
ԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԱԿԱԼԻ ԲՈՂՈՔԸ ԲԱՎԱՐԱՐՎԵԼ Է
Պայմանականով ազատվածները կրկին մեկուսարանում են
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը դիմել էր ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատին՝ դատապարտյալներ Վարդան Մուխսիխաչոյանի եւ Արամայիս Միրիբյանի պայմանական վաղակետ ազատման հետ կապված: «Առավոտը» ժամանակին անդրադարձել էր նշված անձանց նկատմամբ Արագածոտնի մարզի առաջին ատյանի եւ քրեական վերաքննիչ դատարանների դատավճիռների տարօրինակ մարդասիրությանը: «Կոշ» քրեակատարողական հիմնարկում մինչ այդ իրենց պատիժը կրած 15 տարվա ազատազրկման դատապարտվածներ Վարդան Մուխսիխաչոյանին եւ Արամայիս Միրիբյանին դատարանները ազատել են 3 տարի 4 ամիս շուտ: Վ. Մուխսիխաչոյանը՝ Ա. Միրիբյանի եւ այլոց հետ՝ դիմակավորված, ձեռնոցներով, ԱԿՍ-74ՈՒ տեսակի լիցքավորված ինքնաձիգերով, «Նագան» ատրճանակով 1997թ. մտել էին Գավառի Հացառատ թաղամասի բնակիչ Փայլակ Միքայելյանի տուն: Հանցագործները նախապես իմանալով, որ վերջինս գտնվում է Ռուսաստանում, գիտեին, որ տանը մնացել են երկու կանայք եւ անչափահաս երեխան: Նրանք նախօրոք կտրել են զոհերի հեռախոսի գիծը, մետաղյա ձողով բացել տան դուռը: Քնած տեղից արթնացրել էին Փայլակի կնոջը՝ Կարինե Մխիթարյանին: Աղմուկից արթնացել էին 5-ամյա երեխան եւ ամուսնու մայրը՝ Թամարա Բախտիկյանը: Երեխայի աչքի առաջ ոճրագործները մետաղյա ձողով, դանակներով, օղու շշով հարվածել են մորը, դրամի տեղը իմանալու նպատակով տանջել նրան: Չդիմանալով կտտանքներին, Կարինեն հայտնել էր ոսկեղենի տեղը: Իմանալով ոսկե զարդերի տեղը, երեխայի ներկայությամբ նրանք սպանել են մորը: Մետաղյա ձողով մարդասպանները հարվածներ էին հասցրել տատին եւ կարծելով, թե նա մահացած է, հեռացել էին, հափշտակելով արյունով ձեռք գցածը:
Երեկ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասաց, որ ոճրագործները Վճռաբեկ դատարանի որոշմամբ նորից մեկուսացվել են եւ կկրեն իրենց մնացած պատիժը: Ըստ Ա. Թամազյանի, Արագածոտնի մարզի առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանները հաշվի չեն առել հանցագործների արարքի հասարակական վտանգավորությունը, առանձնակի դաժանությունը. «Դատապարտյալների անձնական գործերի ուսումնասիրությունից երեւում է, որ նրանք չեն ուղղվել, ազատազրկման ժամանակ ստացել են բազմաթիվ կարգապահական տույժեր, իրենց պահվածքով բացասական ներգործություն ունեցել մյուս դատապարտյալների վրա»: Ըստ Ա. Թամազյանի, առանձնապես ծանր հանցագործություն կատարածների նկատմամբ պետք է անհատական մոտեցում ցուցաբերել: Նրա տեղեկացմամբ, պայմանական վաղաժամկետ ազատվածների անձնական գործերի ուսումնասիրությունից երեւում է, որ նրանք 10-15 տարվա մեջ որեւէ խրախուսանքի չեն արժանացել մեկուսարանի ադմինիստրացիայի կողմից, եւ պայմանականի ժամկետը լրանալուն մոտ «արհեստական խրախուսանքների» են հանկարծ արժանանում:
Գլխավոր դատախազի տեղակալի տեղեկացմամբ, բազմաթիվ երկրներում սպանությունների համար մարդիկ դատապարտվում են երկարաժամկետ ազատազրկման: Ֆրանսիայում՝ 30, Բուլղարիայում, Մոլդովայում՝ 25, Իսրայելում՝ 20: «Նման երկրներում պատժի 3/4-րդը կրելուց հետո, երբ մարդիկ ազատվում են պատժի հետագա կրումից, արդեն իսկ 20 տարի նստած են լինում: Իսկ մեզ մոտ ցուցաբերվում է մի քիչ չափազանցված մարդասիրություն»,- հավելում է պարոն Թամազյանը՝ տեղեկացնելով նաեւ պայմանական վաղաժամկետ ազատվածների հարցը գլխավոր դատախազության կոլեգիայի առաջիկա օրակարգային հարցերից մեկն է լինելու:
Հայտնի են շատ դեպքեր, երբ մարդուն մնացել է պատիժը կրելու համար 1 ամսից քիչ ժամանակ, նրան մերժում են դատարանի որոշմամբ, իսկ ահա ավելի ծանր հանցագործություն կատարածի նկատմամբ հաշվի չեն առնվում ոչ ժամկետներն ու ոչ ծանրացուցիչ հանգամանքները:
- ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
ԱՅԴ Ի՞ՆՉ «ԱՅԼ ԾԱԽՍԵՐ» ԷԻՆ
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, որ ներկա է լինում կառավարության նիստերին, «Առավոտի» հետ զրույցում հիշատակեց, թե կառավարության օգոստոսի 16-ի N 981-Ա որոշմամբ ...«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԼՈՒԾՈՒՄ ԿԱՐԵՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը ադրբեջանական «Դեյ-Ազ»-ին տված հարցազրույցում կարծիք էր հայտնել, որ մեզանում գունավոր հեղափոխությունները բացառված են: ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ...«ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼՈՒՄ ՀԱՂԹԵՑ ՇԱՐԺՈՒՄԸ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԴեկտեմբերի 22-ին հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ վերլուծելով իր շուրջ ձեւավորված համաժողովրդական շարժման եւ իշխանությունների ծավալած գործունեության արդյունքը: Դեկտեմբերի 22-ին ՀՀ կառավարության ...ԱՌԱՍՊԵԼ՝ ԸՍՏ ՎԱՀԱՆԻ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՀՅԴ նախագահի թեկնածուն չի հավատում հրապարակված հարցումների արդյունքներին, ըստ որոնց՝ Սերժ Սարգսյանի վարկանիշն ամենաբարձրն է: Երեկ ՀՅԴ բյուրոյի գրասենյակում հրավիրված ասուլիսում ՀՅԴ բյուրոյի անդամ, նախագահի ...ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՏԱՐԱԾՔՆԵՐ ՉՀԱՆՁՆԵԼ
