
ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՁԵՒԱՎՈՐԵԼՈՒ ՁԳՏՈՒՄԸ
ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը, ում կուսակցությունը սատարում է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին, վստահ է, որ իրենց թեկնածուն ձգտելու է հաղթանակից հետո ձեւավորել վստահության կառավարություն:
- Ժամանակին դուք չէիք բացառել, որ 2008-ի նախագահական իրավիճակը կարող է կրկնել 96-ի սցենարը, հիմա, երբ ընթանում է քարոզարշավի վերջին շաբաթը, դուք շարունակո՞ւմ եք մնալ նույն կարծիքին:
- Այո, ժամանակին ես մտահոգություն եմ արտահայտել առ այն, որ քաղաքական զարգացումները կգնան 96-ի իրադարձությունները հիշեցնող սցենարով: Ցավոք, հիմա այդ մտահոգությունները վերածվել են մտավախության: Այսօր որեւէ մեկի համար գաղտնիք չէ, եւ հիմնական դերակատարներն էլ չեն թաքցնում, որ հանուն իշխանության՝ պատրաստ են ամեն ինչի: Մեկ էական տարբերություն, այնուամենայնիվ, այսօրվա եւ 96-ի իրավիճակի միջեւ առկա է, դա այն է, որ այսօր դրդապատճառները տարբեր են: Կարծում եմ, շատերը կհամաձայնեն ինձ հետ, որ 96-ի նախագահական ընտրությունների ընթացքում ձեւավորված քաղաքական զարգացումները սերում էին 95-ի խորհրդարանական ընտրություններից, քաղաքական ճգնաժամի պատճառը պայմանավորված էր նրանով, որ ԱԺ-ում դե-ֆակտո ներկայացված ուժերի հարաբերակցությունը չէր համապատասխանում քաղաքական ուժերի իրական կշռին եւ հարաբերակցությանը: Այսօր փաստը մնում է փաստ, որ քաղաքական զարգացումների դրդապատճառները քաղաքական չեն: Դրանք 2007-ի խորհրդարանական ընտրությունների հետ աղերսներ չունեն:
- Ինչո՞ւ եք այդպես կարծում:
- Որովհետեւ, հիմնական քաղաքական ընդդիմադիր դերակատարներից միայն ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանն է, որ ներկայացված է խորհրդարանում, ով, այդպիսով, փաստորեն, ընդունել է ԱԺ ընտրությունների արդյունքները: Մինչդեռ, ոմանց քաղաքական ագրեսիվ վարքագծի հիմքում ավելի շատ անձնավորված խնդիրներն են: Ի դեպ, սա որեւէ մեկը չի էլ թաքցնում: Առաջին նախագահը շատ հրապարակավ ասում է, որ իր քաղաքական հիմնական նպատակը մեկն է՝ Սերժ Սարգսյանը չընտրվի նախագահ, այսինքն՝ նրանից բացի ով ուզում է լինի: Այս դեֆորմացված դրսեւորումը մեզ ուղեկցում է 90-ականներից: Դրանից զատ, այս անթաքույց ատելության սերմանումը ղարաբաղցու նկատմամբ՝ վտանգավոր հեռանկար է խոստանում: Այստեղ չեմ տեսնում քաղաքական ռացիոնալ հատիկ: Այստեղ ես չեմ տեսնում քաղաքական դրդապատճառներ, այլ տեսնում եմ խնդիրներ, որոնք վերաբերում են անհատների փոխհարաբերություններին եւ շատ հաճախ նույնիսկ անթաքույց խոսում է վրեժխնդրության, ռեւանշի եւ այլնի մասին, որոնք, համաձայնեք, քաղաքական կատեգորիաներ չեն: Բայց մտահոգիչ է ոչ միայն սա, այլեւ այն, որ այս ամենի արդյունքում հանրությունը չի շահելու: Մտահոգիչ է նաեւ այն, որ այս ամենը ժողովրդավարության մեջ մեզ առաջ չի տանելու: Հիշեք՝ արդյո՞ք 96-ի իրադարձությունների արդյունքում ժողովրդավարական ավանդույթ ձեւավորելու տեսակետից առաջխաղացում ենք արձանագրել: Ամենեւին, ընդհակառակը, այդ զարգացումների հետեւանքը եղավ Լիսաբոնը եւ փուլ առ փուլը: Սա է իրողությունը:
- Ելքեր կարծես չեք տեսնում:
- Իհարկե տեսնում եմ, կարծում եմ՝ ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ իշխանությունը պետք է պատրաստ լինեն հաշտվել նորմալ ընտրությամբ ցանկացած արդյունքի հետ: Մենք ձեզ հետ միասին խոսում ենք այն մասին, որ եթե ընտրությունների արդյունքները կողմերից որեւէ մեկի սրտով չեղան, ինչպիսի զարգացումներ են հնարավոր, ես սա եմ կանխատեսում, վտանգը սրանում եմ տեսնում:
