
ՀԱՎ ՈՒՏԵԼԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է
Թռչնամսի արտադրությամբ զբաղվողներն իրենց արտադրանքը «համեմում» են քիմիական հավելանյութերով, արհեստական խթանիչներով ու հորմոններով եւ սպառողների առողջության հաշվին իրենց համար հսկայական եկամուտներ են ապահովում:
Տարիներ առաջ հայաստանյան շուկաներում հայտնվեցին այլ երկրների արտադրության, հիմնականում՝ պարսկական, բրազիլական ու հոլանդական հավեր, հավի ազդրեր ու հավի կիսաֆաբրիկատներ: Որպես մսամթերք՝ դրանք բավականին էժան էին ու ձեռնտու, այդ իսկ պատճառով այն անմիջապես գտավ իր սպառողներին: Ներկրված հավամթերքը վաճառվում էր 1 կիլոգրամը 600-650 դրամով: Հետզհետե հայկական արտադրողները եւս սկսեցին զարգացնել թռչնամսի արտադրությունը, սակայն դրսից ներկրվող թռչնամսի ծավալները դրանից չպակասեցին, քանի որ բնակչության զգալի մասը մինչ այսօր էլ դրանց սպառողն է հանդիսանում: Թռչնամսի արտադրողներն ու ներկրողներն իրենց բիզնեսից գերշահույթներ ստանալու համար հազար ու մի անհավանական քայլերի են դիմում: Թռչնամսի վերամշակման ընթացքում նրանք չլսված ու չտեսնված մեթոդներ են կիրառում: Օրինակ, հավը սպանդի ենթարկելուց հետո մաքրում են, լվանում աղաջրում ու առանց չորացնելու անմիջապես փաթեթավորում: Իսկ թաց հավը սառչելով՝ իր քաշից նվազագույնը 400 գրամ ավելի է կշռում, իսկ եփելու ընթացքում ջուրը դուրս է գալիս: Բացի այդ, մասնագետների հավաստմամբ, հավը պետք է լվանալ օզոնով հագեցած ջրով, ոչ թե աղաջրով: Բայց քանի որ աղը օզոնից անհամեմատ էժան է, արտադրողներն էլ օգտագործում են հենց աղաջուրը, որից էլ հավի մսի որակը բավականին տուժում է: Չբավարարվելով այսքանով, արտադրողները նորածին հավի ճտին պարբերաբար աճի խթանիչներ՝ հորմոններ են ներարկում, ինչի հետեւանքով էլ հավն աճելու փոխարեն օրեցօր ուռչում է ու արդեն 25-30 օրականում՝ որպես հասուն հավ վաճառվում: «Առավոտի» հետ զրույցում մի շարք մասնագետներ վստահեցրին, որ թռչնի աճին նպաստում է նաեւ արհեստական կերը, որը հիմնականում քիմիական պարարտանյութերով աճեցված եգիպտացորենն է:
Կենսաբանական գիտությունների թեկնածու, մսամթերքի փորձագետ Կարինե Հակոբյանը հաստատեց, որ հավերի արագ աճի համար նրանց ներարկում են հորմոններ: «Առավոտի» հետ զրույցում նա ասաց. «Առանց լրացուցիչ հորմոնների՝ հավերն անհամեմատ ուշ են զարգանում եւ քաշն էլ բնականաբար պակաս է լինում: Մասնագիտորեն դրանք կոչվում են աճի հորմոններ, որոնց կիրառումը վաղուց ընդունված է ամբողջ աշխարհում: Ազդում են դրանք մարդու առողջության վրա, թե ոչ՝ կարծիքները տարբեր են, բայց եթե անգամ այն որեւէ կերպ անդրադառնում է մեր օրգանիզմի վրա, ապա դրա հետեւանքները կերեւան տասնյակ տարիներ հետո»:
