ծառայությանը: Իսկ մեր երկրում չկա մի գործարար, որի համար հարկայինի անսպասելի ստուգումները ցանկալի լինեն եւ ավարտվեն հօգուտ տնտեսվարողի:
Վերջին օրերին հարկայինի հետ խնդիրներ են ունենում ոչ միայն «լեւոնական» գործարարները, այլեւ նրանք, որոնց ընկերությունների արտադրած մթերքից օգտվում են Ազատության հրապարակում գիշերող բազմահազար մարդիկ: Մասնավորապես, օրեր առաջ նստացույցի մասնակիցների համար «Մարիաննա» ապրանքանիշը կրող կաթնամթերքի բավականին մեծ քանակություն է բերվել: Մեր տեղեկություններով, ներկայումս Հարկային պետական ծառայության աշխատակիցները պատրաստվում են ստուգումներ իրականացնել Տիգրան Վարդանյանին պատկանող «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ում: Պաշտոնապես այդ ստուգումները, բնականաբար, պլանային կկոչվեն, իսկ իրականում հարկային տեսուչները կփորձեն պարզել, թե՝ ա) հանրահավաքի մասնակիցներն ինչո՞ւ են կերել հատկապես «Մարիաննայի» կաթնամթերքը, բ) «Մարիաննայի» տնօրե՞նն է այն անվճար բաժանել, թե՞ ինչ-որ մեկը գնել է, գ) եթե գնել են, կոնկրետ ո՞վ է այդ բարեգործության հեղինակը:
Այս առնչությամբ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի փոխտնօրեն Տաթեւիկ Հակոբյանն «Առավոտին» պարզաբանեց, որ ներկայումս իրենք հարկայինի հետ ոչ մի խնդիր չունեն: «Մարիաննայից» նաեւ վստահեցրին, որ իրենց ընկերությունը հանրահավաքի մասնակիցներին ուղղակի կերպով կաթնամթերք չի տրամադրել: Տ. Հակոբյանի խոսքերով՝ «Վերջին օրերի ընթացքում մենք մեր արտադրանքը վաճառել ենք միայն խանութներին: Թե նրանք ում եւ ինչ քանակով են իրացրել այն՝ մենք այդ մասին ոչ մի տեղեկություն չունենք»:
Նկատենք, որ առաջին անգամ չէ, որ հարկայինի աշխատակիցները ստուգումների անվան տակ, շատ հաճախ առանց հանձնարարականի, ներխուժում են այս կամ այն ձեռնարկություն: Օրինակ, անմիջապես այն բանից հետո, երբ հայտնի գործարար, ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին, հարկային, մաքսային ու ոստիկանական համակարգերի ներկայացուցիչները սկսեցին հատուկ ուշադրություն ցուցաբերել Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Սիլ կոնցեռնի» ձեռնարկությունների հանդեպ: Ամիսներ շարունակ նրանք ուսումնասիրում էին «Բջնի հանքային ջրերի» գործարանի եւ «Պիցցա դի Ռոմայի» հաշվապահական փաստաթղթերը, պահեստներն ու գույքը:
Մտավախություն կա, որ եթե իսկապես հարկայինը սկսի կաթնամթերք բաժանելու համար «խեղճացնել» նաեւ «Մարիաննա» ընկերությանը, ապա առաջիկա օրերին հանրահավաքի մասնակիցները ստիպված պետք է լինեն բավարարվել միայն Խաչատուր Սուքիասյանի բաժանած պիցցաներով:
- Գ. ՍԱՀԱԿՅԱՆ
Քննարկում
paykar minchev verj գրել է:
ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՄԻՆՉԵՎ ՎԵ՛ՐՋ
ընդհատակյա թերթ
Երբեք չմոռանալ, երբեք չներել
Իմ աչքի առաջ գարնան առաջին օրվա այրվող Երեւանն է: Իմ աչքի առաջ բոլորի կողմից լքված, հուսահատությունից` հերոսացած, զորքով շրջապատված, բայց դիմադրող ժողովուրդն է, որը քարերով ու մահակներով դուրս է եկել հրազենի ու զրահատեխնիկայի դեմ:
Իմ աչքի առաջ իմ գնդակահարվող ժողովուրդն է, որի զոհերի թիվը մինչ այժմ անհայտ է, որի միակ մեղքը նա էր, որ նա 10 օր 10 գիշեր միանգամայն խաղաղ եւ օրինական ձեւերով իրականացնում էր անարդարության դեմ բողոքի սահմանադրական իր իրավունքը: Ժողովուրդ, որին լուսաբացին դաժան ծեծի ենթարկեցին, բայց որին փարիսեցիները այժմ էլ զրկում են ինքնապաշտպանվելու իրավունքից: Ժողովուրդ, որի ուղղությամբ կրակողը արժանանում է հերոսացման ու հատուկ պատիվներով հուղարկավորման, այն դեպքում, երբ տասնյակ անանուն զոհերի ճակատագիրը անհայտ է մնում: Հարյուր հազարավոր մարդիկ, որոնց զրկում եմ իրենց կարծիքն արտահայտելու իրավունքից սեփական իսկ երկրում, հարյուր հազարավոր քաղաքացիներ, որոնք գրեթե պաշտոնապես անվանվում են բոմժ, հոգեկան հիվանդ, թմրամոլ, ալկոհոլիկ: Իմ ժողովրդի ամենաազնիվ, ամենաօրինապահ, ամանեգիտակից, ամենահպարտ ու իր իրավունքների համար պայքարելու պատրսատ հատվածը, որին ազգի տականքը այսօր հալածելու իրավունք է ձեռք բերել, բայց առանց որի այդ տականքը երբեք չի կարողանա պահել այս երկիրը արտաքին թշնամուց: Սրանց մասին է ասված, որ չեն հասկանում, թե ինչ են անում:
Իմ աչքի առաջ կրկին ու կրկին գարնան առաջին գիշերվա կրակներն են: Գարունը բերեց իր հետ հուր, արյուն եւ մատաղ զոհեր: Իմ աչքի առաջ երկու այրվող փշալարի մեքենաներն են: Սա այն փշալարն է, որի սահմաններից անդին անցավ Քոչարյանի ինաուգուրացիան 2003-ին, այն փշալարն է, որը երկու մասի բաժանեց Բաղրամյանը 2004-ին եւ այն փշալարն է, որը չհաջողվեց կիրառել 2008-ին: Փշալարի այդ երկու մեքենաները միշտ վառվելու են իմ հիշողության մեջ որպես ապագա հաղթանակի մարգարեացում: Նա ով անցկացրել է մարտի մեկի լույս երկուսի գիշերը Մյասնիկային արձանի շրջակայքում զգում է եւ գիտակցում է միայն մի բան. Նա երբեք չի մոռանա եւ երբեք չի ների: Այդ գիշերվանից հետո ուղիղ յոթ օր ու յոթ գիշեր ես պարկած եմ եղել 39 աստիճան ջերմությամբ եւ գիշերային նեքին տափի մեջ տեսել եմ միայն մի տեսարան` այրվող կրակներ եւ կրկնել եմ միայն մի ֆրազ` երբեք չմոռանալ, եւ երբեք չներել: Սա նոր հայոց ուխտն է: Կանցնի մի ամիս, մի տարի, մի տասնամյակ, թե ամբողջ մի կյանք, բայց հարյուր հազարից յուրաքանչյուրը բաց չի թողնի հատուցման հարմար պահը: Սա նոր “Նեմեսիս” է: Եբեք չենք ների սեփական ժողովուրդին թուրք սարքող ու իրենց պյուռոսյան հաղթանակից գինով մալագարներին: Դրա համար պետք է զինվել սառնասրտությամբ ու եթե պետք լինի տարիների կամքով:
2008-ի մարտի մեկին կործանվեց հայոց պետականությունը, կործանվեց Երրորդ Հանրապետությունը, կործանվեց ազգային միասնության, ազգային համաձայնության թեկուզ եւ աղոտ շանսը: Ուղիղ նշանակետով կրակոցից հետո չի լինում քաղաքական հակառակորդ, լինում է թշնամի: Քաղաքական հակառակորդին կարելի է նույնիսկ ծեծել, բայց հրազենով սպանում են միայն թշնամուն: Մեկ գարնանային գիշերվա մեջ հարյուր հազարավոր քաղաքացիներ հայտնվեցին ներքին թշնամու, իզգոյի, պետությունից տոտալ եւ անդառնալի օտարցվածի կարգավիճակում: Եվ եթե այդպես է, մենք ընդունում ենք այդ մարտահրավերը: Մենք կթաքցնենք մեր արցունքները, նույնիսկ մեր վրդովմունքը: Եթե դուք մեզ ընդունում եք միայն որպես թշնամի, որպես որեւէ երկխոսության ու զիճման անարժան բիդլո, խուժամուժ, ուրեմն, այո, մենք թշնամի ենք, դուշման ենք, ոսոխ ենք: Օրենքից դուրս եք դնում մեզ, ուրեմն մենք օրենքից դուրս գայլեր ենք, որոնք ամեն գիշեր քնելուց առաջ պլանավորելու են վրեժխնդրության իրենց պլանը: Բայց վրեժն ու դատը մենք չենք իրականացնելու: Մենք համբերատար ենք եւ կսպասենք: Մենք չենք դուրս գա օրինավոր միջոցնբերի սահմաններից, որովհետեւ վրեժի անխախտ մեխանիզմը դուք ինքներդ եք արդեն գործի դրել: Մարտի մեկի կրակոցների արձագանքը դեռ բումերանգով վերադառնալու է նրան, ով առաջինը հանեց սուրը պատյանից: Բայց երբ դուք կործանվեք, այդ ժամանակ, թող ձեր մտքի ծայրով իսկ չանցնի օգնության կանչել մեզ: Որովհետեւ ձեր