
ԼՈԻՐՋ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ
«Առավոտի» ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ շաբաթ օրը կայացած սատարող ուժերի կոնգրեսում ելույթի առավել ուշագրավ հատվածները:
- «ՀայՌուսգազարդ» ընկերության հիմնադրման պայմանագրով՝ ռուսական կողմն իր 55% կազմող մասնաբաժինը պարտավորվել էր վճարել գազով, որը չորս տարվա ընթացքում պիտի ձրի մատակարարվեր Հայաստանին՝ վաճառելու համար հանրապետության բնակիչներին ու ձեռնարկություններին: Հանրապետության ներկա իշխանություններն այդ գազաքանակն սպառեցին երկու տարում, 1998-1999 թվականներին, իսկ նրա վաճառքի դիմաց գոյացած 148 միլիոն դոլարը, նախագահ Քոչարյանի վկայությամբ, պարզապես անհետացավ: Եվ մինչ օրս էլ ոչ ոքի հայտնի չէ, թե ում գրպանում հայտնվեց, նույնիսկ ամենահարուստ երկրների չափանիշներով պատկառելի համարվող այդ գումարը:
- Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ 2002 թվականից սկսած, Հայաստան ներմուծվող բենզինի ամսական ծավալները կազմում են 12.000-15.000 տոննա, մինչդեռ հայտնի է, որ 1997 թվականի աշնանն արդեն ներկրվում էր ամսական 30.000 տոննա: Ինչո՞վ բացատրել հանրապետությունում բենզինի սպառման այս շեշտակի անկումը: Չէ՞ որ մեր երկրում արձանագրվող «աննախադեպ տնտեսական զարգացման» եւ ավտոմեքենաների թվի անընդհատ աճի պայմաններում բենզինի պահանջարկը ոչ թե պիտի նվազեր, այլ ավելանար: Իրականում, մասնագետների գնահատմամբ, 2002 թվականից ի վեր, Հայաստանը ներմուծել է ամսական ավելի քան 50.000, թերեւս՝ անգամ 60.000 տոննա բենզին: Դա նշանակում է, որ վեց տարվա կտրվածքով, պաշտոնական վիճակագրությունը չի հաշվառել շուրջ երեք միլիոն տոննա բենզին, որը, բնականաբար, դուրս է մնացել հարկման դաշտից: Թե ինչ ահռելի չգանձված պետական եկամուտների մասին է խոսքը, ցանկացած տնտեսագետ կարող է հեշտությամբ հաշվել:
- Նույնպիսի արտառոց մի մեքենայություն էլ կապված է ղազախական գազի խոշոր ծավալների ներմուծման հետ, որն ընդհանրապես արտացոլված չէ Հայաստանի վիճակագրական պաշտոնագրերում: Այդ փաստն ինձ հաջողվեց բացահայտել միայն Ղազախստանի պաշտոնական վիճակագրությանը ծանոթանալու շնորհիվ, ըստ որի՝ այդ երկիրը 2006 թվականին Հայաստան է արտահանել շուրջ 1 միլիարդ 200 միլիոն խորանարդ մետր գազ, որի արժեքը կազմում է 157 միլիոն դոլար: Մնում է գուշակել, թե ում բանկային հաշվի վրա է նստել այդ գազաքանակի վաճառքից գոյացած գումարը: Ի դեպ, բացառված չէ, որ այդ գործարքը շարունակվում է նաեւ այս տարի, սակայն քանի որ 2007 թվականի վիճակագրական տվյալները դեռեւս հրապարակված չեն՝ դա չենք կարող պնդել:
- Թեեւ ոչ իմ ելույթում, այլ մամուլում վերջերս հրապարակումներ եղան ներկա վարչախմբի հանցավոր էությունը բացահայտող եւս մի աներեւակայելի փաստի մասին: Խոսքը վերաբերում է 2004 թվականին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության վերահսկողության վարչության կողմից Արարատյան մաքսատանը կատարված ստուգումներին: Այդ ստուգումների հիմա ն վրա կազմվել է թ. 223 ակտը, որը ստորագրել են՝ վերահսկողության վարչության կողմից՝ Ն. Գրիգորյանը, Գ. Հարությունյանը, Ա. Բաբաջանյանը