
«ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ» ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐ՝ ԻՋԵՒԱՆՈՒՄ
Դեկտեմբերի 16-ին Տավուշի մարզկենտրոն Իջեւանում կայացան համայնքի ղեկավարի վաղաժամկետ ընտրություններ: Վերընտրվեց գործող քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը:
Հիշեցնենք, որ թեեւ վերջինիս պաշոնավարման ժամկետը լրանում էր 2008-ին, սակայն նա վաղաժամկետ հրաժարական էր տվել եւ կրկին առաջադրել իր թեկնածությունը: Հրաժարականը, ըստ քաղաքապետի, պայմանավորված էր ՏԻՄ ընտրությունը փետրվարին կայանալիք նախագահական ընտրության հետ չանցկացնելու հանգամանքով:
Իջեւանում համայնքի ղեկավարի ընտրության համար պայքարի էր դուրս եկել երեք թեկնածու՝ բացի գործող, անկուսակցական քաղաքապետ Վարուժան Ներսիսյանից, քաղաքապետի պաշտոնին հավակնում էին անհատ ձեռներեց, անկուսակցական Հայկազ Ալավերդյանը եւ «Աշոտ Երկաթ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀԿ կուսակցության եւ ԵԿՄ անդամ Կամո Մարկոսյանը: Վերջինս հավաստում էր, թե կուսակցությունը իրեն չի առաջադրել եւ չի սատարում, այլ հանդես է եկել սեփական նախաձեռնությամբ։ Իսկ թե ինչ հիմնադրամ է իր նախագահած «Աշոտ Երկաթը», պարոն Մարկոսյանն ասաց, որ այն նոր է ստեղծվել եւ առայժմ չի գործում, բայց նպատակ ունի օգնել սոցիալապես անապահով եւ զոհված ազատամարտիկների ընտանիքներին։ Թեեւ նախընտրական իրավիճակն Իջեւանում երեք թեկնածուներն էլ գնահատում էին խաղաղ, սակայն վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերը այլ բան էին փաստում։ Դեկտեմբերի 14-ին, ժանը 22-ի սահմաններում, իջեւանաբնակ Արայիկ Սարգսի Ադամյանը փորձել է կտրտել «Իջեւան» հեռուստաընկերության եթերը եւ ալեհավաքները սնուցող մալուխները։ Հանցագործությունը կանխվել է դեպքի վայր հասած՝ հեռուստաընկերության աշխատակիցների միջամտությամբ։ Վերջիններս տեղում բռնել են հանցագործին, որն էլ անմիջապես, հենց եթերից պատմել է. «Ես էլեկտրիկ եմ: Էսօր զանգեց մեր աշխատող Վաչոն ու ասեց, որ էսա կգա ֆոկուսնիկի Սերոժը, հետը կգնաս, մի հատ պրովուդ կա, կկտրես ու ֆսյո: Հետո եկավ Սերոժը, մի հատ տապոր տվուց ու մի ժիգուլով, առաջի կոդը 01, ինձ բերին ստի, հետն էլ մի քաչալ տղա՝ չեմ ճանաչում, եկանք ստի, որ կտրենք»: Ադամյանը խոստովանեց նաեւ, որ «աշխատանքի» համար իրեն խոստացել են 40 հազար դրամ, որը պետք է հետո տային: Լրագրողի հարցին ի պատասխան՝ նա կոնկրետացրեց, թե ով է «ֆոկուսնիկի» Սերոժը. «Ցուցռուկանց Կամոյի աները»: «Ցուցռուկանց» Կամոն քաղաքապետի թեկնածու Կամո Մարկոսյանն է: Հարկ է նշել, որ մինչ ընտրության օրը, «Իջեւան» հեռուստաընկերության աշխատանքից իրենց դժգոհությունն էին արտահայտում թե Հայկազ Ալավերդյանը, թե Կամո Մարկոսյանը։ Երկուսն էլ պնդում էին, թե հեռուստաընկերությունը միայն մի թեկնածուին է ներկայացնում եւ բոլորի համար չկան հավասար պայմաններ:
Հաջորդ միջադեպը տեղի է ունեցել նույն օրը, ժամը 22-ի սահմաններում: Իջեւանի հիվանդանոց է տեղափոխվել Վարուժան Ներսիսյանի նախընտրական շտաբի ակտիվիստներից Մհեր Ադամյանը: Վերջինս նախընտրական շտաբի կողմից կազմակերպված բացօթյա համերգից հետո Ասլանյան փողոցում, եկեղեցու մոտակայքում, ծակող, կտրող սուր գործիքով ութ տեղից վիրավորվել է: Տուժող Մհեր Ադամյանը հրաժարվեց պատասխանել «Առավոտի» հարցերին, ասելով, որ ոչինչ չի հիշում, ոչ մեկի երեսը չի տեսել: Նա հերքեց նաեւ, թե որեւէ կապ ունի մյուս թեկնածուի՝ Վարուժան Ներսիսյանի հետ: Դեպքի առնչությամբ Վարուժան Ներսիսյանը նույնպես հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ, վստահեցնելով, թե իրավապահները կզբաղվեն դրանով եւ կբացահայտեն հանցագործներին: Ըստ Ոստիկանության Տավուշի մարզային վարչությանը մոտ կանգնած մեր աղբյուրի, գործի առնչությամբ քննվել է վարչության պետի տեղակալ Գրիշա Մատինյանի եղբոր տղան՝ Լիպարիտ Մատինյանը։ Այն, որ քաղաքապետի եւ մարզային ոստիկանության հետ բախումը կանխատեսելի էր, փաստում է նաեւ մյուս թեկնածու Հայկազ Ալավերդյանի՝ «Առավոտի» հետ ունեցած զրույցը: Թեկնածուն պնդում էր, թե քաղաքապետը վերընտրվելու դեպքում չի կարող աշխատել, քանի որ վերեւների հետ «չունի»։ Ալավերդյանը կոնկրետացնելով վերեւների հասցեն՝ ասել էր, թե դա Ոստիկանության վարչության պետ Գենադի Սարգսյանն է, որն էլ, ըստ թեկնածուի, չի թողնի, որ քաղաքապետը հանգիստ աշխատի: Սարգսյանն էլ մյուս թեկնածու Կամո Մարկոսյանի նախընտրական «տանիքն» է: Ըստ ամենայնի, Հայկազ Ալավերդյանը քաղաքապետի եւ մարզի ոստիկանապետի հարաբերության մասին սխալ ինֆորմացիա չի հաղորդել. «Առավոտի» ընթերցողները հավանաբար հիշում են անցած տարի տեղի ունեցած քաղաքապետարանի շրջափակման մասին, որի հեղինակը նույն Գենադի Սարգսյանն էր՝ իր «թիկնազորով»: Այս ամենն ի մի բերելով՝ հույս ունենալ, թե վերջին դանակահարությունը կբացահայտվի, միամտություն կլինի, հատկապես, երբ շրջանառվում է վարչության աշխատակցի հարազատի անունը: Միամտություն կլինի կարծել նաեւ, թե դա կբացահայտվի ՀՀ ոստիկանության կողմից առհասարակ, քանի որ մարզային վարչության մեջքին կանգնած է ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, որի հետ Գենադի Սարգսյանը քավոր- սանիկական հարաբերության մեջ է: Իսկ որ մարզի ոստիկանապետը կխանգարի վերընտրված քաղաքապետին, Ալավերդյանի կանխատեսումներն արդեն իրականանում են։ Ըստ քաղաքում հարցումների ենթարկված իջեւանցիների, կրիմինալ իրավիճակը քաղաքում գնալով դառնում է անվերահսկելի:
- ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ Իջեւան
ՍԱԴՈՅԱՆՆ ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԻ ՕԳՆԱԿԱ՞Ն
3ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը դարձյալ հայտնվել է խորհրդարանում: «Ձեւակերպված եմ աշխատանքի՝ որպես ԱԺ պատգամավորի օգնական»,- «Առավոտին» հայտնեց պրն Սադոյանը, եւ մեր հարցին, թե հատկապես ...«ՄԵԶ ՍԱՌՑԱՀԱՏ Է ՊԵՏՔ»
ՄԵԴԻԱՄԱՔՍ՝ հատուկ ԱՌԱՎՈՏ-ի համարՊաշտոնաթող թուրք դիվանագետ Օզդեմ Սանբերկի բացառիկ հարցազրույցը «Մեդիամաքս» գործակալությանը Դեսպան Օզդեմ Սանբերկը 1985-1987թթ. Թուրքիայի վարչապետ Թուրգութ Օզալի արտաքին քաղաքական հարցերով ...ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ՍԱՏԱՐԵԼ ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՀԺԿ նախագահը երեկ դա հաստատեց «Առավոտի» հետ զրույցում Դեկտեմբերի 13-ին ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, որը իր գլխավորած կուսակցությամբ հանդերձ հայտարարել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին ...4 ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 12 ՀՈԴՎԱԾԱՆՈՑ ՎԵՏՈ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՄեր օրենսդիր եւ գործադիր մարմինների արհեստավարժության ցուցիչն է սա ԱԺ-ն արտահերթ նստաշրջանում երեկ քննարկեց ՀՀ նախագահի ներկայացրած առարկությունն ու առաջարկությունները «ՀՀ ընտրական օրենսգրքում ...ՀԿԿ-ԻՑ ՀՀԿ ՄԻ ՔԱ՞ՅԼ Է
Ա. Ի.Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանն անդամագրվել է ՀՀԿ-ին, ու նաեւ տեղեկություն տարածվեց, թե նա ժամանակին անդամակցել է միայն Հայաստանի կոմունիստական կուսակցությանը: ...«ԿԱՐՃ ՄԻԱՑՈՒՄ» UCOM-ԻՑ
ՎԱՐԴԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ RՎերջերս Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը թույլ տվեց հայաստանյան ինտերնետ ծառայություններ մատուցող ընկերություններից մեկին օգտագործել 5,7 գեգահերց ռադիոհաճախականությունը՝ տասը ...ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՍԱՆԻՔ՝ ՀՆԴԿԱԿԱՆ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆԳրանտիկն ու Մաշան հասան իրենց մուրազին Կիրակի օրը մեր հալումաշ եղած փեսացուի՝ Գրանտ փղիկի կյանքի ամենաերջանիկ օրն էր: Նա ամուսնացավ իր երազների արքայադստեր հետ: Գրանտիկն այդ օրվան այնքան երկար էր սպասել, ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ՝ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱյստեղ մեկնարկած Ադրբեջանի օրերը Հայ բլոգերների միության կողմից որակվեցին որպես փող մուրալու ակցիա՝ ազգային արժանապատվության հաշվին: Երեկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկեցին Ադրբեջանի ...ՀԱՐԿԱՅԻՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ «ԳՐՈՀԵԼ» ԷԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՇԵՆՔԸ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԵրեկ ՀՀ տնտեսական դատարանի Շիրակի նստավայրում սկսվեց հարկային պետական ծառայության՝ Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերության դեմ ներկայացրած քաղհայցի քննությունը: Դեռ Գյումրիի քաղաքապետ Վարդան ...«ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԽԵԼԱՄԻՏ ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐԻ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԱսում է փոխքաղաքապետ Կարեն Դավթյանը Չնայած Հյուսիսային պողոտայում եւ Երեւան քաղաքի իրացման մյուս գոտիներում սեփականատերերին մոտեցումները տարբեր էին, առաջինի փորձից ելնելով՝ մյուս դեպքերում սրբագրվեցին ...ԲԱՆԱՎՈՐ ԼՈՒԾԵՑԻՆ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆՆախընտրական շրջանում ընտանիքի, մայրության եւ մանկության հիմնախնդիրների թեմայով քննարկումները խիստ մոդայիկ են: Երեկ «Գոլդեն Թյուլիփ Երեւան» հյուրանոցում «Ընտանիքի, մայրության եւ մանկության ...ՏԵՐԸ
ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ Հինգ տարի առաջ այս օրը սովորական օր էր՝ ինչո՞ւ ես տխուր եւ ինչո՞ւ ես ուրախ հարցը տասնյակ պատասխաններ ուներ՝ յուրովսանն: Օրավարտին՝ ինչո՞ւ ես տխուր հարցի պատասխանը մեկն էր՝ հեռացավ: ...«ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ» ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐ՝ ԻՋԵՒԱՆՈՒՄ
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ ԻջեւանԴեկտեմբերի 16-ին Տավուշի մարզկենտրոն Իջեւանում կայացան համայնքի ղեկավարի վաղաժամկետ ընտրություններ: Վերընտրվեց գործող քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը: Հիշեցնենք, որ թեեւ վերջինիս պաշոնավարման ժամկետը լրանում ...
ՖՈՏՈՄՈՆՏԱ՞Ժ Է

