
«ԽՈՍԵՔ ՕՐԵՆՔԻ ԼԵԶՎՈՎ»
Ոստիկանությանը կոչ արեց Նիկոլ Փաշինյանը
«Առավոտը» երեկ արդեն տեղեկացրել է, որ փետրվարի 27-ի ուշ երեկոյան Ազատության հրապարակում անցկացվող բողոքի ակցիայի անվտանգությունը ապահովող անձինք բռնել են երկու երիտասարդի, որոնք շրջել էին հրապարակում՝ փորձելով սադրանքներ հրահրել՝ մարդկանց կոչեր անելով եւ դրդելով իշխանությունների դեմ բռնի գործողություններ կիրառել: Վերջիններիս ՀՀ առաջին նախագահի աջակիցները «բերման էին ենթարկել» Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտ: Երիտասարդները խոստովանել էին, որ իրենք ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ են, եւ որ հրապարակում են գտնվում անձամբ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի հանձնարարականով: Հիշեցնենք, որ նրանց մոտից Տեր-Պետրոսյանի աջակիցները հայտնաբերել էին լսող սարքեր, ձայնագրություններ եւ ինչ-ինչ գրառումներ: Այս առնչությամբ երեկ ՀՀ ԱԱԾ-ն մի առավել քան ուշագրավ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է, թե «ապօրինի» հանրահավաքի մասնակիցները բռնել են «ԱԱԾ երկու աշխատակիցների, որոնց ներկայացրել են իբրեւ «սադրիչներ»՝ հետագայում ազատելով նրանց»: ԱԱԾ-ի համոզմամբ, իր «աշխատակիցների ջանքերի շնորհիվ է վերջին օրերին ապօրինի հանրահավաքի ծայրահեղական տրամադրված մասնակիցների մոտից առգրավվել մեծ քանակությամբ զենք-զինամթերք, թունավոր եւ պայթուցիկ նյութեր»: ԱԱԾ-ն՝ դա համարում է փաստարկ այն բանի, որ «գործում է միայն ի նպաստ ժողովրդի, ընդ որում՝ ապահովում է հանրահավաքի մասնակիցների անվտանգությունը»: Հարկ ենք համարում նկատել, որ մինչ այս եւ փետրվարի 27-ի դրությամբ, իբր, ապօրինի հանրահավաքի «ծայրահեղական տրամադրված» եւ ծայրահեղական կոչեր անող ընդամենը երկու մասնակից է բացահայտվել, որոնք էլ, պարզվում է, ԱԱԾ աշխատակիցներ են: Ի դեպ, հե՛նց նրանց պահվածքն էր հարուցել ցուցարարների եւ նրանց անվտանգությունն ապահովող կամավորների ուշադրությունը:
«Եվս մեկ անգամ հավաստիացնում ենք, որ ԱԱԾ-ն ոստիկանության հետ համատեղ շարունակելու է կատարել իրենց վրա օրենքով դրված պարտականությունները եւ զգուշացնում է որոշ «տաք գլուխների», որ ծառայողական գործունեությունը խոչընդոտելու յուրաքանչյուր փորձ կբերի օրենքով նախատեսված խստագույն պատասխանատվության».- եզրափակել է ԱԱԾ-ն: Ասել կուզեն՝ իրենց «որոշ տաք գլուխ» գործակալներն էլի են շրջելու հրապարակում եւ փորձելու են բռնության կոչեր անել, իսկ նրանց «խոչընդոտելու յուրաքանչյուր փորձ կբերի օրենքով նախատեսված խստագույն պատասխանատվության»: Իսկ ահա Տեր-Պետրոսյանի աջակից Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ, «պրովակատորները պետք է անեին իշխանությունը տապալելու կոչեր՝ դրանով հիմնավորելու համար ընդդիմության ակտիվիստների ձերբակալությունները»:
Դառնանք նախորդ օրերին շարունակվող բռնություններին եւ ձերբակալություններին: Հիշեցնենք, որ փետրվարի 27-ի երեկոյան Ազատության հրապարակի մոտակայքից ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել երկու ուսանողներ: Երբ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը եւ Ստեփան Սաֆարյանը մեկնել էին Կենտրոնի ոստիկանություն՝ պարզելու երիտասարդներին բերման ենթարկելու պատճառները, քաղաքացիական հագուստով մի խումբ անձինք նախ՝ նրանց քաշքշել էին, ապա ուժով դուրս բերել շենքից: Նրանք նաեւ խլել են այդ պահին ձայնագրություն կատարող «Ազատություն» ռ/կ-ի թղթակցի միկրոֆոնը, իսկ ավելի ուշ այն ուղղակի դուրս էին նետել պատուհանից: Սա ոստիկանության սանձարձակ եւ ապօրինի պահվածքի առաջին դրսեւորումը չէ ԱԺ պատգամավորների եւ լրագրողների նկատմամբ: Հիշեցնենք, որ նման դեպքեր եղել էին նաեւ ընտրությունների օրը՝ Էրեբունի համայնքի տեղամասերից մեկում, իսկ դրանից հետո՝ փետրվարի 23-ին, նաեւ թիվ 5 ընտրատարածքային հանձնաժողովում: Երեկ Ազատության հրապարակում ոստիկանները նաեւ հարձակվել են «Առավոտ» եւ «ՉԻ» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի վրա եւ խոչընդոտել նրա աշխատանքը: Շամշյանի վրա հարձակվողն ու նրան սեռական բնույթի հայհոյանք տվողը ոստիկանության տխրահռչակ փոխգնդապետ Արայիկ Պետրոսյանն էր, որը հայտնի է իր՝ մասնավորապես լրագրողների նկատմամբ բազմաթիվ անգամ բռնություններ գործադրելով: Գործող իշխանությունների օրոք հատկանշական է, որ պատգամավորների եւ լրագրողների նկատմամբ կատարված բռնությունների համար որեւէ սափրագլուխ կամ իր լիազորությունների սահմանն անցած ոստիկան դեռեւս չի պատժվել: Ավելին, երեկ ոստիկանության ապօրինի գործողություններին է միացել նաեւ ճանապարհային ոստիկանությունը, որը Ազատության հրապարակի շրջակայքում կայանված արդեն մի քանի ավտոմեքենա՝ առանց խախտումի մասին արձանագրություն կազմելու եւ պատճառաբանության, հրապարակից շատ հեռու կանգնեցրել եւ տարել է տուգանային հրապարակ՝ իբր, զննության: Ոստիկանությունը, բնականաբար, պնդում է՝ «ամեն ինչ արվում է օրենքի շրջանակներում»: Միանգամայն այլ կարծիքի է Նիկոլ Փաշինյանը, որի համոզմամբ, ավտոմեքենաները տուգանային հրապարակ տանելով՝ ոստիկանությունը գիտակցաբար ապօրինություն է գործում: Ըստ նրա, եթե տեղի է ունեցել երթեւեկության կանոնների խախտում, ապա ոստիկանությունը պետք է բարի լինի համապատասխան արձանագրություն կազմել, տուգանել՝ օրենքով սահմանված կարգով, եւ մեքենաներն ազատ արձակել: Փաշինյանը պարզաբանեց, որ ոստիկանության ներկայացուցիչները չեն կարողացել վկայակոչել որեւէ օրենքի որեւէ հոդված, որով քաղաքացիները իրավունք չունեն ցերեկը կամ գիշերը իրենց ավտոմեքենաները կայանել Օպերային հարող տարածքում: «Մենք ուզում ենք, որ մեր ոստիկանությունը մեզ հետ խոսի օրենքի լեզվով: Մենք դեմ ենք բեսպրեդելին: Երբ ոստիկանությունը մեզ հետ խոսում է ամենաթողության լեզվով, փաստորեն մեր ժողովրդին մղում է պատասխան ամենաթողության: Ուշքի եկեք, որովհետեւ իրադարձությունների նման զարգացումը ոչ մեկին չի կարող ձեռնտու լինել»,- դիմելով ոստիկանությանը՝ ասաց Փաշինյանը: Ի դեպ, երեկ տուգանային հրապարակ է տարվել շուրջ 10 մեքենա:
- ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆ
16Անկախ բոլոր տեսակի քաղաքական կրքերից՝ գարունը եկավ ճիշտ ժամանակին:«ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՄԵԿ ՈՒՐԻՇԻ ԳԵՐԻՆ ՉԷ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 9ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ասում է, որ որպես ԱԺ նախագահ՝ ինքը 131 պատգամավորներից որեւէ մեկին չի միջնորդել օրինական զենք ստանալու համար: - Ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը ինչպե՞ս եք պատկերացնում, ...«ԽՈՍԵՔ ՕՐԵՆՔԻ ԼԵԶՎՈՎ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ 1Ոստիկանությանը կոչ արեց Նիկոլ Փաշինյանը «Առավոտը» երեկ արդեն տեղեկացրել է, որ փետրվարի 27-ի ուշ երեկոյան Ազատության հրապարակում անցկացվող բողոքի ակցիայի անվտանգությունը ապահովող անձինք բռնել ...ՀՌԱԿ-Ը ՉԻ ԽԱՌՆՎՈՒՄ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆՌամկավարական մոտեցում ներկայիս իրավիճակին Ռամկավար-ազատական կուսակցության սփյուռքի տարբեր հատվածները ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ իրարամերժ դիրքորոշումներ որդեգրեցին: Դեռ նախագահական ընտրություններից ...2006-Ի ԶԵԿՈՒՅՑԸ՝ 2008-ԻՆ
Ա. Ի.2008 թվականի փետրվարի 28-ի երեկոյան նիստում ԱԺ-ում ներկա սակավաթիվ պատգամավորներին ներկայացվեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2006թ. տարեկան զեկույցը՝ «2006-ի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ...«ԱՄԵՆ ՄԱՐԴ ՉԻ ԿԱՐԱ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԴԱՌՆԱ»
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ 1Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքի մասնակիցները հավաստիացնում են, որ նրան սատարելու համար գործատուներն իրենցից շատերին աշխատանքից ազատել են, գործատուներն էլ վստահեցնում են՝ «մարդս մարդ լինի, լեւոնականն ...«ՄԱՐԻԱՆՆԱՅԻՆ» Է՞Լ ԿԽԵՂՃԱՑՆԵՆ
Գ. ՍԱՀԱԿՅԱՆ 1Ըստ լուրերի, հարկայինը պատրաստվում է «հյուր գնալ» «Մարիաննա» ընկերություն՝ պատժելու հանրահավաքի մասնակիցներին բաժանած կաթնամթերքի համար: Բացի այն, որ հանրապետության առաջին նախագահ ...ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ԵԼՔԵՐ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԼարվածությունը մեղմացնելու համար ՀՅԴ բյուրոյի անդամը պատրաստ է զոհաբերել Ալեքսան Հարությունյանի եւ Գրիգոր Ամալյանի պաշտոնները: Երեկ ընդունվեց ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի՝ փետրվարի 25-ին ներկայացրած ...«ԴԱ ՆՄԱՆ Է ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԻ»
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆՀամագործակցելու մասին Սերժ Սարգսյանի առաջարկի վերաբերյալ այսպես արտահայտվեց ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը: «Հայելի» ակումբի երեկվա հյուրը 2008թ. նախագահական ընտրություններում իր թեկնածությունն ...«ՁԵՐ ԵՐԿՐԻ ՔԱՈՍՆ ԷԼ ԿԱՆՑՆԻ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԱսում է գերմանացի դիրիժոր Յոնաս Ալբերը՝ զուգահեռ անցկացնելով Հայաստանի ներկայի եւ իր երկրի անցյալի միջեւ Երեւանում է սիմֆոնիկ եւ օպերային ոլորտում ճանաչված անուն, գերմանացի դիրիժոր Յոնաս Ալբերը: Ֆիլհարմոնիկ ...ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵղեռնագործության 20-ամյակի առիթով Ծիծեռնակաբերդում կազմակերպվել էր հանրահավաք Երեկ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ տեղի ունեցավ սումգայիթյան զոհերի հիշատակի 20-ամյակին նվիրված ավանդական սգո հանրահավաք: ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ 10 ՕՐ ԺԱՄԱՆԱԿ ՏՎԵՑ
«Ա1+» 4Որոշելու համար՝ արդյոք այն ժողովրդավարության կողմնակի՞ց է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին չի գոհացնում միջազգային դիտորդական առաքելությունների պահվածքը: «Այդ պահվածքը ֆորմալիստական պահվածք ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՉԷԻՆ
1Երեկ մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է: «Մենք՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ ներքոստորագրյալ կազմակերպություններս, ...«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
28.02.2008 թ.ՀՀ նախագահի 2008 թ. ընտրությունների արդյունքում առաջացած հակասությունը մտել է դիմակայության փուլ: Ցավոք, ներկա ընդդիմությունը, ցուցաբերելով քաղաքական անհեռատեսություն, ընդունելով իշխանությունների խաղի ...
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ ԶԱՐԳԱՆՈՒՄ ԵՆ ԱՆՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԱՌԿԱ ԵՎ ՍՊԱՍՎՈՂ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
Ա. Ի.ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ԴԵՄՔԸ
Քաղաքական պատանդ, իրավաբանական գիտությունների թեկնածու Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ 01.09.2008թ.ԿՐԹԱԿԱՆ ՇՔԵՐԹ՝ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻՈՒՄ»
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱՅՍՊԵՍ Է ԽՈՍՈՒՄ ԳՅՈՒԼԸ
ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ
«ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԻԿԸ» ԴԵՐԻ ՄԵՋ ԷՐ

«ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՄԵԿ ՈՒՐԻՇԻ ԳԵՐԻՆ ՉԷ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆ

«ԿՐԱԿԸ ՎԵՐՑՐԵՑ ԻՐ ՎՐԱ՝ ՓՐԿԵԼՈՎ ԵՐԿԻՐԸ»
Հարցերը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ
AC«ԵՍ ԱՐԴԵՆ ՆԱԽԿԻՆ ԴԱՏԱԽԱԶ ԵՄ»

«ԽՈՍԵՔ ՕՐԵՆՔԻ ԼԵԶՎՈՎ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
«ԻՐԵՆՑ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՂՔԻ՞Ն ԵՆ»

ՊԱՐԵԼՈՎ ՊԱՏՌՈՒՄ ԷԻՆ

ԲՈՂՈՔՆԵՐ «ԱՎՏԱՐԻՏԵՏՆԵՐԻ» ԴԵՄ
Սեփ. լր.«ՄԱՐԻԱՆՆԱՅԻՆ» Է՞Լ ԿԽԵՂՃԱՑՆԵՆ
Գ. ՍԱՀԱԿՅԱՆ
- 1880 Նոր Նախիջևանում ծնվեց նկարիչ Մարտիրոս Սարյանը: (Վախճ. 1972թ.-ին):
- 1904 Սկսվեց Սասունի հերոսական ինքնապաշտպանությունը: (Տևեց մինչև մայիսի կեսերը):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

