
«ՈՉ ՈՔԻ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ ՄԵՐ ԿՈՆՖԼԻԿՏԸ»
Հարցազրույց ադրբեջանցի գրող-հրապարակախոս Սեյմուր Բայջանի հետ
Դեկտեմբերի 17-20-ը Խաղաղասեր նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի նախաձեռնությամբ «Ադրբեջանի օրեր» խորագրով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում քննարկվեցին իրավապաշտպանության եւ լրագրության հետ առնչվող մի շարք հարցեր։ Ամփոփվեց նաեւ դպրոցում հայտարարված շարադրությունների մրցույթը՝ «Բաց նամակ իմ Ադրբեջանի հասակակցին», «Ադրբեջանն իմ պատկերացմամբ», «Հայաստան-Ադրբեջան՝ ո՞րն է մեր ապագան» եւ «Ադրբեջան» խորագրերով։ Սեյմուր Բայջանը նույնպես պատվիրակության կազմում էր, նա սիրով հարցազրույց տվեց «Առավոտին»։
- Գրեթե բոլոր շարադրություններում գրված են՝ «Ադրբեջանցիներ, դուք մեր բարեկամն եք», «Ողջույն, ընկեր» «Ողջույն, գործընկեր»։ Ձեր կարծիքով՝ ինչքանո՞վ անկեղծ կարող են լինել այս տողերը...
- Անկեղծ չեն, բայց անկեղծանում են, երբ կենդանի ենք շփվում միմյանց հետ, կարծիքներ փոխանակում։ Ափսոս, որ երկու ժողովուրդներին պետությունների քաղաքականությունն ու պապենական թշնամանքն է խանգարում, նաեւ միմյանց մասին թյուր տեղեկատվություն ստանալը։ Սեմինարին մասնակից երեխաները հանդիպումների ժամանակ խոստովանում էին, որ ադրբեջանցիներիս այլ կերպ էին պատկերացնում՝ բռի, կոպիտ։ Նույն կարծիքի են Ադրբեջանում՝ հայերիդ մասին։
- Այսպիսի սեմինարներ կազմակերպվում են հիմնականում Վրաստանում, երբեմն՝ Հայաստանում, բայց ոչ երբեք՝ Ադրբեջանում, ինչո՞ւ...
- Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ այլ է։ Ադրբեջանում ազգայնամոլները շատ-շատ են։ Այդ հարցում դուք մեզանից առաջ եք։ Հայաստանում կարծես ժողովուրդն ավելի հանգիստ է նայում երկու երկրների կոնֆլիկտներին...Նախկինում կարծում էի, թե այսպիսի սեմինարները օգուտ չեն տալիս, հիմա հակառակ կարծիքի եմ՝ ինչքան շատ լինեն նման հանդիպումները, շփումները՝ այնքան մոտ կլինի հաշտության պահը։
- Հաճախ արտասահմանցիները չեն տարբերում հայերին, ադրբեջանցիներին եւ վրացիներին։ Ընդամենը գիտեն, որ կան ժողովուրդներ, որոնք ապրում են Կովկասում...
- Իրականում ոչ մեկին էլ չի հետաքրքրում հայ-ադրբեջանական կոնֆլիկտը։ Ով էլ գիտի այդ մասին՝ անտարբեր է։ Մենք պետք է զգոն լինենք, պետք է այնպես անենք, որ պատերազմ չլինի։ Չնայած ես էլ եմ արդեն հոգնել այս վիճակից, մեկ-մեկ մտածում եմ, ինչու եմ Կովկասում ծնվել եւ ոչ, օրինակ, Դանիայում։
- Եթե հանկարծ սիրահարվես հայ աղջկա, ինչպե՞ս կվարվես։
- Մի անգամ նման մի բան եղել է։ Լավ աղջիկ էր՝ սպիտակամաշկ, բարեկազմ, ինձ էլ շատ էր սիրում, ես էլ՝ նույնը։ Բայց ամեն ինչին ռեալ է պետք մոտենալ՝ ոչինչ էլ չստացվեց:
- Զրուցեց ԱՐՏԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ
ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ «ԲՈԼՇԵՎԻԿՅԱՆ-ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ» ՈՐԱԿՄԱՆԸ
Դեկտեմբերի 20-ին «Առավոտն» իր «Հայելանման սիմետրիա» վերտառությամբ խմբագրականում անդրադարձել էր դեկտեմբերի 15-ին «ՀԺ»-ում հրապարակված այն ձեռագրին, որը վերագրվել էր ...ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԽԱԽՏՈՒՄ Է «ԱԺ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՕՐԵՆՔԸ
Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի հետեւություններն ԱԺ-ում իրենց 6 ամսվա գործունեությունից: - Սահմանադրական փոփոխություններով մեծացվեց խորհրդարանի դերակատարությունը, ...«ՄԱՐԴ-ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ՍԱՏԱՐՈՒՄՆԵՐԸ ՍԿՍՎԱ՞Ծ ԵՆ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻնչպես բաժանել 74 կուսակցությունները 9 թեկնածուների մեջ Պաշտոնապես գրանցված 74 կուսակցությունների անունները նախագահական ընտրությունների առիթով դեռ շատ են շահարկելու, եւ նախագահի թեկնածու առաջադրված թեկնածուները ...ԵՂԵՎՆԻՆԵՐՆ ԱՆՀԱՄԵՄԱՏ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆԱյդ պատճառով էլ շատ ընտանիքներ ստիպված են Ամանորը դիմավորել առանց տոնածառի Նախատոնական այս օրերին մայրաքաղաքում ամենուրեք բնական եւ արհեստական եղեւնիների մինի շուկաներ են բացվել: Ի տարբերություն նախորդ ...«ԱԴՐԲԵՋԱՆԻ ՕՐԵՐ ՉԷԻՆ ԼԻՆԻ»
