
41 ՄԻԼԻԱՐԴ 514 ՄԻԼԻՈՆ 230 ՀԱԶԱՐ 940 ԴՈԼԱՐ
ԱԺ լսումներում երեկ հրապարակվեց, որ առնվազն այսքան է Թուրքիայի, որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդի, հատուցման պարտավորությունը ՀՀ նկատմամբ, որպես Հայաստանի առաջին հանրապետության իրավահաջորդի:
«Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով խորհրդարանական լսումների առաջին օր
վա ընթացքում իր ելույթում ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանն առաջարկեց, թե այս քննարկումների ամբողջացման մեջ պետք է լինի մի շատ կարեւոր բաղկացուցիչ՝ ինչ է մեր պատկերացմամբ հատուցումը. «Մենք այն ակնկալում ենք, այո՛, բայց ի՞նչ ձեւով, ի՞նչ ժամկետներում: Պատրաստ են որոշ փաստաթղթեր, բայց հիմա դրա մասին, կարծում եմ, դեռ վաղ է խոսք բացել: Կարծում եմ, որ այսօր դեռ մեր այս քննարկումների մեջ չենք հասել այդ կետին, բայց շուտով կհասնե՛նք»: Երեկ էլ լսումների նախաձեռնողը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն իր ելույթում հայտարարեց. «Ցեղասպանության ճանաչման գործընթացից հրաժարվելու նախապայմանը դնելով՝ Թուրքիան հետապնդում է ինչպես առավելագույն, այնպես էլ նվազագույն նպատակ: Առավելագույնը խուսափելն է որեւէ պատասխանատվությունից այս հարցում՝ թե՛ բարոյական, թե՛ նյութական: Նվազագույնն այն է, որ եթե ճանաչումն անխուսափելի է դառնում, ապա խոսք անգամ չպետք է լինի հատուցման մասին՝ լինի դա նյութական կամ մանավանդ՝ տարածքային: Սակայն ում-ում, բայց Թուրքիային քաջ ծանոթ են միջազգային իրավունքի նորմերը, որոնք կասկածի տակ չեն առնում, օրինակ, վնասների հատուցման անհրաժեշտությունը»:
Այս լսումներում իբրեւ անկախ փորձագետ հանդես եկող, Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանը հանդես եկավ «Հայ ժողովրդի նյութական կորուստները Հայոց ցեղասպանության ժամանակ» ելույթով, որտեղ անդրադարձավ որոշ պաշտոնական փաստաթղթերի, որոնցում ամրագրվել է հայ ժողովրդի փոխհատուցում ստանալու իրավունքը, եւ նշեց. «Հայության ամբողջական նյութական կորուստը 1914֊ 1919-ին 1919֊ի գներով կազմել է 19.130.982.000 ֆրանսիական ֆրանկ»: «Նվազագո՛ւյնը»,- բացականչեցին դահլիճից: Արա Պապյանն էլ նշեց, թե այդ թվի մեջ ներառված չեն հայերի 1920-1922 թթ. նյութական կորուստները. «Եթե հաշվառվեն նաեւ նշյալ ժամանակահատվածի կորուստները, ապա վերոնշյալ թիվն առնվազն պետք է 15-20%-ով մեծացվի»։ Նաեւ նշեց, թե Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի մեկ ֆրանսիական ֆրանկը ներկայումս հավասար է 2.17 դոլարի: Եվ այդ փոխարժեքով հաշվարկեց, որ հայության նյութական կորուստների չափը Ցեղասպանության հետեւանքով կազմում է առնվազն 41 միլիարդ 514 միլիոն 230 հազար 940 դոլար։ «Բռավո՛»,- գոչեցին դահլիճից:
Սակայն հավաքվածները շատ ավելի բուռն ոգեւորությամբ էին լսել այս ելույթին նախորդող՝ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանի ծավալուն զեկույցը: «Ամենեւին չի բացառվում, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի անհաշտ քաղաքականությունը եւ վերջինիս կողմից պատերազմի հավանական սանձազերծումը Հայաստանին այլ ելք չթողնեն, քան է՛լ ավելի ընդլայնելու հայոց ռազմաքաղաքական իշխանությունը հայրենիքի բռնազավթված տարածքների վրա»,- մասնավորապես հայտարարեց նա: Առանց անունը տալու՝ պատասխանեց Վահան Հովհաննիսյանին, որը նախօրեին խորհուրդ էր տվել, որ այս լսումների արդյունքներն ուղարկվեն ամբողջ թուրքական պառլամենտին՝ ասելով. «Մենք պետք է աշխատենք թուրք հասարակության հետ»: Արմեն Այվազյանի կարծիքով՝ սա «գիտական ֆանտաստիկայի ոլորտից է։ Նախքան այդ, պարոնայք, բարի եղեք եւ կարողացեք աշխատել հայ հասարակության հետ, այլ ոչ թե թույլ տվեք, որ հայ երեխաների ուղեղները լվան Ադրբեջանից ժամանած նախկին բանակայինները եւ տնաբույս թուրքասերները»։
