
... ՄՆԱՑԱԾ ԱԶԳԵՐԸ ԾԱՌԵՐԻ ՎՐԱ ԷԻՆ
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը եւ Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանն իրենց ստուգաբանություններով ապացուցում են, որ ի սկզբանե էին հայերը:
«Մենք պիտի կարողանանք գնահատել մեր ազգային առավելությունները»,- մինչ ներկայացնելն իրենց երկարատեւ ու համատեղ աշխատանքի պտուղը՝ ասաց Մեսրոպ Հարությունյանը: Իսկ Ավետիք Իշխանյանը նշեց. «Կարծում եմ, որ դրա համար պիտի աշխատեն հատուկ պետական ինստիտուտներ»: Մեսրոպ Հարությունյանը հավելեց. «Դրա համար պետք է մշակել հատուկ պետական քաղաքականություն, քանի որ մենք պարտվում ենք քարոզչական պատերազմում: Ըստ էության, ողջ աշխարհում ամեն ինչ առաջացել է մեզնից, բայց մենք դա չենք կարողանում քարոզել, որ վայ-գիտնականները չխեղաթյուրեն մեր պատմությունը»: «Ու լավ կլիներ՝ այս ամենը ներառվեր համահայկական հիմնադրամի ծրագրում»,- լրացրեց Ավետիք Իշխանյանը: Նրանք խոսում էին «կառուցողական զրույցի» ոճով, որը կներկայացնենք 2008-ի ապրիլի 1-ի համարում: Իսկ մինչ այդ՝ փոխանցենք մեր նորօրյա քերթողահայրեր Մեսրոպի եւ Ավետիքի ստուգաբանությունները:
Ինչպես առաջացան իվանները
Մեսրոպ. «Ողջ աշխարհը ռուսներին ճանաչում է Իվան անունով, բայց ոչ մեկը չգիտի, որ այդ անունը ստեղծել են հայերը: Երբ մենք արդեն ձեւավորված ժողովուրդ, ազգ էինք, ու աշխարհով թափառում էինք՝ հյուսիսային երկրներից մեկի անտառապատ տարածքներում մի հայ հանդիպեց վայրենի ինչ-որ ցեղերի՝ ծառերից նոր իջած: Եվ երբ նրանք իրենց չունեցած լեզվով հային հարցրին՝ անունդ ի՞նչ է, նա, կարծելով, թե հարցնում են՝ որտեղի՞ց ես՝ պատասխանեց. «Ի Վան», այսինքն՝ Վանից եմ: Նրա անունը դրեցին Իվան: Բայց քանի որ, պարզ է, չէ՞, հայերն ամենախելոքն են՝ նա միանգամից դարձավ ցեղապետ: Դե, գիտեք, թե ցեղապետն ինչ իրավունքներ ուներ... Ու ծնված բոլոր երեխաներին կոչում էին նրա անունով՝ Իվան: Եվ հյուսիսային այդ ազգի մեջ տարածվեց Իվան անունը»:
Ինչպես առաջացան Խորվաթիան, Սերբիան ու Բոսնիան
Ավետիք. «Բալկանյան հակամարտության առնչությամբ վերջերս շատ են խոսում սերբերի ու խորվաթների մասին, բայց բոլորը մոռանում են, որ նրանք իրականում եղբայր ժողովուրդներ են, որոնք տեղանքից ելնելով՝ ստացել են տարբեր անուններ: Երբ հայերը հերթական վայրենի եւ բարբարոս ցեղերի հարձակումից հետո հասել են Բալկաններ ու թաքնվել սարերում՝ մի խորվաթ տեղ են գտել: Եվ հետո այդ տեղանքն անվանվել է Խորվաթիա: Իսկ սարի այն կողմից այլ ժողովուրդներ նրանց միշտ սեր են բերել, որ հայերը սնվեն: Եվ նրանց անվանել են «սեր բերողներ», որտեղից եւ առաջացել է «սերբ» բառը»:
Մեսրոպ. «Սերբիայի եւ Խորվաթիայի մոտ մի հարթավայր է եղել: Հայերը որ գնացել, տեսել են՝ ասել են. «Վա՜յ, էստեղ փոսն ա»: Այստեղից էլ առաջացել է Բոսնիան, ու բոսնիացիք էլ են իրենց անունը ստացել հայերից»:
Ինչպես առաջացավ Բելգիան
Ավետիք. «Շատ հետաքրքրական է նաեւ Բելգիա բառի ծագումը: Հայերն իրականում եղել են շատ մարդասեր ժողովուրդ, եւ այն առասպելը, թե Հայկը սպանել էր Բելին՝ այնքան էլ ճիշտ է. նա ուղղակի քշեց Բելին: Մարդասեր էր՝ կարող էր սպանել, բայց քշեց, ու նա գնաց դեպի Եվրոպա: Բայց Հայկը միշտ վախեցնում էր մարդկանց՝ ասելով. «Այ, Բելը կգա»:
Ինչպես առաջացան ծովափնյա քաղաքները
Մեսրոպ. «Հայերը շարունակում էին տարածվել աշխարհով մեկ, ու նրանց կողմնորոշման կետը Վանա ծովն էր: Թափառելիս մոլորվում են ու մեկ էլ հեռվում մի ծով են տեսնում եւ վազում են՝ գոռալով. «Մեր Վանն ա, մեր Վանն ա»: Մեկ էլ մեկն ասում է. «Սա չի, սա չի»: Ու այդ տեղանքը կոչվում է Սոչի: Ցեղերի մի մասը Սոչիից գալիս է դեպի արեւելք, մյուս մասը՝ արեւմուտք: Արեւմուտք գնացածները ծովի ափով գնում են, գնում, մի հրաշք բնություն են տեսնում՝ նստում, սկսում են ուտել-խմել: Ու ասում են. «Սա խումի տեղ է», այսինքն՝ խմելու: Ու այդ տեղը սկսում են կոչել Սուխումի: Դրանից հետո էլ են շարունակում Սեւ ծովի ափով շարժվել: Ու մի տեղ լիաթոք շնչում ու ասում են. «Օ՜դ է սա»: Շատ թարմ, լավ օդ է լինում: Եվ այստեղից Օդեսա անվանումը: Իսկ արեւելք գնացածներն էլի մի հրաշք տեղ են տեսնում: Նստում են հաց ուտելու ու մեկ էլ տեսնում, թե իրենցից Թովմաս անունով ընկերը չկա, որին կարճ ասում էին Թումի: Ու հարցնում են. «Բա Թումին ո՞ւր ա»: Ու այդ տեղանքը սկսում են կոչել Բաթումի»:
Ինչպես առաջացան Ալավերդին եւ Աղվերանը
Ավետիք. «Իմիջիայլոց, երբեմն նույնիսկ մեր՝ Հայաստանի տեղանուններն ենք սխալ մեկնաբանում եւ համարում դրանք օտարածին: Ասենք, շատերն ասում են, թե Ալավերդի անվանումը թուրքական ծագում ունի: Բայց իրականում այնտեղ բնակվել է մի ինքնուս երգահան, որը բավական շատ օպերաներ է գրել: Այդ ժամանակ օպերան որեւէ մեկին հայտնի չէր, Վերդին նոր էր սկսում իր օպերաները գրել: Եվ երբ իտալացիները եկել են Հայաստան ու հանկարծ լսել՝ ասել են. «Ա լյա Վերդի», այսինքն՝ կարծես Վերդին լինի:
Աղվերան անվանումն էլ աղվանների հետ են կապում, բայց բացարձակապե՛ս կապ չունի: Ուղղակի ժամանակին կերակրի աղը բավական հարգի եւ շատ թանկ էր: Եվ երբ առաջին անգամ մտել են այդ ձորակը ու տեսել, թե ինչ հրաշք տեղ է, (քանի որ ավելի հարգի էին այն տեղերը, որտեղ աղ կա)՝ ասել են. «Այստեղ աղից վերան տեղ է», այսինքն՝ շատ ավելի լավ տեղ»:
Ինչպես առաջացան Ամերիկան ու Կանադան
Մեսրոպ. «Դե, գիտեք, որ Կոլումբուսի ճամփորդությանը մասնակցել է նաեւ հայ Մարտիրոսը: Ճամփորդությունից վերադառնալով՝ գալիս է տուն ու սկսում պատմել, թե ինչ երկիր է տեսել, ինչպիսի մարդիկ էին ապրում եւ այլն: Մայրը չի հավատում, ասում է. «Բալաս, տենց երկիր չի լինի, դու ոչ մի ապացույց չես բերել»: Մարտիրոսն ասում է. «Ա՛ մեր, կա՛»:
Ավետիք. «Մարտիրոսն ունեցել է նաեւ մի ընկերուհի՝ Նադյա անունով: Եվ երբ նրան պատմում է Ամերիկայից դեպի հյուսիս իր տեսած նոր հողերի մասին, թե այնտեղ ինչ լճեր կան, ջրվեժներ եւ այլն՝ այս անգամ արդեն չի հավատում նրա ընկերուհին: Եվ Մարտիրոսն ասում է. «Կա՛ Նադյա»:
Ինչպես առաջացավ
Ինդոնեզիան
Ավետիք. «Կիլիկիայի հայկական նավատորմը ջուր վերցնելու համար կանգնում է մի ափի մոտ: Նրանց բոցմանը՝ Անդրանիկը, գնում է ջուր բերելու եւ երկար ժամանակ չի վերադառնում: Սկսում են փնտրել՝ Անդրանիկն ո՞ւր է: Հանկարծ նավաստիներից մեկը ծովախորշից սկսում է ձայն տալ. «Անդոն հեսա, Անդոն հեսա»: Եվ տեղի ցեղերը վերափոխելով՝ իրենց երկիրը սկսում են կոչել Ինդոնեզիա»:
Ինչպես առաջացան Չինաստանը, Շանհայը եւ Պեկինը
Մեսրոպ. «Հայերը Արեւելքում հասան մի տեղ, որտեղ բնակվողներին հարցրին՝ դուք ի՞նչ ազգ եք: Սրանք պատասխանեցին՝ ցին: Հյուրընկալվում են դրանց տանն ու այն կոչում՝ ցինաց, չինաց տուն: Եվ այդ տարածքը կոչվում է Չինաստան: Հետո հայերն այդտեղ սկսում են արագ-արագ տներ կառուցել (դե, մենք կառուցող ժողովուրդ ենք, չէ՞, հո չինացիների կամ հնդիկների նման չենք), եւ մի հսկա քաղաք է բուսնում: Էս չինացիք ասում են՝ «Էս շան տղի հայերն ի՜նչ արագ կառուցեցին, էս շան հայերն ի՜նչ տուն կառուցեցին»: Ու էս քաղաքի անունը դրեցին Շանհայ: Ուրեմն, Շանհայը հիմնելուց հետո հայերի տղամարդիկ (քանի որ կանայք քիչ էին) գնում էին հեռավոր մի քաղաքից կին բերելու, ու երբ մեկը գնում էր, մյուսներն ասում էին՝ «ինձ համար էլ բեր կին», էդպես բեր կին, բեր կին ասացին, ու էդ հեռավոր քաղաքի անունը, հնչյունափոխվելով դարձավ Պեկին»:
Հ. Գ. Եթե որեւէ ծայրահեղ ազգայնական գործչի հետաքրքրեցին մեր նորօրյա պատմիչների այս մեկնությունները եւ կցանկանային դրանք օգտագործել իրենց քարոզարշավում՝ հայտնենք, որ նրանք ունեն նաեւ նարինջ ու տանձ բառերի բացատրությունները, եւ ընդհանրապես՝ կարող են ստուգաբանել ամեն ինչ. «Հարցերի դեպքում թող դիմեն մեզ»:
- Պատմագրությունները գրի առավ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
Քննարկում
satenik գրել է:
Իսրաելի աղջիկների՝ աննաներ-ի հնարածն է այս ամենը: Թույն և հիմարություն:
gor գրել է:
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ուրիշ ապուշ բան չկա՞ր,որ գրի առնեիր
փայտփորիկ գրել է:
Հարգելի Աննա Իսրայելյան:Քանի որ ես Ա.Իշխանյանի եւ Մ.Հարությունյանի առաջ քաշած վար
կածներին գիտականորեն ծանոթ չեմ,ուստի այս բոլորը ընդունում եմ,(առայժմ),որպես զուտ հումոր,(Ամանորի),որի համար էլ շնորհակալ եմ:Իսկ satenik-ից եւ gor-ից մի վիրավորվեք, կպատահի..
