
ՄԵՆՔ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԱԿՆ ԵՆՔ, ԵՎ ՍԵՎԱԳՈՐԾ ԲԱՆՎՈՐԸ
- ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը «Առավոտի» հետ զրույցում պնդում է, որ առավել ազատ, արդար ընտրություններ ամենից շատ Հանրապետականին է հարկավոր, եւ Հանրապետականը ձգտելու է դրան:

- Պարոն Սահակյան, միջազգային մի շարք կազմակերպություններ, այդ թվում՝ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի հատուկ առաքելությունը, ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը անհանգստություն են հայտնել Հայաստանում նախագահական ընտրությունների ազատ եւ արդար անցկացման վերաբերյալ: Որպես իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ՝ կիսո՞ւմ եք այդ անհանգստությունները:
- Չմոռանանք, որ նախագահական ընտրությունը ոչ միայն գործոն է նախագահ ընտրելու համար, այլեւ՝ լավ ընտրություն անցկացնելու հնարավորություն է, եւ սա մեզ համար քաղաքական սկզբունք է, եւ այն թիմերը կամ մարդիկ, որոնք պիտի մեզ սատարեն, նույն ոգով պիտի առաջնորդվեն: Մեր կողմից ընտրությունները կեղծելու մասին խոսելն ընդհանրապես ավելորդ եմ համարում, որովհետեւ Հայաստանում այսօր հենց այն պահն է, որ եթե ընտրությունները հնարավորինս ավելի լավը լինեն, քան մենք ենք ձգտում, ապա միանգամից կերեւան այն խնդիրների լուծման բանալիները, որոնք մենք ենք նախատեսել: Իհարկե, վտանգներ կան, որովհետեւ ընդդիմադիր որոշ ուժերի պահվածքը կարծես տանում է նրան, որ փորձում են որոշակի լարումներ ստեղծել: Համենայնդեպս, ամիսներ առաջ ասել եմ, որ քաղաքական որոշ ուժեր վերջին ակորդի խնդիր ունեն, կարծես իրենց վերջին հրամայականն է, որ քաղաքական իրենց մտահոգություններին վերջնականապես վերջ տան՝ կամ այս կողմ, կամ այն կողմ: Սա իրոք վտանգավոր է, բայց ես կարծում եմ՝ մենք սա կարող ենք հաղթահարել եւ մենք կունենանք ընտրությունների առավել ակտիվ եւ առավել ընդունելի արդյունքներ:
- Դուք ուզում եք ասել, որ հիմա ամենից ավելի Հանրապետակա՞նն է շահագրգռված, որ ընտրությունները արդար անցնեն:
- Բնականաբար, որովհետեւ դա զուտ ցանկություն չէ, նախ եւ առաջ մեզանում բավականին ընտրական պրակտիկա է հասունացել, առավել եւս այս դեպքում՝ Հայաստանի հետագա քաղաքական զարգացումները կամ տնտեսական խնդիրները կախված են լավ ընտրություններից: Ես կարծում եմ, լավ ընտրությունները միակ բանալին են, որ աշխարհը ճիշտ ձեւով համագործակցի մեզ հետ:
- Չկա քաղաքական ուժ, որ չխոսի լավ եւ արդար ընտրությունների մասին, սակայն նաեւ հայտնի է, որ բոլոր ժամանակներում կեղծիքները հենց գործող իշխանությունների կողմից են արվում: Այսինքն՝ կեղծում է նա, ով լծակներ ունի:
- Այս դեպքում ոչ միայն լծակներն են մեր ձեռքում, այլեւ այն քաղաքական հարուստ կապիտալը, որ տարիներ շարունակ մենք կուտակել ենք: Բայց պիտի ասեմ, որ, իրոք, վտանգներ տեսնում եմ: Հատկապես վերջին շրջանի միտինգները՝ չգիտեմ ում կողմից եւ ինչ կերպ են հրահրվում, համենայնդեպս, ենթատեքստում կրկնվող նույն բանաձեւերով փորձում են հայրենադավություն սերմանել մեր ժողովրդի առանձին հատվածներում: Վստահ եմ, սա էլ անպտուղ է լինելու: Սակայն տարբեր ժամանակաշրջաններում