Նա նաեւ կշտամբեց Արմեն Ռուստամյանին, որ ափսոսանքով է խոսել «թուրք գործընկերների» Հայաստան չժամանելու մասին։ «Այդ երբվանի՞ց Թալեաթին ու Էնվերին պաշտող, երկրպագող թուրք պատգամավորները դարձան գործընկեր,- հարցրեց Արմեն Այվազյանը:- Ոչ արժանապատիվ կեցվածքի փայլուն մի օրինակ է այս քննարկումներին թուրք պատգամավորներ հրավիրելը»: Ըստ նրա, առհասարակ իմաստ չունի հրավիրել «թշնամի պետության պատգամավորներին Հայաստանի ազգային անվտանգության հետ կապված հարցերի քննարկումներին։ Խորաթափանց դիվանագիտության անվան տակ անցկացվող նմանատիպ սիրախաղերը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ լոկ գրգռում են նրանց ախորժակը, առաջացնում արհամարհանք եւ, ի վերջո, վատ ավարտվում հայերի համար (հիշենք թեկուզ ՀՅԴ համագործակցությունը երիտթուրքերի հետ)։ Ձեր հրավերն ընդունելու մերժումը ընդամենը ցույց է տալիս այդ արհամարհանքի աստիճանը»: Այս ելույթը կարծես միակն էր, որին հետեւեցին բուռն ծափահարություններ:
Հ. Գ. Ամփոփելով լսումները՝ Արմեն Ռուստամյանը նշեց, որ դրանք արդարացրին կազմակերպիչների սպասումները, եւ համապատասխան հայեցակարգ մշակելու համար առկա է հարուստ նյութ. «Դա կլինի մի մեկնարկային փաստաթուղթ, որն ուղղություն կտա մեր քայլերին թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր մակարդակով»:
- ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
«ԶՐՊԱՐՏԱՆՔ ԵՎ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ»
1«Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի՝ բանտից ստացված հերթական հայտարարությունը վերաբերում է այն հարցին, թե արդյոք Լեւոն Տեր-Պետրոսյանը, ...41 ՄԻԼԻԱՐԴ 514 ՄԻԼԻՈՆ 230 ՀԱԶԱՐ 940 ԴՈԼԱՐ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԱԺ լսումներում երեկ հրապարակվեց, որ առնվազն այսքան է Թուրքիայի, որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդի, հատուցման պարտավորությունը ՀՀ նկատմամբ, որպես Հայաստանի առաջին հանրապետության իրավահաջորդի: «Հայ-թուրքական ...«ՖԻՖԹԻ-ՖԻՖԹԻ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԱյս պահին այսպես է գնահատում ՀՀ նախագահի երկու առաջատար թեկնածուների հաղթանակի հնարավորությունը «Քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի» տնօրեն Սուրեն Սուրենյանցը: - Նախագահական ընտրությունների ...ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ
Մ. Ե.Արտաշես Գեղամյանը չի հրաժարվում այս տարվա հունվարի սկզբին իր ասածներից «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանին երեքշաբթի օրը մենք երկու հարց ունեինք: ...Հ1-Ը ՊԻՏԻ ՄԱՏՉԵԼԻ ԴԱՌՆԱՐ
Ա. Ի.ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցող Ժորժ Կոլոմբիեն երեկ հրապարակել է իր զեկույցը Երեւան դեկտեմբերի 3-5-ին կատարած այցի վերաբերյալ: Այստեղ ասված է, որ թեեւ նախագահական ընտրարշավը ...ԱՇԽԱՏԵԼՈՒ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երեկ հայտարարեց նախագահական ընտրություններում իր մտադրությունների մասին: Երեկ կառավարության նիստերի մեծ դահլիճում տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» ...«ԳԵՂԱՄՅԱՆԸ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ Է»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 6Երեկ այսպիսի գնահատական տվեց Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով «Առավոտի» հարցին: - Պարոն Սարգսյան, մամուլում տեղեկություններ կան այն մասին, որ դուք պայմանավորվածություն ունեք ԱՄ նախագահ Արտաշես ...ԾԵԾԵԼՈՎ՝ ԿԱՐԳԻ ՀՐԱՎԻՐԵԼ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԱռաջարկում է քաղաքագետը սեւ PR իրականացնող թեկնածուներին սաստելու համար «Փաստարկ» ակումբի երեկվա հյուրը քաղաքագետ Գերասիմ Բարսեղյանն էր, թեման՝ նախընտրական շրջանում իրականացվող PR-ը: Նախաքարոզչական ...ՀԱՅՐԱԿԱՆ ԱՊՏԱԿ-3
