
ԿԱՐԾԻՔՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԱՍԻՆ
«Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով երեկ անցկացված խորհրդարանական լսումներին հրավիրված էին նաեւ 20 թուրքական պետական եւ հասարակական գործիչներ, մասնավորապես՝ Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանին եւ գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկն ու Թաներ Աքչամը: «Տարբեր պատճառներով բոլոր հրավերները մերժվել են»,- հայտնեց լսումները նախաձեռնողը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: Իսկ Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, թե թուրքական կողմի մերժումը պայմանավորված է այն հանգամանքով, որ լսումները համընկել են Թուրքիայում նշվող կրոնական տոնի հետ:
Լսումների ընթացքում անդրադարձ եղավ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը: Ե՛վ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, ե՛ւ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն այդ անդամակցությունը համարեցին նպաստավոր Հայաստանի համար՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ ընդհանրապես այն առումով, որ Եվրամիության սահմանը փաստացի կհասնի Հայաստանին: Մտահոգություն հայտնեցին միայն այն կապակցությամբ, որ Թուրքիային թույլ տրվեց Հայաստանի հետ սահմանների բացակայության պայմաններում սկսել այդ գործընթացը: Մինչդեռ ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը նշեց, «Եթե այսպիսին, ինչպես այսօր կա՝ Թուրքիան ընդունվեց Եվրամիություն, մենք կարող ենք համարել լուրջ պարտություն, քանի որ դա կնշանակի, որ ոչ թե Թուրքիան ընդունեց եվրոպական արժեքային համակարգը, այլ Եվրոպան բոլորովին օտար արժեքային համակարգ թողեց ներս»: Իսկ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն իր ելույթում նշեց, թե Թուրքիան կարող է դառնալ ԵՄ անդամ եւ հավատարմություն հայտնել եվրոպական արժեքներին միմիայն այն դեպքում, եթե Անկարայում հիմնի Հայոց ցեղասպանության թանգարան եւ այդպիսով հնարավորություն ստեղծի թուրք երիտասարդների համար ծանոթանալ իրենց պատմության ամենամութ էջերից մեկին:
- Ա. Ի.
ՏՊԱԳԻՐ ՄԱՄՈ՞ՒԼԸ ՊԻՏԻ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌԻ TV-ՆԵՐԻՆ
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ երեկ հանդիպման ժամանակ (տես լուսանկարը) վարչապետ Սերժ Սարգսյանն ակնհայտորեն պատասխանել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի ...24 ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԴԻՏՈՐԴՆԵՐ ԵԱՀԿ-ԻՑ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ 1ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի հատուկ առաքելությունը դեկտեմբերի 13-ին հրապարակել է իր զեկույցը Հայաստանի նախագահական ընտրությունների մասին: Զեկույցը հիմնված ...«ՈՒԺԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՈՐԵՎԷ ԱՊԱՑՈՒՅՑ ԳՐՈՇԻ ԱՐԺԵՔ ՉՈՒՆԻ»
Ս. Սուրենյանցի հետ հարցազրույցը կարդացեք վաղվա համարում:ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԱսում է «Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Սուրենյանցը Երեկ ԱԺՄ նախագահ եւ ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Ս.թ. ...«ՈՎ ԳԱԼԱ-Ի ԾԱՌԸ, ՄԵՆՔ ՆՐԱՆՑ ԱՆՏԱՌԸ»
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԵրեկ Գյումրիի թատերական հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Գյումրիի անկախ լրատվական ալիքի անտառապահ երկրպագուները իրենց զայրույթն արտահայտել էին այսպիսի հայհոյանքով: Հանրահավաքը արտասովոր էր ...ԿԱՐԾԻՔՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԱՍԻՆ
Ա. Ի.«Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով երեկ անցկացված խորհրդարանական լսումներին հրավիրված էին նաեւ 20 թուրքական պետական եւ հասարակական գործիչներ, մասնավորապես՝ ...ՆՈՐ ՏԱՐԻՆ՝ ՆՈՐ ԵՐԵՎԱՆՈՎ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ Նյութը պատրաստվել է Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ
Տարվա երկրորդ եռամսյակում, երբ մայրաքաղաքում սկսվեցին լայնածավալ շինարարական աշխատանքները, շատերն էին թերահավատությամբ վերաբերվում այն խոստումներին, որ մինչեւ տարեվերջ հիմնական աշխատանքները կավարտվեն, ...ՑՈՒՅՑ ԵՆ ՏՎԵԼ ՄԵԿԸ, ՎԱՃԱՌԵԼ՝ ՄՅՈ՞ՒՍԸ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԲնակիչն «էլիտար» շենքում տուն է գնել ու փոշմանել Այսօր մայրաքաղաքում շատ «էլիտար» շենքեր կառուցման փուլում են: Դրանց հիմքը դեռ չգցած՝ էլիտարների սեփականատերերն արդեն զբաղվում ...ՄԵԿ ՊԱՅԹՅՈՒՆ՝ ՅՈԹ ՄԱՀ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Տուժողների ներկայացուցիչներն ու մեղադրյալները դժգոհ են առաջին ատյանի դատավճռից
2006թ. օգոստոսի 12-ին Վանաձոր-Դիլիջան ճանապարհին «ՎՆՍ Եռյակ» ՍՊԸ-ի համար հեղուկ գազ տեղափոխող «ՄԱԶ 5334» ...ԻՐԱՎԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Սեփ. լր.Դեկտեմբերի 17-20 Ինչպես հայց գրել Նախորդ օրը Հայաստանի մարզերի առաջին ատյանի դատարաններ եւ երեկ Երեւան քաղաքի համայնքների առաջին ատյանի դատարաններ, ինչպես նաեւ վերաքննիչ դատարաններ այցելեցին հանրապետության ...70-ԱՄՅԱ ՄՈՌԱՑՎԱԾ ԹԱՏՐՈՆ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական թատրոնը դեռ կիսավեր «տանն» է
Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական թատրոնի գործունեության ընթացքում արձանագրվել են տարօրինակ իրողություններ. 1936թ. հիմնադրված ...ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՐԱԿԸ ԶԻՋՈՒՄ Է ՔԱՆԱԿԻՆ
ՍՏԵԼԼԱ ՍԱՐԳՍՅԱՆ
Հայտարարում է ՀՆՄ նախագահ Կարեն Աղամյանը
Հայաստանում կերպարվեստի բնագավառում նկատվում է նկարիչների եւ նրանց ստեղծագործությունների քանակի աճ, ինչը հաճախ հակառակ համեմատական է նրանց գործերի որակին: Մեզ ...«ԲԱՐԵՎԻ ՓՈԽԱՐԵՆ ՀԱՐՑՆՈՒՄ ԷԻՆ՝ ՊԱՀԱՆՋԱՏԵ՞Ր ԵՍ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 1
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն ասում է, որ այս հարցը հաճախակի տվող դաշնակցականները իշխանության տարիներին որեւէ քայլ չարեցին «խարխափող եւ արտաքին ճնշումներին ենթարկվող» արտաքին քաղաքականությունը ...ԼՈՌԻՈՒՄ ԿԱ՞Ն ԵՐԿԱԿԻ ԽԱՂԱՑՈՂ ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐ
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ
«Այլընտրանքի» մարզային կառույցի ղեկավար Կարեն Սարգսյանը պնդում է, թե շատ ՀՀԿ-ականներ գաղտնի սատարում են Լեւոն Տեր-Պետրոսյանին:
- Պարոն Սարգսյան, ըստ Ձեզ, ինչպիսի՞ն են մարզի հասարակության ...
ՖՈՏՈՄՈՆՏԱ՞Ժ Է