Մսամթերքի արտադրությամբ զբաղվող «Արարատ» ՍՊԸ-ն վերջերս սկսել է զբաղվել նաեւ թռչնամսի արտադրությամբ ու վաճառքով: Դատելով «Լոռի» անվանումը կրող հավերի գովազդային հոլովակից, որտեղ ասվում է, որ իրենք միայն բնական կեր են ուտում, էկոլոգիապես մաքուր վայրերում են մեծանում եւ օզոնով հարստացված ջրում են լողանում, մարդկանց մեջ այն տպավորությունն է ստեղծվում, որ մեր հանրապետությունում արտադրվող մնացած բոլոր հավերն ուտում են արհեստական սնունդ, լողանում են աղաջրում, ինչն էլ խիստ վատ է անդրադառնում մսի որակի, համային հատկանիշների ու հատկապես մարդու առողջության վրա: «Արարատ» ՍՊԸ տնօրեն Վահագ Խաչատրյանի խոսքերով. «Հավը մորթելուց հետո որ լվանում են, այդ ջուրը պետք է անպայման մանրէազերծված լինի: Նոր տեխնոլոգիաներ ու ալտերնատիվ միջոցներ կան, որոնց շնորհիվ մենք հավերին լվանալու համար նախատեսված ջուրը օզոնացնում ենք: Այն շատ ակտիվ է ու վերացնում է բոլոր մանրէները, միաժամանակ մաքրում է ջուրն ու բարձրացնում հավի մսի որակական հատկանիշները»: Վ. Խաչատրյանի տեղեկացմամբ, քանի որ իրենց ֆաբրիկան փոքր է, դրսից կեր ներկրելու կարիք չկա, իրենք կերակրում են հավերին տեղական ցորենով եւ գարիով: Սակայն նա նշեց նաեւ, որ Հայաստանում արտադրված հացահատիկային կուլտուրաների քանակը բավարար չէ տեղական թռչնամիս արտադրողների համար, այդ իսկ պատճառով եգիպտացորենն ու ցորենը հիմնականում ներկրում են: Իսկ ներկրված կերերը, ըստ նրա, քիմիական պարարտանյութերով հագեցած եւ ինտենսիվ աճեցված կուլտուրաներ են, որոնց բացասական ազդեցությունը մարդկանց օրգանիզմի վրա դեռեւս լիովին ապացուցված չէ: Նրա ներկայացմամբ. «Օրինակ, բրազիլական հավերը կերակրվում են ինտենսիվ աճեցված եգիպտացորենով: Գիտնականների մի մասն ասում է, որ այդ արհեստական հավելանյութերը թռչնամսի միջոցով կանցնեն մարդուն, մի մասն էլ ժխտում է դա: Ամբողջ Ամերիկայում նման սնունդ են օգտագործում, սակայն Եվրոպան, այնուամենայնիվ, որոշ սահմանափակումներ դնում է»: Ըստ Վ. Խաչատրյանի, սպառողը կարող է հավի մսի համից իմանալ՝ այն ուտելու պիտանի՞ է, թե՞ ոչ. «Եթե այն փթռակ, անհամ բան ա, ուրեմն Աստված գիտի, թե ինչ ձեւի են մշակել: Իսկական հավի համը տատի էփած հավի համ ա ունենում: Տեսքից էլ կարելի է մսի որակի մասին պատկերացում կազմել, ասենք՝ գույնը «պրեվլեկատելնի» գո՞ւյն ա, թե՝ չէ: Պատահում է հավի միս ես ուտում՝ ոնց որ թուղթ ուտես»:
«Լուսակերտի» թռչնաբուծական ֆաբրիկայի տնօրեն Բորիս Դոլուխանյանն էլ «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ իրենց ֆաբրիկայի հավերին միայն տեղական
եգիպտացորեն ու ցորեն են տալիս: Ինչ վերաբերում է հորմոններին, ապա, ըստ Բ. Դոլուխանյանի, դրանք հիմնականում արտասահմանից ներկրվող հավերն են ստացած լինում, դրա համար էլ շատ էժան՝ ընդամենը 700-750 դրամով թռչնամիս են բերում եւ հայերի վրա «սաղացնում»: Ըստ նրա՝ հավի մսի այդ չափազանց էժան գինը տրամաբանությունից դուրս է:
Երեւանի սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժության տեսչության պետ Մեխակ Ղազարյանի հավաստմամբ, թռչնամսի շուկայում կատարած ստուգումների արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ: Դրանք հիմնականում սխալ մակնշման, մասնավորապես՝ ժամկետների եւ պահպանման ջերմային ռեժիմների խախտման դեպքեր են եղել: Ըստ նրա, շատ արտադրողներ ամբողջ տարին փաթեթավորված արտադրանքի վրա նույն ժամկետն են նշում, մինչդեռ այն պետք է այլ լինի տարվա տարբեր եղանակներին: Նշենք, սակայն, որ նման խախտումների համար արտադրողին ընդամենը մի քանի հազար դրամ տուգանք է հասնում: Նկատենք, որ խոշոր արտադրողների համար դրանք պարզապես չնչին կոպեկներ են ու, ըստ էության, այդ մի քանի հազար տուգանքը նրանց համար ոչ մի նշանակություն չունի:
Մասնագետ բժիշկների հավաստմամբ, թռչնամսի արտադրության մեջ օգտագործվող հորմոններն ու արհեստական հավելանյութերը մարդու առողջության համար կարող են ունենալ շատ բացասական ու խիստ վտանգավոր հետեւանքներ: Ըստ նրանց, հենց այս արհեստական խթանիչների օգտագործման պատճառով է, որ հավի ոսկորը չի ամրանում ու գրեթե մսի նման փափուկ է մնում: Բժիշկների հավաստմամբ, արհեստական խթանիչները նույն բացասական հետեւանքները կարող են ունենալ մարդու օրգանիզմի վրա՝ այսինքն կարող են ազդել ոսկրերի ամրության վրա, ճարպակալության եւ պարբերաբար օգտագործելու դեպքում՝ անգամ մկանային հյուսվածքների քայքայման պատճառ դառնալ: Նրանք խորհուրդ են տալիս թռչնամսով չկերակրել հատկապես փոքրահասակ երեխաներին, քանի որ դեռեւս չձեւավորված օրգանիզմում այն կարող է սարսափելի հետեւանքներ թողնել ու ոսկրային համակարգի ձեւափոխման պատճառ դառնալ:
Նշենք, որ մեր պետությունը չունի այնպիսի օրենք, որն արգելի մոդիֆիկացված սննդի՝ այսինքն կենդանի ձեւափոխված օրգանիզմների կամ պարզապես կենդանի բջիջների օգտագործումը սննդի մեջ: «Սննդի անվտանգության մասին» օրենքը սահմանափակվում է միայն այնքանով, որ տվյալ մթերքի վրա պետք է անպայման նշված լինի, թե այն արհեստական հավելանյութեր եւ խթանիչներ պարունակո՞ւմ է, թե՝ ոչ:
- ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ
ՄԻ ԱՎՏՈԲՈՒՍԸ՝ 40 ՀԱԶԱՐ ԴՐԱ՞Մ
4«Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի արտահաստիքային ֆոտոթղթակից եւ լրագրող Գագիկ Շամշյանը երեկ, մինչ Ազատության հրապարակում կսկսվեր ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՍԴ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ 2Նա խնդրել է անհաղթահարելի ճանաչել ընտրական գործընթացներում իր համար առաջացած խոչընդոտները ՀՀ առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբից ստացված տեղեկությունների համաձայն, ...«ԲԱՑԱՌԵՆՔ ՆԱԽԿԻՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ՝ ՓՈԽԵՆՔ ՆԵՐԿԱՆ»
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ձեւակերպած այս բանաձեւն էր ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի երեկվա նախընտրական հանրահավաքի առանցքը: Օպերայի մերձակա տարածքներում երեկ կանգնած էին այն ...ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿ ՉԿԱ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԱյս կարծիքին է Վազգեն Մանուկյանը «Զարմանալի է, նույնիսկ երիտասարդները՝ միջազգային կրթություն ստացած եւ այլն, նույնպես խարսխվում են անձի վրա: Կարեւոր չէ՝ լինեմ դա ես, Լեւոն Տեր-Պետրոսյանը, թե... ...1-2 ՕՐ ՔՆԻՐ
Ըստ «ՆՏ»-իԽորհուրդ է տալիս Ռոբերտ Քոչարյանը Արթուր Բաղդասարյանին «Գործընթացը իրականում բավական դրական եմ գնահատում, բացառությամբ մեկ հանգամանքի՝ անձնական վիրավորանքների առատության, որը բերում է որոշակի լարվածության»,- ... 
ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ՝ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ 1997-ի հոկտեմբերի 1-ին ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանին ուղղված պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի նամակը շոշափում է մեր ժողովրդի եւ պետության համար ...ՄԻ ԿԵՐՊ ԳՈՅԱՏԵՎՈՒՄ ԵՆ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆՄեր երկրում ե՛ւ հյուրանոցային, ե՛ւ հիվանդանոցային բիզնեսը իբր թե «մեռած» է. բիզնեսմենները ցույց են տալիս, թե աշխատողները քիչ են, եղածներին էլ չնչին աշխատավարձ են տալիս: Մեր գործարարներից ...ՏԱՆԻՔԸ ՓԼՎԱԾ Է, ԶՈՒԳԱՐԱՆԸ՝ ՍԱՌՑԱԿԱԼԱԾ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԷրեբունի համայնքի բնակիչները ստիպված են զուգարան գնալ իրենց ծանոթների բնակարաններում կամ կարիքները հոգալ տաշտերի մեջ: «Մեր ապրելու տեղն անգամ ձիանոցի էլ նման չի: Ոչ նորմալ զուգարան կա, ոչ էլ բաղնիք: ...«ԴԵՍԱՆՏՆԵՐ»՝ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՏՎԻ՞Ն
Սեփ. լր.ՀՀՇ-ականների հավաստիացմամբ, մայրաքաղաքային վերնախավը «բարձր մակարդակով» է պատրաստվում առաջիկա կիրակի օրը Լեւոն Տեր-Պետրոսյանի Շիրակի մարզ կատարելիք այցին: Եւ որպեսզի շիրակցիները թեկնածուի ...ՄՈՒՐԱԴ ԲՈՋՈԼՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԸ ԲՈՅԿՈՏՈՒՄ Է
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆՀայտնի թուրքագետ, թարգմանիչ, լրագրող Մուրադ Բոջոլյանն արդեն 6-րդ տարին է, ինչ իր պատիժն է կրում ՀՀ արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում: Նա դատապարտվել ...«ԴԵՐԱՍԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻ ՔԻՉ ԵՍԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ Է»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆՀարցազրույց դերասան Արմեն Մարգարյանի հետ «Առավոտի» հանդիպման առիթը՝ Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի առաջատար դերասան, ամենամյա «Արտիստ» մրցանակաբաշխության մրցանակակիր ...ԳՈՎԵՑԻՆ ԻՐԵՆՑ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ, ՔՆՆԱԴԱՏԵՑԻՆ ՄԻԱԿ-ԻՆ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆՕԵԿ երիտասարդական թեւի առաջնորդ Արմեն Հարությունյանն ու ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» միության նախագահ Վահե Սարգսյանը գնահատեցին քարոզարշավը: «Տեսակետ» ակումբի երեկվա հյուրերը ՕԵԿ երիտասարդական ...ՔԼՈՐՈՎ ՎԱՐԱԿԻ ԴԵՄՆ ԱՌՆՈ՞ՒՄ ԵՆ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԼողավազանների պատասխանատուները վստահեցնում են, որ հիվանդ մարդու այցելության դեպքո՛ւմ էլ վարակը չի տարածվի: Այսօր լողավազան աշխատեցնելը բավականին եկամտաբեր բիզնես է, այդ պատճառով էլ վերջին տարիներին, ...ՊԱՏՎԱՍՏՎԱԾ ՀՂԻՆԵՐՆ ԱԲՈՐՏ ԵՆ ԱՐԵԼ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ 1Այն կանայք, որոնք չիմանալով, որ հղի են եւ պատվաստվել են կարմրուկ-կարմրախտի դեմ, որոշ ժամանակ անց հղիությունն ընդհատել են: Նախորդ տարվա հոկտեմբերի 1-13-ը հանրապետությունում կարմրուկի եւ կարմրախտի դեմ ...ԳԱՂՈՒԹԸ ԵՐԵԽԱՅԻ ՍԻՐՏՆ ՈՒ ՀՈԳԻՆ ԿՈՏՐՈՒՄ Է
