
ՎՌԱԶ ԱՐՁԱԳԱՆՔ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԻՆ
- «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում անցկացված «Ադրբեջանի օրերի» առիթով

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի «Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան. քայլեր դեպի երկխոսություն» ծրագրով առաջին նախագիծը՝ «Ադրբեջանի օրերը», անցկացվեց Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Ինձ անակնկալի բերեց թե՛ հասարակական մեծ ուշադրությունը նախագծին Հայաստանում եւ Հայաստանից դուրս, թե՛ ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակի օպերատիվ պաշտոնական արձագանքը. «Նման միջոցառումները, չլինելով ինքնանպատակ, պետք է ունենան իրենց շարունակությունը ծրագրում ներգրավված բոլոր երկրներում: Հանրային դիվանագիտության եւ ժողովրդական շփումների միջոցով է, որ հնարավոր է նպաստել ԼՂՀ հարցի շուրջ ընթացող խաղաղ գործընթացին»:
Փաստ է, որ այսպիսի գնահատականն անակնկալ եղավ մամուլի համար եւ ենթադրությունների տեղիք տվեց... Ես մի պատասխան ունեմ հնչած ու չհնչած բոլոր հարցերին ու կասկածներին, կրթահամալիրի ինտերնետ կայքում (www.mskh.
am) կարդացե՛ք նախագծում ներկայացրած «Հանրակրթության դերը հայ-ադրբեջանական հակամարտության հաղթահարման համատեքստում» իմ զեկուցումը, կարդացեք նախագծի շրջանակում անցկացված «Ադրբեջան. թշնամի, թե բարեկամ» թեմայով սովորողների եւ ուսուցիչների շարադրությունները...
Հիմա բուն խնդրի՝ հայ-ադրբեջանական չկարգավորված (այս տարիներին խնամքով սառեցված) հակամարտության, Ղարաբաղի չլուծված խնդրի մասին: Ընդունեցինք, որ այս խնդիրը չի կարող կարգավորվել առանց ղարաբաղցիների (իրենց բնիկ հողում արժանապատիվ ապրող եւ հարգանքի արժանի մարդկանց՝ մեր հայրենակիցների) մասնակցության, ընդունենք, որ չի կարող խաղաղ կարգավորում լինել առանց Ադրբեջանի, ասել է թե՝ առանց ադրբեջանցիների համաձայնության: Մնացին Հայաստանն ու հայաստանցիները... Ես, ի դեպ, միշտ հանդես եմ եկել միայն իմ՝ հայաստանցու անունից եւ իմ բոլոր գործողություններով պաշտպանել ու պաշտպանելու եմ իմ շահերը...Ես չեմ խոսել ու չեմ խոսելու փոխզիջման մասին: Պնդում եմ՝ Ղարաբաղի խնդրի լուծումը՝ որպես համակեցություն, որպես այսօր ապրող մարդկանց, հարեւան ժողովուրդների (հասարակությունների) համաձայնության հաստատում, բարդ եւ ստեղծագործական աշխատանք է, որը ենթադրում է հասարակության ողջ ներուժի, կենսունակ անհատի տաղանդի դրսեւորում: Այս թվում՝ հանրակրթության համակարգի աշխատողների եւ սովորողների կազմակերպում: Աշխատանք, որը պահանջելու է եւ համապատասխան գործիքներ՝ ինչպես փոխզիջումը, ապառազմականացումը, փախստականների վերադարձը, տարածաշրջանում խաղաղարար ուժերի տեղադրումը... եւ էլի: Գործիքների մի մասը անհրաժեշտ կլինեն համակեցության համաձայնությունը հաստատելու համար (ինչպես փոխզիջումը), իսկ կլինեն եւ գործիքներ, որոնք կհեշտացնեն համաձայնությունը: Հայաստանում, Ադրբեջանում, Արցախում այսօր ապրող մարդու իրավունքներն ենք ապահովելու մեր համակեցության մասին համաձայնությամբ: Երեկվա բեռը անհրաժեշտ է թոթափել հանուն այսօր