
ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՄԱՅՔԸ
- Այստեղ ամենահինը հայկական եկեղեցին է, ամենաթանկը՝ հայկական հյուրանոցը

Սինգապուրի ամենահին՝ «Ռաֆֆըլս» հյուրանոցը համարվում է երկրի այցեքարտերից մեկը:
Այս հայկական եկեղեցին 1973թ-ից հայտարարված է Սինգապուրի ազգային հուշարձան:
«Սինգապուրա» նշանակում է առյուծի քաղաք: Քաղաքի խորհրդանիշը համարվող այս քանդակն ունի 12 հարկանի շենքի բարձրություն:
Վերջերս Սինգապուրում կայացել է ճարտարապետական սիմպոզիում, որտեղ Հայաստանը ներկայացրել են ճարտարապետներ Նարեկ Սարգսյանն ու Գագիկ Հարությունյանը:
«Բրիտանական մի կազմակերպություն սոցերկրների ճարտարապետների համար պարբերաբար կազմակերպում է շաբաթ, որի ընթացքում ներկայացվում են աշխարհի խոշոր նախագծային եւ շինարարական կոմպանիաները, այցելում ենք շինհրապարակներ, նախագծային ինստիտուտներ... Նմանօրինակ ակցիաները շատ օգտակար են աշխարհի ճարտարապետության զարկերակը զգալու, համաշխարհային քաղաքակրթության մեջ քո տեղն ու դերը գիտակցելու համար»,- «Առավոտին» հայտնեց Նարեկ Սարգսյանը:
Հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ էր ճարտարապետների հավաքի վայր ընտրվել Սինգապուրը: «Ճարտարապետական շաբաթներն անցկացվում են աշխարհի ամենալուրջ քաղաքաշինական կենտրոններում, իսկ Սինգապուրը համարվում է թիվ մեկ երկիրը՝ մի շարք պարամետրերով: Սինգապուրում չկա գործազրկություն, այստեղ ապրում են աշխարհի ամենահարուստները, ամենահարուստ միջին շերտը, ամենաբարձր աշխատավարձ ստացող նախագահը: Այստեղ բացառվում է կաշառակերությունը, որովհետեւ ժամանակին մի քանի նախարարի ուղղակի գնդակահարել են: Սինգապուրում են գտնվում աշխարհի ամենախոշոր շատրվանը, նավահանգիստն ու օդանավակայանները, այս երկիրը բնության եւ ճարտարապետության ներդաշնակության լավագույն միջավայրն է: Փողոցում, օրինակ, սիգարետ կամ ծամոն գցելը պատժվում է մի քանի տասնյակ հազարավոր դոլարներով... Սինգապուրը չափազանց հետաքրքիր երկիր է նաեւ նրանով, որ ոչ մի ռեսուրս՝ անգամ ավազ չունի, բայց աշխարհի ամենահետաքրքիր ու ամենաբարձրորակ շինարարությունը հենց այստեղ է իրականացվում»,- նշեց պրն Սարգսյանը:
Մեր զրուցակիցը նաեւ տեղեկացրեց, որ Սինգապուրի ամենահին կառույցը հայկական եկեղեցին է, որ կառուցվել է 1835թ. «1819թ, երբ ծագումով իռլանդացի զինվորական Ռաֆֆըլսը մտել է այդ տարածք, սկսել է նախ նավահանգիստ կառուցել: Սինգապուրի առաջին բնակիչների մեջ Նոր Ջուղայից գաղթած հայեր են եղել՝ Սարգսյան ազգանունով: Նրանք էլ կառուցել են առաջին հայկական եկեղեցին, հայկական հյուրանոցն ու ռեստորանը: Ի դեպ, հյուրանոցի մասով ասեմ, վերջերս ամերիկյան մի կոմպանիա ուզում էր գնել այն 130 մլրդ դոլարով, սակայն պետությունը թույլ չտվեց՝ պատճառաբանելով, որ իրենց պետության համար դա մեծ արժեք է: Ռաֆֆըլսի անունը կրող հյուրանոցում հայկական շունչը կա: Այն նախագծել է մեկ ուրիշ իռլանդացի՝ Գեւորգ Քոլեմանը, որը Ռաֆֆըլսի մտերիմն էր: Չմոռանանք, որ հայերս կելտերի հետ շատ ընդհանրություններ ունենք»:
Ն. Սարգսյանը շատ է հուզվել՝ այցելելով հայկական եկեղեցի, որը գտնվում է Սինգապուրի կենտրոնում՝ Հայկական փողոցում: Նա նաեւ նշեց, որ Սինգապուրի կայացմանը նպաստած Սարգսյան տոհմի ներկայացուցիչների տապանաքարերը, որոնց վրա հայերեն արձանագրություններ կան, դեռեւս պահպանվում են. «Սարգսյանները հերոսներ էլ են տվել ճապոնական օկուպացիայի դեմ պայքարի տարիներին: Նրանցից ոմանք խոշոր դեմքեր են եղել նաեւ բանկային եւ զինվորական ոլորտներում»:
Պրն Սարգսյանը պատմեց, որ ներկայումս 4,5 մլն մարդ է ապրում Սինգապուրում, իշխանությունները նախատեսում են եւս 1,5 մլն՝ տարբեր ոլորտների որակյալ մասնագետների հրավիրել. «Նրանք զարգացնում են իրենց քաղաքը օվկիանոսի հաշվին: 15 տարի շարունակ շինարարական կռունկները հող լցնելով ու սեղմելով՝ օվկիանոսը զավթել են, վրան քաղաքը կառուցել, ինչպես դա ժամանակին արել են Վենետիկի Մխիթարյանները՝ Սբ. Ղազար կղզում»:
Պարզվում է, Սինգապուրում բնության ու հատկապես ծառի հանդեպ վերաբերմունքը պաշտամունքի աստիճանի է հասցված: «Այստեղ չի կարելի ծառ կտրել, ավելին՝ բոլոր երկաթբետոնե կոնստրուկցիաները դրսից ծառապատված են, միայն կանաչ ես տեսնում: Մեկ ծառի տեղափոխումը քաղաքաշինական օպերացիայի ժամանակ կազմում է $60000, բայց իրենք դա թույլ են տալիս իրենց,- ասաց Ն. Սարգսյանը՝ հավելելով,- սինգապուրցիների համար նույնիսկ 50 տարի առաջվա հուշարձանը պատմական արժեք է, իսկ մեր ընդհանուր կուլտուրան դարերի սեփականության հանդեպ՝ այդքան բարձր չէ: Կարծում եմ՝ արժե շատ բաներ նրանցից ընդօրինակել, խոսքս հատկապես սեփական հողի, երկրի ու արժեքների հանդեպ վերաբերմունքի մասին է»:
- ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ՉԵՆՋԻ ՎՐԱ
Երեկ, ժամը 21.30-ի սահմաններում, անհայտ անձը փորձել է կողոպտել Թումանյան փողոցի «Սթար» սուպերմարկեթում գործող տարադրամի փոխանակման կետի աշխատակցին, որը խոշոր գումար էր տեղափոխում: Ավելի ուշ ...ՄԵԿ ԱՄՍՈՒՄ ՀՈՌԵՏԵՍՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՍա են վկայում «Գելափի» համակարգմամբ անցկացված նոր հարցումները Քաղաքական ուժերին են տրամադրվել Հայկական սոցիոլոգիական ընկերակցության դեկտեմբերի 1-9-ին անցկացրած հարցումները, որոնք նախապատրաստել, ...ՄԵՆՔ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԱԿՆ ԵՆՔ, ԵՎ ՍԵՎԱԳՈՐԾ ԲԱՆՎՈՐԸ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը «Առավոտի» հետ զրույցում պնդում է, որ առավել ազատ, արդար ընտրություններ ամենից շատ Հանրապետականին է հարկավոր, եւ Հանրապետականը ձգտելու է դրան:
- Պարոն Սահակյան, ...Ո՞Վ ԿՀԱՆՁՆԻ ՂԱՐԱԲԱՂԸ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԾանրութեթեւ են անում քաղաքական գործիչները ԵԱՀԿ Մադրիդի համաժողովի ընթացքում համանախագահները ներկայացրին ԼՂՀ կարգավորման նոր առաջարկները, որոնք, ըստ վերլուծաբանների, ենթադրում են ազատագրված վեց տարածքների ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԼԻՆԵՆ 2 ՓՈՒԼՈՎ
Սեփ. լր.ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը երեկ «Փաստարկ» ակումբում կարծիք է հայտնել, որ նախագահական ընտրությունների ընթացքում մրցակցությունն ընթանալու է 4-5 թեկնածուների միջեւ եւ ավարտվելու ...«ՍԻԼ»-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԲՆՈՒՅԹԻ ԷԻՆ
Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ 4
Ասում է ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի անդամ, պատգամավոր, «ՍԻԼ գրուպի» հիմնադիր Խաչատուր Սուքիասյանը