Հ. Գ. Պարոն Հարությունյանն ասաց նաեւ, որ ինքը որեւէ պաշտոնի ձգտում չունի եւ զբաղված է կոսակցության ամրացմամբ:
- ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՄՈԶԻՉ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏԱՆԵԼՈՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ»
18«Ես ոչ մի վայրկյան չեմ կասկածում, որ նախագահական ընտրությունները կավարտվեն մեկ փուլով՝ մեր թեկնածուի, վարչապետ Սերժ Սարգսյանի համոզիչ հաղթանակով, եւ դրանք կլինեն անկախ Հայաստանի պատմության մեջ ...«ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԱԺՄ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանն իր ծննդյան օրն անցկացրեց թալինցիների եւ փարպեցիների հետ հանդիպումներով: «Երկու թեկնածու կա, որոնց ես երբեք սատար չեմ կանգնի. մեկը Լեւոն Տեր-Պետրոսյանն ...«ՄԵՂՐԻԻ ՏԱՐԲԵՐԱԿԸ» ԵՂԵԼ Է
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԴա փաստող վկայությունների պակաս չկա Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համատեքստում տարածքների փոխանակման կամ «Մեղրիի հարցը» բանակցությունների առարկա լինելու շուրջ ՀՀ իշխանությունների ...ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՁԵՒԱՎՈՐԵԼՈՒ ՁԳՏՈՒՄԸ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը, ում կուսակցությունը սատարում է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին, վստահ է, որ իրենց թեկնածուն ձգտելու է հաղթանակից հետո ձեւավորել վստահության կառավարություն: - Ժամանակին ...«ECHO»-Ն ԱՐՁԱՆԱԳՐԵԼ Է ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՃՈ ՊԱՏԿԵՐ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՓորձեր են արվում ապացուցելու, թե նախագահական ընտրությունների քարոզարշավը լուսաբանվում է հավասարակշռված: ԶԼՄ-ների վերլուծությամբ զբաղվող «ECHO Research» միջազգային ընկերությունը փետրվարի 8-ին ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՍՏՈՐԱԳԻՐ DVD-ԻՆ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ 4Բացահայտվել է hերթական ջհուդամասոնական դավադրությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների մտահղացումը՝ ժողովրդին բաժանվող DVD-ների միջոցով ճեղքել տեղեկատվական շրջափակումը, բավականին հաջողված էր: Երեւի ...ՀԱՅԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԵ՞Ն ՃԱՆԱՉԵԼՈՒ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԸստ ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերի, ընդամենը մի քանի տարվա մեջ Հայաստանն այնպիսի դրախտավայր-պետություն է դառնալու, որ երկիրը լքած բազմահազար հայերը «ոտ ու ձեռ ընկած» վերադառնալու ...ԿՍԱՏԱՐԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ 1Քանի որ ցանկանում են ապրել բարեկեցիկ ու քաղաքակիրթ երկրում Հայրենակցական միությունների 327 անդամ երեկ հրավիրված նիստում առանց դեմ եւ ձեռնպահ ձայների որոշեց՝ այս տարվա նախագահական ընտրություններին սատարել ...Ի՞ՆՉ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ
ՏԻԳՐԱՆ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ www.hetq.amԱնկախության ձեռքբերումները, որոնք տարիներ շարունակ հանիրավի ներկայացվել են որպես ձախողումներ ու թերացումներ, այսօր կամաց-կամաց երեւակվում են նոր լույսով, վերագտնում հպարտության առիթ լինելու իրենց բնածին ...«ԱԴԱՄԱՆԴՆԵՐՆ» ԷԼ ՉՕԳՆԵՑԻՆ ԿԱՐԱՊԵՏԻՉԻՆ
Ա. Ն.Գյումրիում զանգված չհավաքվեց Երեկ Գյումրի քարոզարշավի էր եկել «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը: Չնայած վերջինս իր հետ «ԱԼՄ»-ի աստղերի մի մեծ խումբ էր բերել, ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՆՐԱԳՈՒՅՆ ՍԹՐԵՍ Է
