
«ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՄ ԻՆՁ ԼԱՎ ԶԳՈՒՄ»
Հարցազրույց Արթուր Աբրահամի հետ
IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը դեկտեմբերի 8-ին անգլիացի Ուեյն Էքլոքին 5-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելուց եւ վեցերորդ անգամ անընդմեջ չեմպիոնական գոտին պաշտպանելուց հետո հայտարարել էր, թե մտադիր է Ամանորը դիմավորել Երեւանում:
Չեմպիոնն արդեն Հայաստանում է: «Առավոտը» կիրակի օրը նրան հանդիպեց Ծաղկաձորում:
- Արթուր: Հայաստանցի քո բազմահազար երկրպագուների անունից շնորհավորում ենք հերթական հաղթանակդ:
- Շնորհակալություն: Ուրախ եմ, որ այս անգամ էլ կարողացա արդարացնել մարզասերների սպասելիքները:
- Պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 25 մենամարտերից 20-ն ավարտել ես նոկաուտով: Որպես կանոն, քո վճռական հարվածից հետո մրցակիցներդ տապալվել են ռինգի հատակին: Բայց այս անգամ Էքլոքը միայն ճոճվեց, բայց մրցավարը դադարեցրեց մարտը: Հարվա՞ծդ այս անգամ այն հզորությունը չուներ, թե՞...
- Ինձ համար գլխավորը հաղթելն Է: Ու ամեն անգամ, երբ հաղթում եմ, ինձ երջանիկ ու հպարտ եմ զգում: Հաղթանակից այն կողմ ավելի լավ բան չկա: Պարտությունն է վատ, որը չեմ զգացել ու չեմ էլ ցանկանում տեսնել: Էքլոքը անհարմար մրցակից էր: Նա տիրապետում է ուժգին հարվածների: Բայց երբ ռինգում աշխարհի չեմպիոնն է ու պայքարում է գոտին պահպանելու համար, պիտի իմանա, որ թույլ մրցակից այդ մակարդակում չի լինում: Ինչ վերաբերում է հարվածի ուժգնությանը, անկեղծ ասեմ. անգլիացին, ի տարբերություն իմ նախորդ մրցակիցներից շատերի, մարտից առաջ ասուլիսների եւ հանդիպումների ժամանակ (մարտից հետո էլ) իրեն պարկեշտ ու իմ հանդեպ հարգալից էր պահում: Ես էլ ռինգում նրա հետ կրկնակի հարգալից վարվեցի: Այդ պահին կարող էի մի քանի հարված էլ հասցնել: Բայց տեսնելով, որ նա արդեն նոկաուտի մեջ է, չշարունակեցի: Չարությամբ չէի լցված նրա դեմ: Մրցավարն էլ ճիշտ ժամանակին կանգնեցրեց մարտը:
- Մարտերից հետո մրցակիցներիդ հետ կապեր, շփումներ պահպանո՞ւմ ես:
- Չի ստացվում, քանի որ բոլորս էլ ապրում ենք մեր երկրներում ու զբաղված ենք մեր մարզումներով, ծրագրերով:
- ԶԼՄ-ներում տեղեկատվություն կա, որ հաջորդ մենամարտդ ծրագրել ես անցկացնել Կելլի Պավլիկ-Ռորմեն Թեյլոր զույգի հաղթողի հետ:
- Այո, այդպիսի խոսակցություն եղել է: Ես հատկապես Թեյլորի հետ հանդիպելու ցանկություն արտահայտել եմ: Բայց, կարծես, առայժմ չի ստացվում, որովհետեւ նրա մենեջերը չէր ուզում գալ Գերմանիա: Հիմա սպասում ենք հունվարին նրանց միջեւ կայանալիք մենամարտի ավարտին: Եթե նրանցից մեկն ու մեկը համաձայնի, ես ամեն րոպե պատրաստ եմ:
- Այսինքն՝ պատրաստ ես ռինգ մտնել ցանկացած վարկածով չեմպիոնի հե՞տ:
- Այո: Եթե ինքդ չեմպիոն ես, պիտի պատրաստ լինես մենամարտել մյուսների հետ էլ:
- Իսկ մինչ այդ ուրիշ մրցակիցների թեկնածություն չեք քննարկում:
- Կան այդպիսիք: Հիմա իմ մենեջերը բանակցություններ է վարում: Հնարավոր է, որ հաջորդ անգամ ռինգ մտնեմ մարտի 15-ին կամ 22-ին: Իսկ թե ո՞վ կլինի մրցակիցս, ինքս էլ չգիտեմ: Ամենայն հավանականությամբ, այդ մարտը կկայանա Բեռլինում, որից հետո արդեն կտեղափոխվեմ Ամերիկա: Իսկ ներկայիս դրությամբ ես պարզապես հանգստանում եմ իմ Հայաստանում:
- Քանի՞ տարի Հայաստանում Նոր տարի չես դիմավորել:
- Չորս: Ինչ տեղափոխվել եմ Գերմանիա:
- Ի՞նչ զգացողություն ունես:
- Որտեղ եւ ինչպես էլ ապրես, քեզ լիարժեք զգում ես միայն քո ծննդավայրում: Ով ուզում ես եղիր, արտերկրում դու ուրիշ մարդ ես, իրենցը չես:
- Ծաղկաձորը շա՞տ է փոխվել:
- Սիրողական բռնցքամարտում, երբ Հայաստանի ազգային հավաքականի անդամ էի (Արթուրը հանրապետության եռակի չեմպիոն է եւ մեկ անգամ էլ դարձել է արծաթե մեդալակիր), 1999-2003 թվականներին հավաքներ էինք անցկացնում հին օլիմպիական ավանում: Հիմա այն անճանաչելիորեն փոխվել է: Հիացած եմ ու հպարտ՝ մարզվելու այնպիսի հրաշալի պայմաններ, ինչպիսիք հիմա են ստեղծվում, արտասահմանում չես տեսնի: Հիմա մնում է, որ մեր մարզիչներն ու մարզիկներն իրենց խոսքն ասեն՝ արդյունքներ ցույց տան:
- Ամանորի ի՞նչ բարեմաղթանքներ ունես:
- Ամբողջ հայությանը՝ առողջություն, իսկ մարզիկներին՝ միայն հաղթանակներ:
Հ. Գ. Երեկ «Allboxing»-ի ինտերնետային կայքից տեղեկացանք, որ Արթուր Աբրահամը «BoxSport» հանդեսի անցկացրած ամենամյա հարցման արդյունքներով Գերմանիայում երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է տարվա լավագույն բռնցքամարտիկ՝ իրենից ետ թողնելով Վլադիմիր Կլիչկոյին, Զոլտ Էրդեյին, Ֆելիքս Շտուրմին եւ Սեբաստիան Սիլվեստրին:
- Զրուցեց ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԸ
ԱՅԴ Ի՞ՆՉ «ԱՅԼ ԾԱԽՍԵՐ» ԷԻՆ
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, որ ներկա է լինում կառավարության նիստերին, «Առավոտի» հետ զրույցում հիշատակեց, թե կառավարության օգոստոսի 16-ի N 981-Ա որոշմամբ ...«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԼՈՒԾՈՒՄ ԿԱՐԵՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը ադրբեջանական «Դեյ-Ազ»-ին տված հարցազրույցում կարծիք էր հայտնել, որ մեզանում գունավոր հեղափոխությունները բացառված են: ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ...«ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼՈՒՄ ՀԱՂԹԵՑ ՇԱՐԺՈՒՄԸ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԴեկտեմբերի 22-ին հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ վերլուծելով իր շուրջ ձեւավորված համաժողովրդական շարժման եւ իշխանությունների ծավալած գործունեության արդյունքը: Դեկտեմբերի 22-ին ՀՀ կառավարության ...ԱՌԱՍՊԵԼ՝ ԸՍՏ ՎԱՀԱՆԻ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՀՅԴ նախագահի թեկնածուն չի հավատում հրապարակված հարցումների արդյունքներին, ըստ որոնց՝ Սերժ Սարգսյանի վարկանիշն ամենաբարձրն է: Երեկ ՀՅԴ բյուրոյի գրասենյակում հրավիրված ասուլիսում ՀՅԴ բյուրոյի անդամ, նախագահի ...ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՏԱՐԱԾՔՆԵՐ ՉՀԱՆՁՆԵԼ
Ն. Գ. 1«Տեր-Պետրոսյանը նշել է, որ դրածոները առաջադրելով իրենց թեկնածությունը` խնդիր են լուծել նախորդ եւ նախորդի նախորդ ընտրություններում: Այսինքն` դրածոները մշտապես դրածո անձինք են»,- երեկ բացառելով ...ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱՄՓՈՓԵՑ 2007-Ը
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երեւանցիներին՝ համբերատարության համար, բոլոր ժամանակավոր անհարմարությունները տարան պատվով»,- երեկ տարվա ամփոփիչ ասուլիսում հայտարարեց քաղաքապետ Երվանդ ...ԶԻՆՎՈՐՆԵՐՆ ՈՒ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ՋՐԾԱՂԻԿ ԵՆ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆՉնայած դրան, թե՛ կրթության, թե՛ բանակի պատասխանատուները հերքում են հիվանդության առկայությունը: Այս օրերին մայրաքաղաքի դպրոցներում շատ երեխաներ դասերից բացակայում են: Պատճառն այն է, որ մի շարք դպրոցներում ...«ՍՅՈՒՆՅԱՑ ԱՐԾԻՎՆԵՐԸ» ԿՍԱՏԱՐԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆՈրովհետեւ, իրենց համոզմամբ, վարչապետն արիական ծագում ունի Շաբաթ օրը լրագրողների մի խումբ այցելեց Կապան՝ լուսաբանելու «Սյունյաց արծիվներ» երիտասարդական-հասարակական կազմակերպության հիմնադրման ...ԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԱԿԱԼԻ ԲՈՂՈՔԸ ԲԱՎԱՐԱՐՎԵԼ Է
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆՊայմանականով ազատվածները կրկին մեկուսարանում են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը դիմել էր ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատին՝ դատապարտյալներ Վարդան Մուխսիխաչոյանի եւ Արամայիս Միրիբյանի պայմանական ...«ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՄ ԻՆՁ ԼԱՎ ԶԳՈՒՄ»
Զրուցեց ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԸՀարցազրույց Արթուր Աբրահամի հետ IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը դեկտեմբերի 8-ին անգլիացի Ուեյն Էքլոքին 5-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելուց եւ վեցերորդ անգամ անընդմեջ չեմպիոնական գոտին ...ԷԿՎԱԴՈՐԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՈՒ ԱՆՍԱՄԲԼ ՀԻՄՆԵՑ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԴիրիժոր Զավեն Վարդանյանն այլեւս ղեկավարելու է Մենակատարների պետական կամերային անսամբլը Հայաստանյան մշակութային կյանքում առաջին անգամ 2008թ. հունվարի վերջերին դասական երաժշտության երկրպագուներին կներկայանա ...
«ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՄ ԻՆՁ ԼԱՎ ԶԳՈՒՄ»
Զրուցեց ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԸՍԱԴՈՅԱՆՆ ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԻ ՕԳՆԱԿԱ՞Ն

«ՍԻԼ»-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԲՆՈՒՅԹԻ ԷԻՆ
Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
«ԶՐՊԱՐՏԱՆՔ ԵՎ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ»

«ԵԹԵ ԻՆՁ ՉԽՓԵՆ, ԵՍ ՉԵՄ ԽՓԻ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
«ԲԱՐԵՎԻ ՓՈԽԱՐԵՆ ՀԱՐՑՆՈՒՄ ԷԻՆ՝ ՊԱՀԱՆՋԱՏԵ՞Ր ԵՍ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՏԱՐԱԾՔՆԵՐ ՉՀԱՆՁՆԵԼ
Ն. Գ.
«ԳԵՂԱՄՅԱՆԸ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ Է»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
41 ՄԻԼԻԱՐԴ 514 ՄԻԼԻՈՆ 230 ՀԱԶԱՐ 940 ԴՈԼԱՐ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ՉԵՆՋԻ ՎՐԱ
- 1805 Ռուսաստանի կազմի մեջ է մտնում Շիրվանի (Շամախու) խանությունը:
- 1864 Ծնվեց արևելագետ, հնաբան, լեզվաբան Նիկողայոս Մառը: (Վախճ. 1934թ.-ին):
- 1920 Խորհրդային Հայաստանում կազմակերպվում է առաջին մասսայական շաբաթօրյակը:
- 1920 Դաշնակցականները կազմում են այսպես կոչված «Ինքնավար Սյունիքի կառավարություն» (1921 թվականի ապրիլի 26-ին այն վերակազմվում է և անվանվում «Լեռնահայաստանի կառավարություն»):
- 1991 Խորհրդային Միությունը քայքայվեց: Միխայիլ Գորբաչովը տվեց իր հրաժարականը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

