
ՔՎԵԱՐԿԵԼ՝ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ
- ՀՅԴ-ն ապագայում փորձելու է օրենսդրական նախաձեռնությամբ վերացնել ՀՀ քաղաքացիների համար Հայաստանից դուրս ընտրություններին մասնակցելու արգելքը: Սակայն երեկ ՀՅԴ-ն լռեց:

ԱԺ-ն երեկ քննարկեց եւ ընդունեց 2002-ի հոկտեմբերին վավերացված «ԱՊՀ մասնակից պետություններում ժողովրդավարական ընտրությունների, ընտրական իրավունքների եւ ազատությունների չափանիշների մասին» կոնվենցիայի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կողմից վերապահումներ կատարելու մասին հարցը: Հիմնական զեկուցողը՝ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը ներկայացրեց, որ վերապահումները վերաբերում են հանրապետության տարածքից դուրս քվեարկություններ կազմակերպելու եւ քվեաթերթիկում բոլոր թեկնածուներին կամ բոլոր կուսակցություններին «դեմ» քվեարկելու սյունակի առկայությանը: Հայաստանի «Ընտրական օրենսգրքում» կատարված համապատասխան փոփոխությունների պատճառով հակասություններ են առաջացել կոնվենցիայի հետ, որը վերոհիշյալ դրույթները նախատեսում է իբրեւ ընտրական իրավունքի բաղադրատարր:
Գեւորգ Դանիելյանն իր ելույթում անդրադարձավ մինչեւ 2005-ը գործող կարգին, որի համաձայն՝ ընտրական տեղամասեր էին կազմակերպվում նաեւ ՀՀ տարածքից դուրս՝ հյուպատոսական ու դիվանագիտական ներկայացուցչություններում, ու նշեց. «Գոյություն ունի մեկ այլ միջազգային փաստաթուղթ, որով ներկայումս ղեկավարվում են Եվրամիության եւ Եվրոպայի խորհրդի գրեթե բոլոր երկրները, որն այս դրույթների առնչությամբ մի շարք վերապահումներ ունի: Նախ, որեւէ պետության տարածքից դուրս ընտրությունների առնչությամբ պետք է նկատել, որ թվով շատ քիչ պետություններ են ամրագրում այդպիսի դրույթ: Եվ, ըստ էության, դա չի համարվում որպես ընտրական գործընթացների կարեւորագույն կամ, չգիտեմ, անբեկանելի սկզբունք»: Արդարադատության նախարարը նկատի ուներ Վենետիկի հանձնաժողովի «Ընտրական հարցերում բարենպաստ գործունեության կանոնագիրքը», որը գործում է 2002-ի հոկտեմբերից, եւ այստեղ ամրագրված է, որ ընտրելու եւ ընտրվելու իրավունքն իրականացնելու համար «կարելի է ներկայացնել մշտական բնակության պահանջ. այս դեպքում, մշտական բնակությունը նշանակում է սովորական բնակություն»: Ըստ Գեւորգ Դանիելյանի՝ «Ընտրությունների դեպքում բնակության պահանջը չի հակասում համընդհանուր ընտրական իրավունքի սկզբունքին: Շատ քիչ պետություններ են շնորհում արտասահմանում բնակվող իրենց քաղաքացիներին քվեարկելու եւ նույնիսկ ընտրվելու իրավունք: Որոշ դեպքերում՝ սա կարծես չարաշահումների արգելք է»:
Զարմանալի է, բայց փաստ: Գեւորգ Դանիելյանին հարցեր ուղղեց եւ հետո էլ միակ ելույթն ունեցավ «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը: Եվ դեմ քվեարկեցին էլ միայն «Ժառանգության» պատգամավորները: Իսկ ՀՅԴ խմբակցության պատգամավորները որեւէ առարկություն չհայտնեցին եւ քվեարկեցին կողմ: Մինչդեռ նոյեմբերի 30-ին ՀՅԴ Հայաստանի կազմակերպության գերագույն ժողովի ընթացքում ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն ամբիոնից էր բողոքում, որ երկքաղաքացիության մասին օրենսդրական փաթեթից գործում է միայն արգելքը Հայաստանից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիների քվեարկելու վերաբերյալ: Իսկ ԳԺ պատվիրակ մի դաշնակցական էլ, որը ներկայացնում է մերձավոր Սփյուռքը՝ մեզ խոստովանեց, թե այս արգելքի կապակցությամբ կարող էին նաեւ դիմել Սահմանադրական դատարան, սակայն զգուշանում են, որ իբրեւ պատասխանող կկանչվի ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը, քանի որ օրենսդրական այդ փաթեթը ՀՅԴ նախաձեռնությունն էր: Եվ այդ պատվիրակն էլ մեզ տեղեկացրեց, թե մտադրություն ունեն օրենսդրական մի նախաձեռնությամբ վերացնել ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի այդ սահմանափակումը:
Այս ամենը հաշվի առնելով՝ ՀՅԴ խմբակցության անդամ Միքայել Մանուկյանից երեկ հետաքրքրվեցինք՝ ո՞րն է պատճառը, որ ԱԺ դահլիճում լռեցին արտերկրում քվեարկելու արգելքն արդեն իբրեւ կոնվենցիայի վերապահում ընդունելու ժամանակ: «Ինչի՞ ենք լռել. մենք մեր տեսակետները միշտ ասել ենք, հստակ է: Հիմա որ ասենք՝ բա՞ն է փոխվելու այստեղ: Ի՞նչ պիտի փոխվի օրինակ»,- պատասխանեց պրն Մանուկյանը: Եվ մեր հարցին էլ, թե տեղեկություն ունենք, որ մտադիր են օրենսդրական նախաձեռնությամբ վերացնել այդ արգելքը՝ այսպես արձագանքեց. «Է, կանենք մեր նախաձեռնությունը: Այո, կանե՛նք»:
Լարիսա Ալավերդյանը, որն «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների քննարկման ժամանակ էլ էր արծարծել արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության հարցը՝ այսպես բացատրեց, թե ինչու այս պայքարում չի ստանում ՀՅԴ աջակցությունը. «Իրենք գիտեն՝ ինչն է հարցը: Խնդիրն այն է, որ երբ ընդունվել է երկքաղաքացիության մասին փաթեթը՝ այնտեղ կիրառվել է մի մեխանիզացված, անհիմն մոտեցում, որ ցանկացած քաղաքացի՝ անգամ երկքաղաքացի, մինչեւ անգամ չապրելով երկրում՝ անպայման կարող է իրականացնել իր ընտրելու իրավունքը, ինչը միջազգային պրակտիկայում չկա»: «Ժառանգության» պատգամավորը նաեւ զարմանք հայտնեց, որ արտերկրում ժամանակավորապես բնակվող ՀՀ քաղաքացիներն այդպես էլ չեն դիմում ՍԴ. «Աստված ոչ անի՝ ես լինեի արտասահման սեզոնային աշխատանքի գնացող, անպայման կդիմեի: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչով են մեզ վախեցնում: Ուրեմն՝ մեր երկրում շռա՜յլ ընտրակեղծիքների մասին չեն խոսում, ասում են՝ արտերկրում ընտրատեղամասեր չենք բացում, քանի որ կարող է այնտեղ չարաշահեն... Ես երեւի այսքան էմոցիոնալ ելույթ դեռ չէի ունեցել՝ ո՞նց կարելի է, ընտրականը սուրբ իրավունքներից մեկն է: Այսինքն՝ մենք ուղղակի խարխլո՛ւմ ենք մեր երկրի հիմքերը»:
- ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԿՈՂՄՆԱԿԱԼ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԸ ՀԱՍԵԼ Է ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը Նյու Յորքում «Ազատություն» ռ/կ-ի թղթակցին պատմել է անցած շաբաթ Ստրասբուրգում վարչապետ Սերժ Սարգսյանի հետ իր հանդիպման մասին, որ քննարկել են ...«ԵԹԵ ԻՆՁ ՉԽՓԵՆ, ԵՍ ՉԵՄ ԽՓԻ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ 6Երեկ հայտարարեց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը Երեկ «Հայելի» ակումբում ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանին ուղղված հարցերի առյուծի բաժինը առնչվում էր դեկտեմբերի 15-ին «Հայկական ժամանակում» ...ՔՎԵԱՐԿԵԼ՝ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ՀՅԴ-ն ապագայում փորձելու է օրենսդրական նախաձեռնությամբ վերացնել ՀՀ քաղաքացիների համար Հայաստանից դուրս ընտրություններին մասնակցելու արգելքը: Սակայն երեկ ՀՅԴ-ն լռեց:
ԱԺ-ն երեկ քննարկեց եւ ընդունեց 2002-ի ...ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է «ՉԻ»-Ն
Վերջին տարիներին «Չորրորդ իշխանություն» թերթի նկատմամբ պարբերաբար բռնություններ են կիրառվել: ՀՀ իշխանություններն ամեն ինչ արել են, որպեսզի խոչընդոտեն թերթի գործունեության բնականոն ընթացքը: ...ԱՆԿԵՂԾ ԿՊԱՏԱՍԽԱՆԵ՞Ն
Ա. Ի.«Ժառանգության» վարչությունը երեկ նամակով դիմել է ՀՀ նախագահի բոլոր թեկնածուներին՝ առաջարկելով 22 կետերից բաղկացած մի հարցաշար եւ ակնկալելով նրանց անկեղծ պատասխանները: Այդ հարցերից են՝ «Անձնական ...ԸՆՏՐԵՆՔ ՄԵՐ ԱԶԳԻՆ ԱՐԺԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