եկած-անցած պրակտիկան, հայրենադավության մոլուցքը կարծես արդեն արտահայտվում են միտինգներում: Անհասկանալի եւ նոր երեւույթ է, որ այդ միտինգներում նաեւ ընդդիմադիր դաշտն է քարկոծվում, չմտածելով, որ այդ ընդդիմադիր դաշտի քաղաքական գործիչները երբեմն իրենց հետ, երբեմն այլոց հետ երկար ճանապարհ են անցել, եւ դա այդ գործիչների իրավունքն է՝ չհամագործակցել եւ առանձին գնալ նախագահական ընտրություններին: Գնում է նույն դավանանքը. ով մեզ հետ չէ՝ մեր թշնամին է, առավել եւս «հանճարեղությունը» այնտեղ հասավ, որ քաղաքական դպրոցի հեղինակներից մեկին՝ Վազգեն Մանուկյանին քարկոծեցին այդպես բարբարոսաբար, ես դա համարում եմ ենիչերական մոտեցում:
- Արդեն մի շարք կազմակերպություններ, ազգային փոքրամասնություններ սկսել են հայտարարել, որ սատարում են ՀՀԿ-ի թեկնածուին: Նախորդ օրը ԲՀԿ-ն էլ միաձայն հայտարարեց, որ սատարում է ՀՀԿ-ի թեկնածուին: Դուք անհանգստություն չունե՞ք, որ այս կարգի նախկին կոմունիստական ոգով շոուները եթե շատանան, կարող են հակառակ ազդեցությունն ունենալ ձեր թեկնածուի համար:
- Նախ, միակուսակցական համակարգ երբեք չի լինի, որ այդպիսի համեմատություն անենք: Հանրապետականը ազգային-պահպանողական կուսակցություն է, առավել եւս՝ տարիների պրակտիկան ցույց է տալիս, որ ինչպիսի հզորություն էլ ունենում է Հանրապետականը, միեւնույն է՝ այն քաղաքական ուժերը, որոնք առավել ձայներ են ստացել, Հանրապետականի հետ կիսում են նաեւ իշխանական լծակները: Իսկ ԲՀԿ-ի մոտեցումը այդպես ինքնաբուխ պիտի լիներ, որովհետեւ վերջին ամիսների մեր խոսքը, նաեւ ծրագրային նյութերը, նաեւ մեր կուսակցության համագումարում մեր առաջնորդի խոսքում ըստ էության խոսքը գնում է նաեւ բարգավաճ Հայաստան կառուցելու մասին: Եվ, բնականաբար, պետք է առավել ոգեւորված լինեին:
- Վերջերս ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ բոլոր գյուղապետերը եւ քաղաքապետերը ՀՀԿ-ի թեկնածուի շտաբների պետեր են, այդպե՞ս է, արդյոք, եւ չկա՞ այստեղ օրենքի որոշակի խախտում:
- Ոչ, օրենքի խախտում այստեղ չկա, դա մեր քաղաքական ակտիվն է եւ մենք մեղավոր չենք, որ մեր քաղաքական ուժերը, ժողովրդական խոսքով ասեմ՝ բանի տեղ չեն դնում համայնքային կառույցները, չեն մասնակցում ՏԻՄ ընտրություններին, երեւի գիտակցում են, որ դա ամենածանր բեռն է, իսկ համայնքային կառույցները երկրի ողնաշարն են: Բարի լինեին, ժամանակին մասնակցեին համայնքային ընտրություններին եւ իրենք էլ ձեւավորած ակտիվ կունենային: Այստեղ խանդի տեսարաններ պետք չէ սարքել, ես չեմ կարծում, որ բոլոր համայնքների ղեկավարները մեր շտաբների պետերն են, բայց, այո, մեր ակտիվ անդամներն են:
- Բայց դուք կթողնեի՞ք, որ ուրիշները ընտրվեին:
- Մի առիթով երբ այս մասին ասացի, ընդդիմության ներկայացուցիչներից մեկն էլ ձեր այս հարցը տվեց: Ես պատասխանեցի՝ ուրեմն ձեզ համար ավելի հեշտ է երկրի ղեկավար ընտրվել, քան համայնքի՞ ղեկավար: Այսինքն՝ մարդիկ մտածում են, որ վերեւից պետք է իշխանությունը վերցնել եւ հետո ներքեւ իջնել: Մենք հակառակ կարծիքին ենք, մենք ե՛ւ պետության պահակն ենք, ե՛ւ սեւագործ բանվորը:
- ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ՉԵՆՋԻ ՎՐԱ
