
ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇԸ ԿՐԿԻՆ ԾԱԾԱՆՎՈՒՄ Է ԱՏԼԱՆՏԻԿԱՅՈՒՄ
«Կեդախի վաճառականի» հետքերով
Անցյալ տարի ավարտվեց «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի նախաձեռնած՝ 13-րդ դարի «Կիլիկիա» վերականգնված առագաստանավով գիտա-պատմական արշավը Կիլիկիո հայ առեւտրականների անցած ճանապարհներով: Աշխարհում դա միակ նավն է, որը ծովային ճանապարհորդություն իրականացրեց Եվրոպայի շուրջը: Այսօր նավը ցամաքում սպասում է այն օրվան, երբ կկարողանա Երեւանի ծովային թանգարանում այլ նմուշների կողքին զբաղեցնել իր պատվավոր տեղը: Սակայն ակումբի անդամներն իրենց դավաճանած կլինեին, եթե համարեին իրենց առաքելությունն ավարտված. չէ՞ որ աշխարհում այնքան հետաքրքիր եւ առայժմ չբացահայտված առեղծվածներ կան, այնքան անհայտ ծովեր եւ նավահանգիստներ:
Եվ ահա 2007թ. դեկտեմբերի 16-ին սկսվեց «Այաս» ակումբի երկրորդ արշավը, որի մեկնարկը կլինի Վաշինգթոնից եւ կշարունակվի դեպի Կարիբյան ծովում գտնվող Դոմինիկա կղզի: Իհարկե, այդ երթուղին պատահական չընտրվեց՝ դրա հիմքում եւս ընկած է հայկական նավատորմի պատմության ուսումնասիրությունը: Հայտնի է, որ Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ դարեր ի վեր գոյություն ունեին տնտեսական հարաբերություններ, մասնավորապես՝ Ասիայից Եվրոպա տանող քարավանային երթուղիներից շատերը Հայաստանի միջով էին անցնում: Իսկ 17-րդ դարում Օստ-Հնդկական ընկերության ներկայացուցիչները հայկական բնակավայրեր են հայտնաբերել Հնդկաստանի տարբեր շրջաններում՝ Դելիում, Ագրայում, Կալկաթայում, Բոմբեյում:
1665 թվականին հայերը, Աղուրանզեբ կայսեր հրամանով, իրավունք ստացան բնակեցնել Բենգալիայի մայրաքաղաքի արվարձանում գտնվող Սայդաբադ վայրը: Շուտով հայերը իրենց ձեռքը վերցրին առեւտուրը, փաստորեն՝ ձեռք բերելով տարածաշրջանի մենաշնորհը: Բացի այդ, հայերը սկսեցին լուրջ ազդեցություն ունենալ երկրի քաղաքական կյանքի վրա: Այդ ամենը հաշվի առնելով, եվրոպական Օստ-Հնդկական ընկերության ներկայացուցիչները, ջանալով ներթափանցել հնդկական շուկա, լրջորեն ուսումնասիրում էին հայերի գործելաոճը եւ աշխատում էին բարեկամական կապեր հաստատել նրանց հետ: Եվ քանի որ Պարսկաստանի տարածքով ձգվող քարավանների ցամաքային երթուղիները վտանգավոր էին, բուռն զարգացում է ապրում ծովային առեւտուրը:
Սկզբում հայերը ստիպված էին վարձել եվրոպական եւ ասիական նավերը: Դա չափազանց թանկ էր, եւ հայ առեւտրականները սկսեցին զարգացնել սեփական նավատորմը: Իհարկե, եվրոպացիները սկզբնական շրջանում փորձում էին սահմանափակել հայերի գործունեությունը տարածաշրջանում, սակայն նրանց դա չհաջողվեց՝ հայերի դիրքերը շատ ամուր էին: Արդյունքում՝ 1668 թվականին Բրիտանական վաճառականների ընկերության եւ Հայ առեւտրականների միջեւ պայմանագիր կնքվեց, որի համաձայն՝ հայ առեւտրականներին շնորհվում էին նույն իրավունքները, որոնցով օժտված էին անգլիացի վաճառականները՝ ազատ տեղափոխվել երկրից երկիր, բնակվել ցանկացած քաղաքում կամ գյուղում, գնել ու վաճառել անշարժ գույքը եւ ընտրվել հասարակական պաշտոններում: Եվրոպացիներից քչերն էին արժանացել նման արտոնությունների: Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրեց վաճառականների առաջնորդ Խոջա Փանոս Քալանթարը:
1698-ին Հնդկաստանի կառավարությունը հայերից վարձակալել է «Կեդախի վաճառական» («Quedagh Merchant») անունը կրող մի մեծ առագաստանավ: Նավը ուղղվում է Բենգալիայից դեպի Սուրաթ՝ ոսկով ու արծաթով, թանկարժեք քարերով ու գործվածքներով, ափիոնով ու զենքով բեռնված: Նավապետը Ռայթ ազգանունով մի անգլիացի էր, որը ուներ նաեւ ֆրանսիական կառավարությունից ստացած անցաթուղթ:
17-րդ դարի վերջը միջազգային ծովահենների վերելքի շրջանն էր, եւ նրանցից առավել հայտնի էր բրիտանացի Ուիլյամ Քիդդը: Նա Անգլիայի թագավորից վստահագիր ուներ, որը նրան իրավունք էր տալիս բռնագրավել ֆրանսիական ցանկացած նավ: Եվ, Աստծո կամքով, 1698-ի հունվարի 30-ին, Աֆրիկայի հարավ-արեւմտյան ափի մոտակայքում Ու. Քիդդի «Էդվենչեր գալլի» («Adventure Galley») եւ «Կեդախի վաճառական» նավերի երթուղիները հատվեցին: Ծովահենները գրավեցին եւ առգրավեցին հայերի նավը՝ Ֆրանսիական անցաթղթի առկայությունը «արդարացնում» էր այդ հարձակումը: Երկու առագաստանավերը հասան Մադագասկար, որտեղ Քիդդը թողեց իր նավը եւ ճանապարհորդությունը շարունակեց հայկական նավով, այն վերանվանելով «Էդվենչեր փրայս» («Adventure Prize»), այսինքն՝ «արկածի մրցանակ»: Ու. Քիդդը ուղեւորվում է Նյու Յորք:
Անգլիայում այդ ժամանակ ծովահենների սանձարձակությունների դեմ հասարակական բողոքի հզոր ալիք էր բարձրացել: Դրանից բացի, հայ վաճառականների գանգատի հիման վրա, Հնդկաստանի կայսրը սպառնում է Եվրոպական ընկերությանը՝ խզել առեւտրական հարաբերությունները: Այդ պատճառով, Ամերիկա հասնելուն պես, Քիդդին սպասում էր իր ձերբակալման մասին հրամանը: Տեղեկանալով այդ մասին, հայտնի ծովահենը փորձեց թաքնվել Պուերտո-Ռիկոյի եւ Դոմինիկյան Հանրապետության (այն ժամանակ Էսպանիոլա) միջեւ ընկած անմարդաբնակ կղզիներից մեկում: Սակայն դա չօգնեց, եւ նա հայտնվեց դատարանի առջեւ: Ամիսներ անց Ու. Քիդդը տեղափոխվեց Լոնդոն եւ կախաղան բարձրացվեց Թեմզա գետի ափին գտնվող Թիլսբուրի թաղամասում՝ ի ցույց նրանց, ովքեր փորձեն ծովահեն դառնալ:
«Կեդախի վաճառական» հայկական նավի, ինչպես նաեւ գանձերի ճակատագիրը առ այսօր մնում է չբացահայտված: Ամենայն հավանականությամբ, նավը Կարիբյան ծովի կղզիներից մեկում հրկիզվել էր կամ ջրասույզ եղել: Առագաստանավի վերջին հանգրվանի մասին մի քանի վարկած կա, որոնց ուսումնասիրությունն էլ հենց դարձել է «Այաս» ակումբի երկրորդ արշավի նպատակը:
Ճանապարհորդությունը իրականացվելու է «Անահիտ» անունը կրող 4 ոտնաչափ զբոսանավով (յախտայով), որը ակումբի անդամ Պավել Գուլումյանը տրամադրել է արշավը իրականացնելու համար: Անձնակազմը բաղկացած է 4 հոգուց՝ Կարեն Բալայան (նավապետ), Պավել Ղալումյան, Ալեքսանդր Մարգարյան եւ Արա Թամանյան: Արշավի առաջին փուլը կտեւի մինչեւ 2008 թ. փետրվարի կեսը եւ այդ ժամանակահատվածում առագաստանավը պետք է անցնի 20 000 ծովային մղոն: Ծրագրված է, որ ճանապարհորդությունը տեւելու է մի քանի տարի: Նավաստիները փորձելու են հայթայթել տեղեկություններ, ինչպես նաեւ իրականացնել ծովի ընդերքի հետազոտություններ՝ նպատակ ունենալով պարզաբանել կորած նավի ճակատագիրը:
Այսպիսով, հայկական եռագույնը նորից ծածանվում է Ատլանտիկ օվկիանոսի ջրատարածքում, իսկ «Այաս» ակումբը շարունակում է իր գործունեությունը:
- ԿԱՐԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ
ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ՉԵՆՋԻ ՎՐԱ
Երեկ, ժամը 21.30-ի սահմաններում, անհայտ անձը փորձել է կողոպտել Թումանյան փողոցի «Սթար» սուպերմարկեթում գործող տարադրամի փոխանակման կետի աշխատակցին, որը խոշոր գումար էր տեղափոխում: Ավելի ուշ ...ՄԵԿ ԱՄՍՈՒՄ ՀՈՌԵՏԵՍՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՍա են վկայում «Գելափի» համակարգմամբ անցկացված նոր հարցումները Քաղաքական ուժերին են տրամադրվել Հայկական սոցիոլոգիական ընկերակցության դեկտեմբերի 1-9-ին անցկացրած հարցումները, որոնք նախապատրաստել, ...ՄԵՆՔ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԱԿՆ ԵՆՔ, ԵՎ ՍԵՎԱԳՈՐԾ ԲԱՆՎՈՐԸ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը «Առավոտի» հետ զրույցում պնդում է, որ առավել ազատ, արդար ընտրություններ ամենից շատ Հանրապետականին է հարկավոր, եւ Հանրապետականը ձգտելու է դրան:
- Պարոն Սահակյան, ...Ո՞Վ ԿՀԱՆՁՆԻ ՂԱՐԱԲԱՂԸ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԾանրութեթեւ են անում քաղաքական գործիչները ԵԱՀԿ Մադրիդի համաժողովի ընթացքում համանախագահները ներկայացրին ԼՂՀ կարգավորման նոր առաջարկները, որոնք, ըստ վերլուծաբանների, ենթադրում են ազատագրված վեց տարածքների ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԼԻՆԵՆ 2 ՓՈՒԼՈՎ
Սեփ. լր.ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը երեկ «Փաստարկ» ակումբում կարծիք է հայտնել, որ նախագահական ընտրությունների ընթացքում մրցակցությունն ընթանալու է 4-5 թեկնածուների միջեւ եւ ավարտվելու ...«ՍԻԼ»-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԲՆՈՒՅԹԻ ԷԻՆ
Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ 4
Ասում է ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի անդամ, պատգամավոր, «ՍԻԼ գրուպի» հիմնադիր Խաչատուր Սուքիասյանը
