
ԼՈՌԻՈՒՄ ԿԱ՞Ն ԵՐԿԱԿԻ ԽԱՂԱՑՈՂ ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐ
- «Այլընտրանքի» մարզային կառույցի ղեկավար Կարեն Սարգսյանը պնդում է, թե շատ ՀՀԿ-ականներ գաղտնի սատարում են Լեւոն Տեր-Պետրոսյանին:

- Պարոն Սարգսյան, ըստ Ձեզ, ինչպիսի՞ն են մարզի հասարակության նախընտրական տրամադրությունները:
- Խորհրդարանական ընտրություններից հետո հասարակության մեջ հիասթափության մեծ ալիք բարձրացավ: Մինչ ընտրությունները կայացած հանրահավաքները վկայում էին այն մասին, որ հարյուր հազարավոր մարդիկ ուզում են իշխանափոխություն, սակայն կեղծված ընտրությունները ցույց տվեցին, որ պարզապես անհնար էր ընդդիմադիր հայացքներով քաղաքական ուժերի հայտնվելը խորհրդարանում:
- Դուք ասացիք, թե խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ անհնար էր ընդդիմադիր ուժերի անցնելը խորհրդարան:
- Անհնարին էր այն պատճառով, որ շատ մեծ քանակությամբ՝ մոտ կես միլիոն կեղծ անձնագրեր էին տպվել եւ դրվել շրջանառության մեջ: Բացի այդ՝ ընդդիմությունը չմիավորվեց, չմիավորվեց, որպեսզի ռեսուրսները կենտրոնացնելով՝ հնարավորություն ունենանք պայքարել նմանատիպ երեւույթների դեմ: Ես համոզված եմ, որ լիբերալ ազատական գաղափարախոսությունը Հայաստանում անխուսափելի է, իսկ այդ գաղափարախոսության կրողը Հայաստանում Լեւոն Տեր-Պետրոսյանն է, որի շուրջը համախմբվել են տարբեր գաղափարախոսություններ ունեցող քաղաքական ուժեր, բոլորը հրաշալի հասկանում են, որ այսօրվա իշխանություններին փոխելու համար հարկավոր է կենտրոնաձիգ ուժ, որը Լեւոն Տեր-Պետրոսյան անձն է: Նա հանրահավաքի ժամանակ ասաց, որ կգա, կկարգավորի, «բեսպրեդելին» վերջ կտա, հասարակությանը կապացուցի, որ հնարավոր են ազատ ընտրություններ, որի երաշխիքը կկանգնի ինքը եւ կհեռանա:
- Ըստ Ձեզ, կգա Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ կապահովի ժողովրդի բարեկեցությունը։ Բայց ժողովրդի մի հսկա զանգվածի համար դժվար է դրան հավատալ, քանի դեռ չի մոռացել նրա իշխանության տարիների «բարեկեցությունը»:
- Նույն ժողովուրդը տեսել է նաեւ հաղթած նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Որեւիցե մեկը չի հիշում, թե Տիգրան Մեծի օրոք ժողովուրդը ինչ պայմաններում է ապրել՝ սով, համաճարակ։ Պատմության մեջ նա հիշվում է որպես հաղթող թագավոր, որը հզորացրել է երկիրը: Դարեր են անցել։ Ոչ միայն հաղթելու, այլեւ տարածքներ գրավելու մասին խոսք լինել չէր կարող: Առաջին անգամ մենք գրավել եւ հաղթել ենք, եւ դրականը միայն ստամոքսով չի որոշվում։ Կանցնեն տարիներ, եւ մեր սերունդները հպարտությամբ կհիշեն Լեւոն անունը։ Մենք գնացել ենք գիտակցական պայքարի՝ հանուն հաղթանակի: Եվ մեր հասարակությունը դա լավ է հասկանում։ Բացի այդ՝ ժողովուրդը պահանջում է նրանից, ումից ինչ-որ բան սպասում է։
- Դուք «Այլընտրանքի» Լոռու մարզի կառույցի ղեկավարն եք։ Որքան էլ վանաձորցիները չսիրեն ներկայիս քաղաքապետին, նրանք դեռ չեն մոռացել ՀՀՇ-ի ղեկավարման տարիները, երբ իրենց տան կահկարասին էին վաճառում՝ օրվա հաց գնելու համար, իսկ ՀՀՇ-ական քաղաքապետ Անդրանիկ Հարությունյանն ու նրա մերձավորները, եղբայրները, լինելով քաղաքում սեփականաշնորհվող եւ մաս-մաս վաճառվող գործարանների համասեփականատերեր, իրենց համար քաղաքում դղյակներ էին կառուցում, որոնք այսօր էլ համաքաղաքացիների «աչքի փուշն» են:
- Դուք լավ չեք իրազեկված, քաղաքապետն այն ժամանակ ապրում էր տնակում: Իսկ ձեր ասած քաղաքային նախկին իշխանությունների օրոք ընդունված էր քաղաքապետի որոշում՝ կանաչ գոտում շինարարություն չանել կամ կրպակ չտեղադրել: Իսկ հիմա շրջեք քաղաքում, բացի այն, որ կանաչ գոտիները հատվել են, տեղը շինություններ են բարձրացել:
