
ԵԽԽՎ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՏ ԷԻՆ
Երեկ նրանք այդ մտահոգությունները կիսեցին լրագրողների հետ
Երեկ ՀՀ ԱԺ-ում լրագրողների հանդիպեցին ԵԽԽՎ նախընտրական դիտորդական առաքելության անդամները՝ Ջոն Պրեսկոտի գլխավորությամբ եւ ի դեմս Լորդ Ռասսել Ջոնսթոնի, ով արդեն մի քանի անգամ առիթ է ունեցել դիտարկելու հայաստանյան ընտրությունները:
Ջոն Պրեսկոտի մատուցմամբ, ԵԽԽՎ դիտորդական իր գլխավորած առաքելությունը ընդհանուր առմամբ համաձայն է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի օրերս հրապարակած միջանկյալ զեկույցի ձեւակերպումների, մտքերի եւ եզրակացությունների հետ, ուստի՝ առանց դրանք կրկնելու, դիվանագետը հրապարակեց առաքելության կարծիքն այն մասին, թե իսկապես ժողովրդավարական ընտրությունների անցկացումը եւ հանրության աչքերում դրանց արդյունքների լեգիտիմությունը կախված են ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության բարձր մակարդակից:
Երեկվա ասուլիսում դիտորդական այս առաքելությունը, մատնանշելով ընտրական գործընթացներում առկա որոշակի բարելավումները, միաժամանակ դրանց գրեթե բոլորի վերաբերյալ լուրջ վերապահումներ արեց: Օրինակ՝ պատվիրակությունը մտահոգություն հայտնեց, որ ընտրական գործընթացի, այդ թվում՝ նաեւ ներկայացվող իրավական բողոքների եւ գանգատների գործընթացի անկողմնակալության նկատմամբ բավարար վստահություն չկա: «Ուստի մենք լրջորեն խորհուրդ ենք տալիս, որ իշխանությունները ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ապահովելու հանրության վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ, մասնավորապես՝ քվեարկության գաղտնիության, ձայների հաշվարկի եւ աղյուսակավորման գործընթացի թափանցիկության մասով»:
«Ընտրական օրենսգրքին» անդրադառնալով՝ Պրեսկոտն ասաց, թե այն երաշխավորում է ընտրական բոլոր հանձնաժողովների հավասարակշիռ կազմավորումը, բայցեւ հավելեց, որ «այդ հավասարակշռությունը արտացոլված չէ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների ղեկավար եռյակների կազմում»: «Պատվիրակությունը հույս է հայտնում, որ այդ անհավասարակշռությունը չի կրկնվի նաեւ տեղամասային հանձնաժողովների մակարդակով»,- հայտարարեց դիվանագետը:
Պատվիրակության ղեկավարը ժողովրդավարական ընտրությունների անցկացման համատեքստում կարեւորեց հավասար հնարավորությունների եւ պայմանների ապահովումը բոլոր թեկնածուների համար, ընդ որում, նրա ձեւակերպմամբ՝ «ոչ միայն, այլ նաեւ ընտրական քարոզչության համար սահմանված ժամանակահատվածի ընթացքում»: Այդ առումով դիվանագետը շեշտեց, որ իրենց տպավորությամբ, ինչն, ի դեպ, հաստատվել է նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միջանկյալ զեկույցում, «նախքան պաշտոնական քարոզչության օրենքով սահմանված ժամկետի մեկնարկը՝ եղել է որոշակի անհավասարակշիռ լուսաբանում»: «Պատվիրակությունը ափսոսանքով է հայտնում, որ ԶԼՄ-ներով լուսաբանումը ակնհայտորեն անհավասարակշիռ է եղել հեռարձակվող ԶԼՄ-ների մեծ մասում, այդ թվում՝ Հանրային հեռուստատեսությամբ, պաշտոնական քարոզչության ընթացքում»: Ըստ նրա, գիտակցելով եւ ընդունելով հանդերձ, որ գործող վարչապետի պաշտոնավարումը եւ թեկնածու լինելու որոշումը օրինական է, այդուամենայնիվ, «դա կառավարության վրա լրացուցիչ պարտավորություն է դնում՝ խուսափելու այնպիսի տպավորություն թողնելուց, թե վարչական ռեսուրսը չարաշահվում է որեւէ կոնկրետ թեկնածուի օգտին կամ՝ դեմ»:
Պատվիրակությունը ողջունեց, որ մինչ այժմ քարոզչությունը տեղի է ունենում բաց եւ խոչընդոտներից զերծ միջավայրում, բայցեւ ի գիտություն է ընդունել որոշ թեկնածուների հայտարարությունները, որ նրանք խոչընդոտներ են ունեցել որոշ շրջաններում նախընտրական շտաբների համար տարածք ձեռք բերելու հարցում: Պրեսկոտը վստահություն հայտնեց, որ իշխանությունները կանդրադառնան պատվիրակությանը մտահոգող խնդիրներին եւ կշարունակեն ջանքեր գործադրել ողջ հայ ժողովրդի վստահությունը վայելող լիովին ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ:
- Ն. Մ.