Երեկ, ժամը 21.30-ի սահմաններում, անհայտ անձը փորձել է կողոպտել Թումանյան փողոցի «Սթար» սուպերմարկեթում գործող տարադրամի փոխանակման կետի աշխատակցին, որը խոշոր գումար էր տեղափոխում: Ավելի ուշ ...ՄԵԿ ԱՄՍՈՒՄ ՀՈՌԵՏԵՍՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՍա են վկայում «Գելափի» համակարգմամբ անցկացված նոր հարցումները Քաղաքական ուժերին են տրամադրվել Հայկական սոցիոլոգիական ընկերակցության դեկտեմբերի 1-9-ին անցկացրած հարցումները, որոնք նախապատրաստել, ...ՄԵՆՔ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԱԿՆ ԵՆՔ, ԵՎ ՍԵՎԱԳՈՐԾ ԲԱՆՎՈՐԸ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը «Առավոտի» հետ զրույցում պնդում է, որ առավել ազատ, արդար ընտրություններ ամենից շատ Հանրապետականին է հարկավոր, եւ Հանրապետականը ձգտելու է դրան:
- Պարոն Սահակյան, ...Ո՞Վ ԿՀԱՆՁՆԻ ՂԱՐԱԲԱՂԸ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԾանրութեթեւ են անում քաղաքական գործիչները ԵԱՀԿ Մադրիդի համաժողովի ընթացքում համանախագահները ներկայացրին ԼՂՀ կարգավորման նոր առաջարկները, որոնք, ըստ վերլուծաբանների, ենթադրում են ազատագրված վեց տարածքների ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԼԻՆԵՆ 2 ՓՈՒԼՈՎ
Սեփ. լր.ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը երեկ «Փաստարկ» ակումբում կարծիք է հայտնել, որ նախագահական ընտրությունների ընթացքում մրցակցությունն ընթանալու է 4-5 թեկնածուների միջեւ եւ ավարտվելու ...«ՍԻԼ»-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԲՆՈՒՅԹԻ ԷԻՆ
Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ 4
Ասում է ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի անդամ, պատգամավոր, «ՍԻԼ գրուպի» հիմնադիր Խաչատուր Սուքիասյանը
- 2007-ի սեպտեմբերին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարգադրություն ստորագրեց պետբյուջեի հարկային ...ՆՈՐ ՏԱՐԻՆ՝ ՆՈՐ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՒՄ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ Նյութը պատրաստվել է Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ:Բնակարանամուտ տոնող 80-ամյա Սիրանույշ Վարդանյանի եւ նրա ժառանգների հիշողության մեջ երեկվա օրը կհավերժանա: Հենց Սիրանույշ տատիկին երեկ վերապահվեց կարմիր ժապավենը կտրելու եւ շենքերը բացելու պատիվը: Ընդհանրապես, ...ՀԱՅԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ՃՈԽ ԱՊՐԵԼ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ 1Ըստ Եվգենի Գլադունչիկի, հակառակ դեպքում՝ այդքան հոսանք չէին ծախսի «Մենք չենք ցանկանում էլեկտրաէներգիայի սակագինը փոխել, սակայն եթե գազի գինը բարձրանա, ստիպված կլինենք այն բարձրացնել»,- երեկ ...«ՈՉ ՈՔ ԵՐԵԽԱ ՉԷ»