- Ինչպիսի՞ն է մարզի նախընտրական վիճակը, կա՞ լարվածություն:
- Եղել են ճնշումների փորձեր ամենատարբեր մակարդակներում, բայց արդյունքի չհասան։ Մարդիկ ուղղակի վերեւի հրաման կատարեցին:
- Կոնկրետ ո՞ւմ կողմից էին ճնշումները:
- Բոլոր կառույցների կողմից: Բայց ինչ էլ որ անեն, այսօր Վանաձորի ընտրողների մեծ մասը Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն են: Անգամ իշխող «Հանրապետական» կուսակցության՝ մարզի կարկառուն շատ դեմքեր մեզ ասում են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն են: Շատ պաշտոնյաներ, մտավորականներ, նույնիսկ մարդիկ, ովքեր ժամանակին պայքարել են ՀՀՇ-ի դեմ, մոտենում են մեզ եւ ասում, որ արդեն զզվել են սրանցից։ Այսօր արդեն չեն էլ վախենում, շատերը բացահայտ քարոզում են նրա համար:
- Ովքե՞ր են մարզի այդ «երկքաղաքացի» ՀՀԿ-ականները:
- Ինձ իրավունք չեմ վերապահում անուններ տալ:
- ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ
ՏՊԱԳԻՐ ՄԱՄՈ՞ՒԼԸ ՊԻՏԻ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌԻ TV-ՆԵՐԻՆ
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ երեկ հանդիպման ժամանակ (տես լուսանկարը) վարչապետ Սերժ Սարգսյանն ակնհայտորեն պատասխանել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի ...24 ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԴԻՏՈՐԴՆԵՐ ԵԱՀԿ-ԻՑ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ 1ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի հատուկ առաքելությունը դեկտեմբերի 13-ին հրապարակել է իր զեկույցը Հայաստանի նախագահական ընտրությունների մասին: Զեկույցը հիմնված ...«ՈՒԺԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՈՐԵՎԷ ԱՊԱՑՈՒՅՑ ԳՐՈՇԻ ԱՐԺԵՔ ՉՈՒՆԻ»
Ս. Սուրենյանցի հետ հարցազրույցը կարդացեք վաղվա համարում:ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԱսում է «Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Սուրենյանցը Երեկ ԱԺՄ նախագահ եւ ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Ս.թ. ...«ՈՎ ԳԱԼԱ-Ի ԾԱՌԸ, ՄԵՆՔ ՆՐԱՆՑ ԱՆՏԱՌԸ»
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԵրեկ Գյումրիի թատերական հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Գյումրիի անկախ լրատվական ալիքի անտառապահ երկրպագուները իրենց զայրույթն արտահայտել էին այսպիսի հայհոյանքով: Հանրահավաքը արտասովոր էր ...ԿԱՐԾԻՔՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԱՍԻՆ
Ա. Ի.«Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով երեկ անցկացված խորհրդարանական լսումներին հրավիրված էին նաեւ 20 թուրքական պետական եւ հասարակական գործիչներ, մասնավորապես՝ ...ՆՈՐ ՏԱՐԻՆ՝ ՆՈՐ ԵՐԵՎԱՆՈՎ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ Նյութը պատրաստվել է Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ
Տարվա երկրորդ եռամսյակում, երբ մայրաքաղաքում սկսվեցին լայնածավալ շինարարական աշխատանքները, շատերն էին թերահավատությամբ վերաբերվում այն խոստումներին, որ մինչեւ տարեվերջ հիմնական աշխատանքները կավարտվեն, ...ՑՈՒՅՑ ԵՆ ՏՎԵԼ ՄԵԿԸ, ՎԱՃԱՌԵԼ՝ ՄՅՈ՞ՒՍԸ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԲնակիչն «էլիտար» շենքում տուն է գնել ու փոշմանել Այսօր մայրաքաղաքում շատ «էլիտար» շենքեր կառուցման փուլում են: Դրանց հիմքը դեռ չգցած՝ էլիտարների սեփականատերերն արդեն զբաղվում ...ՄԵԿ ՊԱՅԹՅՈՒՆ՝ ՅՈԹ ՄԱՀ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Տուժողների ներկայացուցիչներն ու մեղադրյալները դժգոհ են առաջին ատյանի դատավճռից