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆՀիմա՝ ապտակե՞լ է, թե՞ ոչ «Առավոտի» ունեցած տեղեկություններով, մի քանի օր առաջ Գյումրիում այլեւս Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության անդամ դարձած Ալբերտ Բազեյանը «թեժ խոսակցություն» ...ԴՐԱՄԱՀԱՎԱՔ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ՝ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՆՈՒՆԻ՞Ց
Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը հայտարարեց, որ իրենք աշակերտներից հավաքված գումարի կարիքը չունեն: «Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացող վարկային ...ՊԱՐԱԳԵՏԸ ՊԱՐՈՒՍՈՒՅՑԸ ՉԷ
Զրուցեց Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԸՀավաստիացնում է իրեն պարագետ համարող Գարեգին Գեւորգյանը Արվեստի ցանկացած տեսակի հետ «ծնվել» են համապատասխան մասնագետներ: Ըստ որոշ աղբյուրների, թատերագետներն ու գրականագետները ի հայտ են եկել ...ՍՈՎԱԾՆԵՐԸ ՉԵՆ ԽՈՍԻ ԲԱՐՁՐ ՄԱՏԵՐԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸՀիշեցնում է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Լյուդմիլա Հարությունյանը - Դուք առաջիկա ընտրությունները համարում եք պատմական: Ինչո՞ւ եք դրանք կարեւորում: Մի՞թե սրանք հերթական ընտրություններ չեն: - Կարեւորում ...ՄԱՐԶԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
Ուզում են հավաքականն ուժեղացնել 2007 թվականին Հայաստանի սիրողական բռնցքամարտիկները Չիկագոյում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճեցին օլիմպիական երեք ուղեգիր: Մարզաձեւի ազգային հավաքականի գլխավոր ...
ՖՈՏՈՄՈՆՏԱ՞Ժ Է

«ԿՐԱԿՈՑ»՝ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՅՑԻ ԺԱՄԱՆԱԿ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
ՍԱԴՈՅԱՆՆ ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԻ ՕԳՆԱԿԱ՞Ն

«ԶՐՊԱՐՏԱՆՔ ԵՎ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ»

«ԵԹԵ ԻՆՁ ՉԽՓԵՆ, ԵՍ ՉԵՄ ԽՓԻ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
«ԲԱՐԵՎԻ ՓՈԽԱՐԵՆ ՀԱՐՑՆՈՒՄ ԷԻՆ՝ ՊԱՀԱՆՋԱՏԵ՞Ր ԵՍ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԳԵՂԱՄՅԱՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է
Մ. ԵՍԱՅԱՆ«ԳԵՂԱՄՅԱՆԸ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ Է»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
41 ՄԻԼԻԱՐԴ 514 ՄԻԼԻՈՆ 230 ՀԱԶԱՐ 940 ԴՈԼԱՐ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՀԱՅՀՈՅԱՆՔԸ ՄԱՏՆՈՒՄ Է ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
- 1851 Թուրքիայի Սամսոն քաղաքում ծնվեց գրող և հրապարակախոս Արփիար Արփիարյանը (վախճ. 1908 թ. փետրվարի 12-ին, Կահիրեում):
- 1912 Կ. Պոլսում Հայոց Ազգային ժողովը որոշում ընդունեց Հայկական հարցը բարձրացնել Լոնդոնում հրավիրվելիք դեսպանների կոնֆերանսում:
- 1917 Էջմիածնում փակվեց Գևորգյան ճեմարանը:
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմի հրամանագրով Խորհրդային Հայաստանի սահմաններում վերանում է «Ռուսական կայսրության հավաք օրինաց»-ը այն փոփոխություններով, որ մտցրել էին ժամանակավոր կառավարությունը, անդրկովկասյան կոմիսարիատն ու սեյմը, Հայաստանի դաշնակցական կառավարությունը:
- 1964 Երևանում մահացավ ականավոր գրող Մովսես Արազին`«Իսրայել Օրի» վեպի, «Արևը» պատմվածքի հեղինակը (Ծնվ. 1878 թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