կործանման այդ պահին հասարակության միակ հատվածը, որ կարող էր ձեզ օգնել դա մենք էինք` նրանք, ով առնականություն ունեցավ կանգնել անարդարության դեմ եւ բարկադներ սարքել տանկերի դեմ: Ձեր կործանման պահին ձեզ օգնության չեն հասնի ոչ ձեզ այսօր ծափահարող ստահակները, ոչ վախից տակներն արած “մտավորականները”, ոչ ժողովուրդի ողբերգության ֆոնին վակխանալիա անող վհուկ “մասնագետները”, ոչ հայլուրացված քաղքենի զանգվածը…: Դուք կործանեցիք այն ոգին, որի շնորհիվ հայերս տարել էին պատմական մեր հաղթանակը 20-րդ դարում, կործանեցիք այն գերագույն արժեքը` ազատությունը, որի շնորհիվ գոյացավ Ազատ Հայաստան եւ Ազատ Արցախ եւ այժմ Կարսի անկումը անխուսափելի է: Սա ես ձեզ խոստանում եմ ամենայն պատասխանատվությամբ: Իսկ մինչ այդ հոխորտեք եւ ձեզ տղա զգացեք` հայ զինվորին իր հայրենակից կանանց, երեխաներին ու խախաղ քնած մարդկանց ծեծ ոի ջարդի ուղարկող խրոխտ հրամանատարներ, կրակոցի հրաման տվող քաջարի ազգի ջոջեր, այդ մեծագույն հաղթանակը գովերգող հայրենասեր գրչակներ: Քանի՞ տարի է ձեզ մնացել: Մե՞կ, երկո՞ւ, հի՞նգ: Դա ոչ մի նշանակություն չունի: Թող ձեզ լինի: Ձեզ հնարավորություն է տրված, որպեսզի վերջապես անպատիժ պղծեք մեր ողջ պայքարը սկսած 88-ից: Բայց իմացեք, որ հնարավոր չէ պղծել ակունքները եւ ոգին` միաժամանակ վայելելով դրա բոլոր պտուղները: Դուք երազում եք սովետական ձեր Հայաստանը: Դուք կստանաք այն` 1987-ի սահմաններով եւ դա լավագույն դեպքում: Որովհետեւ կռվողը հաստատ դուք չեք լինելու, ինչպես եւ չեք եղել երբեք: Բարի երթ դեպի անդունդ, իմ նախկին հայրենակիցներ: Առաջ ….: Բայց առաջվա Հայաստանն էլ երբեք չի լինելու:
Հր
ԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆ
16Անկախ բոլոր տեսակի քաղաքական կրքերից՝ գարունը եկավ ճիշտ ժամանակին:«ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՄԵԿ ՈՒՐԻՇԻ ԳԵՐԻՆ ՉԷ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 9ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ասում է, որ որպես ԱԺ նախագահ՝ ինքը 131 պատգամավորներից որեւէ մեկին չի միջնորդել օրինական զենք ստանալու համար: - Ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը ինչպե՞ս եք պատկերացնում, ...«ԽՈՍԵՔ ՕՐԵՆՔԻ ԼԵԶՎՈՎ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ 1Ոստիկանությանը կոչ արեց Նիկոլ Փաշինյանը «Առավոտը» երեկ արդեն տեղեկացրել է, որ փետրվարի 27-ի ուշ երեկոյան Ազատության հրապարակում անցկացվող բողոքի ակցիայի անվտանգությունը ապահովող անձինք բռնել ...ՀՌԱԿ-Ը ՉԻ ԽԱՌՆՎՈՒՄ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆՌամկավարական մոտեցում ներկայիս իրավիճակին Ռամկավար-ազատական կուսակցության սփյուռքի տարբեր հատվածները ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ իրարամերժ դիրքորոշումներ որդեգրեցին: Դեռ նախագահական ընտրություններից ...2006-Ի ԶԵԿՈՒՅՑԸ՝ 2008-ԻՆ
Ա. Ի.2008 թվականի փետրվարի 28-ի երեկոյան նիստում ԱԺ-ում ներկա սակավաթիվ պատգամավորներին ներկայացվեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2006թ. տարեկան զեկույցը՝ «2006-ի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ...«ԱՄԵՆ ՄԱՐԴ ՉԻ ԿԱՐԱ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԴԱՌՆԱ»
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ 1Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքի մասնակիցները հավաստիացնում են, որ նրան սատարելու համար գործատուներն իրենցից շատերին աշխատանքից ազատել են, գործատուներն էլ վստահեցնում են՝ «մարդս մարդ լինի, լեւոնականն ...«ՄԱՐԻԱՆՆԱՅԻՆ» Է՞Լ ԿԽԵՂՃԱՑՆԵՆ
