
ՍՈՎԱԾՆԵՐԸ ՉԵՆ ԽՈՍԻ ԲԱՐՁՐ ՄԱՏԵՐԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիշեցնում է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Լյուդմիլա Հարությունյանը
- Դուք առաջիկա ընտրությունները համարում եք պատմական: Ինչո՞ւ եք դրանք կարեւորում: Մի՞թե սրանք հերթական ընտրություններ չեն:
- Կարեւորում եմ, որովհետեւ կարծում եմ՝ այսօրվա ժամանակահատվածը, որին նախորդել է խաղաղության բավական երկար ժամանակահատված՝ շեշտակիորեն դնում է ժողովրդավարության հիմնախնդիրը: Եվ միտումները եւս մեզ ստիպում են այսօր փորձել հասկանալ՝ ինչի՞ ենք հասել, ո՞ւր ենք գնում: Եթե մենք սրա մասին խոսեինք 1996-ին՝ պետք է մեծ ուրախությամբ արձանագրեինք հաջողությունները ղարաբաղյան ճակատում: Բայց այսօր մենք խոսում ենք արդեն այն մասին, թե հայ հասարակությունը վերջապես ո՞ր կետին է հասել: Այսօրվա վիճակը ես գնահատում եմ իբրեւ փակուղի: Ինչո՞ւ. քանի որ տարածաշրջանի բոլոր միտումներն այլ են, զարգացման ուրիշ պարադիգմ է ձեւավորվել, աշխարհաքաղաքական գործընթացները շատ արագ են ընթանում: Իսկ Հայաստանում ժամանակն ինչ-որ չափով կանգ է առել: Եվ մենք պետականության զարգացման մեջ տեսնում ենք շատ լուրջ խնդիրներ, ինչպիսին է կոռուպցիան, հասարակության զարգացման մեջ՝ շատ լուրջ խնդիր, ինչպիսին է հասարակության անտարբերությունը եւ քաղաքացիական հասարակության չկայանալը: Եվ տեսնում եմ շատ լուրջ խնդիրներ ազգի զարգացման մեջ, որոնք վերջին հաշվով՝ ձեւավորում են հայ ազգի տարբեր հատվածների հեռանալն իրարից: Նախագահի ընտրությունը գալիս է լուծելու այս խնդիրները: Սրանք սովորական ընտրություններ չեն: Հաջորդ նախագահի ուսերին դրված է լինելու այս խնդիրը՝ նա չի կարող շարունակել այսպիսի իներցիոն զարգացումը եւ պիտի շեշտակի քայլեր կատարի պետականության, հասարակության եւ ազգի զարգացման ուղղությամբ:
- «Գելափի» համակարգմամբ անցկացված հետազոտության ընթացքում հարցին ի պատասխան, թե ինչ պիտի անեն Հայաստանի իշխանություններն առաջին հերթին, որ ստանան ՀՀ բնակչության մեծամասնության աջակցությունը՝ առաջին հերթին կարեւորվել են սոցիալ-տնտեսական խնդիրները: Իսկ ժողովրդավարությունը եւ այն խնդիրների լուծումը, ինչի մասին Դուք խոսում եք՝ մեղմ ասած, հետին պլանում են: Այսինքն, հասարակությունն այդ ամենը չի կարեւորո՞ւմ:
- Սա համապատասխանում է իրականությանը, եւ այդպես էլ պետք է լինի: Սոված հասարակությունը չի՛ կարող խոսել բարձր մատերիաների մասին: Մարդու պահանջմունքները ձեւավորվում են ավելի ցածր կենսական պահանջից դեպի ավելի զարգացածը՝ սա վաղուց հայտնի փաստ է: Հիմա, եթե հասարակությունն օրվա հացի խնդիր ունի, եթե գոյություն ունի փողի արժեզրկման միտում, եթե գները բարձրանում են այսպիսի արագությամբ՝ ի՞նչ եք հասարակությունից ուզում. հասարակ մարդը պիտի թողնի իր երեխային կոշիկ, դպրոցական պիտույքներ առնելու եւ օրվա հոգսերը ու խոսի ժողովրդավարությա՞ն մասին: Ինքն իսկի չի էլ հասնում ազատությունների գաղափարին: Սովետական միության ժամանակահատվածում ո՞վ էր բողոքում ՍՍՀՄ որակից. մտավորականությո՛ւնը: Ովքե՞ր էին այլախոհները. մտավորականությո՛ւնը, որ հասել էր ազատության՝ որպես պահանջմունքի ընկալմանը: Իսկ հասարակ մարդն իրեն երջանիկ էր զգում, քանի որ վստահություն ուներ, օրվա խնդիրը բավարարված էր, վաղվա համար աշխատանք ուներ, թոշակ էր ստանում: Այս առումով՝ ոչ մի նորություն չկա. բողոքում են նրանք, ովքեր հասկանում են, որ ազատությունը, հավասարությունը, սոցիալական արդարությունը մեծագույն արժեքներ են: Իսկ «Գելափը» խոսում է հասարակ մարդու մասին:
Սակայն չեմ ուզում ասել, թե իշխանությունը, որ գալու է՝ պիտի լինի մի թեմայի իշխանություն: Եթե լսեք աղքատ հայ մարդուն՝ այդ իշխանությունը պիտի տա հաց: Բայց մեր առջեւ ծառացած խնդիրները, որոնք ես տարանջատեցի իրարից՝ հացով չեն լուծվի: Հացը շատ կարեւոր է: Սակայն՝ ոչ միայն հացիվ:
- Սեւ գույներով նկարագրեցիք այն խնդիրները, որ ունեն հասարակ մարդիկ: Մինչդեռ իշխանությունները խոսում են տնտեսական աճի, կյանքի որակի բարձրացման, կենսամակարդակի բարելավման մասին: Ձեր եւ նրանց նկարագրած պատկերները չե՞ն հակասում իրար:
- Հակասում են, եւ այդպես էլ պետք է լինի, քանի որ իշխանությունը սիրում է այն, ինչ անում է: Ես կուզենայի, որ իշխանությունն այդքան չսիրեր իր արածը եւ դրա արդյունքը: Եթե այդ շքեղ մեքենաներից մի պահ իջնեն եւ կանգնեն հողին՝ նրանք կտեսնեն ե՛ւ կեղտը, ե՛ւ անբարեկարգությունը, ե՛ւ՝ որ անգամ փողոցներ չեն մնացել քայլելու համար: Նաեւ կտեսնեն, թե մարդու իրավունքներն ինչ չափով են ոտնահարված եւ մարդն ինչքան է նսեմացած: Այսինքն, կարծում եմ, որ այստեղ ճաշակի հարց չէ անգամ՝ տեսնելու ունակության խնդիր է: Եվ եթե եկող իշխանությունը չտեսնի իրականությունը, ապա որեւէ փոփոխություն չի կարողանա անել: Պարտադիր չէ գորշ գույներով տեսնի՝ թող ավելի վարդագույն տեսնի, սակայն լուծելիք խնդիրները գույնից չեն փոխվում. վերլուծությունի՛ց են փոխվում: Ինչո՞ւ ենք մենք տարբեր ձեւով մեկնաբանում իրականությունը. քանի որ ես կարծում եմ, որ այս իրականությունը փոխելու համար պետք է փոխել ինստիտուտները եւ մեր ամբողջ մտածելակերպը, սկզբունքներն ու ապրելակերպը: Իսկ նրանք, ովքեր պայքարում են իշխանության համար՝ մտածում են, թե պետք չէ փոխել իրականությունը, այլ ընդամենն «աթոռային» փոփոխություններ են պետք: Կարծում եմ, որ դա բավարար չէ, եւ շատերն են այդպես կարծում:
- Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
«ԶՐՊԱՐՏԱՆՔ ԵՎ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ»
1«Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի՝ բանտից ստացված հերթական հայտարարությունը վերաբերում է այն հարցին, թե արդյոք Լեւոն Տեր-Պետրոսյանը, ...41 ՄԻԼԻԱՐԴ 514 ՄԻԼԻՈՆ 230 ՀԱԶԱՐ 940 ԴՈԼԱՐ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԱԺ լսումներում երեկ հրապարակվեց, որ առնվազն այսքան է Թուրքիայի, որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդի, հատուցման պարտավորությունը ՀՀ նկատմամբ, որպես Հայաստանի առաջին հանրապետության իրավահաջորդի: «Հայ-թուրքական ...«ՖԻՖԹԻ-ՖԻՖԹԻ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԱյս պահին այսպես է գնահատում ՀՀ նախագահի երկու առաջատար թեկնածուների հաղթանակի հնարավորությունը «Քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի» տնօրեն Սուրեն Սուրենյանցը: - Նախագահական ընտրությունների ...ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ
Մ. Ե.Արտաշես Գեղամյանը չի հրաժարվում այս տարվա հունվարի սկզբին իր ասածներից «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանին երեքշաբթի օրը մենք երկու հարց ունեինք: ...Հ1-Ը ՊԻՏԻ ՄԱՏՉԵԼԻ ԴԱՌՆԱՐ
Ա. Ի.ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցող Ժորժ Կոլոմբիեն երեկ հրապարակել է իր զեկույցը Երեւան դեկտեմբերի 3-5-ին կատարած այցի վերաբերյալ: Այստեղ ասված է, որ թեեւ նախագահական ընտրարշավը ...ԱՇԽԱՏԵԼՈՒ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երեկ հայտարարեց նախագահական ընտրություններում իր մտադրությունների մասին: Երեկ կառավարության նիստերի մեծ դահլիճում տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» ...«ԳԵՂԱՄՅԱՆԸ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ Է»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 6Երեկ այսպիսի գնահատական տվեց Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով «Առավոտի» հարցին: - Պարոն Սարգսյան, մամուլում տեղեկություններ կան այն մասին, որ դուք պայմանավորվածություն ունեք ԱՄ նախագահ Արտաշես ...ԾԵԾԵԼՈՎ՝ ԿԱՐԳԻ ՀՐԱՎԻՐԵԼ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԱռաջարկում է քաղաքագետը սեւ PR իրականացնող թեկնածուներին սաստելու համար «Փաստարկ» ակումբի երեկվա հյուրը քաղաքագետ Գերասիմ Բարսեղյանն էր, թեման՝ նախընտրական շրջանում իրականացվող PR-ը: Նախաքարոզչական ...ՀԱՅՐԱԿԱՆ ԱՊՏԱԿ-3
