
«ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԽԵԼԱՄԻՏ ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐԻ»
Ասում է փոխքաղաքապետ Կարեն Դավթյանը
Չնայած Հյուսիսային պողոտայում եւ Երեւան քաղաքի իրացման մյուս գոտիներում սեփականատերերին մոտեցումները տարբեր էին, առաջինի փորձից ելնելով՝ մյուս դեպքերում սրբագրվեցին բազում սխալներ, մեւնույն է, դժգոհողների տոկոսը մնաց նույնը՝ 5-7 տոկոս: Փոխքաղաքապետ Կարեն Դավթյանը «Առավոտի» հետ զրույցում դա բացատրեց իրացման ժամանակահատվածին բնորոշ գործոններով: Այսօր, այսպես կոչված, վտարված բողոքողների թիվը չի հասնում երկու տասնյակի: Նրանք ամեն հինգշաբթի կառավարության շենքի մոտ շարունակում են հավաքվել եւ ներկայացնել իրենց պահանջները: Հնարավոր չէ՞, արդյոք, լուծումներ գտնել այդ դեպքերի համար էլ: Հարցին փոխքաղաքապետը փորձեց պատասխանել ամենաակտիվ բողոքավորներ Վաչագան Հակոբյանի եւ Սեդրակ Բաղդասարյանի օրինակներով, ովքեր նույնիսկ հասարակական կազմակերպություններ են ստեղծել՝ «Սեփականության իրավունքի պաշտպանություն» եւ «Պետական կարիքների զոհեր»: Օրինակ, 2004 թվականին Վաչագան Հակոբյանը համաձայնել է իրեն առաջարկվող պայմաններին եւ ստորագրելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ ստացել է $75 346 գումարը: Այդ ժամանակ կենտրոնում մեկ քառակուսի մետրի արժեքը $300-1000 էր: Որոշ ժամանակ անց նա դժգոհություններ է ներկայացնում: «Բողոքելու տեղ կար,- ասում է Կ. Դավթյանը,- բայց ոչ Վաչագան Հակոբյանի պարագայում, այլ՝ մարդկանց, ովքեր գրանցված լինելով, սակայն սեփականության իրավունք չունենալով՝ պետք է հաստատագրված գումարներ ստանային. յուրաքանչյուրին $3500 եւ $6000՝ միայնակ լինելու դեպքում: Տվյալ ժամանակահատվածի համար այդ գումարը բավականացնում էր մեկ սենյականոց բնակարան գնելուն: Սակայն, այսպես կոչված, անցումային փուլում շուկայում գնաճ տեղի ունեցավ եւ մոտ 60 մարդ գումարը ձեռքներին՝ չէին կարողանում բնակարան ձեռք բերել: Այդ ժամանակ իրավիճակային լուծում գտնվեց եւ շատ արագ լրացուցիչ գումարներ տրամադրվեցին ու բոլորը գոհ մնացին: Եղան սեփականատերեր, որ գումարը փուլային ստացան: Այդ դեպքերը նույնպես առանձին քննարկվեցին եւ լրացումներ արվեցին: Բացի այդ, անցած տարի բնակիչներից պահված 10 տոկոս եկամտահարկն էլ վերադարձվեց»: Գալով Վաչագան Հակոբյանի օրինակին, ով, ի դեպ, եղել է սեփականատեր, Կ. Դավթյանն ասում է, որ վերջինս պատճառաբանում է, թե այն ժամանակ իրեն ստիպել են ստորագրել փաստաթղթերը: Թե ովքեր եւ ինչպես՝ չի մանրամասնում: Նկատենք, որ դժգոհության հիմնական պատճառը ցածր արժեքն է: Այդ առիթով մեր զրուցակիցը պարզաբանում է. «Իրենք անընդհատ համեմատություններ են անում. եթե այդպես է՝ այսօրվա գների հետ համեմատելով՝ ստացվում է, որ այն ժամանակ իրեն հեչ բան չենք վճարել: Բայց այդպես չի կարելի: Նշանակում է՝ գնային փոփոխություններին զուգահեռ, այդ մարդը անընդհատ պիտի բողոքի՞: Եվ ընդհանրապես, մեր մեծահոգությունը կայանում է նրանում, որ մենք չգնացինք այն տվյալների բացահայտմանը, թե խորհրդային տարիներին ով քանի անգամ է այդ տեղերից տուն ստացել, հետո՝ նորից եկել գրանցվել են: Ասում են՝ դրսում ենք մնացել... Ոչ ոք դրսում չի քնում. փոքրիկ քաղաք է, մեկս մյուսին գիտենք: Բոլորը տներ են առել, բայց ոչ իրենց անունով»:
Այս խնդիրը Կ. Դավթյանը մի քիչ էլ մենտալիտետով է պայմանավորում՝ «Գումարը վերջանում է՝ նորից գալիս են. մեկն ասում է հիվանդ էի՝ վիրահատվեցի, մյուսը այլ պատճառ է բերում. այս ամենն այնքան ենք լսել... Կան մարդիկ, որ արդեն երրորդ անգամ են գումարի պահանջ ներկայացնում: Բանակցում ենք, լրացուցիչ գումարներ ենք տրամադրում, իրենք էլ գրում-ստորագրում են, որ այլեւս պարտք-պահանջ չունեն՝ որոշ ժամանակ անց նորից են հայտնվում: Մի կին էլ ասաց՝ լիազորագիր ունեմ, ամուսնուս տեղն եմ ցույցի մասնակցում: Մյուսը թե՝ ես իմ փոխարեն ստացա, բայց աղջիկս պահանջ ունի, նրա տեղն եմ եկել: Վերջերս մի կին գումարը ստացավ եւ գնաց ցույցին մասնակցելու, հետո ասում է, թե ես գիտեի պիտի կուրսը 556-ով հաշվեք, բայց հիմիկվա կուրսով եք հաշվել: Ես միշտ զուսպ եմ եղել, բայց ինձ թույլ եմ տալիս ասել, որ ցույցերին մասնակցելն այդ մարդկանց համար ոչ միայն զբաղմունք է, այլ եկամտի աղբյուր»:
Հետաքրքիր է նաեւ Գլխավոր պողոտայի տարածքից վտարված Սեդրակ Բաղդասարյանի օրինակը: Պարզվում է, նրա հետ մինչ օրս բանակցում են: Մոտավորապես տասն օր առաջ նրան առաջարկվել է $120000: Ըստ Կ. Դավթյանի, Սեդրակը ներքին խնդիրներ է ունեցել եղբոր հետ՝ հայրական տնից, այսպես կոչված, բաժին տալու: Թե նախնական, թե մինչ օրս նրան առաջարկվող գումարները, պարզվում է, չեն բավականացնում բոլոր գույքային հարցերը կարգավորելու. «Բայց եկեք ճիշտ հասկանանք խնդիրը՝ ինչքան էլ քաղաքի կենտրոն, բայց դիմացը գույք է, որը սահմանափակ գնահատում ունի. եթե սկսենք գույքի վերածել եւ բոլոր պահանջները բավարարել՝ հնարավորությունները, պարզապես, չեն բավականացնի: Մեկ տունը չի կարող դառնալ 3-4 տուն: Կրկնապատիկ գումարից ավելին էլ ենք առաջարկել, որպեսզի հարցը լուծում գտնի. ցավոք... մի քանի անգամ խախտվել են նախնական պայմանավորվածությունները: Հիմա էլ՝ Սեդրակի ընտանիքը բաղդատվել է ու բնակարանների քանակը գնալով ավելանում է: Հիմա էլ՝ 160000 է պահանջում: Եթե մենք մեզ չհարգենք, գոնե մյուս բնակիչներին պիտի հարգենք. մարդիկ հավասար պայմաններում ապրել են...»:
- ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՍԱԴՈՅԱՆՆ ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԻ ՕԳՆԱԿԱ՞Ն
3ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը դարձյալ հայտնվել է խորհրդարանում: «Ձեւակերպված եմ աշխատանքի՝ որպես ԱԺ պատգամավորի օգնական»,- «Առավոտին» հայտնեց պրն Սադոյանը, եւ մեր հարցին, թե հատկապես ...«ՄԵԶ ՍԱՌՑԱՀԱՏ Է ՊԵՏՔ»
ՄԵԴԻԱՄԱՔՍ՝ հատուկ ԱՌԱՎՈՏ-ի համարՊաշտոնաթող թուրք դիվանագետ Օզդեմ Սանբերկի բացառիկ հարցազրույցը «Մեդիամաքս» գործակալությանը Դեսպան Օզդեմ Սանբերկը 1985-1987թթ. Թուրքիայի վարչապետ Թուրգութ Օզալի արտաքին քաղաքական հարցերով ...ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ՍԱՏԱՐԵԼ ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՀԺԿ նախագահը երեկ դա հաստատեց «Առավոտի» հետ զրույցում Դեկտեմբերի 13-ին ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, որը իր գլխավորած կուսակցությամբ հանդերձ հայտարարել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին ...4 ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 12 ՀՈԴՎԱԾԱՆՈՑ ՎԵՏՈ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՄեր օրենսդիր եւ գործադիր մարմինների արհեստավարժության ցուցիչն է սա ԱԺ-ն արտահերթ նստաշրջանում երեկ քննարկեց ՀՀ նախագահի ներկայացրած առարկությունն ու առաջարկությունները «ՀՀ ընտրական օրենսգրքում ...ՀԿԿ-ԻՑ ՀՀԿ ՄԻ ՔԱ՞ՅԼ Է
Ա. Ի.Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանն անդամագրվել է ՀՀԿ-ին, ու նաեւ տեղեկություն տարածվեց, թե նա ժամանակին անդամակցել է միայն Հայաստանի կոմունիստական կուսակցությանը: ...«ԿԱՐՃ ՄԻԱՑՈՒՄ» UCOM-ԻՑ
ՎԱՐԴԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ RՎերջերս Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը թույլ տվեց հայաստանյան ինտերնետ ծառայություններ մատուցող ընկերություններից մեկին օգտագործել 5,7 գեգահերց ռադիոհաճախականությունը՝ տասը ...ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՍԱՆԻՔ՝ ՀՆԴԿԱԿԱՆ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆԳրանտիկն ու Մաշան հասան իրենց մուրազին Կիրակի օրը մեր հալումաշ եղած փեսացուի՝ Գրանտ փղիկի կյանքի ամենաերջանիկ օրն էր: Նա ամուսնացավ իր երազների արքայադստեր հետ: Գրանտիկն այդ օրվան այնքան երկար էր սպասել, ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ՝ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱյստեղ մեկնարկած Ադրբեջանի օրերը Հայ բլոգերների միության կողմից որակվեցին որպես փող մուրալու ակցիա՝ ազգային արժանապատվության հաշվին: Երեկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկեցին Ադրբեջանի ...ՀԱՐԿԱՅԻՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ «ԳՐՈՀԵԼ» ԷԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՇԵՆՔԸ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԵրեկ ՀՀ տնտեսական դատարանի Շիրակի նստավայրում սկսվեց հարկային պետական ծառայության՝ Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերության դեմ ներկայացրած քաղհայցի քննությունը: Դեռ Գյումրիի քաղաքապետ Վարդան ...«ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԽԵԼԱՄԻՏ ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐԻ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԱսում է փոխքաղաքապետ Կարեն Դավթյանը Չնայած Հյուսիսային պողոտայում եւ Երեւան քաղաքի իրացման մյուս գոտիներում սեփականատերերին մոտեցումները տարբեր էին, առաջինի փորձից ելնելով՝ մյուս դեպքերում սրբագրվեցին ...ԲԱՆԱՎՈՐ ԼՈՒԾԵՑԻՆ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆՆախընտրական շրջանում ընտանիքի, մայրության եւ մանկության հիմնախնդիրների թեմայով քննարկումները խիստ մոդայիկ են: Երեկ «Գոլդեն Թյուլիփ Երեւան» հյուրանոցում «Ընտանիքի, մայրության եւ մանկության ...ՏԵՐԸ
ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ Հինգ տարի առաջ այս օրը սովորական օր էր՝ ինչո՞ւ ես տխուր եւ ինչո՞ւ ես ուրախ հարցը տասնյակ պատասխաններ ուներ՝ յուրովսանն: Օրավարտին՝ ինչո՞ւ ես տխուր հարցի պատասխանը մեկն էր՝ հեռացավ: ...«ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ» ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐ՝ ԻՋԵՒԱՆՈՒՄ
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ ԻջեւանԴեկտեմբերի 16-ին Տավուշի մարզկենտրոն Իջեւանում կայացան համայնքի ղեկավարի վաղաժամկետ ընտրություններ: Վերընտրվեց գործող քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը: Հիշեցնենք, որ թեեւ վերջինիս պաշոնավարման ժամկետը լրանում ...
ՖՈՏՈՄՈՆՏԱ՞Ժ Է