Գ. Ս. 6«Ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի, հանրապետության առաջին նախագահը երբեք հանդես չի եկել որպես բիզնեսմեն կամ տնտեսական գործիչ: Այդ պատճառով էլ այսօր ազնվությունից խոսելու իրավունք ...ԳԱԶ ՔԱՇԵԼԸ ԹԱՆԿ Է ՆՍՏՈՒՄ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ«ՀայՌուսգազարդի» աշխատակիցները գազիֆիկացման համար բնակիչներից «աջ ու ձախ» գումարներ են ուզում Ձմռանը մայրաքաղաքի մի շարք համայնքներում գազիֆիկացման բուռն աշխատանքներ են ընթանում: ...ԴԵՌ ԿԱՆ ՉՓԱՐԱՏՎԱԾ ԿԱՍԿԱԾՆԵՐ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտի» նոյեմբերի 17-ի «Հոսանքահարվե՞լ է, թե՞ սպանվել» հրապարակման մեջ տեղեկացրել էինք այս տարվա օգոստոսի 30-ին պաշտպանության նախարարության Վարդենիսի զորամասերից մեկում 19-ամյա ...ՎՌԱԶ ԱՐՁԱԳԱՆՔ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԻՆ
ԱՇՈՏ ԲԼԵՅԱՆ 2
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում անցկացված «Ադրբեջանի օրերի» առիթով
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի «Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան. ...ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԿՐՔԵՐ Է ԲՈՐԲՈՔԵԼ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԳիտնականների միջեւ կռիվ է ընկել, թե ում թեմային պիտի փող տրվի Երեկ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ ԿԳՆ Կենսաբանության բնագավառի թեմատիկ ֆինանսավորման փորձագիտական հանձնաժողովի նիստ: Հանձնաժողովը ...ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՄԱՅՔԸ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Այստեղ ամենահինը հայկական եկեղեցին է, ամենաթանկը՝ հայկական հյուրանոցը
Սինգապուրի ամենահին՝ «Ռաֆֆըլս» հյուրանոցը համարվում է երկրի այցեքարտերից մեկը:
Այս հայկական եկեղեցին 1973թ-ից հայտարարված ...ՄԵՌՆԵԼ ԳՆԴԱԿԻՑ, ՈՉ ԹԵ ՎԱԽԻՑ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆՀրաչ Զաքարյանի՝ «առաջին գծի» զինվորի մասին «Երազում եմ» ֆիլմում ոչ մի կրակոց չկա Վերջերս «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ երիտասարդ ռեժիսոր Հրաչ Զաքարյանի «Երազում ...«ԵՐԲԵՄՆ ՁԵՌՆԱՄԱՐՏԻ ԵՆՔ ԲՌՆՎՈՒՄ»
Գ. Հ.
Աղանդավորների հետ «հանդիպումների» մասին ասում է Մրգավանի սբ. Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Մխիթար քահանա Ալոյանը:
«Առավոտը» մշտապես անդրադառնում է աղանդների դեմ պայքարի թեմային: ...ԱՂԱՆԴՆԵՐԻ ՃՈԽ «ՏԵՍԱԿԱՆԻ» ԵՒ ՄԵՌԱԾ ՕՐԵՆՔ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական եւ օգնության կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանի մեկնաբանությունները:
Վերջերս կայացած ասուլիսում ՀՀ կառավարության Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի ...«ՀԱՅ-ԱՐՏԻ» ՄԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԿՅԱՆՔԸ ԵՌՈՒՄ Է
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Իսկ սրահներից մեկը, արդեն քանի տարի, կողպված է Իսաբեկյանների ձեռքով
Տարեմուտից առաջ յուրաքանչյուր անհատ կամ կազմակերպություն հետադարձ հայացք է գցում իր մեկ տարվա անելիքին: Երեւանի քաղաքապետարանի «Հայ-Արտ» ...ՄԱՐԶԵՐՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳԾՈՎ ԱՄՓՈՓԵԼՈՒ ՔԻՉ ԲԱՆ ԿԱ
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆՊետբյուջեից հատկացված ֆինանսական միջոցները ծախսվում են ուսուցչի, ուսանողության տոների ու նմանատիպ միջոցառումների վրա: Ամեն անգամ, երբ մշակույթի նախարար է նշանակվում, նորանշանակ նախարարը շեշտը դնում է ...«ԳՈՒՑԵ ԱՐՎԵՍՏՍ ՀԱՍՈ՞Ւ ՉԷ ՄԵՐ ԵՐԿՐԻՆ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ասում է կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը, որի գործերը հիմնականում կատարվում են արտերկրում
