
ՍՊՈՐՏՈՒՄ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՉԿԱՆ
- ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանն «Առավոտի» հետ հարցազրույցում ամփոփում է անցնող տարին եւ խոսում 2008 թվականի ծրագրերի մասին:

- Պարոն Գրիգորյան: Շուրջ հինգ ա միս է, ինչ ղեկավարում եք սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը: Որո՞նք են ոլորտի առջեւ դրված առաջնային խնդիրները:
- Երկար տարիներ ֆիզիկական կուլտուրան եւ սպորտը վարչության կարգավիճակով որպես կցորդ գտնվել են մշակույթի նախարարության համակարգում: 2003 թվականին ոլորտին տրվեց պետական կոմիտեի կարգավիճակ: Դա առաջընթաց քայլ էր, ինչը ինքնուրույն աշխատելու, ռազմավարություն մշակելու հնարավորություն ընձեռեց: Ամենակարեւոր քայլը, որ այդ ընթացքում արվել է՝ օրենսդրական դաշտ մտնելն էր: Այս տարի ոլորտին տրվեց նախարարության կարգավիճակ, որով բազմապատկվեցին թե՛ պարտականությունները եւ թե՛ իրավունքները: Հիմա մենք շարունակում ենք իր ուղին հարթած քաղաքականությունը՝ անհրաժեշտ փոփոխություններով ու խմբագրումներով: Սպորտն աշխարհում շատ արագ է զարգանում: Ու մեր խնդիրն այդ տեմպերից հետ չմնալն է:
Սպորտում երկրորդական խնդիրներ չկան: Բոլորն էլ կարեւոր են: Նույն օրենսդրական դաշտում ժամանակի թելադրանքով հիմա պատրաստվում ենք որոշ դրույթների փոփոխություններ եւ լրացումներ կատարել: Առաջարկների փաթեթն արդեն ԱԺ-ում քննարկումների փուլում է: Լուրջ աշխատանք է կատարվում միջազգային կապերի ընդլայնման ուղղությամբ, առանց որի՝ կայուն հաջողությունների մասին մտածելն էլ անիմաստ է: Արդեն քանի տարի արդյունավետ համագործակցում ենք Ռուսաստանի հետ: 2007-ին պայմանագրեր ենք ստորագրել Իրանի, Բուլղարիայի հետ, իսկ հիմա Չինաստանի, Հնդկաստանի եւ այլ երկրների հետ համագործակցության փաստաթղթերը նախապատրաստական փուլում են: Ու այս աշխարհագրությունն ընդլայնվում է: Մասնավորապես, մենք եւ Բուլղարիան շեշտը դրել ենք մանկապատանեկան սպորտի զարգացման վրա՝ նաեւ նկատի առնելով, որ 2010 թվականին առաջին անգամ անցկացվելու են պատանեկան օլիմպիական խաղեր:
Ինչ վերաբերում է ներքին քաղաքականությանը, թիվ մեկ խնդիրը ֆիզիկական կուլտուրան եւ սպորտը ազգաբնակչության լայն խավերում տարածելն ու արմատավորելն է: Որքան շատ մարդ զբաղվի սպորտով, հասարակությունն այնքան ավելի առողջ կլինի: Բացի դա, մասսայականությունն է վարպետության եւ ապագա հաղթանակների գրավականը: Հանրապետության ամբողջ տարածքում շարունակվում է մարզական շինարարությունը: Այսօր ունենք հիմնանորոգված 40 մարզադպրոց եւ ակումբ՝ ապահովված ժամանակակից գույքով, շուրջօրյա ջեռուցմամբ եւ անհրաժեշտ բոլոր հարմարություններով: Եկող տարի կշահագործվի եւս 12 մարզադպրոց: Վստահաբար կարող եմ ասել, որ 4-5 տարի հետո հանրապետության ամբողջ տարածքում կունենանք հարյուր տոկոսանոց նյութատեխնիկական բազա: Վերջին տարիներին մեծ տարածում են գտել նաեւ ֆիթնեսի, շեյփինգի եւ նմանատիպ այլ ակումբները:
- Որ մարզադպրոցներ են շահագործվում, դա, անշուշտ, ուրախալի է: Բայց առավել կարեւոր է դրանց արդյունավետ օգտագործումը: Իսկ ինչ վերաբերում է ֆիթնեսի եւ մյուս ակումբներին, դրանք վճարովի են ու բոլորը չէ, որ ի վիճակի են օգտվել դրանց ծառայություններից:
- Վիճակագրության տվյալներով՝ հիմնանորոգված մարզադպրոցներ հաճախող երեխաների թիվը մի քանի անգամ մեծացել է: Վճարովի ակումբների հետ կապված, այո, այդպիսի խնդիր կա: Սակայն այդ բացը որոշ չափով լրացվում է զանազան մրցույթների օգնությամբ: Օրինակ, լավագույն մարզական բակ, համայնք, քաղաք, ընտանիք եւ այլն, որոնց ակտիվ ներգրավված են նաեւ մարզերը: Այս մրցույթներին մասնակցելով՝ բակերը, գյուղերը, քաղաքներն ու համայնքները բարեկարգվում են եւ բնակչության համար սպորտով զբաղվելու պայմաններ են ստեղծվում: Եկող տարվա համար կան նոր ծրագրեր: Մասնավորապես, ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ 2008-ին սպորտը սիրող, բայց ոչ մի տեղ չմարզվող պատանիների համար կազմակերպելու ենք մարզական ճամբարներ: Այնտեղ երեխաները կզբաղվեն տարբեր մարզաձեւերով ու, համոզված եմ, շատերն ընդմիշտ կկապվեն սպորտի, մասնավորապես՝ ֆուտբոլ մարզաձեւի հետ: Նպատակ ունենք նաեւ վերածնել «Սպորտլանդիաները», որոնց կմասնակցեն հանրակրթական դպրոցների հազարավոր աշակերտներ:
- Եկեք խոսենք մեծ սպորտի մասին: Օգոստոս ամսին կմեկնարկեն ամառային օլիմպիական խաղերը: Ինչպե՞ս են ընթանում նախապատրաստական աշխատանքները:
- Սպորտի պետական կառույցի միջոցով պետությունը ֆեդերացիաներին աշխատանքները կազմակերպելու համար պետբյուջեից գումարներ է հատկացնում: ՀԱՕԿ-ի կազմում գործում է հանրապետական շտաբ՝ Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ: Պարբերաբար հրավիրվում են նիստեր, որտեղ լսվում են հավաքականների գլխավոր մարզիչների, ֆեդերացիաների հաշվետվությունները եւ առկա խնդիրներին լուծուներ տրվում: Ստեղծվել է նաեւ Խաղերի նախապատրաստության կառավարական կազմկոմիտե, որի աշխատանքները ղեկավարում է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Այնտեղ ընդգրկված են բոլոր գերատեսչությունները, որոնք կարող են ու պետք է աջակցեն աշխատանքների անխափան կատարմանը: Կազմկոմիտեի անդրանիկ նիստը կգումարվի, հավանաբար, եկող տարվա սկզբներին:
- 2007 թվականը նախաօլիմպիական էր: Տարվա ընթացքում մեր լավագույն մարզիկների հետ կատարված աշխատանքը ձեզ բավարարո՞ւմ է:
- Այս տարի ընդհանուր առմամբ անցկացվել է ՀՀ 78 առաջնություն, կազմակերպվել 113 ուսումնամարզական հավաք, ազգային հավաքականները մասնակցել են տարբեր տարիքային խմբերի աշխարհի ու Եվրոպայի 74 առաջնությունների, հանդես եկել 114 միջազգային մրցաշարում: Այս բոլորին մասնակցել է 1250 մարզիկ: Նրանք ընդհանուր առմամբ նվաճել են 104 ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալ: Հայաստանի նման երկրի համար սրանք պատկառելի թվեր են: Որոշ մարզաձեւերում, ասենք՝ ծանրամարտում, հունահռոմեական ըմբշամարտում, բռնցքամարտում եւ ձյուդոյում, հավաքականների մարզիչները վատ չեն աշխատել: Իսկ հենակետային մյուս մարզաձեւերը խոստանում են վարկանիշներ ձեռք բերել, մեդալներ նվաճել 2008 թվականին: Այնպես որ, պետք է մի քիչ էլ սպասել: Օլիմպիական 2008 տարում ազգային հավաքականներին ու առաջատար մարզիկներին ավելի մեծ ուշադրություն է դարձվելու:
- Վերջին շրջանում մարզական ղեկավարներն ավելի հաճախ են ասում, թե մեզանում որակյալ մարզիչների խնդիր կա: Պետությունը իր հերթին, օլիմպիական կոմիտեն՝ իր, ամեն բան անում են հավաքական թիմերի, առաջատար մարզիկների պահանջները բավարարելու համար: Բայց քիչ չեն դեպքերը, որ հատկապես մարզիչները խոստումներ են տալիս ու երբ չեն կատարում, մեղավորներ փնտրում են ամեն տեղ, բայց ոչ իրենց մեջ: Այս հարցի լուծման տարբերակ երբեւէ կգտնվի՞:
- Ակնարկում եք այդպիսի մարզիչներին փոխե՞լը: Այո, հատկապես մեր հենակետային մարզաձեւերը խնդիրներ գրեթե չունեն եւ եղած հնարավորությունների առավելագույն չափով ամեն բանով ապահովվում են: Խնդիրն այն է, որ գործող օրենքով գլխավոր մարզիչներին ընտրում են ֆեդերացիաները: Ֆեդերացիաներն են կազմում նաեւ տարվա անելիքների ծրագրերը: Սա ճիշտ մոտեցում է: Նախարարությունը եւ օլիմպիական կոմիտեն դրանց միջամտել չեն կարող: Բայց վերահսկելու իրավունք, անշուշտ, ունեն: Ինչ վերաբերում է խոստումները դեռեւս չկատարած մարզիչներին փոխելուն, օլիմպիական խաղերից մի քանի ամիս առաջ նման քայլ կատարելուն ես համաձայն չեմ: Ասացի, որ 2008 թվականին դեռ վարկանիշային մրցումներ կան, Եվրոպայի առաջնություններ, որտեղ նույնպես օլիմպիական ուղեգրեր են խաղարկվելու: Իմ կարծիքով, ամենանպատակահարմարը այդ մրցումներին մեկնող թիմերի հետ նախարարության կամ օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչներ գործուղելն է, որպեսզի տեղում տեսնենք ու հասկանանք, թե մեր մարզիկներն ու մարզիչներն իրենցից իրականում ինչ են ներկայացնում: Անձամբ ես տրամադրված եմ ներկա լինել Եվրոպայի առաջնություններին: Ովքեր իրենց տեղում չեն՝ անպայման կհեռանան: Բայց դա, հավանաբար, կլինի օլիմպիական խաղերց հետո:
- Այսօրվա դրությամբ Հայաստանը 12 վարկանիշ արդեն ունի: Մինչեւ օլիմպիական խաղերը դրանք ավելանալու հույսեր կա՞ն:
- Իմ կարծիքով՝ մենք Պեկինում 20-25 մարզիկ պետք է որ ունենանք:
- Զրուցեց ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԸ
ԿՈՂՄՆԱԿԱԼ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԸ ՀԱՍԵԼ Է ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը Նյու Յորքում «Ազատություն» ռ/կ-ի թղթակցին պատմել է անցած շաբաթ Ստրասբուրգում վարչապետ Սերժ Սարգսյանի հետ իր հանդիպման մասին, որ քննարկել են ...«ԵԹԵ ԻՆՁ ՉԽՓԵՆ, ԵՍ ՉԵՄ ԽՓԻ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ 6Երեկ հայտարարեց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը Երեկ «Հայելի» ակումբում ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանին ուղղված հարցերի առյուծի բաժինը առնչվում էր դեկտեմբերի 15-ին «Հայկական ժամանակում» ...ՔՎԵԱՐԿԵԼ՝ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ՀՅԴ-ն ապագայում փորձելու է օրենսդրական նախաձեռնությամբ վերացնել ՀՀ քաղաքացիների համար Հայաստանից դուրս ընտրություններին մասնակցելու արգելքը: Սակայն երեկ ՀՅԴ-ն լռեց:
ԱԺ-ն երեկ քննարկեց եւ ընդունեց 2002-ի ...ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է «ՉԻ»-Ն
Վերջին տարիներին «Չորրորդ իշխանություն» թերթի նկատմամբ պարբերաբար բռնություններ են կիրառվել: ՀՀ իշխանություններն ամեն ինչ արել են, որպեսզի խոչընդոտեն թերթի գործունեության բնականոն ընթացքը: ...ԱՆԿԵՂԾ ԿՊԱՏԱՍԽԱՆԵ՞Ն
Ա. Ի.«Ժառանգության» վարչությունը երեկ նամակով դիմել է ՀՀ նախագահի բոլոր թեկնածուներին՝ առաջարկելով 22 կետերից բաղկացած մի հարցաշար եւ ակնկալելով նրանց անկեղծ պատասխանները: Այդ հարցերից են՝ «Անձնական ...ԸՆՏՐԵՆՔ ՄԵՐ ԱԶԳԻՆ ԱՐԺԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
R 2