ապրող մարդու ազատությունների սահմանափակումների շուտափույթ վերացման, հանուն պետության կողմից ստանձնած պարտավորության՝ մարդու իրավունքների ապահովման: Մարդը Հայաստանում, Ադրբեջանում եւ Արցախում հայտնվել է անհեռանկար մի վիճակում՝ սառեցված հակամարտությունում, որտեղ նրանից խլվել է որոշումներ կայացնելու, որոշումներին մասնակցելու, նոր համակեցության համաձայնության հաստատմանը մասնակցելու (իրագործելու) իրավունքը: Եվ հիմա էլ նա՝ մարդն ու քաղաքացին, պիտի գործածի այդ իրավունքը՝ հետապնդելով, այո, կոնկրետ ու անհատական շահեր, հակամարտության լուծումով ընդարձակի իր քաղաքացիական ազատությունները, ավելի բարեկեցիկ ու արժանապատիվ ապրի:
Նախընտրական այս փուլը, եթե ՀՀ նախագահի ընտրությունները քաղաքական գործընթաց են, ոչ թե սոսկ իշխանությունը վերարտադրելու պարտադրված միջոցառում, եթե քաղաքացիների (հայաստանցիների) ազատությունների (օրինակ՝ ազատ արտահայտվելու, գաղափարներ ու տեսակետներ տարածելու) սահմանափակումների վերացման եւ ընտրական իրավունքի վերկանգնմանն է ծառայելու, ապա չի կարող առաջին պլան չբերել ՀՀ նախագահի թեկնածուների՝ որպես համակեցության համաձայնության համակարգողի պատկերացումները բուն համաձայնության մասին: Այո՛, թե՛ Հայաստանի նախագահը, թե՛ Ադրբեջանի նախագահը, թե՛ Արցախի նախագահը նախ եւ առաջ համակեցության համաձայնության համակարգողները պիտի լինեն: Ահա ինչու ես ողջունում եմ արտգործնախարարի մամլո քարտուղարի հայտարարությունը: Իսկ չորրորդ իշխանության բոլոր ներկայացուցիչներին, այդ թվում՝ նաեւ հասարակական կազմակերպություններին եւ խմբերին, խնդրում եմ նպաստել ներհայաստանյան համագործակցությանը, հակամարտության բոլոր շահառուների լիարժեք հաղորդակցության հաստատմանը՝ բացառելով շանտաժի, ահաբեկման, թյուրիմացության, բռնության որեւէ դրսեւորում, ասել է թե՝ չշահարկենք հակամարտությունը: Այս փուլում շատ կարեւոր է նախ սովորել լսել միմյանց՝ Հայաստանում, Ադրբեջանում, թե Արցախում մեկը մյուսի մասին խոսելուց սահուն եւ անվերադարձ անցում կատարելով մեկը մյուսի հետ խոսելուն:
- ԱՇՈՏ ԲԼԵՅԱՆ
Քննարկում
manuki գրել է:
Հայերը իրոք հավասարակշռված, հանգիստ ժողովուրդ են: Մեկ այլ ժողովուրդ վաղուց ջարդած կլիներ Բլեյանի գլուխը և որպես հիշողություն մաքրած կլիներ իր մտքից:
ara գրել է:- manuki
Հայերը իրոք հավասարակշռված, հանգիստ ժողովուրդ են: Մեկ այլ ժողովուրդ վաղուց ջարդած կլիներ Բլեյանի գլուխը և որպես հիշողություն մաքրած կլիներ իր մտքից:
Այս մարդը պարզապես ցանկություն ունի Ղարաբաղը և Հայաստանը սկութեղի վրա հանձնի Ազրբեյջանին ու Թուրքիային: Նաև օգտագործում է «առանց շանտաժի,ահաբեկման» բառեր որոնք կարծես գոյություն չունեն նրա բնավորութեան մեջ: Նա Արմենիա հեռուստատեսութեամբ պարզապես հարձակվում էր Արմեն Այվազեանի վրա և զայրութից ճակատի եռակները կարծես թե պիտի պայթեին: Մարդկային արժանիքներից զուրկ է այս մարդը: նրա հոդվածը քաղաքական կամ բարոյական որակից զուրկ մի ոչնչություն է:- manuki
ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ՉԵՆՋԻ ՎՐԱ