2006թ. օգոստոսի 12-ին Վանաձոր-Դիլիջան ճանապարհին «ՎՆՍ Եռյակ» ՍՊԸ-ի համար հեղուկ գազ տեղափոխող «ՄԱԶ 5334» ...ԻՐԱՎԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Սեփ. լր.Դեկտեմբերի 17-20 Ինչպես հայց գրել Նախորդ օրը Հայաստանի մարզերի առաջին ատյանի դատարաններ եւ երեկ Երեւան քաղաքի համայնքների առաջին ատյանի դատարաններ, ինչպես նաեւ վերաքննիչ դատարաններ այցելեցին հանրապետության ...70-ԱՄՅԱ ՄՈՌԱՑՎԱԾ ԹԱՏՐՈՆ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական թատրոնը դեռ կիսավեր «տանն» է
Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական թատրոնի գործունեության ընթացքում արձանագրվել են տարօրինակ իրողություններ. 1936թ. հիմնադրված ...ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՐԱԿԸ ԶԻՋՈՒՄ Է ՔԱՆԱԿԻՆ
ՍՏԵԼԼԱ ՍԱՐԳՍՅԱՆ
Հայտարարում է ՀՆՄ նախագահ Կարեն Աղամյանը
Հայաստանում կերպարվեստի բնագավառում նկատվում է նկարիչների եւ նրանց ստեղծագործությունների քանակի աճ, ինչը հաճախ հակառակ համեմատական է նրանց գործերի որակին: Մեզ ...«ԲԱՐԵՎԻ ՓՈԽԱՐԵՆ ՀԱՐՑՆՈՒՄ ԷԻՆ՝ ՊԱՀԱՆՋԱՏԵ՞Ր ԵՍ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 1
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն ասում է, որ այս հարցը հաճախակի տվող դաշնակցականները իշխանության տարիներին որեւէ քայլ չարեցին «խարխափող եւ արտաքին ճնշումներին ենթարկվող» արտաքին քաղաքականությունը ...ԼՈՌԻՈՒՄ ԿԱ՞Ն ԵՐԿԱԿԻ ԽԱՂԱՑՈՂ ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐ
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ
«Այլընտրանքի» մարզային կառույցի ղեկավար Կարեն Սարգսյանը պնդում է, թե շատ ՀՀԿ-ականներ գաղտնի սատարում են Լեւոն Տեր-Պետրոսյանին:
- Պարոն Սարգսյան, ըստ Ձեզ, ինչպիսի՞ն են մարզի հասարակության ...
ՖՈՏՈՄՈՆՏԱ՞Ժ Է

«ԿՐԱԿՈՑ»՝ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՅՑԻ ԺԱՄԱՆԱԿ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
ՍԱԴՈՅԱՆՆ ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԻ ՕԳՆԱԿԱ՞Ն

«ԵԹԵ ԻՆՁ ՉԽՓԵՆ, ԵՍ ՉԵՄ ԽՓԻ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
«ԲԱՐԵՎԻ ՓՈԽԱՐԵՆ ՀԱՐՑՆՈՒՄ ԷԻՆ՝ ՊԱՀԱՆՋԱՏԵ՞Ր ԵՍ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԳԵՂԱՄՅԱՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է
Մ. ԵՍԱՅԱՆԻԶՈՒՐ ԷԻՆ «ԶԻՆՎԵԼ»

ՀԱՅՀՈՅԱՆՔԸ ՄԱՏՆՈՒՄ Է ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ԻՐԵՆՑ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՑԻՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ«ՓԱՌՔ ՏՎԵՔ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՇՐՋԱՆԻՆ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
- 1808 Զմյուռնիայում ծնվեց բանասեր, կղերա-աղայական հոսանքի ներկայացուցիչ Մսեր Մսերյանցը: (Վախճ. 1873 թ.-ին, Մոսկվայում):
- 1883 Թիֆլիսում լույս տեսավ «Նոր դար» լրագիրը Սպանդար Սպանդարյանի խմբագրողթյամբ:
- 1885 Ծնվեց հայ ականավոր հեղափոխական և պետական գործիչ Ասքանազ Մռավյանը: (Սպանվեց խորհրդային ոստիկանության կողմից 1929թ.-ին):
- 1912 Ցարական կառավարությունը օրենք հրապարակեց «Թիֆլիսի, Քութայիսի, Երևանի, Ելիսավետպոլի, Բաքվի նահանգների ժամանակավոր պարտավորյալ, կախյալ գյուղացիների՝ կալվածատերերի նկատմամբ ունեցած պարտավորությունները դադարեցնելու և պետության օժանդակությամբ հողաբաժինները պարտադիր կերպով ետ գնելու մասին»:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