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ 1Եթե դաշնակցական ԿԳ նախարարը նախապես իմանար «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կայացած ակցիայի մասին, խորագիրն անպայման կփոխեր: Երեկ ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը ամփոփեց տարին: Նրա ձեւակերպմամբ. ...«ՆՈՐ ԴԵՄՔԵ՞Ր»
ԱՐՄԵՆ ՈՍԿԱՆՅԱՆԱռաջին նախագահի նոր թիմի համառոտ տեսություն Ընդհանրապես, Լեւոն Տեր-Պետրոսյանի քարոզչության կազմակերպիչները ճիշտ են անում, որ իրենց ղեկավարի ելույթները բաժանում են DVD-ներով՝ քաղաքականությամբ հետաքրքրվող ...ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲՈՂՈՔԵԼ
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆԵտընտրական զարգացումներ՝ Իջեւանում Դեկտեմբերի 16-ին Իջեւանում կայացած համայնքապետի ընտրությունների արդյունքում չորրորդ անգամ վերընտրվեց գործող քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը։ Հիշեցնենք, որ նրա մրցակիցներն ...ԼՈԻՐՋ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ
Մեջբերվում է ըստ www.levonforpresident.com կայքի 2«Առավոտի» ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ շաբաթ օրը կայացած սատարող ուժերի կոնգրեսում ելույթի առավել ուշագրավ հատվածները: - «ՀայՌուսգազարդ» ընկերության ...ԱՀԱ ԹԵ ԻՆՉՈՒ ԷՐ ԳԻՐԱՆՈՒՄ ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԳաղտնիքը բնապահպանության նախարար լինելն է Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը Ամանորը նշելու է քաղաքից դուրս՝ Ծաղկաձորում, ընտանիքի եւ մոր հետ: Այս մասին նա ասաց «Առավոտի» հետ զրույցում ...«ՈՉ ՈՔԻ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ ՄԵՐ ԿՈՆՖԼԻԿՏԸ»
Զրուցեց ԱՐՏԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԸՀարցազրույց ադրբեջանցի գրող-հրապարակախոս Սեյմուր Բայջանի հետ Դեկտեմբերի 17-20-ը Խաղաղասեր նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի նախաձեռնությամբ «Ադրբեջանի օրեր» խորագրով «Մխիթար Սեբաստացի» ...96-Ի ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾՐԱԳՐՎԱԾ ՉԵՆ ԵՂԵԼ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ 3«Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը համաձայն չէ այն գնահատականին, թե 1996թ.-ին իր գլխավորությամբ տեղի ունեցած հայտնի դեպքերը «բոլշեւիկյան-հեղափոխականության» ...
«ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՄ ԻՆՁ ԼԱՎ ԶԳՈՒՄ»
Զրուցեց ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԸ«ՍԻԼ»-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԲՆՈՒՅԹԻ ԷԻՆ
Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
96-Ի ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾՐԱԳՐՎԱԾ ՉԵՆ ԵՂԵԼ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
«ԶՐՊԱՐՏԱՆՔ ԵՎ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ»

«ԵԹԵ ԻՆՁ ՉԽՓԵՆ, ԵՍ ՉԵՄ ԽՓԻ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
«ԲԱՐԵՎԻ ՓՈԽԱՐԵՆ ՀԱՐՑՆՈՒՄ ԷԻՆ՝ ՊԱՀԱՆՋԱՏԵ՞Ր ԵՍ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԼՈԻՐՋ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ
Մեջբերվում է ըստ www.levonforpresident.com կայքի
ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՏԱՐԱԾՔՆԵՐ ՉՀԱՆՁՆԵԼ
Ն. Գ.
«ԳԵՂԱՄՅԱՆԸ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ Է»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
41 ՄԻԼԻԱՐԴ 514 ՄԻԼԻՈՆ 230 ՀԱԶԱՐ 940 ԴՈԼԱՐ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
- 1933 Պետությունների իրավունքների և պարտավորությունների վերաբերյալ Մոնտեվիդեոյի պայմանագրի ստորագրողմը (49 հ. 3097, 300): Հոդված 1-ը կարող է նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