Երեկ, ժամը 21.30-ի սահմաններում, անհայտ անձը փորձել է կողոպտել Թումանյան փողոցի «Սթար» սուպերմարկեթում գործող տարադրամի փոխանակման կետի աշխատակցին, որը խոշոր գումար էր տեղափոխում: Ավելի ուշ ...ՄԵԿ ԱՄՍՈՒՄ ՀՈՌԵՏԵՍՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՍա են վկայում «Գելափի» համակարգմամբ անցկացված նոր հարցումները Քաղաքական ուժերին են տրամադրվել Հայկական սոցիոլոգիական ընկերակցության դեկտեմբերի 1-9-ին անցկացրած հարցումները, որոնք նախապատրաստել, ...ՄԵՆՔ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԱԿՆ ԵՆՔ, ԵՎ ՍԵՎԱԳՈՐԾ ԲԱՆՎՈՐԸ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը «Առավոտի» հետ զրույցում պնդում է, որ առավել ազատ, արդար ընտրություններ ամենից շատ Հանրապետականին է հարկավոր, եւ Հանրապետականը ձգտելու է դրան:
- Պարոն Սահակյան, ...Ո՞Վ ԿՀԱՆՁՆԻ ՂԱՐԱԲԱՂԸ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԾանրութեթեւ են անում քաղաքական գործիչները ԵԱՀԿ Մադրիդի համաժողովի ընթացքում համանախագահները ներկայացրին ԼՂՀ կարգավորման նոր առաջարկները, որոնք, ըստ վերլուծաբանների, ենթադրում են ազատագրված վեց տարածքների ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԼԻՆԵՆ 2 ՓՈՒԼՈՎ
Սեփ. լր.ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը երեկ «Փաստարկ» ակումբում կարծիք է հայտնել, որ նախագահական ընտրությունների ընթացքում մրցակցությունն ընթանալու է 4-5 թեկնածուների միջեւ եւ ավարտվելու ...«ՍԻԼ»-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԲՆՈՒՅԹԻ ԷԻՆ
Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ 4
Ասում է ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի անդամ, պատգամավոր, «ՍԻԼ գրուպի» հիմնադիր Խաչատուր Սուքիասյանը
- 2007-ի սեպտեմբերին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարգադրություն ստորագրեց պետբյուջեի հարկային ...ՆՈՐ ՏԱՐԻՆ՝ ՆՈՐ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՒՄ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ Նյութը պատրաստվել է Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ:Բնակարանամուտ տոնող 80-ամյա Սիրանույշ Վարդանյանի եւ նրա ժառանգների հիշողության մեջ երեկվա օրը կհավերժանա: Հենց Սիրանույշ տատիկին երեկ վերապահվեց կարմիր ժապավենը կտրելու եւ շենքերը բացելու պատիվը: Ընդհանրապես, ...ՀԱՅԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ՃՈԽ ԱՊՐԵԼ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ 1Ըստ Եվգենի Գլադունչիկի, հակառակ դեպքում՝ այդքան հոսանք չէին ծախսի «Մենք չենք ցանկանում էլեկտրաէներգիայի սակագինը փոխել, սակայն եթե գազի գինը բարձրանա, ստիպված կլինենք այն բարձրացնել»,- երեկ ...«ՈՉ ՈՔ ԵՐԵԽԱ ՉԷ»
Գ. Ս. 6«Ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի, հանրապետության առաջին նախագահը երբեք հանդես չի եկել որպես բիզնեսմեն կամ տնտեսական գործիչ: Այդ պատճառով էլ այսօր ազնվությունից խոսելու իրավունք ...ԳԱԶ ՔԱՇԵԼԸ ԹԱՆԿ Է ՆՍՏՈՒՄ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ«ՀայՌուսգազարդի» աշխատակիցները գազիֆիկացման համար բնակիչներից «աջ ու ձախ» գումարներ են ուզում Ձմռանը մայրաքաղաքի մի շարք համայնքներում գազիֆիկացման բուռն աշխատանքներ են ընթանում: ...ԴԵՌ ԿԱՆ ՉՓԱՐԱՏՎԱԾ ԿԱՍԿԱԾՆԵՐ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտի» նոյեմբերի 17-ի «Հոսանքահարվե՞լ է, թե՞ սպանվել» հրապարակման մեջ տեղեկացրել էինք այս տարվա օգոստոսի 30-ին պաշտպանության նախարարության Վարդենիսի զորամասերից մեկում 19-ամյա ...ՎՌԱԶ ԱՐՁԱԳԱՆՔ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԻՆ
ԱՇՈՏ ԲԼԵՅԱՆ 2
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում անցկացված «Ադրբեջանի օրերի» առիթով
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի «Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան. ...ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԿՐՔԵՐ Է ԲՈՐԲՈՔԵԼ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԳիտնականների միջեւ կռիվ է ընկել, թե ում թեմային պիտի փող տրվի Երեկ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ ԿԳՆ Կենսաբանության բնագավառի թեմատիկ ֆինանսավորման փորձագիտական հանձնաժողովի նիստ: Հանձնաժողովը ...ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՄԱՅՔԸ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Այստեղ ամենահինը հայկական եկեղեցին է, ամենաթանկը՝ հայկական հյուրանոցը
Սինգապուրի ամենահին՝ «Ռաֆֆըլս» հյուրանոցը համարվում է երկրի այցեքարտերից մեկը:
Այս հայկական եկեղեցին 1973թ-ից հայտարարված ...ՄԵՌՆԵԼ ԳՆԴԱԿԻՑ, ՈՉ ԹԵ ՎԱԽԻՑ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆՀրաչ Զաքարյանի՝ «առաջին գծի» զինվորի մասին «Երազում եմ» ֆիլմում ոչ մի կրակոց չկա Վերջերս «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ երիտասարդ ռեժիսոր Հրաչ Զաքարյանի «Երազում ...«ԵՐԲԵՄՆ ՁԵՌՆԱՄԱՐՏԻ ԵՆՔ ԲՌՆՎՈՒՄ»
Գ. Հ.
Աղանդավորների հետ «հանդիպումների» մասին ասում է Մրգավանի սբ. Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Մխիթար քահանա Ալոյանը:
«Առավոտը» մշտապես անդրադառնում է աղանդների դեմ պայքարի թեմային: ...ԱՂԱՆԴՆԵՐԻ ՃՈԽ «ՏԵՍԱԿԱՆԻ» ԵՒ ՄԵՌԱԾ ՕՐԵՆՔ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական եւ օգնության կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանի մեկնաբանությունները:
Վերջերս կայացած ասուլիսում ՀՀ կառավարության Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի ...«ՀԱՅ-ԱՐՏԻ» ՄԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԿՅԱՆՔԸ ԵՌՈՒՄ Է
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Իսկ սրահներից մեկը, արդեն քանի տարի, կողպված է Իսաբեկյանների ձեռքով
Տարեմուտից առաջ յուրաքանչյուր անհատ կամ կազմակերպություն հետադարձ հայացք է գցում իր մեկ տարվա անելիքին: Երեւանի քաղաքապետարանի «Հայ-Արտ» ...ՄԱՐԶԵՐՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳԾՈՎ ԱՄՓՈՓԵԼՈՒ ՔԻՉ ԲԱՆ ԿԱ
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆՊետբյուջեից հատկացված ֆինանսական միջոցները ծախսվում են ուսուցչի, ուսանողության տոների ու նմանատիպ միջոցառումների վրա: Ամեն անգամ, երբ մշակույթի նախարար է նշանակվում, նորանշանակ նախարարը շեշտը դնում է ...«ԳՈՒՑԵ ԱՐՎԵՍՏՍ ՀԱՍՈ՞Ւ ՉԷ ՄԵՐ ԵՐԿՐԻՆ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ասում է կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը, որի գործերը հիմնականում կատարվում են արտերկրում
