
ՀԱՅՐԱԿԱՆ ԱՊՏԱԿ-3
Հիմա՝ ապտակե՞լ է, թե՞ ոչ
«Առավոտի» ունեցած տեղեկություններով, մի քանի օր առաջ Գյումրիում այլեւս Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության անդամ դարձած Ալբերտ Բազեյանը «թեժ խոսակցություն» է ունեցել նախկին կուսակից Հունան Մազմանյանի հետ: «Մենամարտն» ավարտվել է նրանով, որ նախկինում բոքսի մասնագետ Բազեյանը ապտակել է Հունան Մազմանյանին: Վերջինս դեպքի առիթով դիմել է իրավապահներին, նույնիսկ քրեական գործ է հարուցվել: «Առավոտի» հետ զրույցում Բազեյանը չհերքեց մեր տեղեկությունը: Նա հիշեցրեց, որ ժամանակին Հունան Մազմանյանը շահարկելով իր (Բազեյանի) անունը՝ կատարել է «անթույլատրելի գործարք»: Այդ ժամանակ նրան առաջարկվել է դիմում գրել եւ սուսուփուս հեռանալ «Ազգային վերածնունդ» կուսակցությունից, ինչպես նաեւ՝ ընտրատարածքային հանձնաժողովի անդամի պաշտոնից: Նա բանավոր համաձայնություն է տվել, սակայն չի հրաժարվել հանձնաժողովի անդամի կարգավիճակից. «Ըստ «Առավոտի» նախորդ օրվա հրապարակման, Մազմանյանն ասել է, որ ինչ-որ «Կայունություն» հ/կ-ի նախագահ է եւ գարնանը պաշտպանել է ՀՀԿ-ին: «Արդարություն» դաշինքի կողմից նշանակված հանձնաժողովի անդամը խորհրդարանական ընտրություններում պաշտպանել է այլ քաղաքական ուժի. սա խոսում է այդ մարդու անբարո վարքագծի մասին: Այդ մարդուն ի՞նչ գնահատական տամ»,- ասում է Ալբերտ Բազեյանը: Մեր զրուցակիցը նաեւ հիշում է, որ ժամանակին Վաղարշակ Հարությունյանը մեծ ջանք է գործադրել, որպեսզի հենց Հունան Մազմանյանը նշանակվի տվյալ հանձնաժողովի անդամ. «Եվ այդ մարդը նշանակել է 40 ընտրատեղամասերում անդամներ՝ չլինելով ընդդիմադիր կուսակցությունում եւ պաշտպանելով իշխանական կուսակցությանը»:
Ա. Բազեյանն ասում է, որ Հ. Մազմանյանի՝ «Ազգային վերածնունդից» հեռանալուն հաջորդած մեկուկես տարիների ընթացքում այդ անձնավորությունը բազմաթիվ անգամ եղել է Գյումրիում, տեղական հեռուստաալիքներով ելույթներ է ունեցել եւ այլն. «Եթե հարցեր ուներ ինձ հետ, կարող էր, չէ՞, հանդիպել եւ փորձել դրանք արժանապատվորեն լուծել... Երեք օր առաջ Գյումրիում մենք մասնակցում էինք մեր ազատամարտիկ ընկերներից մեկի հուղարկավորությանը. ինքն էնտեղ էր: Արժանապատիվ մարդկային կեցվածքը պահանջում է, որ եթե խնդիրներ ուներ՝ մոտենար եւ ինձնից պարզաբանումներ պահանջեր: Բայց չի մոտեցել: Հետո ես տեղեկացա, որ անգամ այդ միջավայրում, մի անկյուն քաշված, բամբասում է մի քանի հոգու հետ եւ հերյուրանքներ տարածում իմ հասցեին: Այդտեղ չցանկացա կոնֆլիկտ ստեղծել: Ճանապարհին առաջարկել եմ կանգնեցնել մեքենան, որում նա էր: Ես իրեն առաջարկել եմ՝ իջնել եւ զրուցել: Այդ մարդը չիջավ մեքենայից՝ ես էլ դաստիարակչական ապտակ եմ տվել իրեն: Դրանից հետո՝ Մազմանյանը ի՞նչ կխոսի, ի՞նչ կանի՝ իր իրավունքն է»:
Ընդհանրապես, իր մասին «հերյուրանքներ տարածողների» մասով Բազեյանն ասում է, որ ժամանակը ցույց կտա՝ ով ով է: Բայց ցավում է, որ «էդ կատեգորիայի, էդ կարգի մարդկանց հետ որոշակի ճանապարհ եմ անցել: Ի վերջո, համոզվում եմ այն ճշմարտության մեջ, որ չափազանց ներողամիտ լինելով անարդարների հանդեպ՝ անարդարություն ես ցուցաբերում անմեղների նկատմամբ»:
Հունան Մազմանյանն «Առավոտի» հետ զրույցում կտրականապես հերքեց մեր տեղեկությունը: «Առավոտի» դիտարկմանը, թե Բազեյանն ընդունել է, որ ապտակել է իրեն՝ ասաց. «Ես էլ ասում եմ, որ նման բան չի եղել»:
Հ. Գ. Հակիրճ տեղեկանք հայրական ապտակների (հա) պատմությունից: Հա-1. 1998-ին Պարույր Հայրիկյանը «հա» տվեց «երկրապահացած» Արամազդ Զաքարյանին: Հա-2. այս տարի Հրանտ Խաչատրյանը ՍԻՄ-ը չկարողացավ կիսել Հայկ Բաբուխանյանի հետ եւ նրան նույնպես «հա» տվեց:
- ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ԶՐՊԱՐՏԱՆՔ ԵՎ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ»
1«Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի՝ բանտից ստացված հերթական հայտարարությունը վերաբերում է այն հարցին, թե արդյոք Լեւոն Տեր-Պետրոսյանը, ...41 ՄԻԼԻԱՐԴ 514 ՄԻԼԻՈՆ 230 ՀԱԶԱՐ 940 ԴՈԼԱՐ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԱԺ լսումներում երեկ հրապարակվեց, որ առնվազն այսքան է Թուրքիայի, որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդի, հատուցման պարտավորությունը ՀՀ նկատմամբ, որպես Հայաստանի առաջին հանրապետության իրավահաջորդի: «Հայ-թուրքական ...«ՖԻՖԹԻ-ՖԻՖԹԻ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԱյս պահին այսպես է գնահատում ՀՀ նախագահի երկու առաջատար թեկնածուների հաղթանակի հնարավորությունը «Քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի» տնօրեն Սուրեն Սուրենյանցը: - Նախագահական ընտրությունների ...ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ
Մ. Ե.Արտաշես Գեղամյանը չի հրաժարվում այս տարվա հունվարի սկզբին իր ասածներից «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանին երեքշաբթի օրը մենք երկու հարց ունեինք: ...Հ1-Ը ՊԻՏԻ ՄԱՏՉԵԼԻ ԴԱՌՆԱՐ
Ա. Ի.ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցող Ժորժ Կոլոմբիեն երեկ հրապարակել է իր զեկույցը Երեւան դեկտեմբերի 3-5-ին կատարած այցի վերաբերյալ: Այստեղ ասված է, որ թեեւ նախագահական ընտրարշավը ...ԱՇԽԱՏԵԼՈՒ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երեկ հայտարարեց նախագահական ընտրություններում իր մտադրությունների մասին: Երեկ կառավարության նիստերի մեծ դահլիճում տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» ...«ԳԵՂԱՄՅԱՆԸ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ Է»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 6Երեկ այսպիսի գնահատական տվեց Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով «Առավոտի» հարցին: - Պարոն Սարգսյան, մամուլում տեղեկություններ կան այն մասին, որ դուք պայմանավորվածություն ունեք ԱՄ նախագահ Արտաշես ...ԾԵԾԵԼՈՎ՝ ԿԱՐԳԻ ՀՐԱՎԻՐԵԼ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԱռաջարկում է քաղաքագետը սեւ PR իրականացնող թեկնածուներին սաստելու համար «Փաստարկ» ակումբի երեկվա հյուրը քաղաքագետ Գերասիմ Բարսեղյանն էր, թեման՝ նախընտրական շրջանում իրականացվող PR-ը: Նախաքարոզչական ...ՀԱՅՐԱԿԱՆ ԱՊՏԱԿ-3
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆՀիմա՝ ապտակե՞լ է, թե՞ ոչ «Առավոտի» ունեցած տեղեկություններով, մի քանի օր առաջ Գյումրիում այլեւս Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության անդամ դարձած Ալբերտ Բազեյանը «թեժ խոսակցություն» ...ԴՐԱՄԱՀԱՎԱՔ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ՝ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՆՈՒՆԻ՞Ց
Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը հայտարարեց, որ իրենք աշակերտներից հավաքված գումարի կարիքը չունեն: «Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացող վարկային ...ՊԱՐԱԳԵՏԸ ՊԱՐՈՒՍՈՒՅՑԸ ՉԷ
Զրուցեց Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԸՀավաստիացնում է իրեն պարագետ համարող Գարեգին Գեւորգյանը Արվեստի ցանկացած տեսակի հետ «ծնվել» են համապատասխան մասնագետներ: Ըստ որոշ աղբյուրների, թատերագետներն ու գրականագետները ի հայտ են եկել ...ՍՈՎԱԾՆԵՐԸ ՉԵՆ ԽՈՍԻ ԲԱՐՁՐ ՄԱՏԵՐԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸՀիշեցնում է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Լյուդմիլա Հարությունյանը - Դուք առաջիկա ընտրությունները համարում եք պատմական: Ինչո՞ւ եք դրանք կարեւորում: Մի՞թե սրանք հերթական ընտրություններ չեն: - Կարեւորում ...ՄԱՐԶԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
Ուզում են հավաքականն ուժեղացնել 2007 թվականին Հայաստանի սիրողական բռնցքամարտիկները Չիկագոյում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճեցին օլիմպիական երեք ուղեգիր: Մարզաձեւի ազգային հավաքականի գլխավոր ...
ՖՈՏՈՄՈՆՏԱ՞Ժ Է

«ԿՐԱԿՈՑ»՝ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՅՑԻ ԺԱՄԱՆԱԿ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
ՍԱԴՈՅԱՆՆ ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԻ ՕԳՆԱԿԱ՞Ն

«ԵԹԵ ԻՆՁ ՉԽՓԵՆ, ԵՍ ՉԵՄ ԽՓԻ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
«ԶՐՊԱՐՏԱՆՔ ԵՎ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ»

«ԲԱՐԵՎԻ ՓՈԽԱՐԵՆ ՀԱՐՑՆՈՒՄ ԷԻՆ՝ ՊԱՀԱՆՋԱՏԵ՞Ր ԵՍ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԳԵՂԱՄՅԱՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է
Մ. ԵՍԱՅԱՆ«ԳԵՂԱՄՅԱՆԸ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ Է»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
41 ՄԻԼԻԱՐԴ 514 ՄԻԼԻՈՆ 230 ՀԱԶԱՐ 940 ԴՈԼԱՐ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՀԱՅՀՈՅԱՆՔԸ ՄԱՏՆՈՒՄ Է ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
- 1851 Թուրքիայի Սամսոն քաղաքում ծնվեց գրող և հրապարակախոս Արփիար Արփիարյանը (վախճ. 1908 թ. փետրվարի 12-ին, Կահիրեում):
- 1912 Կ. Պոլսում Հայոց Ազգային ժողովը որոշում ընդունեց Հայկական հարցը բարձրացնել Լոնդոնում հրավիրվելիք դեսպանների կոնֆերանսում:
- 1917 Էջմիածնում փակվեց Գևորգյան ճեմարանը:
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմի հրամանագրով Խորհրդային Հայաստանի սահմաններում վերանում է «Ռուսական կայսրության հավաք օրինաց»-ը այն փոփոխություններով, որ մտցրել էին ժամանակավոր կառավարությունը, անդրկովկասյան կոմիսարիատն ու սեյմը, Հայաստանի դաշնակցական կառավարությունը:
- 1964 Երևանում մահացավ ականավոր գրող Մովսես Արազին`«Իսրայել Օրի» վեպի, «Արևը» պատմվածքի հեղինակը (Ծնվ. 1878 թ.-ին):
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