R 2
Կարեւորագույն ժամանակներ են: Պատասխանատու՝ ողջ ազգի համար: Առհասարակ ցանկացած ընտրություն մեծ պատասխանատվություն է: Հատկապես՝ հանրապետության նախագահի ընտրությունները: Եվ երանի, որ ամեն մի ընտրությունից ...ԿԱՐԱԳ ՆԵՐԿՐՈՂԸ ԿԴԻՄԻ ԴԱՏԱՐԱՆ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆՏնտեսվարողը պնդում է, որ շուկայում կարագի գնի բարձրացման հետ ինքը կապ չունի Կարագի գինն անհիմն բարձրացնելու եւ այլ տնտեսվարողների հետ հակամրցակցային համաձայնության գալու համար վերջերս Տնտեսական մրցակցության ...«ՊԵՏՔ Է ՀԱՇՏՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ»
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարծում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաները՝ պայմանով, որ հարեւան երկիրը վերադարձնի մեզնից խլած տարածքները:
Այսօր երրորդ օրն է, ինչ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում ...ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՍԵՐԺԻՆ ՉՍԱՏԱՐԵԼ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Եվ սոցիալական հարցին քաղաքական աստառ տալ
Երեկ «Առավոտի» հետ զրույցում «Սեփականության իրավունքի պաշտպանություն» հասարակական կազմակերպության ղեկավար Վաչագան Հակոբյանը սպառնաց, որ ...«ՉԿԱՄՆԵՐԸ ԹՈՂ ԴԵՂՈՐԱՅՔ ԳՆԵՆ»
Զրուցեց Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԸԻրենց հաջողություններին կասկածողներին խորհուրդ է տալիս ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը Վերջերս Հայաստանի թատերական գործիչների միությունը (ՀԹԳՄ) անցկացրեց հեռուստամարաթոն, որի արդյունքում հավաքվեց 20 մլն ...ՍԵՐ ԵՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
ԱՐԹՈՒՐ ԱԹԱՅԱՆ ԱՐՏՅՈՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻնչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում այդպիսին է ռոքի կարգախոսը Երեւանի տիկնիկային թատրոնում արագորեն ուժ առնող համերգային ալիքը չի կարող անտարբեր թողնել ռոքի հայ սիրահարներին: Աշնանային համերգների ...ՍՊՈՐՏՈՒՄ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՉԿԱՆ
Զրուցեց ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԸ
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանն «Առավոտի» հետ հարցազրույցում ամփոփում է անցնող տարին եւ խոսում 2008 թվականի ծրագրերի մասին:
- Պարոն Գրիգորյան: Շուրջ հինգ ա միս ...ՀՐԱՇԱԼԻ ՏԱՍՆՅԱԿԸ ՈՐՈՇՎԵՑ
Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան, շարունակելով «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթի հիմնադրած ավանդույթը, որոշեց անցնող տարվա (2007 թվականի) 10 լավագույն մարզիկներին եւ թիմերին: Հարցմանը ...
ՖՈՏՈՄՈՆՏԱ՞Ժ Է

«ԿՐԱԿՈՑ»՝ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՅՑԻ ԺԱՄԱՆԱԿ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
ԲԱՑԱՐՁԱԿ ՑԻՆԻԶՄ

ՍԱԴՈՅԱՆՆ ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԻ ՕԳՆԱԿԱ՞Ն

«ԵԹԵ ԻՆՁ ՉԽՓԵՆ, ԵՍ ՉԵՄ ԽՓԻ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ԳԵՂԱՄՅԱՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է
Մ. ԵՍԱՅԱՆ«ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՊՔՈՒՄ ԻՐԵՆՔ ԵՐԱԶՈՂ ՔԱՋՆԱԶԱՐՆԵՐ ԵՆ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԻԶՈՒՐ ԷԻՆ «ԶԻՆՎԵԼ»

ՀԱՅՀՈՅԱՆՔԸ ՄԱՏՆՈՒՄ Է ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ԻՐԵՆՑ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՑԻՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
- 1892 Թբիլիսիում վախճանվեց հրապարակախոս, «Մշակի» խմբագիր Գրիգոր Արծրունին: (Ծնվ. 1845թ.-ին, Մոսկվայում):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

