
Ի՞ՆՉ ՏՎԵՑ 2007-Ը
Ամփոփում են կուսակցությունները
«Ամենակարեւորը, որ կցանկանայի՝ մեզ հաջողվեր առաջիկա կարեւորագույն, լրջագույն, քաղաքական եւ քաղաքացիական քննությունը հաջողությամբ բռնել: Այդպիսով, կարծում եմ, քաղաքական գործիչների մեր սերունդն իր ներդրումը կունենա Հայաստանի Հանրապետության՝ պատմությամբ պայմանավորված բնականոն զարգացման մեջ»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում մաղթեց Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը: Ամփոփելով 2007-ը՝ ՔԴՄ նախագահը տնտեսական ոլորտում Հայաստանի համար կարեւոր է համարում Մեղրի-Կապան ճանապարհի բացումը եւ, ընդհանրապես, Հայաստան-Իրան գազատարի շինարարությունը: Քաղաքական զարգացումների համատեքստում, ըստ մեր զրուցակցի, 2007-ը նորանկախ Հայաստանի պատմության մեջ կմնա որպես ընտրական տարի նաեւ այն առումով, որ՝ «որակապես նոր դերակատարում ունեցող Սահմանադրությամբ նախատեսված նոր դերակատարում ունեցող Ազգային ժողով ունեցանք. ժամանակն այդ ԱԺ-ին փորձության ենթարկելու հնարավորություն կունենա»: Հետաքրքիր համարելով նախագահական բուն պայքարը՝ մեր զրուցակիցն ընդգծում է, որ հետաքրքրական է նաեւ այն, որ հանրապետության առաջին նախագահը երկարատեւ լռությունից հետո փորձեց վերադառնալ գործնական քաղաքականություն: Նախագահական այս մրցարշավի կարեւոր ատրիբուտ ՔԴՄ նախագահը համարում է նաեւ՝ «Հայաստանի պատմության մեջ հնարավորություն ունենք առաջին անգամ Սահմանադրությամբ սահմանված կարգով իրականացնել իշխանափոխություն: Տա Աստված, որ կարողանանք գործընթացները տանել Սահմանադրության եւ օրենքի սահմաններում»:
Փոխարենը, մեր մյուս զրուցակիցները՝ ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը եւ ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը 2007-ի միակ դրական ձեռքբերումը համարեցին խաղաղության պահպանումը: «Ժողովուրդն ապրում է մեկ մակարդակում, վերնախավ կոչված 5-10 տոկոսը՝ այլ մակարդակում, կեղծվեցին ԱԺ ընտրությունները՝ խորհրդարան մտան անարժանները, իսկ կոռուպցիան, կաշառակերությունը, գործազրկությունը, աղքատությունը «բարձր» մակարդակի վրա են, կառուցվող էլիտար շենքերը մեծամասնությանը հասու չեն, դոլարի միջոցով ավելացել է թալանը... էլ ի՞նչ դրական»,- ասում է ՀԿԿ առաջնորդ Ռուբեն Թովմասյանը: Չնայած ԱԺ ընտրություններում հայ կոմունիստները լուրջ ձեռքբերումներ չունեցան, այնուհանդերձ, ՀԿԿ-ի համար ընկեր Թովմասյանը դրական է համարում, որ «բուրժուազիայի» հետ պայքարում իրենք մեկ անգամ եւս համոզվեցին, որ «լուրջ կռիվ է սպասվում բանվորի, գյուղացու, երիտասարդի համար. ՀԿԿ-ն պատրաստ է այդ պայքարին: Չլինի սոցիալիզմը՝ երկիրն ընդհանրապես անդունդը կգլորվի»:
«ԱԺ ընտրություններն առիթ չդարձան քաղաքական մշակույթ եւ քաղաքացիական հասարակություն ձեւավորելու գործում: Գաղափարական բեւեռներ նույնպես չձեւավորվեցին»,- կարծում է ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը եւ ըստ այդմ՝ բացասական գնահատում ԱԺ ընտրություններն ու դրանց արդյունքները: Տնտեսական ոլորտի բացասական երեւույթներից առանձնացնում է դրամի արժեւորում-արժեզրկումը եւ ասում, որ կառավարությունն իր կարգավորիչ դերը ճիշտ չօգտագործեց, ու մի բան էլ թանկացումներ եղան: Չբացահայտված մնացին աղմկահարույց սպանությունները, ավելին՝ եղան նորերը:
- ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՆԹԱՌԱՄ ԾԱՂԻԿՆԵՐ 2008-ԻՆ
3«Ոչ ոք թառամած ծաղիկներ չի սիրում. մեզ պետք է նոր սկիզբ, նոր մոտեցումներ, նորարարություն, ստեղծարարություն, համարձակություն՝ հասարակությունը տանելու որակական նոր զարգացումների ճանապարհով»,- ...«ՉԵՆՔ ՆԵՐՔԱՇՎԵԼՈՒ ՑԱԾՐՈՐԱԿ ԲԱՆԱՎԵՃԻ ՄԵՋ»
Խոստանում է Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի ղեկավար, փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը - Պարոն Աբրահամյան, հունվարից պաշտոնապես մեկնարկելու է նախագահական ընտրությունների քարոզարշավը: Դուք արդեն որոշե՞լ ...«ՆԱԽԱԳԱՀ ԴԱՌՆԱԼՈՒ ՇԱՆՍ ՉՈՒՆԻ»
Հարցազրույցը՝ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻՍերժ Սարգսյանին նկատի ունենալով՝ ասում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը - 2007 ընտրական եւ նախընտրական տարին մոտենում է իր ավարտին: Որպես ՀՀ առաջին նախագահ ...«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ՝ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ»
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԱյս նախաձեռնության մասին երեկ ազդարարեց «Օրինաց երկրի» կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արթուր Բաղդասարյանը: Երեկ ՕԵԿ գրասենյակում հրավիրված ասուլիսում Արթուր Բաղդասարյանը հնչեցրեց իր ...«ՉԵՆՔ ՆԵՐՔԱՇՎԵԼՈՒ»
