
«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԻ»
Կարծում է «Իզվեստիայի» մեկնաբանը
«Իզվեստիան» իր հունվարի 28-ի համարում հրապարակել էր ՀՀ նախընտրական իրավիճակին նվիրված մի վերլուծություն, որը ստորագրված է քաղաքագետ Միխայիլ Վորոնինի կողմից: Հոդվածը սկսվում է փաստերի այսօրինակ շարադրումից. «ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը թողնում է իր պաշտոնը երկրի ղեկավարման տասը տարիներից հետո, տարիներ, որոնք Հայաստանի համար նշանավորվել են տնտեսական աճով եւ կայունությամբ»: Ըստ հեղինակի, որը, դատելով հոդվածից, քաջածանոթ է ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձություններին «Հայլուրից», «նախընտրական փասիանսի քարտերն արդեն բաժանված են», եւ «նախընտրական մարաթոնի իրական ֆավորիտը գործող վարչապետ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն է»: Շարունակելով վերլուծությունը թղթախաղային սլենգով՝ Վորոնինը նշում է, որ այս ընտրություններում խաղադրույքները բարձր են ոչ միայն Հայաստանի, այլեւ Ռուսաստանի եւ Արեւմուտքի համար: «Ռուսաստանը շահագրգռված է ՀՀ կայուն զարգացմամբ եւ իր հույսերը կապում է Սերժ Սարգսյանի հետ: Հազվագյուտ դեպք է, երբ Մոսկվայի եւ արեւմտյան տերությունների դիրքորոշումները համընկնում են՝ միայն Սերժ Սարգսյանը կարող է երաշխավորել հավասարակշիռ արտաքին քաղաքականություն»,- պնդում է հոդվածագիրը:
Վորոնինի դիտարկումների համաձայն՝ հայաստանյան ընդդիմադիր թեկնածուների նախընտրական ռազմավարությունն ունի մի հիմնական ենթատեքստ՝ «բոլորն ընդդեմ մեկի», եւ նրանք բոլորը սեւեռվել են գործող իշխանության, նախագահի եւ վարչապետի քննադատության վրա: «Ի տարբերություն «անհամաձայնների», գործող վարչապետի հիմնական գաղափարը արարումն է, առաջընթացը եւ տնտեսության զարգացումը»,- ՀՀԿ առաջնորդի PR-ն է անում քաղաքագետը «Առաջ, Հայաստան» ենթավերնագրի ներքո ու շարունակում. «Ղարաբաղյան պատերազմի հերոս Սերժ Սարգսյանը երկար ժամանակ զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը: Այդ տարիների ընթացքում հանրապետությունը ամրապնդեց պաշտպանունակությունը եւ ձեւավորեց տարածաշրջանի ամենամարտունակ զինուժը: Վարչապետի դերում Սարգսյանը իրեն ցույց տվեց որպես էֆեկտիվ տնտեսական ղեկավարի: Հայաստանում մեծ թափով ընթանում են գազիֆիկացումը, ճանապարհների նորոգումն ու վերակառուցումը: Երեւանում շինարարական բում է: Սերժ Սարգսյանի օրոք բարձրացան թոշակներն ու բյուջետային աշխատողների աշխատավարձերը: Բնակչության անվերապահ աջակցությունն է գտնում Սարգսյանի մոտեցումը ղարաբաղյան խնդրի լուծմանը. խաղաղությունը եւ կայունությունը այս պայթյունավտանգ տարածաշրջանում Հայաստանի բնակիչները կապում են նրա անվան հետ»:
Մյուս թեկնածուներին նվիրված ենթավեր նագրերը պակաս սիրալիր են: Լեւոն Տեր-Պետրոսյանին իր «Մեռած հոգիներ» պարբերության մեջ Վորոնինը գրում է. «Հայաստանում լավ են հիշում պատերազմը, տնտեսական փլուզումը, քաղաքական ճգնաժամը, իսկ զանգվածային արտագաղթը՝ «սպիտակ գենոցիդը» առայսօր համեմատում են 1915-ի ցեղասպանության հետ: Այդ ամենը հասարակության գիտակցության մեջ անքակտելիորեն կապված է ՀՀ նախկին նախագահ, ղարաբաղյան հարցում Սերժ Սարգսյանի ընդդիմախոս Լեւոն Տեր-Պետրոսյանի անվան հետ: Այսօր նա կենտրոնացած է իշխանության մերկապարանոց քննադատության վրա: Նրա նախընտրական տակտիկան աղմկոտ հանրահավաքներն ու բողոքական տրամադրությունների սրումն է: Տեր-Պետրոսյանը իր նախընտրական քարոզչությունը կառուցում է գունավոր հեղափոխությունների տեխնոլոգիայով: Բայց այդ սցենարը ժողովրդի սրտով չէ. լավ ծանոթ է հարեւան Վրաստանում եւ Ուկրաինայում տիրող իրավիճակներին»:
Արթուր Բաղդասարյանին բնութագրող հատվածը, որը վերնագրված է «Աշակերտն՝ ընդդեմ ուսուցչի», քաղաքագետը սկսում է նրանից, որ հիշեցնում է, թե պարոն Բաղդասարյանը՝ ՀՀ ԱԺ նախկին նախագահը, ժամանակին հայտնի դարձավ նրանով, որ գովաբանական գիրք էր գրել նախկին նախագահի մասին՝ վերջինիս նախագահության շրջանում: «Այս երիտասարդ, հավակնոտ գործիչն իրեն որպես արեւմտամետ է դրսեւորում»,- ասում է Վորոնինը եւ հիշեցնում, թե ինչու ՕԵԿ նախագահը դուրս մնաց իշխանությունից՝ «ՀՀ արտաքին քաղաքականության ինքնակամ մեկնաբանության համար», ու շարունակելով հիշեցումները՝ պատմում, թե ինչպես ԱԺ ընտրությունների նախօրեին «Բաղդասարյանին բռնացրեցին բրիտանական հատուկ ծառայությունների հետ մերձ կապերի մեջ», ինչով էլ, ըստ «Իզվեստիայի» հոդվածագրի, պայմանավորված էր նրա կուսակցության «տապալումը» պառլամենտական ընտրություններում: «Հիմա Բաղդասարյանը խուսափում է Ռուսաստանի հասցեին կտրուկ հարձակումներից: Չունենալով վառ արտահայտված քաղաքական հայացքներ՝ Բաղդասարյանը ամբոխահաճո հռետորության շնորհիվ ունի կայուն ընտրազանգված՝ ընտրողների ընդհանուր քանակի մինչեւ 15%-ի չափով, ինչը զգալիորեն մեծ է իր նախկին պատրոնի ընտրազանգվածային հնարավորություններից»,- ամփոփում է հոդվածագիրը ՕԵԿ նախագահին վերաբերող հատվածն ու «Հայկական էսէռներ» ենթավերնագրի ներքո անդրադառնում Դաշնակցության թեկնածու Վահան Հովհաննիսյանին, որին համարում է այս ընտրությունների «մոխրագույն ձիուկը»: Նկատելով, որ ՀՅԴ-ն Հայաստանում կայուն ընտրազանգված ունի՝ մոտ 10% թվային արտահայտությամբ, Վորոնինը գրում է՝ «Վահան Հովհաննիսյանը օգտվում է ամերիկյան ընտրական տեխնոլոգիաների զինանոցից՝ քարոզարշավը վերածելով շոուի»: «Հին ապարատչիկ»՝ սա էլ Արտաշես Գեղամյանն է, որի մասին քաղաքագետը գրում է. «Նախորդ դարի հակասական քաղաքական գործիչը ԱԺ ընտրություններում կրած պարտությունից հետո կրկին նույն նավակն է նստել՝ կառուցելով ընտրարշավը անդեմ եւ ժամանակավրեպ լոզունգների հիման վրա: Նրա կողմնակիցների հիմնական մասը նախկին ապարատչիկներն ու նրանց ընտանիքներն են: Գեղամյանը երբեք ոչ մեկի հետ չի միավորվում: Հավանաբար, այդպես կլինի նաեւ այս ընտրարշավի ժամանակ»:
Վերջաբանը՝ «Ընտրողը միշտ ճիշտ է» ենթավերնագրով, նվիրված է թեկնածուների վարկանիշներին: «Սոցիոլոգները համամիտ են մի բանում՝ Սերժ Սարգսյանն ունի ընտրողների դինամիկ աճող աջակցությունը: Եթե համեմատենք բրիտանական «Քոմռես» եւ ամերիկյան «Գելափ» հեղինակավոր սոցծառայությունների հարցումները, կտեսնենք ընդհանուր միտում. մարդիկ ավելի շատ վստահում են գործերին, քան կարգախոսներին: Անկախ սոցծառայությունների տվյալները թույլ են տալիս կանխատեսել Սարգսյանի հաղթանակը հենց առաջին փուլում: Հայաստանի քաղաքացիները գլոբալ սոցիալական ցնցումներ չեն ուզում, կարծես թե, հեղափոխություն հանրապետությունում չի սպասվում»:
- Պատրաստեց Մ. ԲԱՐՍԵՂՅԱՆԸ
«ՏՈՒՐՔ ՉՏԱԼ ՀՈՌԻ ԲԱՐՔԵՐԻՆ»
12
Երեկ «Ոգու փորձություն» կամավորականների միավորում» հասարակական կազմակերպության խորհուրդը, որի հիմնադիր անդամն է ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը (լուսանկարում) հանդես է եկել հայտարարությամբ, ...«ՀԱՅԼՈՒՐԸ» ՓԱԿԵԼԸ ՆՈՒՅՆԻՍԿ ՈՒՇԱՑԱԾ ԷՐ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ 1
Այս կարծիքին է ՀԺԿ մամուլի խոսնակ Ռուզան Խաչատրյանը
Վերջերս ՀՀ գլխավոր դատախազի հրամանով այդ գերատեսչությունում ստեղծվել են քննչական խմբեր, որոնց նպատակն է առանձին գործավարության կարգով օպերատիվ արձագանքել ...ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԽՃԱՆԿԱՐ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Որքան մոտենում է փետրվարի 19-ը՝ այնքան ավելի բազմաթիվ են դառնում վկայությունները ոչ օրինական քարոզչության մասին:
Դիմումներ՝ Սերժ Սարգսյանին
ՄԻԱԿ-ի անդամներն իրենց «Դռնեդուռ» քարոզչությանը ...«ԱՄԵՆԱՏՀԱՃ ՀԱՐՑԵՐԸ ՏՎԵՔ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 1Երիտասարդների հետ հանդիպման ժամանակ խնդրեց ԱՄ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանը, բայց երիտասարդները նրան չլսեցին ու հնարավորություն տվեցին խոսելու «սիրած» թեմաներով: Երիտասարդները ...Ո՛Չ ՄԵՔԵՆԱՆԵՐԻՆ, ԱՅՈ՝ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ՞Ն
Ա. Ի. 1Այն բանից հետո, երբ ՀՀԿ-ի առանձին խոսնակների միջոցով դեղին քարտ ցույց տրվեց ՀՅԴ թեկնածուին, թե ինքն արդեն անցնում է Ռուբիկոնը, որից հետո կվտանգվի հետագա համագործակցությունը՝ Վահան Հովհաննիսյանն ավելի ...ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՄԱՏՈՒՑԱԾ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԸ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
Որքան էլ բիզնեսը հաջող է ընթանում՝ գործարարները տարեցտարի ավելի ու ավելի քիչ հարկեր են վճարում
Ամեն անգամ Հարկային պետական ծառայության հրապարակած 300 խոշոր հարկատուների ցանկին ծանոթանալով՝ նոր բացահայտումներ ...10 ՄԼՆ ԴՐԱՄ՝ «ՕԴԻՑ» ԵԿԱՄՈՒՏ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԸստ բնակիչների, «ՀայՌուսգազարդը» գործը չարած՝ միայն փողերն է հավաքում «ՀայՌուսգազարդը» մեզանից ստիպողաբար ներտնային սպասարկման վարձ է գանձում ու ոչ մի ծառայություն դրա դիմաց չի ...ՄԵՐ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ՏԱՔՍԻՆԵՐՈ՞Վ ԵՆ ԵՐԹԵՎԵԿՈՒՄ
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆՆրանք խուսափում են իրենց ավտոմեքենաները հայտարարագրել Մամուլում պետական պաշտոնյաների մի քանի հարկանի դղյակների եւ եկամուտների մասին բազմաթիվ լուրեր են շրջանառվել: Նրանց ունեցվածքի մասին շատ թե քիչ տեղեկություններ ...«ԳԱՂՏՆԻ» ԹԵՍՏԵՐ, ՀԱՅՏՆԻ ԱՐԴՅՈՒՆՔ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ 1«Թեստմետր» կրթական ՍՊԸ-ից շատ են դժգոհում Քանիցս անդրադարձել ենք «Թեստմետր» ՍՊԸ-ի գործունեությանը, որը վճարովի հիմունքներով առաջարկում է պետական ավարտական եւ միասնական քննություններին ...«ԸՆՏՐԵ՛Ք ԱՊԱԳԱՆ, ՀԱՐԳԵԼԻ ԱՐՏԱՇԱՏՑԻՆԵՐ»