Վերջերս «Կուլտուրա» հեռուստաալիքով եթեր հեռարձակվեց կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի «Surgite Gloriae» ...ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇԸ ԿՐԿԻՆ ԾԱԾԱՆՎՈՒՄ Է ԱՏԼԱՆՏԻԿԱՅՈՒՄ
ԿԱՐԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ«Կեդախի վաճառականի» հետքերով Անցյալ տարի ավարտվեց «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի նախաձեռնած՝ 13-րդ դարի «Կիլիկիա» վերականգնված առագաստանավով գիտա-պատմական ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Պատրաստեց Ն. ԱՎԱԳՅԱՆԸՄանկապղծության զոհեր Մեկ տարի ընթացած դռնփակ դատավարության ընթացքում ՌԴ Կրասնոյարսկի դատարանը մանկապղծության համար դատավճիռ է կայացրել երեք տղամարդու նկատմամբ: Նրանցից մեկը նախկին գործարար էր, երկրորդը՝ ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱՅԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
RՆերքո շարադրյալ նյութերը տպագրվում են «Հայաստանը եվրոպական ինտեգրացիայի ճանապարհին» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Արեգ գիտամշակութային երիտասարդական ասոցիացիա» հ/կ-ն ...ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գիրք վեցերորդ
Գլուխ երրորդ
ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ
Այնպես որ, հուլիսի քսանվեցը բոլոր առումներով ամենահարմարն է, եւ եթե դուք էլ եք կարծում, որ ընդունելության քննությունները կարող են խոչընդոտ ...
«ԿՐԱԿՈՑ»՝ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՅՑԻ ԺԱՄԱՆԱԿ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
ՍԱԴՈՅԱՆՆ ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԻ ՕԳՆԱԿԱ՞Ն

«ՍԻԼ»-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԲՆՈՒՅԹԻ ԷԻՆ
Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
«ԵԹԵ ԻՆՁ ՉԽՓԵՆ, ԵՍ ՉԵՄ ԽՓԻ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
«ԶՐՊԱՐՏԱՆՔ ԵՎ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ»

«ԲԱՐԵՎԻ ՓՈԽԱՐԵՆ ՀԱՐՑՆՈՒՄ ԷԻՆ՝ ՊԱՀԱՆՋԱՏԵ՞Ր ԵՍ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«ԳԵՂԱՄՅԱՆԸ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ Է»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
41 ՄԻԼԻԱՐԴ 514 ՄԻԼԻՈՆ 230 ՀԱԶԱՐ 940 ԴՈԼԱՐ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ՉԵՆՋԻ ՎՐԱ
«ՈՉ ՈՔ ԵՐԵԽԱ ՉԷ»
Գ. Ս.
- 1868 Մահացավ բանաստեղծ, «Հայկ դյուցազն»-ի հեղինակ Հայր Արսեն Բագրատունին:
- 1900 Գերմանիայի Լայպցիգ քաղաքում լույս տեսավ «Իսկրա» թերթի առաջին համարը Վ. Ի. Լենինի խմբագրողթյամբ:
- 1908 Ծնվեց հայ ֆոտոնկարիչ Յուսուֆ Կարշը: Նա ապրում է Օտավայում, Կանադա:
- 1952 Մահացավ հրապարագիր, բանաստեղծ Անտոն Գազելին:
- 1964 ՀԽՍՀ Գերագույն խորհուրդի նախագահության հրամանագիրը Հայկական ԽՍՀ Արթիկի, Գուգարքի, Կամոյի և Հրազդանի շրջաններ կազմելու մասին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