- 2007-ի սեպտեմբերին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարգադրություն ստորագրեց պետբյուջեի հարկային ...ՆՈՐ ՏԱՐԻՆ՝ ՆՈՐ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՒՄ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ Նյութը պատրաստվել է Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ:Բնակարանամուտ տոնող 80-ամյա Սիրանույշ Վարդանյանի եւ նրա ժառանգների հիշողության մեջ երեկվա օրը կհավերժանա: Հենց Սիրանույշ տատիկին երեկ վերապահվեց կարմիր ժապավենը կտրելու եւ շենքերը բացելու պատիվը: Ընդհանրապես, ...ՀԱՅԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ՃՈԽ ԱՊՐԵԼ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ 1Ըստ Եվգենի Գլադունչիկի, հակառակ դեպքում՝ այդքան հոսանք չէին ծախսի «Մենք չենք ցանկանում էլեկտրաէներգիայի սակագինը փոխել, սակայն եթե գազի գինը բարձրանա, ստիպված կլինենք այն բարձրացնել»,- երեկ ...«ՈՉ ՈՔ ԵՐԵԽԱ ՉԷ»
Գ. Ս. 6«Ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի, հանրապետության առաջին նախագահը երբեք հանդես չի եկել որպես բիզնեսմեն կամ տնտեսական գործիչ: Այդ պատճառով էլ այսօր ազնվությունից խոսելու իրավունք ...ԳԱԶ ՔԱՇԵԼԸ ԹԱՆԿ Է ՆՍՏՈՒՄ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ«ՀայՌուսգազարդի» աշխատակիցները գազիֆիկացման համար բնակիչներից «աջ ու ձախ» գումարներ են ուզում Ձմռանը մայրաքաղաքի մի շարք համայնքներում գազիֆիկացման բուռն աշխատանքներ են ընթանում: ...ԴԵՌ ԿԱՆ ՉՓԱՐԱՏՎԱԾ ԿԱՍԿԱԾՆԵՐ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտի» նոյեմբերի 17-ի «Հոսանքահարվե՞լ է, թե՞ սպանվել» հրապարակման մեջ տեղեկացրել էինք այս տարվա օգոստոսի 30-ին պաշտպանության նախարարության Վարդենիսի զորամասերից մեկում 19-ամյա ...ՎՌԱԶ ԱՐՁԱԳԱՆՔ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԻՆ
ԱՇՈՏ ԲԼԵՅԱՆ 2
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում անցկացված «Ադրբեջանի օրերի» առիթով
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի «Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան. ...ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԿՐՔԵՐ Է ԲՈՐԲՈՔԵԼ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԳիտնականների միջեւ կռիվ է ընկել, թե ում թեմային պիտի փող տրվի Երեկ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ ԿԳՆ Կենսաբանության բնագավառի թեմատիկ ֆինանսավորման փորձագիտական հանձնաժողովի նիստ: Հանձնաժողովը ...ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՄԱՅՔԸ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Այստեղ ամենահինը հայկական եկեղեցին է, ամենաթանկը՝ հայկական հյուրանոցը
Սինգապուրի ամենահին՝ «Ռաֆֆըլս» հյուրանոցը համարվում է երկրի այցեքարտերից մեկը:
Այս հայկական եկեղեցին 1973թ-ից հայտարարված ...ՄԵՌՆԵԼ ԳՆԴԱԿԻՑ, ՈՉ ԹԵ ՎԱԽԻՑ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆՀրաչ Զաքարյանի՝ «առաջին գծի» զինվորի մասին «Երազում եմ» ֆիլմում ոչ մի կրակոց չկա Վերջերս «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ երիտասարդ ռեժիսոր Հրաչ Զաքարյանի «Երազում ...«ԵՐԲԵՄՆ ՁԵՌՆԱՄԱՐՏԻ ԵՆՔ ԲՌՆՎՈՒՄ»
Գ. Հ.