ՆՎԻՐՎՈՒՄ Է ՇԱՐԺՄԱՆ 20-ԱՄՅԱԿԻՆ
«Երբ 1989-ի մայիսին Մատենադարանի հրապարակում դիմավորում էինք խորհրդային բանտից ազատված «Ղարաբաղ» կոմիտեի տղաներին՝ երկրի անհայտ անկյուններից այստեղ հասած միլիոնանոց միտինգում արդեն ...ԿԱԼԱՆՔԻ ՍԱՆԿՑԻԱ ԿՏԱ՞Ն
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԱյսօր լրանում է հունվարի 27-ին Թալինում տեղի ունեցած միջադեպի մասնակից 4 ձերբակալված անձանց անազատության մեջ պահելու վերջնաժամկետը: Երեկ Երկրապահ կամավորականների մի մեծ խումբ իր զինակից ընկերների՝ Ժորա ...«ԴԱՌՆԱՍ ՆԱԽԱԳԱՀ, ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻԴ ՏԵՐԸ ԼԻՆԵՍ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 1Դավիթաշենում այսպիսի մաղթանք հնչեց ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հասցեին ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը երեկ այցելեց Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքներ: Աջափնյակի Շինարարների փողոցի ...ԿԱՐԱՊԵՏԻՉԻՑ ՇՆՈՐՀԱԿԱ՞Լ ՉԵՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԹեեւ առաջինը նա «Ժառանգությանը» զգուշացրեց Սեւանում իրենց ընտրական հանձնաժողովների տեղերի վաճառքի մասին: «Ժառանգություն» կուսակցությունը երեկ հանդես եկավ հայտարարությամբ, որում ...«ԲԱՐԳԱՎԱՃԸ» ՍԱՏԱՐՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության անդամ Ավետ Ադոնցը վստահ է, որ փետրվարի 19-ին կլինեն «որակյալ» ընտրություններ: ...ՎԻԶԱ ՍՏԱՆԱԼԸ ՀԵՇՏԱՑԵԼ Է
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ 3Համենայնդեպս, այդպես են հավաստիացնում Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը Եթե նախկինում հայերը ԱՄՆ-ի մուտքի վիզա ստանալու համար նախ ժետոն էին գնում եւ նոր մտնում դեսպանատուն՝ հարցազրույցի, ապա հիմա ԱՄՆ դեսպանատունը ...ԱՆՑԱՆԿԱԼԻ ԱՆՁԻՆՔ
ԱՆԱՀԻՏ ԲԱՅԱՆԴՈՒՐ Հունվար, 2008 42Մենք եկել-հասել ենք վերջին կետին, որտեղից այն կողմ անդունդն է սկսվում Այս քաղաքում, դեռ ջերմ ու դեռ հարազատ, ընկեր ու ծանոթ զգուշացնում են իրար՝ «Զգույշ եղեք...…Նրանք ամեն ինչի ընդունակ ...ՁԱՅՆ ԲԵՐ՝ ՀԱՐԿԵՐԻՑ ԱԶԱՏՎԻՐ
