
«ՆԱԽԱԳԱՀ ԴԱՌՆԱԼՈՒ ՇԱՆՍ ՉՈՒՆԻ»
Սերժ Սարգսյանին նկատի ունենալով՝ ասում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը
- 2007 ընտրական եւ նախընտրական տարին մոտենում է իր ավարտին: Որպես ՀՀ առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած համաժողովրդական շարժման առանցքային ուժի ներկայացուցիչ՝ ինչպե՞ս եք գնահատում այդ շարժման համար նախընտրական առաջին փուլը:
- Նախ՝ արձանագրեմ, որ այն, ինչ ծրագրավորել էինք անել, առաջին հերթին՝ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի՝ հասարակության հետ շփումների իմաստով, հաջողությամբ իրականացվեց, եւ մենք բոլորս դրան ականատես եղանք: Սեպտեմբերի 21-ին ՀՀ առաջին նախագահի առաջին հրապարակային ելույթին հաջորդեցին բավականին ստվարաթիվ ու զանգվածային հանրահավաքներ, որոնց ընթացքում Լ. Տեր-Պետրոսյանը պատասխանեց հասարակությանը հուզող բազմաթիվ հարցերի, նաեւ որոշակի լուծումներ առաջարկեց, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման, կոռուպցիայի, արդարադատության համակարգի եւ մի շարք այլ կարեւորագույն խնդիրների վերաբերյալ: Հասարակական գիտակցության մեջ իսկապես ճեղքում տեղի ունեցավ, եւ Լ. Տեր-Պետրոսյանն այս պահի դրությամբ նախագահի թիվ մեկ թեկնածուն է համարվում, եւ պատահական չէ, որ հենց նրա շուրջ են կառուցվում ընտրական գործընթացները, մնացած թեկնածուների, նաեւ իշխանության թեկնածուի, իշխանական վարչակարգի բոլոր քայլերը ուղղվում են Տեր-Պետրոսյանի դեմ: Դա են վկայում հեռուստաընկերությունների կողմից հեռարձակվող լուրերն ու մատուցվող վերլուծությունները, որոնք քարոզարշավ են ոչ թե հօգուտ իրենց թեկնածուի, այլ՝ ընդդեմ Տեր-Պետրոսյանի: Այն, որ իրենք բոլոր հեռուստաընկերությունները փակել են Տեր-Պետրոսյանի թիմի առաջ, ընդգծում է այն անելանելի վիճակը, որում հայտնվել են ընտրություններից առաջ: Կարծում եմ, առաջին փուլի գնահատականը բավականին բարձր է, թեեւ կարող էր ավելի լավ լինել: Նկատի ունեմ քաղաքական դաշտի համախմբման հետ կապված որոշակի պրոբլեմները, միասնական թեկնածուի հարցը, թեեւ ինքս համարում եմ, որ Տեր-Պետրոսյանը միանշանակ արդեն ընդդիմության միասնական թեկնածուն է: Գաղափարական բանավեճ կարող է լինել միայն ՀՅԴ-ի եւ այդ կուսակցության թեկնածուի հետ: Մյուսների հետ բանավեճի որեւէ հնարավորություն, նկատի ունեմ թեկնածուների ասելիքն ու տեսակետները, իմաստ չեն ունենալու:
- Իսկ ընդդիմադիր դաշտի ոչ լիարժեք համախմբումն ու այլ թեկնածուների առաջադրումը կարո՞ղ են ազդել առաջին նախագահի ստանալիք քվեների վրա:
- Ստանալիք քվեների վրա չի ազդելու: Տեր-Պետրոսյանը ստանալու է այն, ինչ ստանալու է, եւ դա լինելու է լիարժեք ու բավարար՝ նախագահ դառնալու համար: Իսկ հոգեբանական առումով որոշակի խնդիրներ կան: Եթե այդ թեկնածուները համարժեքորեն վերագնահատեն ստեղծված իրավիճակն ու կանգնեն այսօր ձեւավորված շարժման կողքին, կարծում եմ՝ ամեն ինչ շատ ավելի կհեշտանա: Բայց համոզված եմ, որ դա բացարձակապես չի խանգարելու մեր խնդրի լուծմանը՝ փետրվարի 20-ին մեր երկիրը կունենա Լեւոն Տեր-Պետրոսյան անունով նախագահ:
- Ինչի՞ վրա է խարսխվելու Տեր-Պետրոսյանի թիմի մարտավարությունը՝ իշխանություններից հասարակության դժգոհությա՞ն, թե՞ այլ բանի վրա:
- Դժգոհության ալիք, իրոք, կա, եւ փաստ է, որ հասարակությունն ուզում է տեսնել մի բեւեռ, որի միջոցով կարող է ազատվել գործող իշխանությունից: Սկզբնական շրջանում բավականին մեծ զանգված կողմնորոշվում էր դեպի Տեր-Պետրոսյանը հենց այս դժգոհությունից ելնելով: Բայց Տեր-Պետրոսյանի հրապարակային ելույթներից հետո արդեն աստիճանաբար ականատեսն ենք այն բանի, որ դեպի առաջին նախագահն են հակվում ոչ թե ընդդեմ այս իշխանությունների, այլ՝ հանուն երկրի ապագայի, որովհետեւ տեսնում են, որ միայն նրա միջոցով է հնարավոր երկրում առկա բարոյահոգեբանական մթնոլորտը փոխել, Հայաստանը՝ որպես արժանապատիվ երկիր, համաշխարհային հանրության շարքերը վերադարձնել: Կարծում եմ, մեզ բոլորիս համար հպարտություն է միջազգային ասպարեզում ունենալու այս կարգի նախագահ: Որեւէ մեկը չի պատկերացնում, որ որպես երկրի նախագահ՝ Սերժ Սարգսյանը կարող է ՀՀ-ն արժանապատվորեն ներկայացնել միջազգային ասպարեզում:
- Որքանո՞վ եք կարեւորում «դրսի» աջակցությունը կամ ստացվող դրական ու բացասական ազդակները:
- Ես դա շատ չեմ կարեւորում: Մեզ համար շատ ավելի կարեւոր է մեր ժողովրդի կարծիքն ու տեսակետը: Բայց, իհարկե, շատ ավելի հաճելի է, երբ միջազգային հանրությունն էլ է լրջորեն հետեւում Հայաստանում ընթացող պրոցեսներին: Կարծում եմ, որ եթե Տեր-Պետրոսյանը չառաջադրվեր, Հայաստանը չէր արժանանա այն ուշադրությանը, որին մենք ականատես ենք:
- Ըստ տարբեր աղբյուրների, Տեր-Պետրոսյանի պաշտոնական առաջադրումից հետո նրա նկատմամբ որոշակի դրական ազդակներ են փոխանցվում նաեւ պետական կառույցներից: Որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը եւ ինչպիսի՞ն է իրավիճակն այդ իմաստով:
- Ի տարբերություն 2003թ. նախագահական ընտրությունների, երբ վարչական ամբողջ համակարգը որեւէ կերպ չէր արձագանքում հասարակության կողմից իրականացվող զանգվածային միջոցառումներին, այսօր այդ համակարգերում լիովին այլ վիճակ է: Պետական վարչական բուրգի ստորին հատվածները, գրեթե ամբողջությամբ, համակրում են Տեր-Պետրոսյանին, միջին հատվածներում դեռեւս քննարկումներ են գնում: Նրանք դեռ ուզում են անմասն մնալ եւ չաջակցել որեւէ կողմին: Բայց հասարակական այս լայն շարժման ծավալումը, այն էլ ընտրություններից երկու ամիս առաջ, բավականին լուրջ եւ լավատեսորեն մտածելու հիմքեր է տալիս:
- Ձեր գնահատմամբ, որքա՞ն են այս պահի դրությամբ Լ. Տեր-Պետրոսյանի եւ Ս. Սարգսյանի շանսերը:
- Ձայների առումով Սերժ Սարգսյանը բացարձակ շանս չունի նախագահ ընտրվելու, իսկ, առավել եւս, ազատ ու արդար ընտրությունների դեպքում նա 9 թեկնածուների թվում կարող է կիսել 7-9-րդ տեղերը: Դա միանշանակ է, եւ դա կարող է ասել ցանկացած քաղաքացի: Փորձել կեղծիքներ անել... համոզված եմ, որ դա իրեն չի հաջողվի: Ինքը փորձելու է կեղծել, որովհետեւ այլ շանս չունի եւ հասկանում է դա: Բայց համոզված եմ, որ եթե ինքն ու իր շրջապատը իրավիճակը սթափ գնահատեն, Ս. Սարգսյանը կհանի իր թեկնածությունը:
- Հարցազրույցը՝ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻ
ԱՆԹԱՌԱՄ ԾԱՂԻԿՆԵՐ 2008-ԻՆ
3«Ոչ ոք թառամած ծաղիկներ չի սիրում. մեզ պետք է նոր սկիզբ, նոր մոտեցումներ, նորարարություն, ստեղծարարություն, համարձակություն՝ հասարակությունը տանելու որակական նոր զարգացումների ճանապարհով»,- ...«ՉԵՆՔ ՆԵՐՔԱՇՎԵԼՈՒ ՑԱԾՐՈՐԱԿ ԲԱՆԱՎԵՃԻ ՄԵՋ»
Խոստանում է Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի ղեկավար, փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը - Պարոն Աբրահամյան, հունվարից պաշտոնապես մեկնարկելու է նախագահական ընտրությունների քարոզարշավը: Դուք արդեն որոշե՞լ ...«ՆԱԽԱԳԱՀ ԴԱՌՆԱԼՈՒ ՇԱՆՍ ՉՈՒՆԻ»
Հարցազրույցը՝ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻՍերժ Սարգսյանին նկատի ունենալով՝ ասում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը - 2007 ընտրական եւ նախընտրական տարին մոտենում է իր ավարտին: Որպես ՀՀ առաջին նախագահ ...«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ՝ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ»
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԱյս նախաձեռնության մասին երեկ ազդարարեց «Օրինաց երկրի» կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արթուր Բաղդասարյանը: Երեկ ՕԵԿ գրասենյակում հրավիրված ասուլիսում Արթուր Բաղդասարյանը հնչեցրեց իր ...«ՉԵՆՔ ՆԵՐՔԱՇՎԵԼՈՒ»
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ- Դուք հանդուրժո՞ղ մարդ եք, ինչպե՞ս եք վերաբերվում քաղաքական ընդդիմախոսներին: - Կարծում եմ՝ հանդուրժող եմ: Համենայնդեպս, ի տարբերություն երկիրը կազմաքանդելու, ապամոնտաժելու եւ հասարակությունը պառակտելու ...... ՄՆԱՑԱԾ ԱԶԳԵՐԸ ԾԱՌԵՐԻ ՎՐԱ ԷԻՆ