եւ Ա. Հարությունյանը, իսկ մաքսատան կողմից՝ Ա. Ստեփանյանը, Ս. Ավետիքյանը, Ա. Հարությունյանը եւ Լ. Պողոսյանը: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ 2001-2003 թվականների ժամանակամիջոցում մաքսատան աշխատակիցների անփութության կամ չարաշահումների պատճառով պետական բյուջե չի մուտքագրվել ավելի քան 12 միլիարդ դրամ (մոտ 20 միլիոն դոլար): Թեեւ սա վերոհիշյալ դեպքերի համեմատ մեծ գումար չի կազմում, սակայն տվյալ պարագայում մենք գործ ունենք բոլորովին այլ բնույթի մի ապօրինության հետ: Ստուգման ակտը ինչ-որ մեկի հրամանով անհետացել է, իսկ ֆինանսների նախարարության վերահսկողության ծառայության պետը՝ հայտնվել բանտում:
Թեեւ իշխանությունները չափազանց բուռն արձագանքեցին իմ ելույթներին, բայց զարմանալիորեն նրանք բոլորովին շրջանցեցին «ՀայՌուսգազարդի» մատակարարած գազի գումարին, հանրապետություն մտնող բենզինի ծավալներին եւ ղազախական գազի ներմուծմանը վերաբերող հարցերը: Այդ մասին քար լռություն պահպանեցին թե՛ հանրապետության պերճախոս նախագահը, թե՛ համեստափայլ վարչապետը: Լռեցին նաեւ խորհրդարանի պատվավոր անդամները, օրինապաշտ գլխավոր դատախազը եւ անգամ՝ նախագահի թեկնածուները: Ի՞նչն է, արդ, այս տոտալ համրության պատճառը: Ո՞չ, արդյոք, այն, որ մենք խփել ենք ճիշտ նշանակետին եւ իշխանություններին ներկայացրել այնպիսի կոնկրետ ու ծանրագույն մեղադրանքներ, որոնց պատասխանը նրանք չունեն: Մի՞թե ավելի համոզիչ փաստարկ է պետք Հայաստանում առկա կոռուպցիայի աստիճանը պատկերացնելու եւ ներկա վարչախմբի հանցավորությունն ապացուցելու համար: Բերված փաստերի շուրջ լռություն պահպանելով, իշխանությունները թերեւս հույս են փայփայում, որ ժողովուրդը դրանք չի նկատի կամ արագ կմոռանա: Մեր խնդիրն է, ըստ այդմ, ի դերեւ հանել նրանց հույսերը, եւ ամենօրյա հիշեցումով այդ փաստերը հասցնել Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ականջին:
Իշխանություններն անարձագանք են թողնում ոչ միայն կոռուպցիայի կոնկրետ, թեկուզ աղաղակող, դեպքերին վերաբերող մեղադրանքները, այլեւ մակրոտնտեսական նշանակություն ունեցող աննորմալ ու չափազանց մտահոգիչ երեւույթների քննադատությունները:
- Դրանցից մեկը Հայաստանի տնտեսագետների եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների փորձագետների կողմից առաջ քաշված այն սկզբունքային հարցադրումն է, թե ինչու տնտեսական աճի երկնիշ տարեկան ցուցանիշների կամ վագրային թռիչքների պայմաններում բնակչության կենսամակարդակի որակական փոփոխություն չի արձանագրվում: Պարադոքսի բանալին, իմ կարծիքով, տվել են Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետները, բայց դրա վրա առայժմ ոչ ոք լուրջ ուշադրություն չի դարձրել: Ես նկատի ունեմ նրանց մատնանշած այն ուշագրավ փաստը, որ Հայաստանի բյուջեն կազմում է համախառն ներքին արդյունքի 14 տոկոսը, մինչդեռ աշխարհի մնացյալ երկրներում, սովորաբար, այն հասնում է ՀՆԱ-ի մոտ 30-45 տոկոսին: Դա կարող է ունենալ երեք ակնհայտ բացատրություն՝ կա՛մ Հայաստանի համախառն ներքին արդյունքի ցուցանիշներն ուռճացված են, կա՛մ բյուջեի իրական եկամուտները թաքցված են, կա՛մ էլ միաժամանակ տեղի է