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆՀիմա՝ ապտակե՞լ է, թե՞ ոչ «Առավոտի» ունեցած տեղեկություններով, մի քանի օր առաջ Գյումրիում այլեւս Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության անդամ դարձած Ալբերտ Բազեյանը «թեժ խոսակցություն» ...ԴՐԱՄԱՀԱՎԱՔ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ՝ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՆՈՒՆԻ՞Ց
Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը հայտարարեց, որ իրենք աշակերտներից հավաքված գումարի կարիքը չունեն: «Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացող վարկային ...ՊԱՐԱԳԵՏԸ ՊԱՐՈՒՍՈՒՅՑԸ ՉԷ
Զրուցեց Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԸՀավաստիացնում է իրեն պարագետ համարող Գարեգին Գեւորգյանը Արվեստի ցանկացած տեսակի հետ «ծնվել» են համապատասխան մասնագետներ: Ըստ որոշ աղբյուրների, թատերագետներն ու գրականագետները ի հայտ են եկել ...ՍՈՎԱԾՆԵՐԸ ՉԵՆ ԽՈՍԻ ԲԱՐՁՐ ՄԱՏԵՐԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸՀիշեցնում է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Լյուդմիլա Հարությունյանը - Դուք առաջիկա ընտրությունները համարում եք պատմական: Ինչո՞ւ եք դրանք կարեւորում: Մի՞թե սրանք հերթական ընտրություններ չեն: - Կարեւորում ...ՄԱՐԶԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
Ուզում են հավաքականն ուժեղացնել 2007 թվականին Հայաստանի սիրողական բռնցքամարտիկները Չիկագոյում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճեցին օլիմպիական երեք ուղեգիր: Մարզաձեւի ազգային հավաքականի գլխավոր ...
ՖՈՏՈՄՈՆՏԱ՞Ժ Է

«ԿՐԱԿՈՑ»՝ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՅՑԻ ԺԱՄԱՆԱԿ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
ՍԱԴՈՅԱՆՆ ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԻ ՕԳՆԱԿԱ՞Ն

«ԵԹԵ ԻՆՁ ՉԽՓԵՆ, ԵՍ ՉԵՄ ԽՓԻ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
«ԶՐՊԱՐՏԱՆՔ ԵՎ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ»

«ԲԱՐԵՎԻ ՓՈԽԱՐԵՆ ՀԱՐՑՆՈՒՄ ԷԻՆ՝ ՊԱՀԱՆՋԱՏԵ՞Ր ԵՍ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԳԵՂԱՄՅԱՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է
Մ. ԵՍԱՅԱՆ«ԳԵՂԱՄՅԱՆԸ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ Է»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
41 ՄԻԼԻԱՐԴ 514 ՄԻԼԻՈՆ 230 ՀԱԶԱՐ 940 ԴՈԼԱՐ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՀԱՅՀՈՅԱՆՔԸ ՄԱՏՆՈՒՄ Է ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
- 1851 Թուրքիայի Սամսոն քաղաքում ծնվեց գրող և հրապարակախոս Արփիար Արփիարյանը (վախճ. 1908 թ. փետրվարի 12-ին, Կահիրեում):
- 1912 Կ. Պոլսում Հայոց Ազգային ժողովը որոշում ընդունեց Հայկական հարցը բարձրացնել Լոնդոնում հրավիրվելիք դեսպանների կոնֆերանսում:
- 1917 Էջմիածնում փակվեց Գևորգյան ճեմարանը:
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմի հրամանագրով Խորհրդային Հայաստանի սահմաններում վերանում է «Ռուսական կայսրության հավաք օրինաց»-ը այն փոփոխություններով, որ մտցրել էին ժամանակավոր կառավարությունը, անդրկովկասյան կոմիսարիատն ու սեյմը, Հայաստանի դաշնակցական կառավարությունը:
- 1964 Երևանում մահացավ ականավոր գրող Մովսես Արազին`«Իսրայել Օրի» վեպի, «Արևը» պատմվածքի հեղինակը (Ծնվ. 1878 թ.-ին):
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