Ես գրել է:
Ինչպե՞ս է առաջացել Իսրաելյան ազգանունը:
Ուրեմն մի անգամ գալող տարին առնետի տարին էր: Աննա Իսրաելյանը ուզում էր մարդկությանը մի լավ բան նվիրեր, որ բոլորի տրամադրությունը բարձրանար ու լավ տրամադրությամբ տարին դիմավորեին: Աննան լավ կերավ խմեց ու անցավ գործի: Ավելի շատ կերավ, շատ կերավ, էնքան կերավ, որ նոր տարվա զանգերը խփելուց առաջ շտապեց զուգարան թԵթևանալու, որ մարդավարի տարին դիմաորի, բայց քանի որ շատ էր կերել, երկար նստավ, շաատ երկար էր դուրս գալիս, ենքան երկար, որ իր համախոհները նոր տարվա գավաթը բերեցին զուգարան, որ հասցնի տարին դիմավորել: Դե դիմաորելուց առաջ մարդը պետք է մի բան մտքին դնի չե՞, որ գալիք տարում կատարվի, Աննան հույս ուներ, որ են երկարը դուրս կգա ու կհասցնի բոլորի հետ դիմավորել, կռացավ նայի տեսնի դուրս եկել պրծել է թե չե՛ ու հենց էդ մոմենտին զանգերը խփեցին, Աննան նայեց էդ երկաաար հելնողին ու քանի որ շատ էր ցանկանում դրանից ազատվել ասաց. Ի-սրա-ելնելը և այսպիսով առաջ եկավ Իսրաել անունը: Իսկ երբ արդեն Աննան յան տվեց զուգարանից, ձեռք բերեց իր ազգանունը, ԻսրաելՅան:
ԱՆԹԱՌԱՄ ԾԱՂԻԿՆԵՐ 2008-ԻՆ
3«Ոչ ոք թառամած ծաղիկներ չի սիրում. մեզ պետք է նոր սկիզբ, նոր մոտեցումներ, նորարարություն, ստեղծարարություն, համարձակություն՝ հասարակությունը տանելու որակական նոր զարգացումների ճանապարհով»,- ...«ՉԵՆՔ ՆԵՐՔԱՇՎԵԼՈՒ ՑԱԾՐՈՐԱԿ ԲԱՆԱՎԵՃԻ ՄԵՋ»
Խոստանում է Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի ղեկավար, փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը - Պարոն Աբրահամյան, հունվարից պաշտոնապես մեկնարկելու է նախագահական ընտրությունների քարոզարշավը: Դուք արդեն որոշե՞լ ...«ՆԱԽԱԳԱՀ ԴԱՌՆԱԼՈՒ ՇԱՆՍ ՉՈՒՆԻ»
Հարցազրույցը՝ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻՍերժ Սարգսյանին նկատի ունենալով՝ ասում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը - 2007 ընտրական եւ նախընտրական տարին մոտենում է իր ավարտին: Որպես ՀՀ առաջին նախագահ ...«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ՝ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ»
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԱյս նախաձեռնության մասին երեկ ազդարարեց «Օրինաց երկրի» կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արթուր Բաղդասարյանը: Երեկ ՕԵԿ գրասենյակում հրավիրված ասուլիսում Արթուր Բաղդասարյանը հնչեցրեց իր ...«ՉԵՆՔ ՆԵՐՔԱՇՎԵԼՈՒ»
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ- Դուք հանդուրժո՞ղ մարդ եք, ինչպե՞ս եք վերաբերվում քաղաքական ընդդիմախոսներին: - Կարծում եմ՝ հանդուրժող եմ: Համենայնդեպս, ի տարբերություն երկիրը կազմաքանդելու, ապամոնտաժելու եւ հասարակությունը պառակտելու ...... ՄՆԱՑԱԾ ԱԶԳԵՐԸ ԾԱՌԵՐԻ ՎՐԱ ԷԻՆ
Պատմագրությունները գրի առավ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ 4Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը եւ Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանն իրենց ստուգաբանություններով ապացուցում են, որ ի սկզբանե էին հայերը: «Մենք պիտի կարողանանք ...ԳՅՈՒՄՐԻՆ՝ ՏԱՐՎԱ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՔԱՂԱ՞Ք