ՍԱՄՎԵԼ ՄԱՐԳԱՐՅԱՆ հոգեբույժ, բժշկական գիտությունների թեկնածուԱյն ի զորու են հաղթահարել ընտրյալները Մարդը պաշտոն է ստացել: Շնորհավորում են հարազատները, ընկերները, սակայն շատ շուտով ակնհայտ է դառնում, թե որքան է նա փոխվել: Այո, նրան փոխել է իշխանությունը: Ոչ մի ...ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՀՐԱՄ ԹԱԹԻԿՅԱՆԲաց նամակ դոկտոր Լեւոն Տեր-Պետրոսյանին Մտածում էի ինչպե՞ս Ձեզ դիմեմ, հետո գտա ամենաճիշտ ձեւը, ինքս էլ զարմացա, որ Ձեր համակիրներից ոչ ոքի մտքով չի անցել, այնքան հեռու են գիտությունից, որի մշակներից մեկն ...ՉՍԽԱԼՎԵԼ, ՉՄՈԼՈՐՎԵԼ, ՉԲՌՆԱՆԱԼ
Երեկ ՀՀ առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը քարոզարշավի շրջանակներում եւ իրենց աջակցող քաղաքական եւ հասարակական ուժերի հետ միասին այցելել էր Վայոց Ձորի մարզ: «Ազատություն» ...ԱՐՏԱԳՐԵԼ ԵՆ ՕՐԵՆՔՆԵՐԻՑ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆՆախագահացուները չեն պատկերացնում իրավունքի ոլորտը ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերի իրավունքների եւ դատական համակարգի բաժինների ուսումնասիրությունը տխուր մտորումների տեղիք է տալիս: Պաթետիկ ...ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ՎՃԻՌ Է ԿԱՅԱՑՐԵԼ
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԴատավարության ընթացքում խախտվել է շահագրգիռ անձի՝ դատարան ներկայանալու եւ իր իրավունքները դատարանում պաշտպանելու իրավունքը: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ա. Թամրազյանի նախագահությամբ, ...«ՄԱՐԶԱՅԻՆ ԹԵՐԹ ՀՐԱՏԱՐԱԿԵԼԸ ՀԵՐՈՍՈՒԹՅՈՒՆ Է»
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԱսում է Աշտարակ քաղաքի «Ծնած տեղս» թերթի խմբագիրը «Եթե ասեմ, որ մեր թերթը ստեղծվում է ոչնչից, միգուցե չափազանցություն թվա, բայց փաստն այն է, որ մեր խմբագրությունը չունի ֆինանսական բազա, ...ԿԱՄ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՈՒՆ ՉՈՒՆԵՆ, ԿԱՄ՝ ՀԱՆԳՍՏԱՑՈՂ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՈչ բոլոր ուսանողների համար է հանգիստը մատչելի ՀՀ սահմանադրությամբ յուրաքանչյուր ոք ունի հանգիստը կազմակերպելու իրավունք: «Առավոտը» հետաքրքրվեց, թե բուհերում համապատասխան պայմաններ ստեղծվո՞ւմ ...ՀԱՅԿԱԿԱՆ ՎՈԿԱԼ ԴՊՐՈՑԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԵրգիչ Գեւորգ Հակոբյանին առաջին մրցանակ է շնորհվել միջազգային մրցույթում Մոսկվայում փետրվարի 1-8-ը կայացավ մեծանուն օպերային երգիչ Պավել Լիսիցյանի անվան բարիտոնների առաջին միջազգային մրցույթը: Տարբեր ...ԿԱՐԾԻՔ ԵՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒՄ ՈՒ ՔԱՐՈԶՈՒՄ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՇուշան Պետրոսյանն ու Հրանտ Թոխատյանը յուրովի գովազդում են ՀՀԿ առաջնորդին Նախագահական ընտրությունների քարոզարշավին իրենց գործուն մասնակցությունն է ցուցաբերում հայկական շոուբիզնեսի «աստղաբույլը»: ...ԵՍ ԵՎ ՄԵՆՔ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
ԱՇՈՏ ԲԼԵՅԱՆ ՀՀ ընտրողԸնտրողի խոհերը Ազատության հրապարակը նորից բազմամարդ է, ու Լեւոն Տեր-Պետրոսյանի կանչով հավաքված ծով մարդիկ՝ այնքան ոգեշնչված, որ ինձ հայտնվում են պատկերներ, որ թվում է՝ չքացել էին առանց հիշատակ... Կենդանանում ...ԱՍՏՎԱԾԱՊԱՐԳԵՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱՆԺԵԼԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ«Լսեցե՛ք, ով թագավորներ, եւ հասկացե՛ք. սովորեցե՛ք, երկրի բոլո՛ր ծագերի թագավորներ։ Ականջ դրեք դուք, որ բազմություններ ունեք ձեր ձեռքի տակ եւ հպարտանում եք, որ տիրում եք բազում ազգերի վրա. ձեզ այդ ...ԶՂՋԱՑՈՂԻՆ ԹՈՒՐ ՉԻ ԴԻՊՉԻ
ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԲԱԼԱԿԻՐՅԱՆ փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսորԽնդիրը միացյալ ընդդիմությանը սատարելն է Նորից իմ ժողովուրդը կանգնած է պատմական ընտրության առաջ: Նրանից, թե ինչպիսին կլինի այդ ընտրությունը, կախված է, թե ինչպես նա կապրի առաջիկա երկու տասնամյակում: Թեեւ ...ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԱԶԱՏԵ՞Լ ՏՆԱԿՆԵՐԻՑ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԸստ Վազգեն Մանուկյանի, 3 տարում լիարժեք հնարավոր է լուծել Գյումրիի 4000 անօթեւանների բնակարանային խնդիրը: ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանի հանդիպումը գյումրեցիների հետ՝ անցավ բավականին հանգիստ մթնոլորտում: ...«ԼՈՌՎԱ ՁՈՐԸ» ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ Նյութը պատրաստված է «Լոռվա Ձոր» հայրենակցական միության օժանդակությամբ:Մոտ մեկ տարի է, ինչ գործում է «Լոռվա Ձոր» հայրենակցական միությունը, որի կազմում ընդգրկված են հանրապետության տարբեր քաղաքներում ու մարզերում բնակվող՝ նախկին Թումանյանի տարածաշրջանի ներկայացուցիչները: ...ԱՐՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆՆ ԷԼ ՉԻ՞ ԳՈՒՇԱԿՈՒՄ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԵրեկ Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ուսանողների հետ հանդիպման ժամանակ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը հայտնեց, որ եթե «լուրջ խոսենք», ապա չգիտենք, թե ով կլինի մեր երկրի ապագա նախագահը: ...ՀԵՌԱՑՐԻՆ՝ ՍԵՐԺԻՆ ՉՔՎԵԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱ՞Ր
Սեփ. լր.Օրերս «Շիրակջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի տնօրինությունը մի քանի հոգու աշխատանքից ազատել է իշխանական թեկնածուին «պադեռժկա» անելուց կտրականապես հրաժարվելու համար: Երեկ այս մասին Գյումրիի ...ԸՆԴԴԵՄ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ
Այն բանից հետո, երբ «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին առաջիկա ընտրություններում սատարելու մասին, իշխանական քարոզչամեքենան լծվեց կուսակցության ...
ԾԵԾԻ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՋԱԿԻՑՆԵՐԸ

ՄԻ ԱՎՏՈԲՈՒՍԸ՝ 40 ՀԱԶԱՐ ԴՐԱ՞Մ

«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՄՈԶԻՉ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏԱՆԵԼՈՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ»

 
ՔԱՂԱՔԱՑԻ, ՏԵ՞Ր ԵՍ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԿԱՎԱՏՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼ ԵՆ ՄԻԱՍԻ՞Ն
«ԱՌԱՋ, ՀԱՅԱՍՏԱՆ՝ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԱՐԱՐՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«ՀԱՆԵ՛Ք ՁԵՐ ՄԻՋԻՑ ՎԱԽԸ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ԳՆԱՑԱԾ Է
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
1-2 ՕՐ ՔՆԻՐ
Ըստ «ՆՏ»-ի
- 0 Տյառնընդառաջ: Ժողովրդի մեջ այն կոչվում է Տըրընտես, Տերընդեզ կամ Տըրընդեզ:
- 1882 Ծնվեց բանասեր Հայկանուշ Մառքը: (Վախճ. 1966 թ.):
- 1911 Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Հովհաննես Արշարունին Թուրքիայի արդարադատության նախարարին ուղղված ուղերձում տեղեկացնում է հայաբնակ գավառներում տեղի ունեցող թուրք պաշտոնատար անձանց անօրինական արարքների, հայերի սպանության և ունեցվածքի հափշտակման մասին:
- 1921 Ղարաքիլիսայում (Վանաձոր) սկսեց գործել գյուղ-շրջիկ թատրոնը՝ Ամո Խարազյանի ղեկավարությամբ:
- 1995 ԱՊՀ երկրների միջխորհրդարանային ասամբլեայի խորհրդի նիստում ստեղծվեց նշված երկրների պետական լրատվական գործակալությունների ղեկավարների խորհուրդ:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