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ 1Իրեն նկատի ունենալով՝ ասաց ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը Երեկ «Ժողովրդական կուսակցության» (ԺԿ) նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանը Արարատի մարզի Արտաշատ քաղաքում հանդիպեց ընտրողների ...Ի՞ՆՉ ԵՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԸ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆՈմանց պետությունից փող է պետք, ոմանց՝ մրցանակ, մյուսներին՝ բարոյական աջակցություն Ինչ են հասկանում մշակույթի գործիչները՝ պետական հոգածություն հասկացության տակ, արդյո՞ք դա միայն գումարի տեսքով պետք է ...«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԻ»
Պատրաստեց Մ. ԲԱՐՍԵՂՅԱՆԸԿարծում է «Իզվեստիայի» մեկնաբանը «Իզվեստիան» իր հունվարի 28-ի համարում հրապարակել էր ՀՀ նախընտրական իրավիճակին նվիրված մի վերլուծություն, որը ստորագրված է քաղաքագետ Միխայիլ Վորոնինի ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ ԷՐ
Ըստ «Ազատություն» ռ/կ-ի եւ «Ա1+»-ի նյութերիՆրա հանդիպումներն այստեղ բազմամարդ են եղել Երեկ ՀՀ առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը մեկնել էր Գեղարքունիքի մարզ, որտեղ էլ հակադարձել է երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանի արած այն ...ԴԱՐՉԻՆՅԱՆ-ԳՈՐՐԵՍ՝ ՓԵՏՐՎԱՐԻ 2-ԻՆ
Թեթեւագույն քաշային կարգում (մինչեւ 52,163 կգ) հանդես եկող IBF-ի եւ IBO-ի վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն, վանաձորցի Վախթանգ (Վիկ) Դարչինյանը, որը 2007 թվականի դեկտեմբեր ամսվա դրությամբ IBF-ի վարկանիշային ...
ԾԱՌՈՒԿՅԱՆԸ 10 ՏԱՐԻ ՀԵՏՈ ԿԴԱՌՆԱ՞ ԲՈՄԺ
Ըստ «Ա1+»-ի
«ՏՈՒՐՔ ՉՏԱԼ ՀՈՌԻ ԲԱՐՔԵՐԻՆ»

ՄԱՏԱՂԻ ՑԻՆԻԶՄԸ

ԵՎՍ ՄԵԿԸ ՀԵՌԱՑԱՎ ԳԵՂԱՄՅԱՆԻՑ

ԽՈՍԱՑԱԾ ԽԱ՞Ղ
ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՍԻՄՎՈԼՆԵՐԻ ԲԱԽՈՒՄ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՉԻ ԿԱՐԵԼԻ ՇԱՀԱՐԿԵԼ «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ը»
Հարցերը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ
«ՀԱՅԼՈՒՐԸ» ՓԱԿԵԼԸ ՆՈՒՅՆԻՍԿ ՈՒՇԱՑԱԾ ԷՐ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԸ ՑՆՑՎԱԾ ԵՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻՑ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ԵԿԱՎ, ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՉ»
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
- 1860 Կարսում ծնվեց հայ գրող, հասարակական գործիչ Ատրպետը (իսկական անունը՝ Սարգիս Մուբայաջյանը): Սոցիալական կյանքի արտացոլմանն է նվիրել «Տժվտժվիկ» հայտնի պատմվածքը:
- 1860 Ծնվեց գրող, հասարակական գործիչ, հրատարակիչ Սարգիս Մուբայաջյանը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1911 Կ. Պոլսում ծնվեց աստղագիտության դոկտոր, Մեխիկոյի համալսարանի պատվավոր դոկտոր Փիշմիշը (Պարիս, Սուքիասյան Մարի):
- 1924 Ընդունվել է ԽՍՀՄ առաջին սահմանադրությունը:
- 1931 Լենինականում ծնվեց ՀՀ վաստակավոր նկարիչ Ռաֆայել Աթոյանը:
- 1931 Աշտարակում ծնվեց բժիշկ, դեղաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էմիլ Գաբրիելյանը: Բազմաբեղուն գիտնականը ներկայումս զբաղվում է ՁԻԱՀ-ի խնդիրներով, հանրահայտ Արմենիկում-ի հեղինակային խմբի ղեկավարն է:
- 1965 Մահացավ բանաստեղծ Ահարոն Ծատուրյանը: (Ծնվ. 1886 թ.):
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