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԳյումրեցի հասարակական ու քաղաքական գործիչներն առաջարկում են իրենց քաղաքն ընդգրկել «Գինեսի» ռեկորդների գրքում: Ողջ տարին Գյումրին զանգվածային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր: Գյումրեցիները ...ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԱՌՆԵՏԻ ՏԱՐՎԱՆ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ 2Ամանորն ավանդաբար հետաքրքիր էր անցնում արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում: Շնորհիվ դատապարտյալների, տարիներ առաջ զարդարվում էին խցերը, խմորից պատրաստված տոնածառերին դատապարտյալները ...Ի՞ՆՉ ՏՎԵՑ 2007-Ը
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԱմփոփում են կուսակցությունները «Ամենակարեւորը, որ կցանկանայի՝ մեզ հաջողվեր առաջիկա կարեւորագույն, լրջագույն, քաղաքական եւ քաղաքացիական քննությունը հաջողությամբ բռնել: Այդպիսով, կարծում եմ, քաղաքական ...ԱԶՆԻՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԲԱՐԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ R«Արդար տնտեսական մրցակցությունը երկրի զարգացման նախապայմանն է»,- ասում է «Արզնի» ՏԹԽԸ տնօրենների խորհրդի նախագահ Մարատ Ջամվելյանը: Արդեն քանի տարի՝ Հայաստանի տնտեսության մեջ իր ...«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՏԵԼ ԵՄ ՍԵՐՍ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ 1Կրկեսի ուկրաինացի արտիստուհի Յուլյա Լադովան ոչ միայն կյանքը կապում է հայի հետ, այլեւ ուզում է դառնալ հայաստանյան Յուլյա Տիմոշենկո: Երեւանյան կրկեսում 1985թ. գեղարվեստական ղեկավարի, 2003-ից էլ, նաեւ տնօրենի ...«ԲԱՐԻ ԿԱՂԱՆԴ ՁԵԶ ԵՎ ԲԱՐԻ ՊԱՏՐԱՆՔ»
Պատրաստեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸՀայ մեծ բանաստեղծ Զահրատի այս խոսքերը թերեւս ամենից հարմարն են գալիք նախագահական մրցապայքարով սկսվող տարվա համար: Քանի որ ողջ տարին միմյանց հետ հակասությունների, հեռակա վեճերի, անհամաձայնությունների, ...
«ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՄ ԻՆՁ ԼԱՎ ԶԳՈՒՄ»
Զրուցեց ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԸ«ՍԻԼ»-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԲՆՈՒՅԹԻ ԷԻՆ
Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
96-Ի ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾՐԱԳՐՎԱԾ ՉԵՆ ԵՂԵԼ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
«ԶՐՊԱՐՏԱՆՔ ԵՎ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ»

ԼՈԻՐՋ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ
Մեջբերվում է ըստ www.levonforpresident.com կայքի
ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՏԱՐԱԾՔՆԵՐ ՉՀԱՆՁՆԵԼ
Ն. Գ.
«ՆԱԽԱԳԱՀ ԴԱՌՆԱԼՈՒ ՇԱՆՍ ՉՈՒՆԻ»
Հարցազրույցը՝ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻ«ԳԵՂԱՄՅԱՆԸ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ Է»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
... ՄՆԱՑԱԾ ԱԶԳԵՐԸ ԾԱՌԵՐԻ ՎՐԱ ԷԻՆ
Պատմագրությունները գրի առավ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
ԱՆԹԱՌԱՄ ԾԱՂԻԿՆԵՐ 2008-ԻՆ

- 1920 ՀԽՍՀ Հեղկոմը ընդունում է որոշում հողերի ազգայնացման մասին:
- 1991 Խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան Արցախում, հիմնվելով 1991 12 10-ի հանրաքվեի տվյալների վրա:
- 1994 Արցախի խորհրդարանը հաստատեց հանրապետության նախագահի պաշտոնը: Միջազգային դիտորդների ներկայությամբ Ռոբերտ Քոչարյանն առաջինն ընտրվեց այդ պաշտոնում:
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