Վերջերս «Կուլտուրա» հեռուստաալիքով եթեր հեռարձակվեց կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի «Surgite Gloriae» ...ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇԸ ԿՐԿԻՆ ԾԱԾԱՆՎՈՒՄ Է ԱՏԼԱՆՏԻԿԱՅՈՒՄ
ԿԱՐԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ«Կեդախի վաճառականի» հետքերով Անցյալ տարի ավարտվեց «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի նախաձեռնած՝ 13-րդ դարի «Կիլիկիա» վերականգնված առագաստանավով գիտա-պատմական ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Պատրաստեց Ն. ԱՎԱԳՅԱՆԸՄանկապղծության զոհեր Մեկ տարի ընթացած դռնփակ դատավարության ընթացքում ՌԴ Կրասնոյարսկի դատարանը մանկապղծության համար դատավճիռ է կայացրել երեք տղամարդու նկատմամբ: Նրանցից մեկը նախկին գործարար էր, երկրորդը՝ ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱՅԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
RՆերքո շարադրյալ նյութերը տպագրվում են «Հայաստանը եվրոպական ինտեգրացիայի ճանապարհին» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Արեգ գիտամշակութային երիտասարդական ասոցիացիա» հ/կ-ն ...ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գիրք վեցերորդ
Գլուխ երրորդ
ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ
Այնպես որ, հուլիսի քսանվեցը բոլոր առումներով ամենահարմարն է, եւ եթե դուք էլ եք կարծում, որ ընդունելության քննությունները կարող են խոչընդոտ ...
«ԿՐԱԿՈՑ»՝ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՅՑԻ ԺԱՄԱՆԱԿ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
ՍԱԴՈՅԱՆՆ ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԻ ՕԳՆԱԿԱ՞Ն

«ՍԻԼ»-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԲՆՈՒՅԹԻ ԷԻՆ
Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
«ԶՐՊԱՐՏԱՆՔ ԵՎ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ»

«ԵԹԵ ԻՆՁ ՉԽՓԵՆ, ԵՍ ՉԵՄ ԽՓԻ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
«ԲԱՐԵՎԻ ՓՈԽԱՐԵՆ ՀԱՐՑՆՈՒՄ ԷԻՆ՝ ՊԱՀԱՆՋԱՏԵ՞Ր ԵՍ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«ԳԵՂԱՄՅԱՆԸ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ Է»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
41 ՄԻԼԻԱՐԴ 514 ՄԻԼԻՈՆ 230 ՀԱԶԱՐ 940 ԴՈԼԱՐ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ՉԵՆՋԻ ՎՐԱ
«ՈՉ ՈՔ ԵՐԵԽԱ ՉԷ»
Գ. Ս.
- 1868 Մահացավ բանաստեղծ, «Հայկ դյուցազն»-ի հեղինակ Հայր Արսեն Բագրատունին:
- 1900 Գերմանիայի Լայպցիգ քաղաքում լույս տեսավ «Իսկրա» թերթի առաջին համարը Վ. Ի. Լենինի խմբագրողթյամբ:
- 1908 Ծնվեց հայ ֆոտոնկարիչ Յուսուֆ Կարշը: Նա ապրում է Օտավայում, Կանադա:
- 1952 Մահացավ հրապարագիր, բանաստեղծ Անտոն Գազելին:
- 1964 ՀԽՍՀ Գերագույն խորհուրդի նախագահության հրամանագիրը Հայկական ԽՍՀ Արթիկի, Գուգարքի, Կամոյի և Հրազդանի շրջաններ կազմելու մասին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