Սեփ. լր. 1Գյումրիի հարկային տեսչությունը քաղաքի բոլոր տնտեսվարող սուբյեկտներին հրահանգում է հարկայինին ներկայացվող հաշվետվության հետ մեկտեղ պարտադիր ներկայացնել ընտրողների ցանկ՝ հօգուտ իշխանական թեկնածուի: Ու ...«ՈՉ ՆՈՐՄԱԼ ՏԵԽՆԻԿԱ, ՈՉ ԿԻՆՈԴԵՐԱՍԱՆ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԱյս կարծիքին է դերասան Խորեն Լեւոնյանը հայաստանյան կինոշուկայի մասին Վերջերս Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում Գյումրիի Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի ներկայացրած Ա. Կասոնայի ...ԵԽԽՎ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՏ ԷԻՆ
Ն. Մ.Երեկ նրանք այդ մտահոգությունները կիսեցին լրագրողների հետ Երեկ ՀՀ ԱԺ-ում լրագրողների հանդիպեցին ԵԽԽՎ նախընտրական դիտորդական առաքելության անդամները՝ Ջոն Պրեսկոտի գլխավորությամբ եւ ի դեմս Լորդ Ռասսել Ջոնսթոնի, ...ԽԱՉՎԱԾԻՆ ՄԱՀ ՉԿԱ
ՇՈՒՇԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ (Շարունակելի) 30Lրագրային տարբերակ Նախաբան կամ հախուռն, ինչպես գետը ելման Մոտենում է Արցախյան շարժման 20-ամյա տարելիցը, մեր իրական հաղթանակի պատմական հոբելյանը: Մեր սերունդը վերջապես ցրեց դարերի պարտության սեւ ամոթը, ...
ԾԱՌՈՒԿՅԱՆԸ 10 ՏԱՐԻ ՀԵՏՈ ԿԴԱՌՆԱ՞ ԲՈՄԺ
Ըստ «Ա1+»-ի
«ՏՈՒՐՔ ՉՏԱԼ ՀՈՌԻ ԲԱՐՔԵՐԻՆ»

ԽԱՉՎԱԾԻՆ ՄԱՀ ՉԿԱ
ՇՈՒՇԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ (Շարունակելի)
ԱՆՑԱՆԿԱԼԻ ԱՆՁԻՆՔ
ԱՆԱՀԻՏ ԲԱՅԱՆԴՈՒՐ Հունվար, 2008
ՎԻԶԱ ՍՏԱՆԱԼԸ ՀԵՇՏԱՑԵԼ Է
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ
ՄԱՏԱՂԻ ՑԻՆԻԶՄԸ

ԵՎՍ ՄԵԿԸ ՀԵՌԱՑԱՎ ԳԵՂԱՄՅԱՆԻՑ

ԽՈՍԱՑԱԾ ԽԱ՞Ղ
ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՍԻՄՎՈԼՆԵՐԻ ԲԱԽՈՒՄ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՉԻ ԿԱՐԵԼԻ ՇԱՀԱՐԿԵԼ «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ը»
Հարցերը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ
- 1786 Մոսկվայում ծնվեց 19-րդ դարի հասարակական և մշակույթային գործիչ Հովհաննես Նազարյանը: Եղել է Ռուսաստանի արքունիքի սենեկապետ, իսկական պետական խորհրդական: (վախճ.1858թ. Պետերբուրգում)
- 1920 Ալեքսանդրապոլում բացվեց Հայաստանի Համալսարանը, Երևանում համապատասխան շենք չլինելու պատճառով: Նրա առաջին ռեկտորն էր համաեվրոպական ճանաչում ունեցող իրավագիտության պրոֆեսոր Յուրի Ղամբարյանը:
- 1921 Լոնդոնում տեղի ունեցած խորհրդաժողովում Անգլիայի և Ֆրանսիայի կողմից օրակարգի հարց դարձավ Թուրքիայում «Հայկական ազգային օջախներ» ստեղծելու գաղափարը (հետագայում մնացած թղթի վրա):
- 1927 Ծնվեց ամերիկահայ անվանի օպերային երգիչ, միջազգային մրցույթների դափնեկիր Լուսին Ամարանը (Արմաղանյան):
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

