
«ՀԱՅ-ԱՐՏԻ» ՄԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԿՅԱՆՔԸ ԵՌՈՒՄ Է
- Իսկ սրահներից մեկը, արդեն քանի տարի, կողպված է Իսաբեկյանների ձեռքով

Տարեմուտից առաջ յուրաքանչյուր անհատ կամ կազմակերպություն հետադարձ հայացք է գցում իր մեկ տարվա անելիքին: Երեւանի քաղաքապետարանի «Հայ-Արտ» մշակույթի կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանի համոզմամբ, «Հայ-Արտ-2007»-ը բեղուն է եղել: «Ունեցել ենք բազմաթիվ ցուցահանդեսներ, յուրաքանչյուր շաբաթ նոր ցուցահանդեսով ենք արվեստասերին ներկայացել: Իրականացրել ենք նաեւ երեք ֆիլմաշար՝ «Անցյալ կատարյալ», «Խոսիր ինձ հետ», «Հայ հնագույն նվագարաններ» խորագրերով: Վերջին շարքի վերջին ֆիլմը՝ «Ծիրանի փողը», որ նվիրված է դուդուկին, կարծում եմ՝ հաջողված էր, ինչի արտահայտությունը մասնագետների գնահատականներն են: Այս գարնանն էլ կսկսենք երիտասարդական ցուցահանդեսների շարք: Կմասնակցեն շնորհալի երիտասարդ նկարիչներ ոչ միայն մարզերից, այլեւ Սփյուռքից: Արդեն արձագանքներ ունենք նաեւ Լոնդոնից ու Սիրիայից»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց տիկին Շառոյանը:
Փաստենք, որ երեւանյան ոչ մի մշակութային կենտրոն, ի տարբերություն «Հայ-Արտի», ֆիլմեր չի նկարում, որոնք նպաստում են հայ մշակույթի զարգացմանն ու տարածմանը: «Հայ-Արտը» առանձնանում է նաեւ նրանով, որ «Անդրադարձ» անունով մշակութային թերթ է հրատարակում, որտեղ կայուն էջեր կան «Հայ-Արտ» կենտրոնի վերաբերյալ: Կենտրոնում ցուցադրվող բոլոր նկարիչները եւ համագործակցող արվեստագետները լայնորեն լուսաբանվում են «Անդրադարձի» «Հայ-Արտ» էջում:
Կենտրոնի տնօրենից հետաքրքրվեցինք, ինչո՞ւ չի գործում այն սրահը, որտեղ պետք է Էդվարդ Իսաբեկյանի ստեղծագործությունները ցուցադրվեին: «Դեռեւս 2004-ի դեկտեմբերին, Երեւանի քաղաքապետի որոշմամբ, «Հայ-Արտ» մշակութային կենտրոնի առաջին ցուցասրահը դարձավ Էդվարդ Իսաբեկյանի ստեղծագործությունների մշտական ցուցահանդեսի սրահ: Այն նաեւ վերանորոգվեց քաղաքապետարանի միջոցներով, որպեսզի հավուր պատշաճի ներկայացնենք մեծանուն նկարչի աշխատանքները: Սակայն արդեն երրորդ տարին է՝ Իսաբեկյան ընտանիքը դռները փակել է, ցուցահանդեսը չի գործում ու չգործող սրահի համար «Հայ-Արտ» մշակութային կենտրոնը շուրջ 350 հազար դրամ գույքահարկ է վճարում: Եթե իրենք անպատրաստ էին, ապա «Հայ-Արտը» գոնե այլ կերպ սրահը կշահագործեր, որպեսզի կարողանայինք պետական հարկերն ու տուրքերը վճարել: Հիմա գուցե չգործելու արդյունքում պետության միջոցներով վերանորոգված ու կահավորված սրահի ներսում ամեն ինչ քայքայվել է: Մի տեսակ ապօրինություն է ստացվում, կենտրոնի տնօրենը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում այնտեղ: Միգուցե իր կենտրոնի համակարգում գտնվող սրահի ներսում ջո՞ւր է հոսում կամ հոսանքալա՞ր է վնասվել... Այդպես մարդ կարող է կողպել իր սեփական բնակարանը, մինչդեռ դա պետությանը պատկանող հաստատություն է»,- պատասխանեց տիկ. Շառոյանը:
Նրան հարցրինք՝ մտադիր չե՞ն քայլեր ձեռնարկել «Հայ-Արտի» մուտքը՝ մարզային ավտոբուսների, արեւածաղիկ չրթող վարորդների, ավտոբուսային խառնիճաղանջ երաժշտության «շրջափակումից» ազատվելու համար: «Այո, Երեւան-Արմավիր երթուղու միկրոավտոբուսներն ու ավտոբուսները կայանում են հենց կենտրոնի մուտքի առջեւ: Անգամ խոշոր միջոցառումների ժամանակ մեր այցելուները մոլորվում են: Ես գրություն եմ գրել Երեւանի քաղաքապետին, եւ տեղյակ եմ, որ քաղաքապետարանն էլ գրություն է ուղարկել տրանսպորտի եւ կապի նախարարություն, հուսամ՝ հարցը կլուծվի»,- ասաց Ռ. Շառոյանը: Անդրադարձ եղավ նաեւ «Հայ-Արտի բարեկամ» տիտղոսների շնորհմանը: «Մեր միջոցառումներին յուրահատուկ հյուրեր ենք ունենում՝ դիվանագիտական կորպուսների ներկայացուցիչներ, անվանի մտավորականներ: Օրինակ, Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռենաթե Սթիլեն, Հովհաննես Չեքիջյանը, Հովսեփ Սեֆերյանը, Արամ Ղարաբեկյանը... Տարեմուտին էլ միշտ ամփոփում ենք, թե ինչ ակտիվ հյուրեր ենք ունեցել եւ շնորհում ենք «Հայ-Արտի բարեկամ» տիտղոսը: Անցյալ տարի այդ մրցանակը տրվեց Հովհաննես Չեքիջյանին, Սոս Սարգսյանին եւ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանին: Այս տարի դեռ չենք ամփոփել, բայց վիճակագրությունից ելնելով՝ երեւի Բրազիլիայի դեսպանին շնորհենք»,- հայտնեց Ռ. Շառոյանը:
- ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ՉԵՆՋԻ ՎՐԱ
Երեկ, ժամը 21.30-ի սահմաններում, անհայտ անձը փորձել է կողոպտել Թումանյան փողոցի «Սթար» սուպերմարկեթում գործող տարադրամի փոխանակման կետի աշխատակցին, որը խոշոր գումար էր տեղափոխում: Ավելի ուշ ...ՄԵԿ ԱՄՍՈՒՄ ՀՈՌԵՏԵՍՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՍա են վկայում «Գելափի» համակարգմամբ անցկացված նոր հարցումները Քաղաքական ուժերին են տրամադրվել Հայկական սոցիոլոգիական ընկերակցության դեկտեմբերի 1-9-ին անցկացրած հարցումները, որոնք նախապատրաստել, ...ՄԵՆՔ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԱԿՆ ԵՆՔ, ԵՎ ՍԵՎԱԳՈՐԾ ԲԱՆՎՈՐԸ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը «Առավոտի» հետ զրույցում պնդում է, որ առավել ազատ, արդար ընտրություններ ամենից շատ Հանրապետականին է հարկավոր, եւ Հանրապետականը ձգտելու է դրան:
- Պարոն Սահակյան, ...Ո՞Վ ԿՀԱՆՁՆԻ ՂԱՐԱԲԱՂԸ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԾանրութեթեւ են անում քաղաքական գործիչները ԵԱՀԿ Մադրիդի համաժողովի ընթացքում համանախագահները ներկայացրին ԼՂՀ կարգավորման նոր առաջարկները, որոնք, ըստ վերլուծաբանների, ենթադրում են ազատագրված վեց տարածքների ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԼԻՆԵՆ 2 ՓՈՒԼՈՎ
Սեփ. լր.ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը երեկ «Փաստարկ» ակումբում կարծիք է հայտնել, որ նախագահական ընտրությունների ընթացքում մրցակցությունն ընթանալու է 4-5 թեկնածուների միջեւ եւ ավարտվելու ...«ՍԻԼ»-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԲՆՈՒՅԹԻ ԷԻՆ
Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ 4
Ասում է ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի անդամ, պատգամավոր, «ՍԻԼ գրուպի» հիմնադիր Խաչատուր Սուքիասյանը