- 2007-ի սեպտեմբերին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարգադրություն ստորագրեց պետբյուջեի հարկային ...ՆՈՐ ՏԱՐԻՆ՝ ՆՈՐ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՒՄ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ Նյութը պատրաստվել է Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ:Բնակարանամուտ տոնող 80-ամյա Սիրանույշ Վարդանյանի եւ նրա ժառանգների հիշողության մեջ երեկվա օրը կհավերժանա: Հենց Սիրանույշ տատիկին երեկ վերապահվեց կարմիր ժապավենը կտրելու եւ շենքերը բացելու պատիվը: Ընդհանրապես, ...ՀԱՅԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ՃՈԽ ԱՊՐԵԼ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ 1Ըստ Եվգենի Գլադունչիկի, հակառակ դեպքում՝ այդքան հոսանք չէին ծախսի «Մենք չենք ցանկանում էլեկտրաէներգիայի սակագինը փոխել, սակայն եթե գազի գինը բարձրանա, ստիպված կլինենք այն բարձրացնել»,- երեկ ...«ՈՉ ՈՔ ԵՐԵԽԱ ՉԷ»
Գ. Ս. 6«Ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի, հանրապետության առաջին նախագահը երբեք հանդես չի եկել որպես բիզնեսմեն կամ տնտեսական գործիչ: Այդ պատճառով էլ այսօր ազնվությունից խոսելու իրավունք ...ԳԱԶ ՔԱՇԵԼԸ ԹԱՆԿ Է ՆՍՏՈՒՄ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ«ՀայՌուսգազարդի» աշխատակիցները գազիֆիկացման համար բնակիչներից «աջ ու ձախ» գումարներ են ուզում Ձմռանը մայրաքաղաքի մի շարք համայնքներում գազիֆիկացման բուռն աշխատանքներ են ընթանում: ...ԴԵՌ ԿԱՆ ՉՓԱՐԱՏՎԱԾ ԿԱՍԿԱԾՆԵՐ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտի» նոյեմբերի 17-ի «Հոսանքահարվե՞լ է, թե՞ սպանվել» հրապարակման մեջ տեղեկացրել էինք այս տարվա օգոստոսի 30-ին պաշտպանության նախարարության Վարդենիսի զորամասերից մեկում 19-ամյա ...ՎՌԱԶ ԱՐՁԱԳԱՆՔ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԻՆ
ԱՇՈՏ ԲԼԵՅԱՆ 2
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում անցկացված «Ադրբեջանի օրերի» առիթով
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի «Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան. ...ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԿՐՔԵՐ Է ԲՈՐԲՈՔԵԼ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԳիտնականների միջեւ կռիվ է ընկել, թե ում թեմային պիտի փող տրվի Երեկ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ ԿԳՆ Կենսաբանության բնագավառի թեմատիկ ֆինանսավորման փորձագիտական հանձնաժողովի նիստ: Հանձնաժողովը ...ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՄԱՅՔԸ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Այստեղ ամենահինը հայկական եկեղեցին է, ամենաթանկը՝ հայկական հյուրանոցը
Սինգապուրի ամենահին՝ «Ռաֆֆըլս» հյուրանոցը համարվում է երկրի այցեքարտերից մեկը:
Այս հայկական եկեղեցին 1973թ-ից հայտարարված ...ՄԵՌՆԵԼ ԳՆԴԱԿԻՑ, ՈՉ ԹԵ ՎԱԽԻՑ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆՀրաչ Զաքարյանի՝ «առաջին գծի» զինվորի մասին «Երազում եմ» ֆիլմում ոչ մի կրակոց չկա Վերջերս «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ երիտասարդ ռեժիսոր Հրաչ Զաքարյանի «Երազում ...«ԵՐԲԵՄՆ ՁԵՌՆԱՄԱՐՏԻ ԵՆՔ ԲՌՆՎՈՒՄ»
Գ. Հ.