Ն. Գ. 1«Տեր-Պետրոսյանը նշել է, որ դրածոները առաջադրելով իրենց թեկնածությունը` խնդիր են լուծել նախորդ եւ նախորդի նախորդ ընտրություններում: Այսինքն` դրածոները մշտապես դրածո անձինք են»,- երեկ բացառելով ...ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱՄՓՈՓԵՑ 2007-Ը
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երեւանցիներին՝ համբերատարության համար, բոլոր ժամանակավոր անհարմարությունները տարան պատվով»,- երեկ տարվա ամփոփիչ ասուլիսում հայտարարեց քաղաքապետ Երվանդ ...ԶԻՆՎՈՐՆԵՐՆ ՈՒ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ՋՐԾԱՂԻԿ ԵՆ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆՉնայած դրան, թե՛ կրթության, թե՛ բանակի պատասխանատուները հերքում են հիվանդության առկայությունը: Այս օրերին մայրաքաղաքի դպրոցներում շատ երեխաներ դասերից բացակայում են: Պատճառն այն է, որ մի շարք դպրոցներում ...«ՍՅՈՒՆՅԱՑ ԱՐԾԻՎՆԵՐԸ» ԿՍԱՏԱՐԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆՈրովհետեւ, իրենց համոզմամբ, վարչապետն արիական ծագում ունի Շաբաթ օրը լրագրողների մի խումբ այցելեց Կապան՝ լուսաբանելու «Սյունյաց արծիվներ» երիտասարդական-հասարակական կազմակերպության հիմնադրման ...ԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԱԿԱԼԻ ԲՈՂՈՔԸ ԲԱՎԱՐԱՐՎԵԼ Է
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆՊայմանականով ազատվածները կրկին մեկուսարանում են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը դիմել էր ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատին՝ դատապարտյալներ Վարդան Մուխսիխաչոյանի եւ Արամայիս Միրիբյանի պայմանական ...«ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՄ ԻՆՁ ԼԱՎ ԶԳՈՒՄ»
Զրուցեց ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԸՀարցազրույց Արթուր Աբրահամի հետ IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը դեկտեմբերի 8-ին անգլիացի Ուեյն Էքլոքին 5-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելուց եւ վեցերորդ անգամ անընդմեջ չեմպիոնական գոտին ...ԷԿՎԱԴՈՐԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՈՒ ԱՆՍԱՄԲԼ ՀԻՄՆԵՑ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԴիրիժոր Զավեն Վարդանյանն այլեւս ղեկավարելու է Մենակատարների պետական կամերային անսամբլը Հայաստանյան մշակութային կյանքում առաջին անգամ 2008թ. հունվարի վերջերին դասական երաժշտության երկրպագուներին կներկայանա ...
«ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՄ ԻՆՁ ԼԱՎ ԶԳՈՒՄ»
Զրուցեց ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԸՍԱԴՈՅԱՆՆ ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԻ ՕԳՆԱԿԱ՞Ն

«ՍԻԼ»-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԲՆՈՒՅԹԻ ԷԻՆ
Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
«ԶՐՊԱՐՏԱՆՔ ԵՎ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ»

«ԵԹԵ ԻՆՁ ՉԽՓԵՆ, ԵՍ ՉԵՄ ԽՓԻ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
«ԲԱՐԵՎԻ ՓՈԽԱՐԵՆ ՀԱՐՑՆՈՒՄ ԷԻՆ՝ ՊԱՀԱՆՋԱՏԵ՞Ր ԵՍ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՏԱՐԱԾՔՆԵՐ ՉՀԱՆՁՆԵԼ
Ն. Գ.
«ԳԵՂԱՄՅԱՆԸ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ Է»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
41 ՄԻԼԻԱՐԴ 514 ՄԻԼԻՈՆ 230 ՀԱԶԱՐ 940 ԴՈԼԱՐ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ՉԵՆՋԻ ՎՐԱ
- 1805 Ռուսաստանի կազմի մեջ է մտնում Շիրվանի (Շամախու) խանությունը:
- 1864 Ծնվեց արևելագետ, հնաբան, լեզվաբան Նիկողայոս Մառը: (Վախճ. 1934թ.-ին):
- 1920 Խորհրդային Հայաստանում կազմակերպվում է առաջին մասսայական շաբաթօրյակը:
- 1920 Դաշնակցականները կազմում են այսպես կոչված «Ինքնավար Սյունիքի կառավարություն» (1921 թվականի ապրիլի 26-ին այն վերակազմվում է և անվանվում «Լեռնահայաստանի կառավարություն»):
- 1991 Խորհրդային Միությունը քայքայվեց: Միխայիլ Գորբաչովը տվեց իր հրաժարականը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