- 2007-ի սեպտեմբերին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարգադրություն ստորագրեց պետբյուջեի հարկային ...ՆՈՐ ՏԱՐԻՆ՝ ՆՈՐ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՒՄ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ Նյութը պատրաստվել է Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ:Բնակարանամուտ տոնող 80-ամյա Սիրանույշ Վարդանյանի եւ նրա ժառանգների հիշողության մեջ երեկվա օրը կհավերժանա: Հենց Սիրանույշ տատիկին երեկ վերապահվեց կարմիր ժապավենը կտրելու եւ շենքերը բացելու պատիվը: Ընդհանրապես, ...ՀԱՅԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ՃՈԽ ԱՊՐԵԼ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ 1Ըստ Եվգենի Գլադունչիկի, հակառակ դեպքում՝ այդքան հոսանք չէին ծախսի «Մենք չենք ցանկանում էլեկտրաէներգիայի սակագինը փոխել, սակայն եթե գազի գինը բարձրանա, ստիպված կլինենք այն բարձրացնել»,- երեկ ...«ՈՉ ՈՔ ԵՐԵԽԱ ՉԷ»
Գ. Ս. 6«Ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի, հանրապետության առաջին նախագահը երբեք հանդես չի եկել որպես բիզնեսմեն կամ տնտեսական գործիչ: Այդ պատճառով էլ այսօր ազնվությունից խոսելու իրավունք ...ԳԱԶ ՔԱՇԵԼԸ ԹԱՆԿ Է ՆՍՏՈՒՄ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ«ՀայՌուսգազարդի» աշխատակիցները գազիֆիկացման համար բնակիչներից «աջ ու ձախ» գումարներ են ուզում Ձմռանը մայրաքաղաքի մի շարք համայնքներում գազիֆիկացման բուռն աշխատանքներ են ընթանում: ...ԴԵՌ ԿԱՆ ՉՓԱՐԱՏՎԱԾ ԿԱՍԿԱԾՆԵՐ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտի» նոյեմբերի 17-ի «Հոսանքահարվե՞լ է, թե՞ սպանվել» հրապարակման մեջ տեղեկացրել էինք այս տարվա օգոստոսի 30-ին պաշտպանության նախարարության Վարդենիսի զորամասերից մեկում 19-ամյա ...ՎՌԱԶ ԱՐՁԱԳԱՆՔ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԻՆ
ԱՇՈՏ ԲԼԵՅԱՆ 2
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում անցկացված «Ադրբեջանի օրերի» առիթով
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի «Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան. ...ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԿՐՔԵՐ Է ԲՈՐԲՈՔԵԼ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԳիտնականների միջեւ կռիվ է ընկել, թե ում թեմային պիտի փող տրվի Երեկ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ ԿԳՆ Կենսաբանության բնագավառի թեմատիկ ֆինանսավորման փորձագիտական հանձնաժողովի նիստ: Հանձնաժողովը ...ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՄԱՅՔԸ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Այստեղ ամենահինը հայկական եկեղեցին է, ամենաթանկը՝ հայկական հյուրանոցը
Սինգապուրի ամենահին՝ «Ռաֆֆըլս» հյուրանոցը համարվում է երկրի այցեքարտերից մեկը:
Այս հայկական եկեղեցին 1973թ-ից հայտարարված ...ՄԵՌՆԵԼ ԳՆԴԱԿԻՑ, ՈՉ ԹԵ ՎԱԽԻՑ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆՀրաչ Զաքարյանի՝ «առաջին գծի» զինվորի մասին «Երազում եմ» ֆիլմում ոչ մի կրակոց չկա Վերջերս «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ երիտասարդ ռեժիսոր Հրաչ Զաքարյանի «Երազում ...«ԵՐԲԵՄՆ ՁԵՌՆԱՄԱՐՏԻ ԵՆՔ ԲՌՆՎՈՒՄ»
Գ. Հ.
