
ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՍԵՐԺԻՆ ՉՍԱՏԱՐԵԼ
- Եվ սոցիալական հարցին քաղաքական աստառ տալ

Երեկ «Առավոտի» հետ զրույցում «Սեփականության իրավունքի պաշտպանություն» հասարակական կազմակերպության ղեկավար Վաչագան Հակոբյանը սպառնաց, որ եթե իրենց հարցերը մինչեւ տարեվերջ լուծում չստանան, իր ներկայացմամբ՝ մինչ օրս առաջ քաշած սոցիալական հարցերին քաղաքական աստառ կտան: Այս հինգշաբթի կառավարության շենքի մոտ տեղի կունենա իրացման գոտիների նախկին բողոքավոր բնակիչների այս տարվա վերջին բողոքի ակցիան: Նրանց պահանջների փաթեթը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը կփոխանցի կառավարության աշխատակազմի ղեկավար Մանուկ Թոփուզյանին: Վ. Հակոբյանը «խոստանում» է ընդդեմ ներկայիս իշխանության ոտքի հանել իրացման գոտիների ողջ բնակիչներին: «Կներեք, բայց վարչապետին մենք արդեն չենք հավատում: Կաշխատենք էն մարդկանց հետ, ով իրոք խոսք պետք ա տա, որ էս ամեն ինչը պետք ա վերականգնվի, եւ էդ մարդիկ պետք ա պատժվեն»: Իսկ թե ով կամ ովքեր են, ըստ Վաչագան Հակոբյանի, այդ թեկնածուները՝ կորոշեն հունվարի 10-ից հետո: ԱԺ ընտրությունների ժամանակ նրանք պաշտպանել են Րաֆֆի Հովհաննիսյանին եւ «Ժառանգություն» կուսակցությանը: Բայց քանի որ «Ժառանգության» նախագահը նախագահական պայքարին չի մասնակցում, ուստի չի բացառվում, որ այս ընտրազանգվածի դիրքորոշման վրա ազդի «Ժառանգություն» կուսակցության նախագահի կողմնորոշումը:
«Չորս տարի մենք պայքարեցինք մեր իրավունքների վերականգնման համար, եւ հիմա պաշտոնապես հայտարարում եմ, որ այստեղ բռնապետություն ա. իրանք կարան մարդ էլ սպանեն, մարդկանց իրենց տներից էլ հանեն եւ չպատժվեն»,- ասում է նախկին դաշնակցական՝ Երեւանի կենտրոնի անդամ Վաչագան Հակոբյանը, ով ՀՅԴ-ից հեռանալիս իշխանության մեջ գտնվող իր կուսակցական ընկերներին էլ է ամոթանք տվել. «Ես Վահանին էլ եմ ասել, մյուսներին էլ՝ չեք էլ ամաչում, զենքի վրա երդվել եք, ձեր ծրագրում էլ կա, որ Հայաստանում հայը պետք է աղքատ չլինի. հարուստները պետք է օգնեն աղքատներին՝ միջին մակարդակի հասնելու համար: Եթե հայը հային կողոպտում է կամ բռնություն է կատարում՝ հրապարակայնորեն պիտի դատվի եւ արդար պատիժ կրի: Վերջապես ո՞ւր մնաց ձեր սոցիալիստական ուղղվածությունը...»:
Նշենք, որ իրացման գոտիների բողոքավորները դիմել են նաեւ նորընտրի ԱԺ-ին՝ հույսով, որ թե՛ ՀՅԴ-ի, թե՛ ԲՀԿ-ի, թե՛ ՀՀԿ-ի ծրագրերի սոցիալիստական ուղղվածությունն իրենց վրա էլ կտարածվի, սակայն մինչ օրս անգամ բանավոր պատասխաններ չեն ստացել:
Իսկ մեր թերթի նախորդ օրվա համարի «Պատրաստ ենք խելամիտ փոխզիջումների» հրապարակման առիթով էլ Վաչագան Հակոբյանը չի հերքում, որ ինքը 2004 թվականին ստորագրել է համապատասխան փաստաթղթերը եւ իր օտարված տան դիմաց ստացել մոտ 76 հազար ԱՄՆ դոլար փոխհատուցում. «Ես ստորագրել եմ՝ օրենքներին լավատեղյակ լինելով: Ինձ այդ գումարը վճարված է 100 քառակուսի մետրի դիմաց, հիմա էլ բողոքում եմ մնացած 350 քառակուսու համար»: Իսկ «Պետական կարիքների զոհեր» հ/կ-ի նախագահ Սեդրակ Բաղդասարյանն ասում է, որ իրեն ոչ թե 120 հազար, ինչպես պնդում է փոխքաղաքապետ Կարեն Դավթյանը, այլ 90 հազար դոլար է առաջարկվել՝ այն էլ խոսակցության մակարդակով, ոչ թե բանակցության: Բողոքավորներին հուսադրում է Գեւորգ Ճղրյանի դեպքը, ով Եվրոդատարանի որոշման համաձայն՝ ստացավ 150 հազար դոլարին համարժեք փոխհատուցում:
- ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԿՈՂՄՆԱԿԱԼ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԸ ՀԱՍԵԼ Է ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը Նյու Յորքում «Ազատություն» ռ/կ-ի թղթակցին պատմել է անցած շաբաթ Ստրասբուրգում վարչապետ Սերժ Սարգսյանի հետ իր հանդիպման մասին, որ քննարկել են ...«ԵԹԵ ԻՆՁ ՉԽՓԵՆ, ԵՍ ՉԵՄ ԽՓԻ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ 6Երեկ հայտարարեց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը Երեկ «Հայելի» ակումբում ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանին ուղղված հարցերի առյուծի բաժինը առնչվում էր դեկտեմբերի 15-ին «Հայկական ժամանակում» ...ՔՎԵԱՐԿԵԼ՝ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ՀՅԴ-ն ապագայում փորձելու է օրենսդրական նախաձեռնությամբ վերացնել ՀՀ քաղաքացիների համար Հայաստանից դուրս ընտրություններին մասնակցելու արգելքը: Սակայն երեկ ՀՅԴ-ն լռեց:
ԱԺ-ն երեկ քննարկեց եւ ընդունեց 2002-ի ...ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է «ՉԻ»-Ն
Վերջին տարիներին «Չորրորդ իշխանություն» թերթի նկատմամբ պարբերաբար բռնություններ են կիրառվել: ՀՀ իշխանություններն ամեն ինչ արել են, որպեսզի խոչընդոտեն թերթի գործունեության բնականոն ընթացքը: ...ԱՆԿԵՂԾ ԿՊԱՏԱՍԽԱՆԵ՞Ն
Ա. Ի.«Ժառանգության» վարչությունը երեկ նամակով դիմել է ՀՀ նախագահի բոլոր թեկնածուներին՝ առաջարկելով 22 կետերից բաղկացած մի հարցաշար եւ ակնկալելով նրանց անկեղծ պատասխանները: Այդ հարցերից են՝ «Անձնական ...ԸՆՏՐԵՆՔ ՄԵՐ ԱԶԳԻՆ ԱՐԺԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
R 2
Կարեւորագույն ժամանակներ են: Պատասխանատու՝ ողջ ազգի համար: Առհասարակ ցանկացած ընտրություն մեծ պատասխանատվություն է: Հատկապես՝ հանրապետության նախագահի ընտրությունները: Եվ երանի, որ ամեն մի ընտրությունից ...ԿԱՐԱԳ ՆԵՐԿՐՈՂԸ ԿԴԻՄԻ ԴԱՏԱՐԱՆ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆՏնտեսվարողը պնդում է, որ շուկայում կարագի գնի բարձրացման հետ ինքը կապ չունի Կարագի գինն անհիմն բարձրացնելու եւ այլ տնտեսվարողների հետ հակամրցակցային համաձայնության գալու համար վերջերս Տնտեսական մրցակցության ...«ՊԵՏՔ Է ՀԱՇՏՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ»
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարծում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաները՝ պայմանով, որ հարեւան երկիրը վերադարձնի մեզնից խլած տարածքները:
Այսօր երրորդ օրն է, ինչ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում ...ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՍԵՐԺԻՆ ՉՍԱՏԱՐԵԼ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Եվ սոցիալական հարցին քաղաքական աստառ տալ
Երեկ «Առավոտի» հետ զրույցում «Սեփականության իրավունքի պաշտպանություն» հասարակական կազմակերպության ղեկավար Վաչագան Հակոբյանը սպառնաց, որ ...«ՉԿԱՄՆԵՐԸ ԹՈՂ ԴԵՂՈՐԱՅՔ ԳՆԵՆ»
Զրուցեց Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԸԻրենց հաջողություններին կասկածողներին խորհուրդ է տալիս ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը Վերջերս Հայաստանի թատերական գործիչների միությունը (ՀԹԳՄ) անցկացրեց հեռուստամարաթոն, որի արդյունքում հավաքվեց 20 մլն ...ՍԵՐ ԵՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
ԱՐԹՈՒՐ ԱԹԱՅԱՆ ԱՐՏՅՈՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻնչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում այդպիսին է ռոքի կարգախոսը Երեւանի տիկնիկային թատրոնում արագորեն ուժ առնող համերգային ալիքը չի կարող անտարբեր թողնել ռոքի հայ սիրահարներին: Աշնանային համերգների ...ՍՊՈՐՏՈՒՄ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՉԿԱՆ
Զրուցեց ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԸ
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանն «Առավոտի» հետ հարցազրույցում ամփոփում է անցնող տարին եւ խոսում 2008 թվականի ծրագրերի մասին:
- Պարոն Գրիգորյան: Շուրջ հինգ ա միս ...ՀՐԱՇԱԼԻ ՏԱՍՆՅԱԿԸ ՈՐՈՇՎԵՑ
Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան, շարունակելով «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթի հիմնադրած ավանդույթը, որոշեց անցնող տարվա (2007 թվականի) 10 լավագույն մարզիկներին եւ թիմերին: Հարցմանը ...
ՖՈՏՈՄՈՆՏԱ՞Ժ Է

«ԿՐԱԿՈՑ»՝ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՅՑԻ ԺԱՄԱՆԱԿ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
ԲԱՑԱՐՁԱԿ ՑԻՆԻԶՄ

ՍԱԴՈՅԱՆՆ ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԻ ՕԳՆԱԿԱ՞Ն

«ԵԹԵ ԻՆՁ ՉԽՓԵՆ, ԵՍ ՉԵՄ ԽՓԻ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ԳԵՂԱՄՅԱՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է
Մ. ԵՍԱՅԱՆ«ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՊՔՈՒՄ ԻՐԵՆՔ ԵՐԱԶՈՂ ՔԱՋՆԱԶԱՐՆԵՐ ԵՆ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԻԶՈՒՐ ԷԻՆ «ԶԻՆՎԵԼ»

ՀԱՅՀՈՅԱՆՔԸ ՄԱՏՆՈՒՄ Է ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ«ՓԱՌՔ ՏՎԵՔ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՇՐՋԱՆԻՆ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
- 1892 Թբիլիսիում վախճանվեց հրապարակախոս, «Մշակի» խմբագիր Գրիգոր Արծրունին: (Ծնվ. 1845թ.-ին, Մոսկվայում):
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