ունեցել թե՛ մեկը, թե՛ մյուսը: Սա նշանակում է, որ բոլոր դեպքերում մենք գործ ունենք ծանրագույն հանցագործության կամ, այլ կերպ ասած, պետական մասշտաբի տնտեսական խարդախության մի ահավոր դրսեւորման հետ, որի համար, առաջին հերթին, պատասխանատու են հանրապետության նախագահը, վարչապետը եւ Կենտրոնական բանկի նախագահը: Ավելորդ չեմ համարում այս առիթով կրկնել նախորդ ելույթներից մեկում իմ արած պատասխանատու հայտարարություններից մեկը, այն է՝ համատարած կողոպուտի եւ պետական ռեկետի պատճառով Հայաստանում գոյանում է երկու բյուջե՝ մեկը պաշտոնապես հայտարարվածը, մյուսը՝ իշխանությունների գրպանում հայտնվածը, ընդ որում, դատելով հաշվարկներից, երկրորդ բյուջեն անհամեմատ ավելի մեծ է առաջինից:
- Իշխանությունների կողմից համարյա լիակատար անուշադրության է մատնված մակրոտնտեսական առումով նույնպիսի աղետալի հետեւանքներ ունեցող մի այլ վտանգավոր երեւույթ՝ այսպես կոչված, դրամի արժեւորման չդադարող գործընթացը: «Այսպես կոչված» արտահայտությունը ես օգտագործում եմ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ «դրամի արժեւորումը» սխալ տերմին է, քանի որ այն տեղի է ունենում ոչ միայն համաշխարհային ֆինանսական շուկաներում դոլարի կուրսի անկման, այլեւ տնտեսապես չհիմնավորված արհեստական պատճառներով: Սակայն սա ընդամենը հարցի ձեւական կամ արտաքին կողմն է: Ինչ վերաբերում է նրա էությանը, ապա կարեւոր է պարզել, թե դրամի «արժեւորման» այդ գործընթացը ինչպիսի բացասական ազդեցություն է գործում երկրի տնտեսության եւ բնակչության սոցիալական վիճակի վրա:
Անզեն աչքով իսկ նկատելի է, որ դրանից, առաջին հերթին, տուժում է արտերկրից կատարված դրամական փոխանցումների հաշվին ապրող Հայաստանի բնակչության զգալի մի հատվածը, որի եկամուտները, փաստորեն, նվազել են շուրջ 40 տոկոսով: Այնպես որ, դրամական փոխանցումների տարեցտարի աճող ծավալներն ամենեւին բնակչության կենսամակարդակի բարելավում չեն նշանակում: Տվյալ գործոնը լուրջ սոցիալական խնդիրներ է հարուցում նաեւ այլ առումներով: Մասնավորապես, այն խթանում է, առանց այդ էլ, վտանգավոր չափերի հասած արտագաղթը: Դրամի շեշտակի «արժեւորման» պատճառով, մանավանդ ուղեկցված ապրանքների անընդհատ թանկացումով, արտագնա աշխատանքի մեկնած մարդկանց համար ավելի հեշտ է իրենց ընտանիքները պահել արտասահմանում, քան Հայաստանում:
Տնտեսական առումով՝ այդ անվերահսկելի կամ շահադիտաբար կարգավորվող գործընթացն ամենամեծ հարվածն է հասցնում Հայաստանի նորաբողբոջ արտահանող արդյունաբերությանը, որի արտադրած ապրանքները, դրամի «արժեւորման» հետեւանքով առաջացած ինքնարժեքի բարձրացման պատճառով, միջազգային շուկայում կորցնում են իրենց մրցունակությունը: Դրամի «արժեւորումը» բացասաբար է անդրադառնում նաեւ ներքին սպառման համար նախատեսված ապրանքների եւ գյուղատնտեսական մթերքների արտադրության վրա, քանի որ դրանց ներմուծումն ավելի ձեռնտու է դառնում, քան արտադրումը:
- Մեջբերվում է ըստ www.levonforpresident.com կայքի
Քննարկում
horomsim գրել է:
wow...de asa petutyun chi eli....tnaza...ha...
Artur գրել է:- horomsim
wow...de asa petutyun chi eli....tnaza...ha...