«ԿՐԱԿՈՑ»՝ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՅՑԻ ԺԱՄԱՆԱԿ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
ՍԱԴՈՅԱՆՆ ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԻ ՕԳՆԱԿԱ՞Ն

«ԵԹԵ ԻՆՁ ՉԽՓԵՆ, ԵՍ ՉԵՄ ԽՓԻ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
«ԲԱՐԵՎԻ ՓՈԽԱՐԵՆ ՀԱՐՑՆՈՒՄ ԷԻՆ՝ ՊԱՀԱՆՋԱՏԵ՞Ր ԵՍ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԳԵՂԱՄՅԱՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է
Մ. ԵՍԱՅԱՆԻԶՈՒՐ ԷԻՆ «ԶԻՆՎԵԼ»

ՀԱՅՀՈՅԱՆՔԸ ՄԱՏՆՈՒՄ Է ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ԻՐԵՆՑ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՑԻՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ«ՓԱՌՔ ՏՎԵՔ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՇՐՋԱՆԻՆ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
- 1808 Զմյուռնիայում ծնվեց բանասեր, կղերա-աղայական հոսանքի ներկայացուցիչ Մսեր Մսերյանցը: (Վախճ. 1873 թ.-ին, Մոսկվայում):
- 1883 Թիֆլիսում լույս տեսավ «Նոր դար» լրագիրը Սպանդար Սպանդարյանի խմբագրողթյամբ:
- 1885 Ծնվեց հայ ականավոր հեղափոխական և պետական գործիչ Ասքանազ Մռավյանը: (Սպանվեց խորհրդային ոստիկանության կողմից 1929թ.-ին):
- 1912 Ցարական կառավարությունը օրենք հրապարակեց «Թիֆլիսի, Քութայիսի, Երևանի, Ելիսավետպոլի, Բաքվի նահանգների ժամանակավոր պարտավորյալ, կախյալ գյուղացիների՝ կալվածատերերի նկատմամբ ունեցած պարտավորությունները դադարեցնելու և պետության օժանդակությամբ հողաբաժինները պարտադիր կերպով ետ գնելու մասին»:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