Աղանդավորների հետ «հանդիպումների» մասին ասում է Մրգավանի սբ. Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Մխիթար քահանա Ալոյանը:
«Առավոտը» մշտապես անդրադառնում է աղանդների դեմ պայքարի թեմային: ...ԱՂԱՆԴՆԵՐԻ ՃՈԽ «ՏԵՍԱԿԱՆԻ» ԵՒ ՄԵՌԱԾ ՕՐԵՆՔ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական եւ օգնության կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանի մեկնաբանությունները:
Վերջերս կայացած ասուլիսում ՀՀ կառավարության Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի ...«ՀԱՅ-ԱՐՏԻ» ՄԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԿՅԱՆՔԸ ԵՌՈՒՄ Է
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Իսկ սրահներից մեկը, արդեն քանի տարի, կողպված է Իսաբեկյանների ձեռքով
Տարեմուտից առաջ յուրաքանչյուր անհատ կամ կազմակերպություն հետադարձ հայացք է գցում իր մեկ տարվա անելիքին: Երեւանի քաղաքապետարանի «Հայ-Արտ» ...ՄԱՐԶԵՐՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳԾՈՎ ԱՄՓՈՓԵԼՈՒ ՔԻՉ ԲԱՆ ԿԱ
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆՊետբյուջեից հատկացված ֆինանսական միջոցները ծախսվում են ուսուցչի, ուսանողության տոների ու նմանատիպ միջոցառումների վրա: Ամեն անգամ, երբ մշակույթի նախարար է նշանակվում, նորանշանակ նախարարը շեշտը դնում է ...«ԳՈՒՑԵ ԱՐՎԵՍՏՍ ՀԱՍՈ՞Ւ ՉԷ ՄԵՐ ԵՐԿՐԻՆ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ասում է կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը, որի գործերը հիմնականում կատարվում են արտերկրում
Վերջերս «Կուլտուրա» հեռուստաալիքով եթեր հեռարձակվեց կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի «Surgite Gloriae» ...ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇԸ ԿՐԿԻՆ ԾԱԾԱՆՎՈՒՄ Է ԱՏԼԱՆՏԻԿԱՅՈՒՄ
ԿԱՐԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ«Կեդախի վաճառականի» հետքերով Անցյալ տարի ավարտվեց «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի նախաձեռնած՝ 13-րդ դարի «Կիլիկիա» վերականգնված առագաստանավով գիտա-պատմական ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Պատրաստեց Ն. ԱՎԱԳՅԱՆԸՄանկապղծության զոհեր Մեկ տարի ընթացած դռնփակ դատավարության ընթացքում ՌԴ Կրասնոյարսկի դատարանը մանկապղծության համար դատավճիռ է կայացրել երեք տղամարդու նկատմամբ: Նրանցից մեկը նախկին գործարար էր, երկրորդը՝ ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱՅԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
RՆերքո շարադրյալ նյութերը տպագրվում են «Հայաստանը եվրոպական ինտեգրացիայի ճանապարհին» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Արեգ գիտամշակութային երիտասարդական ասոցիացիա» հ/կ-ն ...ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գիրք վեցերորդ
Գլուխ երրորդ
ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ
Այնպես որ, հուլիսի քսանվեցը բոլոր առումներով ամենահարմարն է, եւ եթե դուք էլ եք կարծում, որ ընդունելության քննությունները կարող են խոչընդոտ ...
«ԿՐԱԿՈՑ»՝ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՅՑԻ ԺԱՄԱՆԱԿ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
ՍԱԴՈՅԱՆՆ ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԻ ՕԳՆԱԿԱ՞Ն

«ՍԻԼ»-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԲՆՈՒՅԹԻ ԷԻՆ
Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
«ԶՐՊԱՐՏԱՆՔ ԵՎ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ»

«ԵԹԵ ԻՆՁ ՉԽՓԵՆ, ԵՍ ՉԵՄ ԽՓԻ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
«ԲԱՐԵՎԻ ՓՈԽԱՐԵՆ ՀԱՐՑՆՈՒՄ ԷԻՆ՝ ՊԱՀԱՆՋԱՏԵ՞Ր ԵՍ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«ԳԵՂԱՄՅԱՆԸ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ Է»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
41 ՄԻԼԻԱՐԴ 514 ՄԻԼԻՈՆ 230 ՀԱԶԱՐ 940 ԴՈԼԱՐ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ՉԵՆՋԻ ՎՐԱ
«ՈՉ ՈՔ ԵՐԵԽԱ ՉԷ»
Գ. Ս.
- 1868 Մահացավ բանաստեղծ, «Հայկ դյուցազն»-ի հեղինակ Հայր Արսեն Բագրատունին:
- 1900 Գերմանիայի Լայպցիգ քաղաքում լույս տեսավ «Իսկրա» թերթի առաջին համարը Վ. Ի. Լենինի խմբագրողթյամբ:
- 1908 Ծնվեց հայ ֆոտոնկարիչ Յուսուֆ Կարշը: Նա ապրում է Օտավայում, Կանադա:
- 1952 Մահացավ հրապարագիր, բանաստեղծ Անտոն Գազելին:
- 1964 ՀԽՍՀ Գերագույն խորհուրդի նախագահության հրամանագիրը Հայկական ԽՍՀ Արթիկի, Գուգարքի, Կամոյի և Հրազդանի շրջաններ կազմելու մասին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