Պետությունը պետությունա է այ Հոռոմսիմ ջան, համա պետության ղեկավարները շնագելից էլ վերան են։- horomsim
ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ «ԲՈԼՇԵՎԻԿՅԱՆ-ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ» ՈՐԱԿՄԱՆԸ
Դեկտեմբերի 20-ին «Առավոտն» իր «Հայելանման սիմետրիա» վերտառությամբ խմբագրականում անդրադարձել էր դեկտեմբերի 15-ին «ՀԺ»-ում հրապարակված այն ձեռագրին, որը վերագրվել էր ...ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԽԱԽՏՈՒՄ Է «ԱԺ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՕՐԵՆՔԸ
Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի հետեւություններն ԱԺ-ում իրենց 6 ամսվա գործունեությունից: - Սահմանադրական փոփոխություններով մեծացվեց խորհրդարանի դերակատարությունը, ...«ՄԱՐԴ-ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ՍԱՏԱՐՈՒՄՆԵՐԸ ՍԿՍՎԱ՞Ծ ԵՆ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻնչպես բաժանել 74 կուսակցությունները 9 թեկնածուների մեջ Պաշտոնապես գրանցված 74 կուսակցությունների անունները նախագահական ընտրությունների առիթով դեռ շատ են շահարկելու, եւ նախագահի թեկնածու առաջադրված թեկնածուները ...ԵՂԵՎՆԻՆԵՐՆ ԱՆՀԱՄԵՄԱՏ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆԱյդ պատճառով էլ շատ ընտանիքներ ստիպված են Ամանորը դիմավորել առանց տոնածառի Նախատոնական այս օրերին մայրաքաղաքում ամենուրեք բնական եւ արհեստական եղեւնիների մինի շուկաներ են բացվել: Ի տարբերություն նախորդ ...«ԱԴՐԲԵՋԱՆԻ ՕՐԵՐ ՉԷԻՆ ԼԻՆԻ»
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ 1Եթե դաշնակցական ԿԳ նախարարը նախապես իմանար «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կայացած ակցիայի մասին, խորագիրն անպայման կփոխեր: Երեկ ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը ամփոփեց տարին: Նրա ձեւակերպմամբ. ...«ՆՈՐ ԴԵՄՔԵ՞Ր»
ԱՐՄԵՆ ՈՍԿԱՆՅԱՆԱռաջին նախագահի նոր թիմի համառոտ տեսություն Ընդհանրապես, Լեւոն Տեր-Պետրոսյանի քարոզչության կազմակերպիչները ճիշտ են անում, որ իրենց ղեկավարի ելույթները բաժանում են DVD-ներով՝ քաղաքականությամբ հետաքրքրվող ...ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲՈՂՈՔԵԼ
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆԵտընտրական զարգացումներ՝ Իջեւանում Դեկտեմբերի 16-ին Իջեւանում կայացած համայնքապետի ընտրությունների արդյունքում չորրորդ անգամ վերընտրվեց գործող քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը։ Հիշեցնենք, որ նրա մրցակիցներն ...ԼՈԻՐՋ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ
Մեջբերվում է ըստ www.levonforpresident.com կայքի 2«Առավոտի» ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ շաբաթ օրը կայացած սատարող ուժերի կոնգրեսում ելույթի առավել ուշագրավ հատվածները: - «ՀայՌուսգազարդ» ընկերության ...ԱՀԱ ԹԵ ԻՆՉՈՒ ԷՐ ԳԻՐԱՆՈՒՄ ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԳաղտնիքը բնապահպանության նախարար լինելն է Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը Ամանորը նշելու է քաղաքից դուրս՝ Ծաղկաձորում, ընտանիքի եւ մոր հետ: Այս մասին նա ասաց «Առավոտի» հետ զրույցում ...«ՈՉ ՈՔԻ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ ՄԵՐ ԿՈՆՖԼԻԿՏԸ»
Զրուցեց ԱՐՏԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԸՀարցազրույց ադրբեջանցի գրող-հրապարակախոս Սեյմուր Բայջանի հետ Դեկտեմբերի 17-20-ը Խաղաղասեր նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի նախաձեռնությամբ «Ադրբեջանի օրեր» խորագրով «Մխիթար Սեբաստացի» ...96-Ի ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾՐԱԳՐՎԱԾ ՉԵՆ ԵՂԵԼ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ 3«Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը համաձայն չէ այն գնահատականին, թե 1996թ.-ին իր գլխավորությամբ տեղի ունեցած հայտնի դեպքերը «բոլշեւիկյան-հեղափոխականության» ...
«ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՄ ԻՆՁ ԼԱՎ ԶԳՈՒՄ»
Զրուցեց ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԸ«ՍԻԼ»-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԲՆՈՒՅԹԻ ԷԻՆ
Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
96-Ի ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾՐԱԳՐՎԱԾ ՉԵՆ ԵՂԵԼ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
«ԵԹԵ ԻՆՁ ՉԽՓԵՆ, ԵՍ ՉԵՄ ԽՓԻ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
«ԶՐՊԱՐՏԱՆՔ ԵՎ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ»

«ԲԱՐԵՎԻ ՓՈԽԱՐԵՆ ՀԱՐՑՆՈՒՄ ԷԻՆ՝ ՊԱՀԱՆՋԱՏԵ՞Ր ԵՍ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԼՈԻՐՋ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ
Մեջբերվում է ըստ www.levonforpresident.com կայքի
ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՏԱՐԱԾՔՆԵՐ ՉՀԱՆՁՆԵԼ
Ն. Գ.
«ԳԵՂԱՄՅԱՆԸ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ Է»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
41 ՄԻԼԻԱՐԴ 514 ՄԻԼԻՈՆ 230 ՀԱԶԱՐ 940 ԴՈԼԱՐ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
- 1933 Պետությունների իրավունքների և պարտավորությունների վերաբերյալ Մոնտեվիդեոյի պայմանագրի ստորագրողմը (49 հ. 3097, 300): Հոդված 1-ը կարող է նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

