
ԳՅՈՒՄՐԻՆ՝ ՏԱՐՎԱ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՔԱՂԱ՞Ք
Գյումրեցի հասարակական ու քաղաքական գործիչներն առաջարկում են իրենց քաղաքն ընդգրկել «Գինեսի» ռեկորդների գրքում:
Ողջ տարին Գյումրին զանգվածային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր: Գյումրեցիները վստահ են, որ, օրինակ, քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու շնորհիվ՝ դարեր հետո էլ սերունդները կհիշեն 2007-ի մայիսին, օրը ցերեկով քաղաքի կենտրոնում տեղի ունեցած «Քաջ Սպարտակի ու Ռուստամի մենամարտը»: Այն ուղեկցվել էր փոխհրաձգությամբ եւ, ամենայն հավանականությամբ, մարդկային զոհերով, քանի որ հենց այդ օրն էլ անհետացավ գյումրեցի 12-ամյա Ռոբերտ Սիմոնյանը: Տղայի «առեղծվածային» մահը մինչ օրս, ըստ էության, չի բացահայտվել: Անցնող տարում արտառոց պատմություններից չեն մոռացվի նաեւ Գյումրիի քաղաքապետի դեմ կատարված մահափորձը, իշխանությունների՝ «Գալա» հեռուստաընկերությանը եթերազրկելու ջանքերը եւ Վ. Ղուկասյանի հրահանգով քաղաքի գլխավոր հրապարակի տասնյակ եղեւնիների զանգվածային հատումները: Ու չնայած նրան, որ քաղաքապետը խոստացել էր հատված եղեւնիների ճյուղերից գյումրեցիների համար հրապարակում մեծ տոնածառ զարդարել, սակայն նրա խոստումն այդպես էլ չիրականացավ: Քաղաքապետը եղեւնու փոխարեն սոճի է զարդարել:
Այս օրերին քաղաքը փոքր-ինչ աշխուժացնում են կուսակցությունները: ԲՀԿ-ականները նախորդ տարվա պես ցուցակ են կազմել՝ ծանոթ-բարեկամների տները կուսակցական Ձմեռ պապիներ ու Ձյունանուշներ ուղարկելու համար: ԱԺՄ մարզային կառույցի ղեկավար Վահան Թումասյանի կարծիքով. «Շատ տխուր է, որ շահամոլությունը թափանցում է նաեւ Ձմեռ պապերի աշխարհ, լավ չէ, որ այս տոնին էլ քաղաքական-կուսակցական թեքում են տալիս, Ձմեռ պապը պետք է բարի լինի եւ տոպրակներ բաժանի բոլոր մանուկներին, ոչ թե ծանոթով՝ նախապես գրված ցուցակներով: Իսկ քաղաքային միջոցառումների մասին կասեի, որ դրանցից նավթալինի հոտ է գալիս, կոմունիստական ժամանակաշրջանի աղավաղված ձեւով են կազմակերպում եւ որեւէ հետաքրքիր նորություն չկա: Իսկ ամենացավալին այն է, որ գյումրեցիները համակերպվել են, որ քաղաքը պետք է տխուր լինի: Նույնիսկ ակնկալիք, սպասելիք չունենք: Հետո էլ ասում են, թե գյումրեցիները սիրում են Նոր տարին տանը նշել: Էդ ե՞րբ մի խելքը գլխին համերգ, շոու կազմակերպեցին, որ գյումրեցիներն էլ չմասնակցեցին»:
Ամանորյա շոուներ ծրագրելու փոխարեն քաղաքային ու մարզային իշխանությունները նույնիսկ այս օրերին զբաղված են մարդկանց բնակարաններից վտարելու գործով: Անգամ այսօր Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում քաղաքի բնակիչներից մեկը՝ Ջուլիետ Եգանյանը, ասուլիս է հրավիրել իրեն տոնական «սյուրպրիզ» մատուցելու՝ բնակարանից վռնդելու թեմայով:
- ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
ԱՆԹԱՌԱՄ ԾԱՂԻԿՆԵՐ 2008-ԻՆ
3«Ոչ ոք թառամած ծաղիկներ չի սիրում. մեզ պետք է նոր սկիզբ, նոր մոտեցումներ, նորարարություն, ստեղծարարություն, համարձակություն՝ հասարակությունը տանելու որակական նոր զարգացումների ճանապարհով»,- ...«ՉԵՆՔ ՆԵՐՔԱՇՎԵԼՈՒ ՑԱԾՐՈՐԱԿ ԲԱՆԱՎԵՃԻ ՄԵՋ»
Խոստանում է Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի ղեկավար, փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը - Պարոն Աբրահամյան, հունվարից պաշտոնապես մեկնարկելու է նախագահական ընտրությունների քարոզարշավը: Դուք արդեն որոշե՞լ ...«ՆԱԽԱԳԱՀ ԴԱՌՆԱԼՈՒ ՇԱՆՍ ՉՈՒՆԻ»
Հարցազրույցը՝ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻՍերժ Սարգսյանին նկատի ունենալով՝ ասում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը - 2007 ընտրական եւ նախընտրական տարին մոտենում է իր ավարտին: Որպես ՀՀ առաջին նախագահ ...«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ՝ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ»
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԱյս նախաձեռնության մասին երեկ ազդարարեց «Օրինաց երկրի» կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արթուր Բաղդասարյանը: Երեկ ՕԵԿ գրասենյակում հրավիրված ասուլիսում Արթուր Բաղդասարյանը հնչեցրեց իր ...«ՉԵՆՔ ՆԵՐՔԱՇՎԵԼՈՒ»