«ԿՐԱԿՈՑ»՝ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՅՑԻ ԺԱՄԱՆԱԿ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
ԲԱՑԱՐՁԱԿ ՑԻՆԻԶՄ

ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ՞Ն

ՍԱԴՈՅԱՆՆ ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԻ ՕԳՆԱԿԱ՞Ն

ԳԵՂԱՄՅԱՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է
Մ. ԵՍԱՅԱՆ«ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՊՔՈՒՄ ԻՐԵՆՔ ԵՐԱԶՈՂ ՔԱՋՆԱԶԱՐՆԵՐ ԵՆ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԻԶՈՒՐ ԷԻՆ «ԶԻՆՎԵԼ»

ՀԱՅՀՈՅԱՆՔԸ ՄԱՏՆՈՒՄ Է ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ«ՓԱՌՔ ՏՎԵՔ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՇՐՋԱՆԻՆ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
- 1806 Սկսվում է ռուս-թուրքական պատերազմը:
- 1920 ՀԽՍՀ Արդարադատության ժողովրդական կոմիսարիատի հրամանով վերացվում են հին դատարանները:
- 1972 Մահացավ Նիկողոս Սարաֆյանը: (Ծնվ. 1902 թ.):
- 1993 Ադրբեջանական 60000-անոց բանակը աֆղան մոջահեդների և այլ վարձկանների օգնությամբ ռազմավարական լայնածավալ հարձակման անցավ ղարաբաղյան ռազմաճակատի ողջ երկայնքով:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