Աղանդավորների հետ «հանդիպումների» մասին ասում է Մրգավանի սբ. Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Մխիթար քահանա Ալոյանը:
«Առավոտը» մշտապես անդրադառնում է աղանդների դեմ պայքարի թեմային: ...ԱՂԱՆԴՆԵՐԻ ՃՈԽ «ՏԵՍԱԿԱՆԻ» ԵՒ ՄԵՌԱԾ ՕՐԵՆՔ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական եւ օգնության կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանի մեկնաբանությունները:
Վերջերս կայացած ասուլիսում ՀՀ կառավարության Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի ...«ՀԱՅ-ԱՐՏԻ» ՄԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԿՅԱՆՔԸ ԵՌՈՒՄ Է
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Իսկ սրահներից մեկը, արդեն քանի տարի, կողպված է Իսաբեկյանների ձեռքով
Տարեմուտից առաջ յուրաքանչյուր անհատ կամ կազմակերպություն հետադարձ հայացք է գցում իր մեկ տարվա անելիքին: Երեւանի քաղաքապետարանի «Հայ-Արտ» ...ՄԱՐԶԵՐՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳԾՈՎ ԱՄՓՈՓԵԼՈՒ ՔԻՉ ԲԱՆ ԿԱ
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆՊետբյուջեից հատկացված ֆինանսական միջոցները ծախսվում են ուսուցչի, ուսանողության տոների ու նմանատիպ միջոցառումների վրա: Ամեն անգամ, երբ մշակույթի նախարար է նշանակվում, նորանշանակ նախարարը շեշտը դնում է ...«ԳՈՒՑԵ ԱՐՎԵՍՏՍ ՀԱՍՈ՞Ւ ՉԷ ՄԵՐ ԵՐԿՐԻՆ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ասում է կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը, որի գործերը հիմնականում կատարվում են արտերկրում
Վերջերս «Կուլտուրա» հեռուստաալիքով եթեր հեռարձակվեց կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի «Surgite Gloriae» ...ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇԸ ԿՐԿԻՆ ԾԱԾԱՆՎՈՒՄ Է ԱՏԼԱՆՏԻԿԱՅՈՒՄ
ԿԱՐԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ«Կեդախի վաճառականի» հետքերով Անցյալ տարի ավարտվեց «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի նախաձեռնած՝ 13-րդ դարի «Կիլիկիա» վերականգնված առագաստանավով գիտա-պատմական ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Պատրաստեց Ն. ԱՎԱԳՅԱՆԸՄանկապղծության զոհեր Մեկ տարի ընթացած դռնփակ դատավարության ընթացքում ՌԴ Կրասնոյարսկի դատարանը մանկապղծության համար դատավճիռ է կայացրել երեք տղամարդու նկատմամբ: Նրանցից մեկը նախկին գործարար էր, երկրորդը՝ ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱՅԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
RՆերքո շարադրյալ նյութերը տպագրվում են «Հայաստանը եվրոպական ինտեգրացիայի ճանապարհին» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Արեգ գիտամշակութային երիտասարդական ասոցիացիա» հ/կ-ն ...ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գիրք վեցերորդ
Գլուխ երրորդ
ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ
Այնպես որ, հուլիսի քսանվեցը բոլոր առումներով ամենահարմարն է, եւ եթե դուք էլ եք կարծում, որ ընդունելության քննությունները կարող են խոչընդոտ ...
«ԿՐԱԿՈՑ»՝ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՅՑԻ ԺԱՄԱՆԱԿ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
ՍԱԴՈՅԱՆՆ ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԻ ՕԳՆԱԿԱ՞Ն

«ՍԻԼ»-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԲՆՈՒՅԹԻ ԷԻՆ
Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
«ԵԹԵ ԻՆՁ ՉԽՓԵՆ, ԵՍ ՉԵՄ ԽՓԻ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
«ԶՐՊԱՐՏԱՆՔ ԵՎ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ»

«ԲԱՐԵՎԻ ՓՈԽԱՐԵՆ ՀԱՐՑՆՈՒՄ ԷԻՆ՝ ՊԱՀԱՆՋԱՏԵ՞Ր ԵՍ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«ԳԵՂԱՄՅԱՆԸ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ Է»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
41 ՄԻԼԻԱՐԴ 514 ՄԻԼԻՈՆ 230 ՀԱԶԱՐ 940 ԴՈԼԱՐ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ՉԵՆՋԻ ՎՐԱ
«ՈՉ ՈՔ ԵՐԵԽԱ ՉԷ»
Գ. Ս.
- 1868 Մահացավ բանաստեղծ, «Հայկ դյուցազն»-ի հեղինակ Հայր Արսեն Բագրատունին:
- 1900 Գերմանիայի Լայպցիգ քաղաքում լույս տեսավ «Իսկրա» թերթի առաջին համարը Վ. Ի. Լենինի խմբագրողթյամբ:
- 1908 Ծնվեց հայ ֆոտոնկարիչ Յուսուֆ Կարշը: Նա ապրում է Օտավայում, Կանադա:
- 1952 Մահացավ հրապարագիր, բանաստեղծ Անտոն Գազելին:
- 1964 ՀԽՍՀ Գերագույն խորհուրդի նախագահության հրամանագիրը Հայկական ԽՍՀ Արթիկի, Գուգարքի, Կամոյի և Հրազդանի շրջաններ կազմելու մասին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