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԳաղութում գտնվող անչափահասներն ասում են, որ գաղութի պայմանները շատ լավն են, ու չնայած իրենք ոչ մի բանի կարիք չունեն, բայց ավելի լավ է օրերով սոված իրենց տանը նստեն, քան կուշտ փորով՝ ազատությունից զրկված ...ՀԱՎ ՈՒՏԵԼԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԹռչնամսի արտադրությամբ զբաղվողներն իրենց արտադրանքը «համեմում» են քիմիական հավելանյութերով, արհեստական խթանիչներով ու հորմոններով եւ սպառողների առողջության հաշվին իրենց համար հսկայական եկամուտներ ...ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻՑ ՁԱՆՁՐԱՑԵԼ ԵՆ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆՍյունիքի մարզում ճանապարհները քանդված են, հյուրանոցները՝ անմխիթար, կապի միջոցներն էլ բացակայում են: Սիսիանից Գորիս տանող ճանապարհն ամբողջությամբ քարուքանդ է: Այդ հատվածով երթեւեկող ավտոմեքենաները մեծ ...ՈՐՏԵ՜Ղ ԱՍԵՍ, ՈՐ ՉԵՍ ՏԵՍՆԻ
Լուսանկարչական ռեպորտաժը՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ եւ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական պաստառները կարող են հայտնվել ամենաանսպասելի վայրերում Պաստառների առատության առումով՝ թերեւս բացահայտ առաջատարը ՀՀ նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանն է: Սակայն ...ԵՐԿՐՈ՞ՐԴ ՓՈՒԼ
Երեւան քաղաքի բնակիչների կարծիքը Ինչպես ցույց են տալիս APR Group կենտրոնի հասարակական կարծիքի ուսումնասիրությունները, ընտրողների 47 տոկոսն այն կարծիքին է, որ նախագահական ընտրությունները, այնուամենայնիվ, ...«ՈՐՈՇ ՄԱՐԴԻԿ ԱՐՋԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՄԱՏՈՒՑՈՒՄ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը Նոր Նորքում տեղի ունեցած նախորդ ծեծի կապակցությամբ նման կարծիք հայտնեց: Խորհրդարանական երեկվա ճեպազրույցների ժամանակ պարզվեց, որ հանրապետականները չէին էլ կռահել, ...ՎԻԿ ԴԱՐՉԻՆՅԱՆ. «ՇՏԱՊՈՒՄ ԵՄ ԳՈՏԻՆԵՐՍ ԵՏ ԲԵՐԵԼ ՈՒ ԳԱԼ ԵՐԵՎԱՆ»
Զրուցեց ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԸ«Առավոտի» եւ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանի միջեւ հաստատված մշտական կապը նրա ամեն մի հերթական մենամարտի մանրամասների մասին հայաստանցի մարզասերներին հետաքրքիր տեղեկություններ հաղորդելու ...
ԾԵԾԻ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՋԱԿԻՑՆԵՐԸ

ՇԱՏ ՎԱՏ ՀՈՏ
Սեփ. լր.
ՄԻ ԱՎՏՈԲՈՒՍԸ՝ 40 ՀԱԶԱՐ ԴՐԱ՞Մ

ԾԵԾԿՌՏՈՒՔ՝ ՀՅԴ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ

 
ԱՄՈՒՍՆԱՑԵԼ Է, ԲԱՅՑ ԿՆՈՋԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՏԵՍԵԼ
Ա. ԽԵՉՈՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԿՄԻԱՆԱ՞Ն
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
«ՀԱՆԵ՛Ք ՁԵՐ ՄԻՋԻՑ ՎԱԽԸ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ1-2 ՕՐ ՔՆԻՐ
Ըստ «ՆՏ»-իՍԵՐԺԻ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ՝ Ի ՇԱՀ ՄԵԶ
Հարցազրույցը՝ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻ
- 1818 Կ. Պոլսում ծնվեց պատմաբան Մատաթիա (Անտոն) Գարագաշյանը: (Վախճ. 1903 թ.-ին):
- 1829 Ֆատհ-Ալի շահի հրոսակների հարձակմանը զոհ գնաց Իրանում Ռուսաստանի լիազոր-նախարար, ռուս մեծ բանաստեղծ և հայ ժողովրդի բարեկամ Ալեքսանդր Գրիբոյեդովը:
- 1841 Կ. Պոլսում ծնվեց հասարակական-քաղաքական գործիչ, բանասեր, պատմաբան, Պոլսի հայոց պատրիարք Մաղաքիա Օրմանյանը: (Վախճ. 1918 թ.-ին):
- 1882 Ծնվեց ռազմական գործիչ, ռազմածովային գիտության պրոֆեսոր, նավատորմի 2-րդ կարգի կապիտան Գարսոևը (Գարսոյան):
- 1884 Լոռու Արդվի գյուղում ծնվեց հայագետ, հնագետ, պատմաբան, պրոֆեսոր Աշխարհաբեկ Քալանթարը (Լորիս Քալանթար): Նրա շնորհիվ են փրկվել գիտական կարևոր նշանակություն ունեցող մի շարք նյութեր, նաև Անիի հնագիտական հավաքածուները:
- 1936 Ծնվեց իտալացի ճարտարապետ և արվեստաբան Պաոլո Կունեոն: Նա Հռոմի համալսարանի հայ միջնադարյան ճարտարապետության բաժնի հիմնադիրներից է:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