Պատմագրությունները գրի առավ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ 4Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը եւ Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանն իրենց ստուգաբանություններով ապացուցում են, որ ի սկզբանե էին հայերը: «Մենք պիտի կարողանանք ...ԳՅՈՒՄՐԻՆ՝ ՏԱՐՎԱ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՔԱՂԱ՞Ք
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԳյումրեցի հասարակական ու քաղաքական գործիչներն առաջարկում են իրենց քաղաքն ընդգրկել «Գինեսի» ռեկորդների գրքում: Ողջ տարին Գյումրին զանգվածային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր: Գյումրեցիները ...ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԱՌՆԵՏԻ ՏԱՐՎԱՆ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ 2Ամանորն ավանդաբար հետաքրքիր էր անցնում արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում: Շնորհիվ դատապարտյալների, տարիներ առաջ զարդարվում էին խցերը, խմորից պատրաստված տոնածառերին դատապարտյալները ...Ի՞ՆՉ ՏՎԵՑ 2007-Ը
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԱմփոփում են կուսակցությունները «Ամենակարեւորը, որ կցանկանայի՝ մեզ հաջողվեր առաջիկա կարեւորագույն, լրջագույն, քաղաքական եւ քաղաքացիական քննությունը հաջողությամբ բռնել: Այդպիսով, կարծում եմ, քաղաքական ...ԱԶՆԻՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԲԱՐԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ R«Արդար տնտեսական մրցակցությունը երկրի զարգացման նախապայմանն է»,- ասում է «Արզնի» ՏԹԽԸ տնօրենների խորհրդի նախագահ Մարատ Ջամվելյանը: Արդեն քանի տարի՝ Հայաստանի տնտեսության մեջ իր ...«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՏԵԼ ԵՄ ՍԵՐՍ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ 1Կրկեսի ուկրաինացի արտիստուհի Յուլյա Լադովան ոչ միայն կյանքը կապում է հայի հետ, այլեւ ուզում է դառնալ հայաստանյան Յուլյա Տիմոշենկո: Երեւանյան կրկեսում 1985թ. գեղարվեստական ղեկավարի, 2003-ից էլ, նաեւ տնօրենի ...«ԲԱՐԻ ԿԱՂԱՆԴ ՁԵԶ ԵՎ ԲԱՐԻ ՊԱՏՐԱՆՔ»
Պատրաստեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸՀայ մեծ բանաստեղծ Զահրատի այս խոսքերը թերեւս ամենից հարմարն են գալիք նախագահական մրցապայքարով սկսվող տարվա համար: Քանի որ ողջ տարին միմյանց հետ հակասությունների, հեռակա վեճերի, անհամաձայնությունների, ...
«ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՄ ԻՆՁ ԼԱՎ ԶԳՈՒՄ»
Զրուցեց ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԸ«ՍԻԼ»-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԲՆՈՒՅԹԻ ԷԻՆ
Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
96-Ի ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾՐԱԳՐՎԱԾ ՉԵՆ ԵՂԵԼ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
«ԶՐՊԱՐՏԱՆՔ ԵՎ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ»

ԼՈԻՐՋ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ
Մեջբերվում է ըստ www.levonforpresident.com կայքի
ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՏԱՐԱԾՔՆԵՐ ՉՀԱՆՁՆԵԼ
Ն. Գ.
«ՆԱԽԱԳԱՀ ԴԱՌՆԱԼՈՒ ՇԱՆՍ ՉՈՒՆԻ»
Հարցազրույցը՝ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻ«ԳԵՂԱՄՅԱՆԸ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ Է»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
... ՄՆԱՑԱԾ ԱԶԳԵՐԸ ԾԱՌԵՐԻ ՎՐԱ ԷԻՆ
Պատմագրությունները գրի առավ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
41 ՄԻԼԻԱՐԴ 514 ՄԻԼԻՈՆ 230 ՀԱԶԱՐ 940 ԴՈԼԱՐ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմը ընդունում է որոշում հողերի ազգայնացման մասին:
- 1991 Խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան Արցախում, հիմնվելով 1991 12 10-ի հանրաքվեի տվյալների վրա:
- 1994 Արցախի խորհրդարանը հաստատեց հանրապետության նախագահի պաշտոնը: Միջազգային դիտորդների ներկայությամբ Ռոբերտ Քոչարյանն առաջինն ընտրվեց այդ պաշտոնում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