Աղանդավորների հետ «հանդիպումների» մասին ասում է Մրգավանի սբ. Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Մխիթար քահանա Ալոյանը:
«Առավոտը» մշտապես անդրադառնում է աղանդների դեմ պայքարի թեմային: ...ԱՂԱՆԴՆԵՐԻ ՃՈԽ «ՏԵՍԱԿԱՆԻ» ԵՒ ՄԵՌԱԾ ՕՐԵՆՔ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական եւ օգնության կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանի մեկնաբանությունները:
Վերջերս կայացած ասուլիսում ՀՀ կառավարության Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի ...«ՀԱՅ-ԱՐՏԻ» ՄԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԿՅԱՆՔԸ ԵՌՈՒՄ Է
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Իսկ սրահներից մեկը, արդեն քանի տարի, կողպված է Իսաբեկյանների ձեռքով
Տարեմուտից առաջ յուրաքանչյուր անհատ կամ կազմակերպություն հետադարձ հայացք է գցում իր մեկ տարվա անելիքին: Երեւանի քաղաքապետարանի «Հայ-Արտ» ...ՄԱՐԶԵՐՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳԾՈՎ ԱՄՓՈՓԵԼՈՒ ՔԻՉ ԲԱՆ ԿԱ
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆՊետբյուջեից հատկացված ֆինանսական միջոցները ծախսվում են ուսուցչի, ուսանողության տոների ու նմանատիպ միջոցառումների վրա: Ամեն անգամ, երբ մշակույթի նախարար է նշանակվում, նորանշանակ նախարարը շեշտը դնում է ...«ԳՈՒՑԵ ԱՐՎԵՍՏՍ ՀԱՍՈ՞Ւ ՉԷ ՄԵՐ ԵՐԿՐԻՆ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ասում է կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը, որի գործերը հիմնականում կատարվում են արտերկրում
Վերջերս «Կուլտուրա» հեռուստաալիքով եթեր հեռարձակվեց կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի «Surgite Gloriae» ...ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇԸ ԿՐԿԻՆ ԾԱԾԱՆՎՈՒՄ Է ԱՏԼԱՆՏԻԿԱՅՈՒՄ
ԿԱՐԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ«Կեդախի վաճառականի» հետքերով Անցյալ տարի ավարտվեց «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի նախաձեռնած՝ 13-րդ դարի «Կիլիկիա» վերականգնված առագաստանավով գիտա-պատմական ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Պատրաստեց Ն. ԱՎԱԳՅԱՆԸՄանկապղծության զոհեր Մեկ տարի ընթացած դռնփակ դատավարության ընթացքում ՌԴ Կրասնոյարսկի դատարանը մանկապղծության համար դատավճիռ է կայացրել երեք տղամարդու նկատմամբ: Նրանցից մեկը նախկին գործարար էր, երկրորդը՝ ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱՅԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
RՆերքո շարադրյալ նյութերը տպագրվում են «Հայաստանը եվրոպական ինտեգրացիայի ճանապարհին» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Արեգ գիտամշակութային երիտասարդական ասոցիացիա» հ/կ-ն ...ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գիրք վեցերորդ
Գլուխ երրորդ
ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ
Այնպես որ, հուլիսի քսանվեցը բոլոր առումներով ամենահարմարն է, եւ եթե դուք էլ եք կարծում, որ ընդունելության քննությունները կարող են խոչընդոտ ...
«ԿՐԱԿՈՑ»՝ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՅՑԻ ԺԱՄԱՆԱԿ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
ՍԱԴՈՅԱՆՆ ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԻ ՕԳՆԱԿԱ՞Ն

«ՍԻԼ»-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԲՆՈՒՅԹԻ ԷԻՆ
Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
«ԵԹԵ ԻՆՁ ՉԽՓԵՆ, ԵՍ ՉԵՄ ԽՓԻ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
«ԶՐՊԱՐՏԱՆՔ ԵՎ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ»

«ԲԱՐԵՎԻ ՓՈԽԱՐԵՆ ՀԱՐՑՆՈՒՄ ԷԻՆ՝ ՊԱՀԱՆՋԱՏԵ՞Ր ԵՍ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«ԳԵՂԱՄՅԱՆԸ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ Է»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
41 ՄԻԼԻԱՐԴ 514 ՄԻԼԻՈՆ 230 ՀԱԶԱՐ 940 ԴՈԼԱՐ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ՉԵՆՋԻ ՎՐԱ
«ՈՉ ՈՔ ԵՐԵԽԱ ՉԷ»
Գ. Ս.
- 1868 Մահացավ բանաստեղծ, «Հայկ դյուցազն»-ի հեղինակ Հայր Արսեն Բագրատունին:
- 1900 Գերմանիայի Լայպցիգ քաղաքում լույս տեսավ «Իսկրա» թերթի առաջին համարը Վ. Ի. Լենինի խմբագրողթյամբ:
- 1908 Ծնվեց հայ ֆոտոնկարիչ Յուսուֆ Կարշը: Նա ապրում է Օտավայում, Կանադա:
- 1952 Մահացավ հրապարագիր, բանաստեղծ Անտոն Գազելին:
- 1964 ՀԽՍՀ Գերագույն խորհուրդի նախագահության հրամանագիրը Հայկական ԽՍՀ Արթիկի, Գուգարքի, Կամոյի և Հրազդանի շրջաններ կազմելու մասին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