Կարեւորագույն ժամանակներ են: Պատասխանատու՝ ողջ ազգի համար: Առհասարակ ցանկացած ընտրություն մեծ պատասխանատվություն է: Հատկապես՝ հանրապետության նախագահի ընտրությունները: Եվ երանի, որ ամեն մի ընտրությունից ...ԿԱՐԱԳ ՆԵՐԿՐՈՂԸ ԿԴԻՄԻ ԴԱՏԱՐԱՆ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆՏնտեսվարողը պնդում է, որ շուկայում կարագի գնի բարձրացման հետ ինքը կապ չունի Կարագի գինն անհիմն բարձրացնելու եւ այլ տնտեսվարողների հետ հակամրցակցային համաձայնության գալու համար վերջերս Տնտեսական մրցակցության ...«ՊԵՏՔ Է ՀԱՇՏՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ»
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարծում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաները՝ պայմանով, որ հարեւան երկիրը վերադարձնի մեզնից խլած տարածքները:
Այսօր երրորդ օրն է, ինչ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում ...ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՍԵՐԺԻՆ ՉՍԱՏԱՐԵԼ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Եվ սոցիալական հարցին քաղաքական աստառ տալ
Երեկ «Առավոտի» հետ զրույցում «Սեփականության իրավունքի պաշտպանություն» հասարակական կազմակերպության ղեկավար Վաչագան Հակոբյանը սպառնաց, որ ...«ՉԿԱՄՆԵՐԸ ԹՈՂ ԴԵՂՈՐԱՅՔ ԳՆԵՆ»
Զրուցեց Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԸԻրենց հաջողություններին կասկածողներին խորհուրդ է տալիս ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը Վերջերս Հայաստանի թատերական գործիչների միությունը (ՀԹԳՄ) անցկացրեց հեռուստամարաթոն, որի արդյունքում հավաքվեց 20 մլն ...ՍԵՐ ԵՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
ԱՐԹՈՒՐ ԱԹԱՅԱՆ ԱՐՏՅՈՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻնչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում այդպիսին է ռոքի կարգախոսը Երեւանի տիկնիկային թատրոնում արագորեն ուժ առնող համերգային ալիքը չի կարող անտարբեր թողնել ռոքի հայ սիրահարներին: Աշնանային համերգների ...ՍՊՈՐՏՈՒՄ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՉԿԱՆ
Զրուցեց ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԸ
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանն «Առավոտի» հետ հարցազրույցում ամփոփում է անցնող տարին եւ խոսում 2008 թվականի ծրագրերի մասին:
- Պարոն Գրիգորյան: Շուրջ հինգ ա միս ...ՀՐԱՇԱԼԻ ՏԱՍՆՅԱԿԸ ՈՐՈՇՎԵՑ
Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան, շարունակելով «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթի հիմնադրած ավանդույթը, որոշեց անցնող տարվա (2007 թվականի) 10 լավագույն մարզիկներին եւ թիմերին: Հարցմանը ...
ՖՈՏՈՄՈՆՏԱ՞Ժ Է

«ԿՐԱԿՈՑ»՝ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՅՑԻ ԺԱՄԱՆԱԿ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
ԲԱՑԱՐՁԱԿ ՑԻՆԻԶՄ

ՍԱԴՈՅԱՆՆ ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԻ ՕԳՆԱԿԱ՞Ն

«ԵԹԵ ԻՆՁ ՉԽՓԵՆ, ԵՍ ՉԵՄ ԽՓԻ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ԳԵՂԱՄՅԱՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է
Մ. ԵՍԱՅԱՆ«ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՊՔՈՒՄ ԻՐԵՆՔ ԵՐԱԶՈՂ ՔԱՋՆԱԶԱՐՆԵՐ ԵՆ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԻԶՈՒՐ ԷԻՆ «ԶԻՆՎԵԼ»

ՀԱՅՀՈՅԱՆՔԸ ՄԱՏՆՈՒՄ Է ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ«ՓԱՌՔ ՏՎԵՔ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՇՐՋԱՆԻՆ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
- 1892 Թբիլիսիում վախճանվեց հրապարակախոս, «Մշակի» խմբագիր Գրիգոր Արծրունին: (Ծնվ. 1845թ.-ին, Մոսկվայում):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