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ- Դուք հանդուրժո՞ղ մարդ եք, ինչպե՞ս եք վերաբերվում քաղաքական ընդդիմախոսներին: - Կարծում եմ՝ հանդուրժող եմ: Համենայնդեպս, ի տարբերություն երկիրը կազմաքանդելու, ապամոնտաժելու եւ հասարակությունը պառակտելու ...... ՄՆԱՑԱԾ ԱԶԳԵՐԸ ԾԱՌԵՐԻ ՎՐԱ ԷԻՆ
Պատմագրությունները գրի առավ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ 4Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը եւ Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանն իրենց ստուգաբանություններով ապացուցում են, որ ի սկզբանե էին հայերը: «Մենք պիտի կարողանանք ...ԳՅՈՒՄՐԻՆ՝ ՏԱՐՎԱ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՔԱՂԱ՞Ք
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԳյումրեցի հասարակական ու քաղաքական գործիչներն առաջարկում են իրենց քաղաքն ընդգրկել «Գինեսի» ռեկորդների գրքում: Ողջ տարին Գյումրին զանգվածային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր: Գյումրեցիները ...ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԱՌՆԵՏԻ ՏԱՐՎԱՆ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ 2Ամանորն ավանդաբար հետաքրքիր էր անցնում արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում: Շնորհիվ դատապարտյալների, տարիներ առաջ զարդարվում էին խցերը, խմորից պատրաստված տոնածառերին դատապարտյալները ...Ի՞ՆՉ ՏՎԵՑ 2007-Ը
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԱմփոփում են կուսակցությունները «Ամենակարեւորը, որ կցանկանայի՝ մեզ հաջողվեր առաջիկա կարեւորագույն, լրջագույն, քաղաքական եւ քաղաքացիական քննությունը հաջողությամբ բռնել: Այդպիսով, կարծում եմ, քաղաքական ...ԱԶՆԻՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԲԱՐԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ R«Արդար տնտեսական մրցակցությունը երկրի զարգացման նախապայմանն է»,- ասում է «Արզնի» ՏԹԽԸ տնօրենների խորհրդի նախագահ Մարատ Ջամվելյանը: Արդեն քանի տարի՝ Հայաստանի տնտեսության մեջ իր ...«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՏԵԼ ԵՄ ՍԵՐՍ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ 1Կրկեսի ուկրաինացի արտիստուհի Յուլյա Լադովան ոչ միայն կյանքը կապում է հայի հետ, այլեւ ուզում է դառնալ հայաստանյան Յուլյա Տիմոշենկո: Երեւանյան կրկեսում 1985թ. գեղարվեստական ղեկավարի, 2003-ից էլ, նաեւ տնօրենի ...«ԲԱՐԻ ԿԱՂԱՆԴ ՁԵԶ ԵՎ ԲԱՐԻ ՊԱՏՐԱՆՔ»
Պատրաստեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸՀայ մեծ բանաստեղծ Զահրատի այս խոսքերը թերեւս ամենից հարմարն են գալիք նախագահական մրցապայքարով սկսվող տարվա համար: Քանի որ ողջ տարին միմյանց հետ հակասությունների, հեռակա վեճերի, անհամաձայնությունների, ...
«ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՄ ԻՆՁ ԼԱՎ ԶԳՈՒՄ»
Զրուցեց ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԸ«ՍԻԼ»-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԲՆՈՒՅԹԻ ԷԻՆ
Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
96-Ի ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾՐԱԳՐՎԱԾ ՉԵՆ ԵՂԵԼ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
«ԶՐՊԱՐՏԱՆՔ ԵՎ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ»

ԼՈԻՐՋ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ
Մեջբերվում է ըստ www.levonforpresident.com կայքի
ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՏԱՐԱԾՔՆԵՐ ՉՀԱՆՁՆԵԼ
Ն. Գ.
«ՆԱԽԱԳԱՀ ԴԱՌՆԱԼՈՒ ՇԱՆՍ ՉՈՒՆԻ»
Հարցազրույցը՝ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻ«ԳԵՂԱՄՅԱՆԸ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ Է»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
... ՄՆԱՑԱԾ ԱԶԳԵՐԸ ԾԱՌԵՐԻ ՎՐԱ ԷԻՆ
Պատմագրությունները գրի առավ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
41 ՄԻԼԻԱՐԴ 514 ՄԻԼԻՈՆ 230 ՀԱԶԱՐ 940 ԴՈԼԱՐ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմը ընդունում է որոշում հողերի ազգայնացման մասին:
- 1991 Խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան Արցախում, հիմնվելով 1991 12 10-ի հանրաքվեի տվյալների վրա:
- 1994 Արցախի խորհրդարանը հաստատեց հանրապետության նախագահի պաշտոնը: Միջազգային դիտորդների ներկայությամբ Ռոբերտ Քոչարյանն առաջինն ընտրվեց այդ պաշտոնում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