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ- Դուք հանդուրժո՞ղ մարդ եք, ինչպե՞ս եք վերաբերվում քաղաքական ընդդիմախոսներին: - Կարծում եմ՝ հանդուրժող եմ: Համենայնդեպս, ի տարբերություն երկիրը կազմաքանդելու, ապամոնտաժելու եւ հասարակությունը պառակտելու ...... ՄՆԱՑԱԾ ԱԶԳԵՐԸ ԾԱՌԵՐԻ ՎՐԱ ԷԻՆ
Պատմագրությունները գրի առավ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ 4Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը եւ Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանն իրենց ստուգաբանություններով ապացուցում են, որ ի սկզբանե էին հայերը: «Մենք պիտի կարողանանք ...ԳՅՈՒՄՐԻՆ՝ ՏԱՐՎԱ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՔԱՂԱ՞Ք
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԳյումրեցի հասարակական ու քաղաքական գործիչներն առաջարկում են իրենց քաղաքն ընդգրկել «Գինեսի» ռեկորդների գրքում: Ողջ տարին Գյումրին զանգվածային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր: Գյումրեցիները ...ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԱՌՆԵՏԻ ՏԱՐՎԱՆ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ 2Ամանորն ավանդաբար հետաքրքիր էր անցնում արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում: Շնորհիվ դատապարտյալների, տարիներ առաջ զարդարվում էին խցերը, խմորից պատրաստված տոնածառերին դատապարտյալները ...Ի՞ՆՉ ՏՎԵՑ 2007-Ը
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԱմփոփում են կուսակցությունները «Ամենակարեւորը, որ կցանկանայի՝ մեզ հաջողվեր առաջիկա կարեւորագույն, լրջագույն, քաղաքական եւ քաղաքացիական քննությունը հաջողությամբ բռնել: Այդպիսով, կարծում եմ, քաղաքական ...ԱԶՆԻՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԲԱՐԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ R«Արդար տնտեսական մրցակցությունը երկրի զարգացման նախապայմանն է»,- ասում է «Արզնի» ՏԹԽԸ տնօրենների խորհրդի նախագահ Մարատ Ջամվելյանը: Արդեն քանի տարի՝ Հայաստանի տնտեսության մեջ իր ...«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՏԵԼ ԵՄ ՍԵՐՍ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ 1Կրկեսի ուկրաինացի արտիստուհի Յուլյա Լադովան ոչ միայն կյանքը կապում է հայի հետ, այլեւ ուզում է դառնալ հայաստանյան Յուլյա Տիմոշենկո: Երեւանյան կրկեսում 1985թ. գեղարվեստական ղեկավարի, 2003-ից էլ, նաեւ տնօրենի ...«ԲԱՐԻ ԿԱՂԱՆԴ ՁԵԶ ԵՎ ԲԱՐԻ ՊԱՏՐԱՆՔ»
Պատրաստեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸՀայ մեծ բանաստեղծ Զահրատի այս խոսքերը թերեւս ամենից հարմարն են գալիք նախագահական մրցապայքարով սկսվող տարվա համար: Քանի որ ողջ տարին միմյանց հետ հակասությունների, հեռակա վեճերի, անհամաձայնությունների, ...
«ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՄ ԻՆՁ ԼԱՎ ԶԳՈՒՄ»
Զրուցեց ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԸ«ՍԻԼ»-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԲՆՈՒՅԹԻ ԷԻՆ
Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
96-Ի ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾՐԱԳՐՎԱԾ ՉԵՆ ԵՂԵԼ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
«ԶՐՊԱՐՏԱՆՔ ԵՎ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ»

ԼՈԻՐՋ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ
Մեջբերվում է ըստ www.levonforpresident.com կայքի
ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՏԱՐԱԾՔՆԵՐ ՉՀԱՆՁՆԵԼ
Ն. Գ.
«ՆԱԽԱԳԱՀ ԴԱՌՆԱԼՈՒ ՇԱՆՍ ՉՈՒՆԻ»
Հարցազրույցը՝ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻ«ԳԵՂԱՄՅԱՆԸ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ Է»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
... ՄՆԱՑԱԾ ԱԶԳԵՐԸ ԾԱՌԵՐԻ ՎՐԱ ԷԻՆ
Պատմագրությունները գրի առավ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
41 ՄԻԼԻԱՐԴ 514 ՄԻԼԻՈՆ 230 ՀԱԶԱՐ 940 ԴՈԼԱՐ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմը ընդունում է որոշում հողերի ազգայնացման մասին:
- 1991 Խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան Արցախում, հիմնվելով 1991 12 10-ի հանրաքվեի տվյալների վրա:
- 1994 Արցախի խորհրդարանը հաստատեց հանրապետության նախագահի պաշտոնը: Միջազգային դիտորդների ներկայությամբ Ռոբերտ Քոչարյանն առաջինն ընտրվեց այդ պաշտոնում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