Գ. ՍԱՀԱԿՅԱՆ 1Ըստ լուրերի, հարկայինը պատրաստվում է «հյուր գնալ» «Մարիաննա» ընկերություն՝ պատժելու հանրահավաքի մասնակիցներին բաժանած կաթնամթերքի համար: Բացի այն, որ հանրապետության առաջին նախագահ ...ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ԵԼՔԵՐ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԼարվածությունը մեղմացնելու համար ՀՅԴ բյուրոյի անդամը պատրաստ է զոհաբերել Ալեքսան Հարությունյանի եւ Գրիգոր Ամալյանի պաշտոնները: Երեկ ընդունվեց ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի՝ փետրվարի 25-ին ներկայացրած ...«ԴԱ ՆՄԱՆ Է ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԻ»
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆՀամագործակցելու մասին Սերժ Սարգսյանի առաջարկի վերաբերյալ այսպես արտահայտվեց ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը: «Հայելի» ակումբի երեկվա հյուրը 2008թ. նախագահական ընտրություններում իր թեկնածությունն ...«ՁԵՐ ԵՐԿՐԻ ՔԱՈՍՆ ԷԼ ԿԱՆՑՆԻ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԱսում է գերմանացի դիրիժոր Յոնաս Ալբերը՝ զուգահեռ անցկացնելով Հայաստանի ներկայի եւ իր երկրի անցյալի միջեւ Երեւանում է սիմֆոնիկ եւ օպերային ոլորտում ճանաչված անուն, գերմանացի դիրիժոր Յոնաս Ալբերը: Ֆիլհարմոնիկ ...ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵղեռնագործության 20-ամյակի առիթով Ծիծեռնակաբերդում կազմակերպվել էր հանրահավաք Երեկ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ տեղի ունեցավ սումգայիթյան զոհերի հիշատակի 20-ամյակին նվիրված ավանդական սգո հանրահավաք: ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ 10 ՕՐ ԺԱՄԱՆԱԿ ՏՎԵՑ
«Ա1+» 4Որոշելու համար՝ արդյոք այն ժողովրդավարության կողմնակի՞ց է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին չի գոհացնում միջազգային դիտորդական առաքելությունների պահվածքը: «Այդ պահվածքը ֆորմալիստական պահվածք ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՉԷԻՆ
1Երեկ մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է: «Մենք՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ ներքոստորագրյալ կազմակերպություններս, ...«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
28.02.2008 թ.ՀՀ նախագահի 2008 թ. ընտրությունների արդյունքում առաջացած հակասությունը մտել է դիմակայության փուլ: Ցավոք, ներկա ընդդիմությունը, ցուցաբերելով քաղաքական անհեռատեսություն, ընդունելով իշխանությունների խաղի ...
«ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԻԿԸ» ԴԵՐԻ ՄԵՋ ԷՐ

«ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՄԵԿ ՈՒՐԻՇԻ ԳԵՐԻՆ ՉԷ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆ

«ԿՐԱԿԸ ՎԵՐՑՐԵՑ ԻՐ ՎՐԱ՝ ՓՐԿԵԼՈՎ ԵՐԿԻՐԸ»
Հարցերը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ
AC«ԵՍ ԱՐԴԵՆ ՆԱԽԿԻՆ ԴԱՏԱԽԱԶ ԵՄ»

«ԽՈՍԵՔ ՕՐԵՆՔԻ ԼԵԶՎՈՎ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
«ԻՐԵՆՑ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՂՔԻ՞Ն ԵՆ»

ՊԱՐԵԼՈՎ ՊԱՏՌՈՒՄ ԷԻՆ

ԲՈՂՈՔՆԵՐ «ԱՎՏԱՐԻՏԵՏՆԵՐԻ» ԴԵՄ
Սեփ. լր.«ՄԱՐԻԱՆՆԱՅԻՆ» Է՞Լ ԿԽԵՂՃԱՑՆԵՆ
Գ. ՍԱՀԱԿՅԱՆ
- 1880 Նոր Նախիջևանում ծնվեց նկարիչ Մարտիրոս Սարյանը: (Վախճ. 1972թ.-ին):
- 1904 Սկսվեց Սասունի հերոսական ինքնապաշտպանությունը: (Տևեց մինչև մայիսի կեսերը):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