«ԿՐԱԿՈՑ»՝ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՅՑԻ ԺԱՄԱՆԱԿ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
ԲԱՑԱՐՁԱԿ ՑԻՆԻԶՄ

ՍԱԴՈՅԱՆՆ ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԻ ՕԳՆԱԿԱ՞Ն

ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ՞Ն

ԳԵՂԱՄՅԱՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է
Մ. ԵՍԱՅԱՆ«ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՊՔՈՒՄ ԻՐԵՆՔ ԵՐԱԶՈՂ ՔԱՋՆԱԶԱՐՆԵՐ ԵՆ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԻԶՈՒՐ ԷԻՆ «ԶԻՆՎԵԼ»

ՀԱՅՀՈՅԱՆՔԸ ՄԱՏՆՈՒՄ Է ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ԻՐԵՆՑ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՑԻՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
- 1806 Սկսվում է ռուս-թուրքական պատերազմը:
- 1920 ՀԽՍՀ Արդարադատության ժողովրդական կոմիսարիատի հրամանով վերացվում են հին դատարանները:
- 1972 Մահացավ Նիկողոս Սարաֆյանը: (Ծնվ. 1902 թ.):
- 1993 Ադրբեջանական 60000-անոց բանակը աֆղան մոջահեդների և այլ վարձկանների օգնությամբ ռազմավարական լայնածավալ հարձակման անցավ ղարաբաղյան ռազմաճակատի ողջ երկայնքով:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

